TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Պետբյուջեի միջոցներով ձեռք կբերվի 905 848 հատ դասագիրք

10:06 17.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման շրջանակում դասագրքերի ձեռքբերման ցանկը: Ըստ այդմ՝ հաստատվել են տարրական դասարանների 38 անուն դասագիրք, վարժությունների և աշխատանքային տետրեր: Նախարարի հրամանով հաստատվել է նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված […]

̰
«Շրջված դասարան» վիրտուալ միջավայրից աշակերտը կօգտվի ցանկացած ժամի և ցանկացած տևողությամբ

10:21 16.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը: Մրցույթին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղթողներին պարգևատրել […]

̰
ԿԳՄՍ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

16:45 15.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-չինական հարաբերությունների զարգացման: ԿԳՄՍ նախարարը խոսել […]

̰
Քննարկվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման արդյունքները

13:55 15.03.2021

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄԱՆ-ից։ Միջոցառման նպատակն էր քննարկել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի առաջնային խնդիրները, ԱՀՈՒ փորձնական ծրագրի արդյունքները, ինչպես նաև ներկաներին […]

̰
Հաստատվել է արտադպրոցական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման կարգը

13:23 15.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են արտադպրոցական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման կարգը և կնքվող պայմանագրերի օրինակելի ձևը: Իրավական ակտը տարածվում է նախարարության համակարգում գործող կազմակերպությունների վրա: Ֆինանսավորումը տրվում է ըստ իրականացվող միջոցառումների` կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Սահմանվել է, որ Հայաստանում և Արցախում անցկացվելիք միջոցառումների ժամանակ յուրաքանչյուր մասնակցի համար […]

̰
Որո՞նք են Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները և տեխնոլոգիաները

09:29 15.03.2021

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները և ուղղությունները․ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3,400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում կազմում է ավելի քան 800,000 դրամ (ներառյալ հարկերը)։ Կից ներկայացված է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]

̰
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

14:36 14.03.2021

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Առաջին կարգի հաղթողները կստանան ամսական 10 000 դրամ, երկրորդ կարգի հաղթողները` 7500, իսկ երրորդ տեղը զբաղեցնողները` 5000 դրամ:

̰
Գյումրիում բացվեց Հայաստանում առաջին ինժեներական դպրոց-լաբորատորիան

19:40 12.03.2021

Այսօր Գյումրիում բացվեց Հայաստանում առաջին ինժեներական դպրոց-լաբորատորիան։ Կրթական ծրագիրն իրականացվում է Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ։ Ինժեներական դպրոց-լաբորատորիան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մտավոր ներուժի բացահայտման հնարավորություններն ստեղծելու և գաղափարները մեկտեղելու ինքնադրսևորման հասանելի մի հարթակ է դառնում  ավագ դպրոցի աշակերտության համար։ «Ոչ միայն Գյումրիի համար է նորամուծություն, այլև Հայաստանում նման լաբորատորիա մենք […]

̰
ԿԳՄՍ նախարարի նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

17:41 12.03.2021

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը մարտի 12-ին քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպման ընթացքում: Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ: Նախորդիվ […]

̰
Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը

14:42 12.03.2021

2020 թվականին  փոփոխված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է ՀՀ կառավարությունը: Ըստ այդմ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի» նախագիծը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ի ՞նչ է սահմանում չափորոշիչը Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին […]

̰
Ամփոփվել է օլիմպիադայի հանրապետական փուլը. հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

11:54 12.03.2021

2021 թ. փետրվարի 19-ից մինչև մարտի 9-ը վեց առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Քիմիա», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցել են 643 աշակերտներ, որոնցից 30-ն արժանացել է առաջին, 32-ը՝ երկրորդ, իսկ 74-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: 119 աշակերտ ստացել է գովասանագիր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով […]

