TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հաստատվել են առարկայական փորձնական չափորոշիչները. ԿԳՄՍՆ

11:10 10.05.2021

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով: Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային […]

̰
Մեկնարկել է «Երիտասարդական ֆորում»-ը. ԿԳՄՍՆ

14:47 08.05.2021

Այսօր մեկնարկել է «Երիտասարդական ֆորում»-ը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջույնի խոսքում կարևորել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության մշակմանը և ֆորումի մասնակիցներին մաղթել արդյունավետ քննարկում՝ ընդգծելով. «Այս ռազմավարությունը ոչ […]

̰
Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են

23:55 07.05.2021

Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և հավելել․ «Հիշեցնեմ. այս փոփոխությամբ. այն առարկաների և դասարանների ուսուցիչները, որոնց մասով առարկայական օլիմպիադաներ չեն անցկացվում, հնարավորություն են ստանում որպես բնութագրիչ ներկայացնել նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում անցկացվող ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը. կանխելով […]

̰
Ռազմական համալսարանում բացվել է ռուսաց լեզվի ուսուցման լսարան

21:34 07.05.2021

Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Շնորհավորելով ռազմական համալսարանի դասախոսական կազմին և կուրսանտներին լսարանի բացման կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ բարեկամ երկու պետությունների դաշնակցային հարաբերությունները և […]

̰
Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է

21:25 07.05.2021

  Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է: Շինաշխատանքները ֆինանսավորում է Հայ Կրթական հիմնարկությունը: 1998 -ին հիմնանորոգված դպրոցի դասասենյակների մի մասը ,մարզական և հանդիսությունների դահլիճներն ու դրանց տանիքները քայքայվել են, ջեռուցման համակարգը շարքից դուրս է եկել, ինչի պատճառով դահլիճները ձմռան ամիսներին չէին օգտագործում։ « Դահլիճներն ամբողջությամբ նորոգվում են, տանիքը, դռները, պատուհանները: Դպրոցում այն հատվածները, որոնք […]

̰
Ազգային ժողովը քննարկել է նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման հարցը

17:34 07.05.2021

Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ դրա ընդունման անհրաժեշտությունը բխում […]

̰
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

16:54 07.05.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ: Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր […]

̰
Տեղի կունենա առցանց հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ԵՄ նոր շրջանակային ծրագրին

15:27 07.05.2021

Մայիսի 20-ին տեղի կունենա «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ նոր շրջանակային ծրագրին նվիրված տեղեկատվական առցանց հանդիպում: Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն կստանան «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի կառուցվածքի և նպատակների, ինչպես նաև «Մարի Սկլադովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA), «Եվրոպական հետազոտական խորհուրդ» (ERC), «Մասնակցության ընդլայնում և միջազգային համագործակցություն» (Widening participation and International cooperation) ծրագրերի գծով նախատեսվող միջոցառումների մասին: Մասնակիցները բանախոսներին […]

̰
«Երիտասարդական ֆորում». կքննարկվեն առաջիկա 5 տարիներին երիտասարդության ոլորտի խնդիրները

14:17 07.05.2021

Մայիսի 8-ին տեղի կունենա «Երիտասարդական ֆորում»-ի բացման արարողությունը: Ֆորումի նպատակներն են 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելը և երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև երկխոսության հարթակ ստեղծելը: Բացման արարողությանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ֆորումին մասնակցելու են ՀՀ մարզերի և Երևանի շուրջ […]

̰
Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն 2/3-րդով. նոր նախագծի հանրային քննարկում

11:12 07.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը և սահմանել տնօրենի թափուր տեղի մրցույթի կազմակերպման նոր ժամկետներ, ինչպես նաև փոխել հաղթող ճանաչելու համար նախատեսված ձայների հարաբերակցությունը: Մասնավորապես հաղթող ճանաչվելու […]

̰
ՀՖԿՍՊԻ-ում քննարկվել են բուհի միջազգային համագործակցության հեռանկարները

18:25 06.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: ԿԳՄՍ փոխնախարարը և ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը քննարկել են բուհի միջազգային համագործակցությանը վերաբերող առանցքային հարցեր, մասնավորապես անդրադարձել են օտարերկրյա դիմորդների (այդ թվում՝ սփյուռքահայերի) ընդունելության և ուսումնառության կազմակերպման հնարավորություններին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը […]

