TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհ ընդունելության առցանց հայտագրումը

11:07 15.04.2021

Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. ապրիլի 15-ից մեկնարկում է ընդունելության առցանց հայտագրումը: Տեսանյութում ներկայացված է բուհ ընդունվելու քննական փուլի քայլերի հերթականությունը: ✍️Դիմորդները առցանց հայտերը կարող են լրացնել մինչև մայիսի 10-ը ներառյալ:

̰
Դպրոցականներն ուսումնասիրել են երաժշտության ազդեցությունը մարդու մտավոր աշխատունակության վրա

10:32 15.04.2021

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Երաժշտության ազդեցության ուսումնասիրությունը մարդու մտավոր աշխատունակության վրա» նախագիծն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից արժանացել է պատվոգրի: Նախագիծը ներկայացրել են Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի սաները՝ 12-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Աղաջանյանը, 10-րդ դասարանցիներ Անգելինա Մարգարյանը և Կարինա Ֆանարջյանը: Թիմը ղեկավարել է դպրոցի […]

̰
Հրավիրվել է երիտասարդների հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում

17:55 14.04.2021

ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և «ԵՄ-ն հանուն երիտասարդության» (EU4Youth) ծրագիրն ապրիլի 13-15-ը հրավիրել են «Երիտասարդները Հայաստանում. երիտասարդների զբաղվածության, ձեռներեցության և մասնակցության ամրապնդում» խորագրով երեք նստաշրջանից բաղկացած կլոր սեղան առցանց քննարկում: Հանդիպմանը մասնակցել են երիտասարդների հիմնախնդիրներով զբաղվող պետական մարմինների, ԵՄ պատվիրակության ու ԵՄ անդամ պետությունների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական քաղաքականության փորձագետներ ու հետազոտողներ, EU4Youth ծրագրի […]

̰
ԿԳՄՍՆ-ն կաջակցի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին` Գեղագիտության կենտրոնի հետ համագործակցելով

16:57 14.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդներին մշակութային կյանքին մասնակից դարձնելու նպատակով քննարկումներ է իրականացնում Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ընդգծեց, որ առկա է հաշմանդամություն ունեցող երիտասարդների մշակութային կյանքի ապահովման խնդիր: Ըստ փոխնախարարի՝ անհրաժեշտ է անել հնարավորը, որ նրանք միայն չլինեն […]

̰
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կանցկացվի «Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը

16:50 14.04.2021

Ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կանցկացվի «Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը` նվիրված հայ մեծանուն դասականի ծննդյան հոբելյանական տարեդարձին: Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները: Գիտաժողովի նախաձեռնողն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը: Մուտքն ազատ է:

̰
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ընթացքում քննարկումների և կայացված որոշումների խեղաթյուրում է տեղի ունեցել. Ժ․ Անդրեասյան

15:24 14.04.2021

Մի քանի օր առաջ ԿԳՄՍ-ի կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ներկայացված 15 անդամներ հրաժարականի դիմում էին ներկայացրել: Այս թեմայով այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ասուլիս է կազմակերպվել: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կառավարության անդամները չեն կարող աշխատել մի մթնոլորտում, որտեղ, նրա ձևակերպմամբ, քննարկումների ու որոշումների խեղաթյուրում է տեղի ունենում: «Այս պայմաններում, երբ որ […]

̰
Փորձ է արվում տապալել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատանքը. Կ․ Խաչատրյան

15:19 14.04.2021

Օրեր առաջ ԿԳՄՍ-ի կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ներկայացված 15 անդամներ հրաժարականի դիմում էին ներկայացրել: Թեմային անդրադարձ է եղել այսօր՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Խորհրդի անդամներից մեկը կառավարության անդամների որոշումը բնորոշել է որպես իրենց աշխատանքները տապալելու փորձ: «Իշխանության ներկայացուցիչների պահվածքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ փորձ է արվում տապալել հոգաբարձուների խորհրդի աշխատանքը: Հոգաբարձուների խորհրդում այս […]

̰
Մեսրոպյան վարժարանի աշակերտները՝ թարգմանության համալիբանանյան մրցույթի առաջատարներ

