12:36 29.05.2023
Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:
Իր խոսքում Փաշինյանն անդրադարձել է տնտեսական, ֆինանսական ու սոցիալական ցուցանիշներին։
2022 թվականին ՀՀ-ում 12.6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը վերջին տասնհինգ տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է: 2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են մեկ տրիլիոն 926 մլրդ դրամ, որն ի սկզբանե պլանավորածի նկատմամբ ավելի է շուրջ 82 մլրդ դրամով կամ 4 տոկոսով: 2022 թվականին եկամտային մասը պլանավորված էր 82 մլրդ դրամով ավելի պակաս. հընթացս ճշգրտումներ ենք կատարվել, եւ փաստացի նախնական պլանը 82 մլրդ դրամով գերակատարվել է:
«Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականի բյուջետային ցուցանիշները 2021 թվականի նկատմամբ հարկային եկամուտների մասով ավելի են 339 մլրդ դրամով կամ 21.4 տոկոսով: Նախորդ տարվա նկատմամբ էական աճ ունենք բյուջետային ցուցանիշների, իսկ 2017 թվականի նկատմամբ 2022 թվականի բյուջեի հարկային եկամուտներն ավելի են 2 մրդ 20 մլն դրամով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ` 670 մլրդ դրամով կամ 1 միլիարդ 820 մլն դոլարով կամ 53 տոկոսով»,- նշել է երկրի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը բյուջետային եկամուտների աճը պայմանավորել է երեք հիմնական գործոնով` տնտեսական աճի ցուցանիշներ, ստվերի կրճատում եւ իրականացվող բարեփոխումներ: Վարչապետն ասել է, որ 2022 թվականին նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 63.5 մլրդ դրամով ավելի եկամտային հարկ` ընդհանուր առմամբ 522 մլրդ դրամ, իսկ 2018 թվականի համեմատ, երբ գործել է եռաստիճան հարկային դրույքաչափը, 53 տոկոսով ավելի եկամտային հարկ է հավաքագրվել:
«Այսինքն` հարկերն իջեցրինք, բայց եկամտային հարկի հավաքագրումները 53 տոկոսով ավելացել են»,- արձանագրել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը` հիշեցնելով, որ 2021 թվականից Կառավարությունը մասնակցում է կոմբինատի կառավարմանը:
«2021 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմական աննախադեպ բարձր թվով հարկեր` 145 մլրդ 636 մլն դրամ: Պատկերացնելու համար, թե սա ինչ ցուցանիշ է ասեմ հետեւյալը. 2022 թվականին վճարված հարկերը շուրջ 7 մլրդ դրամով ավելին են, քան 2012, 2013, 2014, 2015, 2016 եւ 2017 թվականներին ԶՊՄԿ-ի վճարած բոլոր հարկերը միասին վերցրած: Սա խոսուն ցուցանիշ է»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ զգալի է առաջընթացը նաեւ շահութահարկի, հարկային եկամուտների մասով ու ներկայացրել թվային ցուցանիշները:
Նրա խոսքով էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը: Դեկտեմբերին գրանցվել է Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ աշխատատեղերի մասով` 704.000 գրանցված աշխատատեղ:
«Ուրախ եմ արձանագրել, որ այս թիվն այլեւս ակտուալ չէ, քանի որ 2023 թվականի մարտին եւ ապրիլին գրանցվել են նոր ռեկորդներ` համապատասխանաբար 706.294 եւ 710.150»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...