TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նախագիծ. մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումը կդառնա ավելի մատչելի

14:11 03.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ընթացիկ իրավիճակը Գործող կարգով սահմանված չեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության հետ կապված անհրաժեշտ ուսումնաօժանդակ անձնակազմի հստակ ձևակերպումը և պահպանման ծախսերի հաշվարկը: Բացակայում է նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման կարգը: Նախագծի նպատակը Նախագծի համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության […]

̰
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում բարձրագույն կրթության համակարգում. ԿԳՄՍՆ-ում քննարկվել է WBL4JOB նախագիծը

22:40 02.04.2021

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը, որը ներկայացրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը: WBL4JOB նախագծի նպատակը եվրոպական փորձի տեղայնացմամբ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականության, իրավական շրջանակի և բարձրագույն կրթության ընդհանրական մոդելի մշակումն է՝ ի նպաստ բուհերի […]

̰
Դուալ համակարգի պիլոտավորումը Հայաստանի քոլեջներում շարունակվում է. ԿԳՄՍՆ

17:08 02.04.2021

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի և գինեգործական ընկերությունների միջև ստորագրվել են հուշագրեր, որոնց համաձայն՝ ՀՀ քոլեջներում կշարունակվի դուալ կրթական համակարգի պիլոտավորումը: Հուշագրերը կնքվել են «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցության շրջանակում: ՀՀ ԿԳՄՍՆ նախնական և […]

̰
Դրամաշնորհներ՝ գիտահետազոտական աշխատանք կատարող գիտնականներին

13:30 02.04.2021

ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակում Գիտության կոմիտեն հայտարարում է գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման մրցույթ: Գիտության կոմիտեն գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը կազմակերպում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանի: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, մրցույթի արդյունքում գիտական սարքերի և/կամ նյութերի […]

̰
Գործարկվել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը

12:17 02.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը՝ https://kadrer.emis.am/#/: Յուրաքանչյուր ոք, ով համապատասխանում է ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին և ցանկանում է համալրել բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղը, կայքի միջոցով կարող է ներկայացնել առցանց դիմում։ Մուտք գործելով կայք՝ հայտատուն գրանցվում […]

̰
Նոր օրենքի նախագծով ձեզ էապես շատ լիազորություններ են տրված. ԿԳՄՍ նախարարը՝ ՈՒԳԸ-ի ներկայացուցիչներին

12:14 02.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Հանդիպման նպատակն օրերս Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսանողական կառույցներին և միավորումներին առնչվող հարցերի քննարկումն էր: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ՈՒԳԸ-ի ներկայացուցիչներին և կարևորել հանդիպման […]

̰
Կայացել է Աննա Զալինյանի 2-րդ գրքի շնորհանդեսը

22:28 01.04.2021

Այսօր տեղի է ունեցել «Չինաստանի ժողովրդական հանրապետության և ՀՀ պետական կառավարման համակարգերի առանձնահատկությունները» խորագրով մենագրության շնորհանդեսը։ Գրքի հեղինակն Աննա Զալինյանն է։ Հայաստան-Չինաստան հանրապետությունների պետական կառավարման համակարգերի առանձնահատկություններին նվիրված մենագրությունը հեղինակի՝ Աննա Զալինյանի 2-րդ աշխատանքն է։ Գիրքը լույս է տեսել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն պատերազմով պայմանավորված, աշխատության շնորհանդեսը կայացավ այսօր։ Գրքում հեղինակը համեմատություններ է անցկացրել […]

̰
Բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով. Դումանյան

15:17 01.04.2021

Կառավարության որոշմամբ՝ փոխվել է բուհական ընդունելության կարգը: Բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով: Նախ դիմորդները հայտերը լրացնելու են էլեկտրոնային տարբերակով: Առաջին փուլում դիմորդը մեկ վճարովի ու մեկ անվճար տեղի համար պետք է դիմի մեկ բուհ, մեկ մասնագիտություն սկզբունքով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կառավարությունը և ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ Գևորգ Էմին-Տերյան

12:09 01.04.2021

Կառավարությունը և ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Այսօր՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 հարցով, որոնց թվում է նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փո­փոխությունների և լրացումների կատարման հաստատումը, համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության՝ հայտարարված […]