14:53 14.04.2021

Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի 3 աշակերտ բարձր արդյունքներ են գրանցել Բեյրութի Թարգմանիչների և մեկնաբանների դպրոցի (ETIB) և Լիբանանի Ֆրանսիական ակադեմիայի (l’Institut français du Liban, IFL) կազմակերպած սեմինար-մրցույթում: «Google Translate-ի մարտահրավերները» թեմայով անցկացված մրցույթին մասնակցել են Լիբանանի CELF և LFE կարգի դպրոցները: Մեսրոպյան բարձրագույն վարժարանի ավարտական դասարանի աշակերտուհի Լիզա Հայրապետյանը ֆրանսերենի լավագույն թարգմանության համար արժանացել […]

̰
Օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

11:54 14.04.2021

2021 թվականին 9 առարկաներից՝ «Պատմություն», «Ինֆորմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցել են 187 աշակերտներ, որոնցից 36-ն արժանացել է առաջին, 61-ը՝ երկրորդ, իսկ 90-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է […]

̰
Պատանի գիտնականների առաջին հետազոտությունները՝ ի շահ հայրենիքի

17:10 13.04.2021

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգում հաղթող աշակերտներն իրենց հետազոտական առաջին փորձերն իսկ ուղղել են հայրենանպաստ գործերին: Հաղթող են ճանաչվել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի և Ջրահովիտի Վ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ներկայացրած հետազոտությունները: ԵՊԲՀ «Հերացի» ավագ […]

̰
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. ԿԳՄՍ փոխնախարարի պարզաբանումը

16:28 13.04.2021

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի 2021 թվականի մայիսից` առցանց եղանակով: Կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորման գործընթացը տեղի կունենա աշնանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հայտագրման և թեստավորման հստակ ժամկետները և ընթացակարգերը կհայտարարվեն լրացուցիչ: Կամավոր ատեստավորման գործընթացի ավարտին 80 և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան աշխատավարձի […]

̰
Վերազինվել են դպրոցական լաբորատորիաները

17:57 12.04.2021

Քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության դասերը 99 ավագ դպրոցների աշակերտների համար առավել պատկերավոր ու գործնական են դարձել. 2 մլն 320 հազար դոլար բյուջեով վերազինվել են դպրոցական լաբորատորիաները։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով սեպտեմբերից հանրապետության բոլոր՝ 107 ավագ դպրոցներում բնագիտական բարդ բանաձևերը կիրառության մեջ տեսնելու հնարավորություն կստեղծվի։ Կառավարությունը տեսանյութ է ներկայացրել:

̰
Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից

21:33 10.04.2021

Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից dimord.am կայքում` մեկ բուհ մեկ մասնագիտություն սկզբունքով․ սա նպատակ ունի ընդգծել մասնագիտական կողմնորոշման կարևորությունը։ Հիմնական մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը կարող է երկրորդ փուլին մասնակցել՝ այս դեպքում հայտագրելով 6 մասնագիտություն տարբեր բուհերում: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի […]

̰
Վերապատրաստման դասընթացներն ավարտած ռուսաց լեզվի ուսուցիչները վկայականներ են ստացել

17:00 10.04.2021

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վկայականների հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: Նախարարի տեղակալը […]

̰
ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են առանցքային մի շարք հարցեր. ԿԳՄՍՆ

13:37 10.04.2021

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը /ՄԿՈՒԶԱԽ/ գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում ընդգրկված էին 2021 […]

̰
Գիտության փառատոնի 8 նախագծեր արժանացել են Գիտության օլիմպիադայի պատվոգրերի

22:23 09.04.2021

Ապրիլի 3-ին կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլի 8 մասնակից խումբ արժանացել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադայի պատվոգրերի: Պատվոգրերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը: Նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել […]

̰
Վահրամ Դումանյանն ու ՌԴ ԳԲԿ նախարար Վալերի Ֆալկովը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

18:55 09.04.2021

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա հայ-ռուսական համագործակցությունը և ընդգծել երկկողմ հարաբերությունների՝ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման և հետագա զարգացման անհրաժեշտությունը, քննարկել են համագործակցության մի շարք […]

̰
ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն այցելել են Վանաձորի կրթական հաստատություններ

