TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+35.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն

13:10 19.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը: Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը: Համաձայն հրամանի` ատեստավորման ենթակա ուսուցիչներին […]

̰
Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն

13:07 19.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի […]

̰
Բուհերի ընդունելության քննությունների համար ձևավորվել է 36 քննական կենտրոն

11:49 19.05.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի քննական կենտրոնների ցանկը: 2021-22 թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների կազմակերպման նպատակով այս տարի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են 36 քննական կենտրոններ, որոնցից 13-ը կգործեն մայրաքաղաք Երևանում, 23-ը՝ մարզերում: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն` Արցախում գործելու է 5 քննական կենտրոն: Քննական կենտրոնների ցանկը` ստորև. Երևան Թիվ […]

̰
Հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը

10:22 19.05.2021

ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդունմամբ, որտեղ նախադպրոցական կրթությունը դիտարկվում է հանրակրթության նախնական աստիճան և նպատակ ունի ապահովել նախադպրոցական կրթության […]

̰
Հայտագրման առաջին փուլի արդյունքներով՝ Գյումրիի երեք բուհերում դիմորդների ընդհանուր թիվը 576 է

18:15 18.05.2021

Այս տարի ևս բուհերի  դիմորդների փաստաթղթերի հայտագրումն անցկացվեց առցանց տարբերակով։ Դիմումների ընդունման առաջին փուլի արդյունքներով՝ Գյումրիի երեք պետական բուհերում դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 576։ Սահմանված տեղերի քանակը համալրել դիմորդներով չի հաջողվել: Թվակազմի փոփոխություն, թեև աննշան, բուհերում կանխատեսում են հայտագրման երկրորդ փուլում։ 1 բուհի՝ 1 մասնագիտություն․․․ Ընդունելության նոր կարգը համարում են ցանկալի տարբերակ։ Բարձրագույն հաստատությունների […]

̰
Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

15:32 18.05.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը: ԳԹԿ կայքում արդեն հասանելի են «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուղեցույցները` https://bit.ly/3eSQUTr: Ուղեցույցները պատկերացում են տալիս՝ ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը: Դրանցում ներկայացված են թեստերի կառուցվածքը, տարբեր կառուցվածք ունեցող առաջադրանքների նմուշ-օրինակները, […]

̰
Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը

15:22 18.05.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 8.06.2021 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», 11.06.2021 թ. – «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», 15.06.2021 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն», 18.06.2021 թ. – «Մաթեմատիկա», 22.06.2021 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա», 25.06.2021 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

̰
Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կփորձարկվի 4 դպրոցներում

10:25 18.05.2021

Մեկնարկում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որն այս տարի կիրականացվի 4 դպրոցներում: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը: Նշյալ ուսհաստատությունը պատասխանատու է փորձնական ծրագրի իրականացման համար: […]

̰
Համայնքահեն ծառայությունների մոդելի ներդրում Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում. ԿԳՄՍՆ

16:09 17.05.2021

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում երեխաների սոցիալական ներառմանը» ծրագրի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Ծրագիրն իրականացվել է՝ համաձայն 2019 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան միջև կնքված պայմանագրի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շիրակի մարզպետարանի և գործընկեր […]

̰
Ամենապահանջված մասնագիտությունները. ԳԹԿ-ն ամփոփել է հայտագրման առաջին փուլի արդյունքները

16:27 14.05.2021

ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության քննությունների հայտագրման առաջին փուլի արդյունքները: Հայտագրումն ընթացել է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ: Կարո Նասիբյանի խոսքերով՝ այդ ընթացքում համակարգի որևէ խափանում, բողոք և դժգոհություն չի արձանագրվել. դիմորդները հնարավորություն են ունեցել […]

̰
Հեռախոս հայտնաբերելու դեպքում դիմորդները կհեռացվեն քննասենյակից. ԳԹԿ

15:43 14.05.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը, հրապարակած տվյալների համաձայն, 2021 թվականի միասնական քննություններն անցկացվելու են հետևյալ բաշխվածությամբ. «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունը կկայանա հունիսի 8-ին, «Օտար լեզուներինը»՝ հունիսի 11-ին, «Հայոց լեզու և հայ գրականությունը»՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկան»՝ հունիսի 18-ին, «Հայոց պատմությունն» ու «Ֆիզիկան»՝ հունիսի 22-ին և «Քիմիան» ու «Ռուսաց լեզուն»՝ հունիսի 25-ին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում […]