̰
Հայաստանի հետազոտողները կարող են մասնակցել գերմանական «Green Hydrogen» մրցույթին

16:41 06.05.2021

Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը հայտարարել է «Green Hydrogen» խորագրով մրցույթ, որի շրջանակում գերմանական կողմից ներկայացվող հայտերում կարող են ընդգրկվել նաև հետազոտողներ ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մրցույթի նպատակն է աջակցել գործընկեր երկրների հետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական ոլորտներում համապատասխան քաղաքականության մշակմանն ու ներդրմանը: […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է Սուլթան Ղաբուսի անվան 2021 թ. մրցանակ

15:28 06.05.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է Շրջակա միջավայրի պահպանության Սուլթան Ղաբուսի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2021 թ. մրցանակ, որը կշնորհվի այն անձանց, խմբերին, հաստատություններին կամ կազմակերպություններին, որոնք բացառիկ ներդրում են ունեցել շրջակա միջավայրի կառավարման և/կամ պահպանման գործում՝ համահունչ այդ բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարած քաղաքականությանը: Հայտերը կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող […]

̰
Դպրոցները կստանան պետական դրամաշնորհ անվտանգության պայմանների բարելավման համար

14:36 06.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ աղետների ռիսկի կառավարման պլանների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար: Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը 2372.2 […]

̰
Բաց դռների օր Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի օտարերկրյա դիմորդների համար

13:26 06.05.2021

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց բաց դռների օր: Միջոցառումը հասանելի է հետևյալ լեզուներով. ռուսերենով՝ https://openday.msu.ru/ru, անգլերենով՝ https://openday.msu.ru/en և չինարենով՝ https://openday.msu.ru/ch: Բաց դռների օրը ելույթ կունենա Մոսկվայի պետական ​​համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Ա. Սադովնիչին, ինչպես նաև կիրականացվի տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների համար 2021-ի ընդունելության առանձնահատկությունների վերաբերյալ, և առցանց խորհրդատվություն […]

̰
Քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգի փոփոխություն. հանրային քննարկում

11:36 06.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում են մի շարք էական խմբագրումներ` սկսած թափուր տեղի համալրման ժամկետներից մինչև տնօրենի ընտրության կազմակերպման և հաղթող ճանաչելու գործընթացները: Նախագծով սահմանվել է նոր մոտեցում, որով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում հաղթող […]

̰
Վաղ տարիքից երեխաների շրջանում սեր արթնացնել դեպի գիտությունը. ԱԺ նոր նախաձեռնությունը

17:56 05.05.2021

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. դպրոցականների հանրապետական փուլի հաղթողներն այցելում են ՀՀ բուհեր և Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներ՝ տեղում ծանոթանալու կրթական ծառայություններին և լաբորատորիաների գործունեությանը: Այսօր դպրոցականների կենսաբանության օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրներն այցելել են ԵՊՀ-ի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, որը ԿԳՄՍՆ […]

̰
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

17:20 05.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ: ԿԳՄՍ […]

̰
Գյումրիի Ակադեմիական վարժարանը կունենա հիմնանորոգված շենք

15:41 05.05.2021

Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանը շուտով կունենա հիմնանորոգված շենք: Դպրոցի վերակառուցումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներն ամփոփիչ այց են իրականացրել վարժարան՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին: Նրանք փաստել են, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են՝ համաձայն սեյսմիկ անվտանգության […]

̰
Աշխատել առանց սթրեսի և հուզմունքի. վեբինար ուսուցիչների համար

14:40 05.05.2021

«Գլոբուս» կրթական նորարարական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Սովորում ենք աշխատել առանց սթրեսի և հուզմունքի» անվճար վեբինարին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ այն նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսուցիչների համար՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի առանձնահատկությունները։ Վեբինարը կանցկացվի մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին (Մոսկվայի ժամանակով): Մասնակիցների գրանցումը կատարվում է https://webinar.mirglobus.com/ կայքի միջոցով:

