11:29 30.04.2021
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով փոփոխություն կատարելու […]
11:27 30.04.2021
ՀՀ կառավարության ապրիլի 29-ի նիստում հավանություն է տրվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Առաջարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով, որի համաձայն՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև համապատասխան առարկայի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավր, մագիստրոս, […]
15:44 29.04.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ, որը կշնորհվի տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական ու հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից առնվազն երեք տարի իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։ Յուրաքանչյուր երկիր կարող է առաջարկել առավելագույնը հինգ հայտ, որոնք կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում […]
15:04 29.04.2021
ՀՀ կառավարության 2021 թ.ապրիլի 8-ի որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեով գիտության ոլորտին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակում ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է առաջատար գիտաշխատողներին աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթի արդյունքում ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին կտրամադրվեն մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ՝ հավակնոտ և բեկումնային գիտական նախագծերի իրականացման համար, որոնք միտված են […]
18:30 28.04.2021
«Yerervan EXPO» ցուցասրահում այսօր բացվել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ամենամյա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 կրթօջախներ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա […]
17:47 27.04.2021
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Այդ գործընթացին նպաստելու նպատակով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, վերոնշյալ կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր վեր հանել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման առաջընթացը, առկա խնդիրները […]
15:57 27.04.2021
2021-22 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության գործընթացի կազմակերպման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել են «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների նախապատրաստական դասընթացները, որոնց կհաջորդեն համապատասխան քննությունները: ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ նախապատրաստական դասընթացների և քննությունների կազմակերպման նպատակով ֆինանսավորման պայմանագրեր են կնքվել Երևանի պետական համալսարանի (անգլերեն՝ «TOEFL ibt», «Ինֆորմատիկա և […]
15:10 27.04.2021
Ապրիլի 20-26-ը տեղի է ունեցել քիմիայի 55-րդ միջազգային Մենդելեևյան օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 30 երկրների աշակերտներ: Ինչպես հաղորդում են ԿԳՄՍՆ-ից, Հայաստանն օլիմպիադայում ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալի են արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Լեոնիդ Ասատրյանը: Մենդելեևյան օլիմպիադային մասնակցել են […]
11:38 27.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը: Սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում Գնահատման, թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի […]
15:56 26.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանն այսօր ստորագրել են երկու գերատեսչությունների միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում համագործակցության մասին մտադրությունների նամակ: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքերով՝ այդ փաստաթուղթը նոր խթան է Հայաստանի և Լիբանանի միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման համար: […]
13:11 26.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի 483-Ա հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրման քննությունների նոր հարցաշարը՝ գրավոր փուլի համար: Նոր հարցաշարում ընդգրկված է 570 հարց: Դրանք ներառում են վերջին շրջանում իրականացված և կրթության ոլորտը կարգավորող շուրջ երկու տասնյակ իրավական ակտերում կատարված փոփոխությունները: Մասնավորապես, նոր խմբագրությամբ են շարադրվել […]
12:48 26.04.2021
2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ 1-ին փուլ Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի […]
17:43 23.04.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը և մանրամասն պարզաբանել է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և […]
15:52 23.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է (https://escs.am/am/news/8504) 2020-2021 ուստարում Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ վիճակագրական տվյալները: 2020-2021 ուստարվա տվյալներով՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3979 սփյուռքահայ․ 818-ը՝ պետական պատվերի, իսկ 3161-ը` վճարովի համակարգում: Սփյուռքահայ 1807 ուսանող մասնագիտական բարձրագույն կրթություն է ստանում ՀՀ պետական, 1360-ը՝ հանրապետությունում գործող միջազգային, 351-ը` ոչ պետական […]
20:20 22.04.2021
Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Ըստ Օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ […]
16:42 22.04.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտներ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախարարությունը մեծ ակնկալիք ունի աշակերտական խորհրդի գործունեությունից․ «Խորհուրդը պետք է մեզ […]
15:22 22.04.2021
2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ 1-ին փուլ Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, […]
15:45 21.04.2021
ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց […]
14:03 21.04.2021
Հայկական կինոարվեստի և կերպարվեստի՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից երկկողմ գործակցության հուշագիրը միտված է դեպի թանգարան մշակութային կինոժառանգության նմուշների ուղղորդմանը՝ դասախոսությունների, ցուցադրությունների, կինոդիտումների միջոցով բացառիկ ու եզակի կադրերին նոր կյանք ու շունչ […]
15:12 20.04.2021
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր կարգավորմամբ` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան […]
20:42 19.04.2021
Հավելյալ 2 միլիարդ 784 միլիոն դրամ՝ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար. կառավարությունը գիտնականների ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո որոշեց ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը։ Նախատեսվում է արդիականացնել լաբորատորիաներն ու սարքավորումները, ակտիվացնել թեմատիկ գիտական հետազոտությունները։
16:49 19.04.2021
Ավարտվել է ԵՄ գրական մրցանակի թեկնածուների ընտրության առաջին փուլը. հայտնի են յուրաքանչյուր մասնակից երկրից ԵՄ մրցանակին հավակնող 5 հեղինակների անունները: Հայաստանյան ժյուրիի և ԵՄ համակարգող խմբի աշխատանքների արդյունքում հրապարակվել են հայ թեկնածու հեղինակների ստեղծագործությունները. Արամ Ավետիս, «Երբ առնետները կարդալ գիտեին» («Ակտուալ արվեստ» հրատարակչություն), Արամ Պաչյան, «P/F» («Էջ» հրատարակչություն), Անուշ Սարգսյան, «Անոն» («Անտարես» հրատարակչություն), Հովիկ Աֆյան, […]
15:33 19.04.2021
Ապրիլի 18-ին նշվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Տոնի շրջանակում «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ. դրամաշնորհային ծրագրով իրականացված «Հայաստանի 7 հրաշալիքները» նախագիծը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին՝ ի նշանավորումն մեր պատմամշակութային ժառանգությանը նվիրված՝ նրա արժեքավոր աշխատությունների: Նախագծի արդյունքում ստեղծվել են 2D ձևաչափով 7 անիմացիոն հոլովակներ Հայաստանի հայտնի և […]
15:10 19.04.2021
«Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի առաքելությունն է ներկայացնել և աջակցել միջազգային ուսանողներին՝ նրանց ընձեռելով այդ երկրի կրթամշակութային ճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ։ «Էրազմուս» ուսանողական ցանցի կարգախոսն է՝ ուսանողներին օգնող ուսանողները։ Ներկայում «Էրազմուս» ուսանողական ցանցը միավորում է 42 երկրների 540 քաղաքներում գտնվող ներկայացուցչություններ, որոնց 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած համաժողովում որպես թեկնածու միացել է նաև երևանյան թիմը։ Հայաստանում Էրազմուս+ […]
16:06 18.04.2021
Իսպանական Մուրսիա նահանգի դպրոցներից մեկում աշակերտների երազանքներն իրականություն են դարձել. այժմ դասերն անցկացվում են լողափին: Այս անսովոր փորձը իրականացվում է Fresh Air նախագծի շրջանակներում: Դրա հեղինակները դեմ են, որ երեխաների ուսուցումն անցկացվի շինության ներսում:
12:31 17.04.2021
Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի մանկավարժներ, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին ակտիվ https://kadrer.emis.am/ կայքում։ Կարող եք ուսումնասիրել, կայքի միջոցով դիմել։ Հիշեցնեմ, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը, աշխատավարձի […]
16:21 16.04.2021
Շիրակի մարզի ուսհաստատություններում կներդրվի աշխատանքի վրա հիմնված ուսուցում (ԱՀՈՒ), որի շրջանակում նախատեսվում է պատրաստել տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ: Այդ նպատակով անցկացվել է ֆորմալ և ոչ ֆորմալ (կարճաժամկետ) կրթական ծրագրերի պիլոտավորման նախապատրաստական աշխատանքներին ուղղված երկօրյա աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական […]
11:19 16.04.2021
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Համաձայն ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում են նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, անհրաժեշտ փաստաթղթերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում, երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության նպատակով ֆինանսավորման տրամադրում, հանրային իրազեկման բարձրացում և […]
15:44 15.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հայտ ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների համար կկազմակերպվի հանդիպում՝ վերապատրաստման գործընթացի […]
15:35 15.04.2021
Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հարգելի՛ դիմորդ Եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում- հայտերի ընդունման ժամկետը սկսվում […]