̰
2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում հատկացվել է 10 տեղ

11:20 14.05.2021

ՀՀ կառավարության մայիսի 13-ի նիստում հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ 2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Համաձայն Կառավարության որոշման՝ հատկացվել է 10 տեղ՝ համապատասխան բաշխմամբ: Տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել. ՀՀ տնտեսության կարիքներից բխող և (կամ) միջազգային մակարդակին […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին

18:27 13.05.2021

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղակայված «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակում իրականացնում է Դեբետ համայնքի վերափոխման և ժամանակակից գյուղի վերածման «ՍՄԱՐԹ Դեբետ» ծրագիրը։ Նախագծի շրջանակում նախատեսվում մարզի համար նոր, ժամանակակից բովանդակությամբ և ձևով դպրոցի կառուցում՝ մոտ USD $1.2 միլիոն ներդրումային փաթեթով։ Նախագծի նախնական հայեցակարգը քննարկելու […]

̰
Կառավարությունը հաստատել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

14:24 13.05.2021

Գործադիրը հաստատել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: Ըստ հիմնավորման՝ նորացված չափորոշիչները կնպաստեն կանոնակարգված քաղաքականության իրականացմանը, մասնավորապես՝ նախադպրոցական և հանրակրթական կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատմանը: Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված […]

̰
Հայտնի են միասնական քննությունների օրերը

14:16 13.05.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին: Ըստ այդմ. «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունը հունիսի 8-ին է; «Օտար լեզուները»՝ հունիսի 11-ին; «Հայոց լեզուն» և «Հայ գրականությունը»՝ հունիսի 15-ին; «Մաթեմատիկան»՝ հունիսի 18-ին; «Հայոց պատմությունն» ու «Ֆիզիկան»՝ հունիսի 22-ին և «Քիմիան» ու «Ռուսաց լեզուն»՝ հունիսի […]

̰
Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում կառուցվելու են մոդուլային 5 դպրոցներ

13:20 13.05.2021

ՀՀ կառավարության որոշմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պահուստային ֆոնդից 500 մլն դրամ գումար է հատկացվել մարզային բնակավայրերում մոդուլային 5 դպրոցի կառուցման նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հետևյալ բնակավայրերում. ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Ջիլի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզ` «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Կապսի […]

̰
Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թթ.-ի գործողությունների պլանի նախագիծը

09:45 13.05.2021

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագիր Հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ դեռևս 2014 թվականին Կառավարության […]

̰
Պատերազմում վիրավորում ստացած զինվորների և զոհվածների ընտանիքների անդամների համար Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում կազմակերպվել են ծրագրավորման դասընթացներ

18:42 12.05.2021

Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորների և զոհվածների ընտանիքների համար Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել են ծրագրավորման դասընթացներ: Ծրագիրը ֆինանսավորում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ամերիկահայ ճարտարագետների ու գիտնականների միությունը: Այս ծրագրով հնարավորություն է տրվում հայրենիքի պաշտպանության գործին մասնակցած զինվորականներին նոր մասնագիտություն ձեռք բերել և տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում եղած աշխատանքի առաջարկներից օգտվել։   […]

̰
«Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթ. ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության խրախուսում

16:05 12.05.2021

Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպել «Բրեյն-ռինգ» ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը: ՀՀ Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի նպատակն ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։ Երկրում ստեղծված համաճարակային պայմաններով պայմանավորված՝ մրցույթն այս տարի անցկացվել է առցանց հարթակում: Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցել […]

̰
Գիտաժողով՝ «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» թեմայով

15:55 11.05.2021

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը մայիսի 10-ին կազմակերպել է «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով «Գլոբալ Կամպուս» միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովին բացման խոսքով առցանց հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին և գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունը՝ նա հատկապես ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը […]