̰
ԿԳՄՍ նախարարը հերքել է բուհերի շենքերի վաճառքի որոշման մասին պնդումը

23:22 31.03.2021

Պաշտոնավարման 100-օրն է ամփոփել Կրթության, գիտության , մշակույթի և սպորտի  նախարարը: Առաջին հարցը, որն ուղղել են լրագրողները Վահրամ Դումանյանին, վերաբերել է վարչապետի կողմից արված հայտարարությանը այն մասին, թե Երեւանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել հասարակության շրջանում մտահոգություն առաջացրած  գաղափարի […]

̰
ԿԳՄՍ նախարարը հերքել է բուհերի շենքերի վաճառքի որոշման մասին պնդումը

17:22 31.03.2021

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված աշխատանքներն է այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ամփոփել գերատեսչության ղեկավարը: Առաջին հարցը, որն ուղղել են լրագրողները Վահրամ Դումանյանին, վերաբերել է վարչապետի կողմից արված հայտարարությանը այն մասին, թե Երևանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը: Նախարարը հերքել է […]

̰
Կամրջելով կրթությունն ու աշխատաշուկան. քննարկում Edu2Work հարթակի վերաբերյալ

16:59 31.03.2021

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել միջգերատեսչական առցանց հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Edu2Work հարթակի և ծրագրի արդյունքների կիրառելիությունը փաստահենք քաղաքականությունների մշակման համար։ «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի երեք հիմնական մասնակիցներն են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությունները: Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել նաև կրթության, գիտության, մշակույթի և […]

̰
Ընթացիկ տարում կավարտվի 16 համայնքում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների շենքերի կառուցման գործընթացը

16:00 31.03.2021

2020 թվականին մեկնարկած 16 համայնքներում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների համար մոդուլային շենքերի կառուցման գործընթացը կավարտվի 2021 թվականին։ Պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Ուսումնասիրվել և կազմվել է ևս 30 համայնքի ցանկ, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցների կառուցում հաջորդ փուլում։ Աշխատանքներն ընթանում են 16 համայնքում։ […]

̰
Մշտադիտարկման այցերը շարունակվել են Արմավիրի մարզի 5 նախակրթարաններում

14:43 31.03.2021

ՀՀ Արմավիրի մարզի 5 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2016 և 2020 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել վերոնշյալ նախակրթարաններ: Այցը մեկնարկել է Մեծամորի թիվ 1 […]

̰
Երաշխավորվել է 5 վերապատրաստող կազմակերպություն․ ԿԳՄՍՆ

12:28 31.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցութային շեմը հաղթահարել են 5 կազմակերպություն, որոնք էլ երաշխավորվել են վերապատրաստումների իրականացման համար: Այդ […]

̰
Ռազմական գործողությունների մասնակիցները ծրագրավորման դասընթաց կանցնեն

17:28 30.03.2021

Ռազմական գործողություններին մասնակցած անձանց մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ու զբաղվածության ապահովման նպատակով՝ այսօր հուշագիր է ստորագրվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ըստ այդմ՝ կկազմակերպվի ծրագրավորման լեզվի դասընթաց՝ առնվազն 200 մասնակցի համար․ կրթական կուրսը կարող է տևել 3-ից […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի զարգացման հեռանկարները

16:26 30.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Կարեն Թռչունյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհական միջավայրին, գործունեությանը և ընթացիկ խնդիրներին: Նախարարի տեղակալը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ եղել է «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնում։ Ռեկտորը Կ. Թռչունյանին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, տեխնիկական հագեցվածությունը, հնարավորություններն ու առավելությունները։ Շրջայցն ավարտվել է կլոր […]

̰
Մեկ տարի COVID 19-ի հետ. նախարարական բարձրաստիճան հանդիպմանը քննարկվել են համավարակի մարտահրավերները

16:12 30.03.2021

Կայացել է «Մեկ տարի COVID-ի հետ. առաջնահերթությունը տալով կրթության վերականգնմանը՝ մեղմացնելու աղետի հետևանքները սերունդների համար» նախարարական բարձրաստիճան հանդիպումը, որի շրջանակում տեղի են ունեցել երեք զուգահեռ առցանց նստաշրջաններ: Միջոցառմանը մասնակցել են կրթության նախարարներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցող գործընկեր կառույցների բարձրաստիճան անձինք: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Բաց պահել դպրոցները, առաջնահերթություն տալ և աջակցել ուսուցիչներին» թեմատիկ […]