̰
Մրցույթ Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտի կողմից փորձագետներ ներգրավելու համար

14:03 05.05.2021

Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտը սկսել է «Enter» առաջարկությունների նախագծի մշակման աշխատանքներում փորձագետներ ներգրավելու գործընթացը։ «Enter» նախագիծը ներդրվել է Եվրոպայի խորհրդի կողմից` խթանելու երիտասարդների՝ մասնավորապես սոցիալական բացառման, խտրականության և բռնության ենթարկված անձանց սոցիալական իրավունքների հասանելիությունը` տեղական, ազգային և եվրոպական մի շարք միջամտություններով, որոնք մեկտեղում են երիտասարդական քաղաքականություն մշակողներին, երիտասարդական աշխատանքի ակտիվ դերակատարներին և առհասարակ երիտասարդներին։ Փորձագետների […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի բարեփոխումներին ուղղված ծրագրերը

17:28 04.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհի թե՛ մարզական, թե՛ կրթական միջավայրին և գործունեությանը, ընթացիկ խնդիրներին և բարեփոխումներին ուղղված ծրագրերին: ԿԳՄՍ փոխնախարարը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ շրջել է ՀՖԿՍՊԻ-ի մարզադահլիճներով՝ քննարկելով դրանց վերակառուցման և վերազինման հնարավոր տարբերակները: Դ. Խիթարյանը Կ. Գիլոյանին […]

̰
Արա Խզմալյան. «Յուրաքանչյուր երիտասարդից է կախված իր համայնքի կյանքի որակն ու վերափոխումը»

15:42 04.05.2021

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել է վեց կազմակերպություն` մարզերում երիտասարդական մշակութային քաղաքականություն իրականացնելու նպատակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է դրամաշնորհային ծրագրերի, ընտրված հայտերի, ռազմավարական ուղղությունների, անելիքների […]

̰
Մագիստրոսական ծրագիր՝ շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով

14:20 04.05.2021

ՉԺՀ Տոնջիի Կայուն զարգացման շրջակա միջավայրի համալսարանն առաջարկում է մագիստրոսական ծրագիր շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով: Ծրագիրը ֆինանսավորում է ՉԺՀ առևտրի նախարարությունը: Ծրագիրն անգլերենով է, տևողությունը՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը. մեկ տարի նախատեսված է ուսման և մեկ տարի հետազոտական աշխատանքի համար: Կրթաթոշակը նախատեսում է մոտ 12 000 ԱՄՆ […]

̰
Առաջարկվում է փոխել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը. ԿԳՄՍՆ

16:47 03.05.2021

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ կառավարության միասնական տեղեկատվական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ: Նախատեսվող նոր կարգավորմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել հիմնադրամի կազմակերպական-իրավական ձև ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում, մասնավորապես նվազեցնել կառավարման խորհուրդների անդամների թիվը: Նմանօրինակ փոփոխության անհրաժեշտությունը, ըստ նախագծին […]

̰
Հայտնի են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

13:15 03.05.2021

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատվել են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հունիսի 1-29-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայոց […]

̰
Այսօրվանից մեկնարկել է առաջին դասարանցիների առցանց հայտագրումը

10:27 03.05.2021

2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ 1-ին փուլ Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի […]

̰
«Կրթությունն այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը». ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար

18:23 30.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։ Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրի մեկնարկը ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին «Քո արվեստը […]

̰
Մշտադիտարկման այցեր Արարատի և Կոտայքի մարզերի նախակրթարաններ

16:45 30.04.2021

ՀՀ Արարատի մարզի 4 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 թ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել վերոնշյալ նախակրթարաններ: Այցը մեկնարկել է Մարմարաշենի Ա. Բարությանի անվան միջնակարգ […]

̰
Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

14:07 30.04.2021

Ապրիլի 29-ին կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, նախատեսվող միջոցառումները, որոնք կնպաստեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացմանը և […]

̰
BACK_TO_TOP