̰
ԱՄՆ-ի դպրոցներից մեկում դադարել են Նյուտոնի օրենքները նրա անունով կոչել

10:20 12.03.2021

Նյու Յորքի մասնավոր դպրոցներից մեկում դադարել են Նյուտոնի օրենքները կոչել դրենց ստեղծողի անունով՝ նրա մաշկի գույնի պատճառով: Դպրոցն այսպես է պայքարում ռասիզմի և սպիտակամորթների գերակայության դեմ, գրել է City Journal-ը: «Մենք այլևս դրանք Նյուտոնի օրենքներ չենք անվանում: Մենք դրանք անվանում ենք ֆիզիկայի երեք հիմնարար օրենքներ: Դպրոցի ղեկավարությունն ասում է, որ մենք պետք է «ապակենտրոնացնենք սպիտակությունը»,- […]

̰
Երկարաձգվել է ՌԴ բուհերում ուսումնառելու համար թեկնածուների գրանցման ժամկետը

15:54 11.03.2021

Ռուսաստանի Դաշնության կառավարության հատկացրած կրթաթոշակային տեղերի հաշվին 2021-2022 ուսումնական տարում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար թեկնածուների գրանցման ժամկետը education-in-russia.com տեղեկատվական հարթակում երկարաձգվել է մինչև 2021 թ. մարտի 15-ը (https://arm.rs.gov.ru/ru/news/85254): Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://arm.rs.gov.ru/ru/news/82755:

̰
Հաստատվել է ուսուցչի թափուր տեղի մրցույթի թեստավորման հարցաշարը

12:19 11.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը: Հարցաշարում ներառված են կրթության բնագավառի օրենսդրության (30 տոկոս), ինչպես նաև մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական իմացությունը (70 տոկոս) ստուգող հարցեր: Հարցաշարը հրապարակվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և «Կրթություն» շաբաթաթերթում: ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարը կազմված […]

̰
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են կրթամշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր

18:26 10.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը խոսել է հայ-ֆրանսիական բազմաշերտ համագործակցության մասին՝ փաստելով, որ կան բոլոր նախադրյալները համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու համար: «Անցյալ տարին շատ բարդ […]

̰
Արցախի նախագահն ընդունել է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանին

17:52 10.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, քննարկվել են Արցախի կրթության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև արցախյան բուհերի հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Այդ համատեքստում նախագահը կարևորել է Որակի ապահովման ազգային […]

̰
Հայ-չինական տեխնիկական սեմինար երկրաշարժագիտության ոլորտում

17:11 10.03.2021

Մարտի 10-29-ը հայ-չինական «Երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» միջազգային լաբորատորիայի շրջանակում առաջին անգամ առցանց ձևաչափով կանցկացվի երկրաշարժագիտության ոլորտում տեխնիկական սեմինարների շարք: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Սեմինարի ընթացքում չինացի մասնագետները հայ գործընկերների համար հանդես կգան զեկուցումներով, որոնցում կներկայացվեն երկրաշարժերի կանխատեսման հնարավորություններն ու օրինակները, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման նոր մոտեցումները, հայ-չինական համագործակցության շրջանակում Հայաստանում կառուցվելիք […]

̰
Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ. ԿԳՄՍՆ

16:23 10.03.2021

Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները: «Կառավարությունում […]

̰
Մրցույթ 2021-2022 ուստարում Ռումինիայի բուհերում կրթություն ստանալու համար

14:45 10.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (3 տեղ բակալավրիատ, 4 տեղ մագիստրատուրա, 1 տեղ ասպիրանտուրա): Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, լեզուն չիմացող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի նախապատրաստական դասընթաց: Մրցույթին միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի […]

̰
Ներառական ձեռնարկներ մանկավարժների և ծնողների համար. ԿԳՄՍՆ

17:36 09.03.2021

Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից հրապարակվել են մասնագիտական երեք ձեռնարկներ, որոնք հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: «Ինչպե՞ս խթանել ներառումը դասարանում» (https://hmk.am/…/03/inchpes-xtanel-nerarumy-dasaranum.pdf) ձեռնարկում ներառական կրթության հիմնախնդիրները, մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները ներկայացվում են իրավական ակտերի, ուսուցիչների, ծնողների և կրթության մասնագետների դիտանկյունից։ Մասնագետները ձեռնարկից կարող են […]