̰
Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

15:13 30.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Վահրամ Դումանյանը Բոլատ Իմանբաևին շնորհավորել է դեսպանի պաշտոնում նշանակվելու […]

̰
Երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ Վորոնեժում կայացած «Ռոբոարտ-2021» մրցույթ-փառատոնից

14:44 30.03.2021

2021 թվականի մարտի 22-28-ը Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը»։ Միջոցառմանը ներգրավված էին 1000-ից ավելի մասնակիցներ Ռուսաստանի 48 շրջաններից, Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Հայաստան» թիմը, որի անդամներն […]

̰
Նոր օրենքը ենթադրում է հավատարմագրման կարգի վերանայում. ԿԳՄՍ նախարարը՝ ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներին

12:41 30.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանին և հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը: Քննարկվել են կրթության ոլորտի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող […]

̰
ԿԳՄՍՆ ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր

17:38 29.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի N 187-Ն որոշման: Ըստ ՀՀ կառավարության սահմանած կարգի՝ Հայաստանի Հանրապետության գրադարանները կարող են հավատարմագրվել և ստանալ […]

̰
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. ապրիլի 30-ն է. ԿԳՄՍՆ

16:18 29.03.2021

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են. «Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում […]

̰
Հայաստանը մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին

15:22 29.03.2021

Օգոստոսի 19-28-ը Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայանալու են Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Հայաստանը: Չորս տարին մեկ անգամ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Մասնակից երիտասարդները մրցելու են մշակույթի և սպորտի տարբեր ուղղություններով, լավագույններն արժանանալու են մրցանակների: Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: Մեր երկրի ներկայացվածությունը խաղերին նպաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը և խթանում համատեղ նոր ծրագրերի իրականացումը:

̰
Հաստատվել է ուսուցչի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների երաշխավորման կարգը

12:50 29.03.2021

Պետությունը զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի: Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների կողմից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2021 թվականի մարտի 5-ի 24-Ն հրամանով […]

̰
ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

11:58 27.03.2021

ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ․ «Բեմական արվեստի հարգարժան ներկայացուցիչներ, թատերական գործիչներ, սիրելի թատերասերներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այս օրը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատերարվեստի ներկայացուցիչների, հայ թատրոնի իրական նվիրյալների երախտիքն ու վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը մեր մշակութային կյանքին, հայ թատերարվեստի զարգացման […]

̰
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նոր նախագահին

18:44 26.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Քեռյանին: Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ԲՈԿ-ի անձնակազմին` նախարարն արդյունավետ աշխատանքային գործունություն է մաղթել Կարեն Քեռյանին: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ […]

̰
Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր մասնակցել է Edu2work հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառմանը

18:39 26.03.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր մասնակցել է Edu2work հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառմանը։ Հարթակը, որը նպատակ ունի հավաքագրել ու մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծել աշխատանքի առցանց հայտարարությունները, փաստերի վրա հիմնված քաղաքականությամբ կմիավորի կրթությունն ու աշխատանքը, ինչպես նաև քաղաքացիներին կաջակցի առավել պատրաստված լինել աշխատաշուկա մուտք գործելու համար։ Բացման խոսքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդգծել է, որ […]

̰
ԿԳՄՍ նախարարը և Նիդեռլանդների Թագավորության դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

17:52 26.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանի այցը ԿԳՄՍՆ՝ նախարարը կարևորել է Նիդեռլանդների Թագավորության հետ բարեկամական համագործակցությունը և դրա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել: Վահրամ […]

̰
ՃԿՊԱ-ն երեք կրթական մակարդակում տասը մասնագիտական ծրագիր է ուսուցանում

17:45 26.03.2021

Հայաստանում իր տեսակի մեջ միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հունիսի մեկից կսկսի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը: Ակադեմիան իրականացնում է առկա ու հեռակա ուսուցում միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով միջին մասնագիտական կրթական ծրագրով 3 մասնագիտություն, բակալավրի կրթական ծրագրով՝ 7 մասնագիտություն, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 6 մասնագիտություն: Ակադեմիան ուսուցում է իրականացնում […]

̰
BACK_TO_TOP