16:10 09.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանն աշխատանքային այցով եղել են Վանաձորի պետական համալսարանում: ԿԳՄՍ ներկայացուցիչները նախ այցելել են բուհի Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարան, շրջել դասասենյակներով, ինչպես նաև հետաքրքրվել սաների ու աշխատակիցների խնդիրներով: ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է վարժարանի շենքային պայմաններին և լաբորատոր հնարավորություններին: Շրջայցը շարունակվել […]

̰
Սահմանվել են հանրակրթական ուսհաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները

15:26 09.04.2021

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ» գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝ ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 […]

̰
Ասպիրանտուրայի ընդունելության կարգում այս տարի որևէ փոփոխություն չի կատարվել

14:34 09.04.2021

2021-22 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելությունն անցկացվելու է համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի պահանջների, այսինքն` մինչ կորոնավիրուսային համավարակը եղած կարգավորումներով: Ըստ այդմ՝ ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ընդունելության համար ներկայացնելով ատեստավորման վկայական կամ դրան […]

̰
Կառավարությունն ավելի քան 2 մլրդ-ով ավելացնում է գիտության ֆինանսավորումը

14:59 08.04.2021

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին: Առաջարկվում է «ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացնել 2,784,565.4 հազար դրամով։ Ավելացվող միջոցներն ուղղվելու են՝ թեմատիկ գիտական հետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ […]

̰
1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան. Նիկոլ Փաշինյան

12:50 08.04.2021

Այս տարվա նոյեմբերից Հայաստանի դպրոցների 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան։ Կառավարության այսօրվա նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարևոր գործոն ենք ներմուծելու: Այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ […]

̰
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

10:57 08.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: Մոսկվա կատարած այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում կունենա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն […]

̰
«Արհեստական քիթ» և «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» նախագծերը կներկայացվեն Միջազգային գիտական ու ճարտարագիտական փառատոնին

16:09 07.04.2021

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում առավելագույն միավոր ստացած 2 նախագիծ մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում ARPA հիմնադրամի հովանավորությամբ մասնակցելու են Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին: Ընտրված նախագծերն են «Քվանտ» վարժարանի աշակերտների ներկայացրած «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» և Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի աշակերտների «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտությունները: «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել ՄԿՈՒ հաստատությունների անվճար տեղերը հաստատելու մասին նախագիծը

14:26 07.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ըստ […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին

15:17 06.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի` աշխատանքային այցով Հայաստան ժամանած նախագահ Էրիկ Կարպանոյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով Էրիկ Կարպանոյի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել […]

̰
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա առթիվ

10:42 06.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առթիվ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է, որը կրում է «Հանուն զարգացման և խաղաղության» խորագիրը: Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. այն թելադրում է հարգանքի ու համերաշխության, կարծրատիպերի ու սահմանների հաղթահարման, ներառման, ներշնչանքի, ավելիին հասնելու մթնոլորտ, սպորտն առողջ ու երջանիկ լինելու […]

̰
ԿԳՄՍՆ-ն ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

15:34 05.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը: Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ են ներկայացրել Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, […]

̰
ՀՀ քաղաքացիները բակալավրիական և մագիստրոսական կրթություն են ստանալու Բուլղարիայի բուհերում

11:08 05.04.2021

Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն ստանալու նպատակով ՀՀ 4 քաղաքացի մեկնելու է Բուլղարիա: Բուլղարիայի բուհերում Հայաստանի քաղաքացիները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան «Բուժական գործ», «Դասական և ժամանակակից բանասիրություն» և «Գրաֆիկական դիզայն» մասնագիտությունների գծով: Գործուղման համար հիմք են հանդիսացել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և […]

̰
Այսօր դպրոցական գիտության փառատոնին 46 նախագիծ ունեինք. Ժաննա Անդրեասյան

23:53 03.04.2021

Այսօր դպրոցական գիտության փառատոնին 46 նախագիծ ունեինք, հարյուրից ավելի մասնակից Սյունիքից, Արմավիրից, Կոտայքից, Շիրակից, Վայոց ձորից, Երևանից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Երեխաների ոգևորությունն իրենց նախագծերը ներկայացնելիս, գիտության միջոցով կարևոր խնդիրների լուծումը գտնելու պատկերացումը, ավելի առաջ գնալու, արդեն արածը զարգացնելու հաստատակամությունը ամենակարևոր բաներից են։ […]

̰
BACK_TO_TOP