̰
Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը

10:43 09.03.2021

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը: Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝ Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի), Մշակութային հեռուստահաղորդաշարեր, Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր, Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ, Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը, Ներառական ծրագրեր […]

̰
Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները

15:25 05.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ­ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը: 4-րդ դասարան Հունիսի 22-ից հուլիսի 3-ն անցկացվում է գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից. «Մայրենի» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե: «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր): Ազգային փոքրամասնությունների […]

̰
Նոր ուսումնական տարվանից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Արայիկ Հարությունյան

19:22 04.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ պատասխանատուների: Քննարկվել են արցախյան բուհերի միջազգային հավատարմագրմանը, 2021-2022 ուսումնական տարվա կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ նախատեսվում է նոր ուսումնական տարվանից բուհական կրթությունն Արցախում դարձնել անվճար նաև Հայաստանի […]

̰
Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները

15:31 04.03.2021

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում այսօր մեկնարկել է եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը, ողջունելով աշխատաժողովի […]

̰
Արմավիրի մարզպետը և «Թումո»-ի ղեկավարը քննարկել են մարզում «Թումո-տուփ» և կենտրոն հիմնելու հարցը

21:55 03.03.2021

Արմավիրի մարզպետն ու Մարի Լու Փափազյանը քննարկել են մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագիրը ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հանդիպում է ունեցել գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ: Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Արմավիրի մարզում կենտրոնի կրթական ծրագրերի ներդրմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է […]

̰
DOI թվային օբյեկտների նույնականացման համակարգ Հայաստանի ազգային գրադարանում

17:27 03.03.2021

Հայաստանի ազգային գրադարանի և «Publishers International Linking Association, Inc.» (PILA) ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ PILA-ի պաշտոնական գրանցված կազմակերպությունը մատուցելու է CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգին միանալու ծառայություններ։ Դա հնարավորություն է տալու թվային օբյեկտի նույնականացման (Digital Object Identification՝ DOI) միջոցով ապահովել համաշխարհային գիտական հրապարակումների խաչաձև կապը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: […]

̰
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները

15:58 03.03.2021

ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները: Բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում Ըստ այժմ գործող կարգավորման՝ 1) Յուրաքանչյուր տարի երեք կրթական աստիճաններով հատկացվում են անվճար և վճարովի տեղեր՝ ըստ բուհերի ու մասնագիտությունների (կրթական ծրագրերի)։ 2) Բակալավրի կրթական մակարդակում ընդունելությունն իրականացվում է միասնական, […]

̰
Նոր կարգ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ

18:55 02.03.2021

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն` ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան: Այն կստեղծվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am)՝ որպես առանձին ենթաբաժին, որտեղ կենտրոնացված կլինեն բոլոր մարզերից հավաքագրված տվյալները գործուղման պահանջարկի և գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետների վերաբերյալ: Նոր միասնական տեղեկատվական […]

̰
Չկա մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել. ԿԳՄՍ նախարար

17:49 26.02.2021

ԱԺ կրթության, գիտության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվել են, թե արդյոք նախարարությունը պատշաճ կատարել է շախմատային ոլորտում ունեցած պարտականությունները և ինչ թերացումների պատճառով է շախմատային գրոստմայստեր Լևոն Արոնյանը որոշել հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԺ գլխադասային հանձնաժողովն ընդունեց «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը

17:30 26.02.2021

ԱԺ կրթության, գիտության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները: Պատգամավորները հետաքրքրվել են գիտության ֆինանսավորման, հոգաբարձուների խորհուրդների ձևավորման և խնդրահարույց այլ հարցերով: Նախարարը վստահեցրել է, որ 2022-ին գիտության բյուջեն շատ ավելին կլինի, […]

̰
BACK_TO_TOP