̰
Բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ

15:54 11.05.2021

Մայիսի 10-ին ավարտվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման առաջին փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալներով` այս փուլում ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ։ Ըստ առարկաների՝ առավել մեծաթիվ են «Մաթեմատիկա», «Անգլերեն» «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաներից քննություն հանձնողները: Մասնավորապես «Մաթեմատիկայի» քննության համար հայտագրվել է 5185, […]

̰
Որո՞նք էին կրակողի դրդապատճառները․ hրապարակվել է Կազանի հրաձիգի հարցաքննության տեսանյութը

15:18 11.05.2021

Ռուսաստանի Կազան քաղաքում գտնվող թիվ 175 դպրոցում կրակողը բացահայտել է իր դրդապատճառները: Այս մասին հայտնում է Life Shot Telegram ալիքը: Մասնավորապես, նա ոստիկանությանը հայտնել է, որ ատում է բոլորին և ցանկանում է՝ բոլորը իմանան, որ ինքն Աստված է: Միևնույն ժամանակ, կրակողը շեշտել է, որ իբր ինքը ուսումնական հաստատության վրա հարձակվել է միայնակ: «Միևնույն ժամանակ, ես […]

̰
Հայաստանում և Արցախում ավելի քան 13 հազար դիմորդ բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել

14:41 11.05.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնն ավարտել է դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը: «Այս տարի Արցախի ու ՀՀ բուհեր է դիմել 13 360 քաղաքացի: ՀՀ-ից քննություն հանձնելու համար դիմել է 5 185 հոգի «Մաթեմատիկա» առարկայի համար, «Անգլերենի» համար՝ 4 342 և «Հայոց լեզու և հայ գրականության»համար՝ 4074-ը: […]

̰
«Վերջին դաս». ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել որևէ դրամահավաք

11:24 11.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Շրջաբերականում առաջարկ է հնչել նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանի […]

̰
Առաջարկում ենք հրաժարվել ժպ-ների ինստիտուտից և հաստատության տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը․ Ժ․Անդրեասյան

21:46 10.05.2021

ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պահին e-draft հարթակում հանրային քննարկման են դրված դպրոցների տնօրենների, ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգերի փոփոխությունները, որոնցում կուզեի ընդգծել մեկ կարևոր հանգամանք. երկու դեպքում էլ առաջարկում ենք հրաժարվել ժպ-ների ինստիտուտից և հաստատության տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը՝ ապահովելով հարթ […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակները

15:28 10.05.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակներ՝ «Ներառական հեռավար և թվային գրագիտության ուսուցում» թեմայով: Մրցանակները շնորհվելու են տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները նշանակալից ազդեցություն ունեն գրագիտության խթանման գործում։ «Սեժոնգ թագավոր» մրցանակն այս տարի սահմանվել է՝ խթանելու մայրենի լեզվի […]

̰
Կամավոր ատեստավորմամբ ուսուցիչները հնարավորություն կունենան ստանալ հավելավճար

15:07 10.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ուսուցիչների համար իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը կնպաստի վարձատրության վերանայմանը: Առայժմ գործընթացը վերաբերում է 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը նշեց, […]

̰
«Երիտասարդական ֆորում». կարևորելով երիտասարդների մասնակցությունը ռազմավարության մշակմանը

13:35 10.05.2021

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը ոչ թե երիտասարդների համար է, այլ երիտասարդների հետ և նրանց կողմից իրականացվող։ Վստահ եմ՝ միասին կհաջողենք»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Երիտասարդական ֆորումի» բացման խոսքում: Ֆորումը կայացել է մայիսի 8-ին՝ 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելու և երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու […]

̰
Վերջին զանգի միջոցառումները կանցկացվեն. ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է ուղարկել դպրոցներին

12:49 10.05.2021

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը: «Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, […]

̰
Հաստատվել են առարկայական փորձնական չափորոշիչները. ԿԳՄՍՆ

11:10 10.05.2021

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով: Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային […]

̰
BACK_TO_TOP