TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

«Հայ-իրանական բարեկամությունն օրինակ է ամբողջ աշխարհի համար». ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

17:00 26.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է համագործակցության նոր հուշագրեր կազմելու, իսկ եղածների ժամկետները երկարաձգելու, բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման կարևորությունից: Ընդգծելով նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի փորձը՝ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև այդ բնագավառում համատեղ կրթագիտական ծրագրեր իրականացնելու թեմային: «Հայաստանի համար անցյալ տարին շատ բարդ էր, բայց մենք վստահ ենք՝ կկարողանանք հաղթահարել պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները և զարգացման ուղով առաջ ընթանալ: Այս տեսանկյունից կարևորում ենք բարեկամ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը, որը բազմաշերտ է: Համոզված եմ՝ կան բոլոր նախադրյալները հայ-իրանական փոխհարաբերությունները նոր որակական աստիճանի բարձրացնելու և բոլոր ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դրական է արձագանքել ԿԳՄՍ նախարարի առաջարկներին և ընդգծել, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ կրթության և գիտության զարգացումն ինքնըստինքյան դրսևորվում է մյուս ոլորտներում, առհասարակ նպաստում պետության զարգացմանը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ կողմերի՝ կրթագիտական հարաբերություններում եղած բացը հնարավոր է լրացնել միջբուհական համագործակցության ընդլայնման, բուհերի ռեկտորների փոխադարձ այցերի, հարևան երկրներում հայագիտությունն ու իրանագիտությունը զարգացնելու շնորհիվ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նաև համագործակցության համապարփակ հուշագիր ստորագրելու և, ըստ այդմ, երկկողմ փոխգործակցության զարգացման հստակ քայլեր նախանշելու վերաբերյալ: «Իրանը ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ և արժևորում է երկկողմ հարաբերությունները: Իրանում մուսուլմանների կողքին ապրում են քրիստոնյա հայերը, Հայաստանում էլ քիչ չեն Իրանի քաղաքացիները: Մեր ժողովուրդների բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ են, և կարծում եմ՝ սա պատմության մեջ խաղաղ համակեցության լավագույն մոդելն է, որը պետք է ներկայացնել ամբողջ աշխարհին՝ այդպիսով նպաստելով բռնությունների կանխարգելմանը»,- ասել է դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Արձագանքելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը նկատել է, որ խաղաղ և բարեկամական համակեցության հիմքը պատմամշակութային խորը կապերն են. «Մշակույթ ունեցող երկիրը չի կարող սպառնալիք լինել նույնպիսի արժեքներ ունեցող մեկ այլ երկրի համար: Մշակույթի ուժը վեր է ամեն տեսակ զենքից»: ԿԳՄՍ նախարարը և ԻԻՀ դեսպանը խոսել են նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին: Հանդիպման ավարտին կողմերն ըստ ոլորտների աշխատանքային խմբեր ստեղծելու և գործնական քայլերի անցնելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել:

̰
Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

16:59 26.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից,  նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում է սահմանել նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման […]

̰
Հայաստանի բուհերում կրկին պատրաստելու են երկաթուղու աշխատողներին

16:21 26.03.2021

Երկաթուղու շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջև 2021 թվականի մարտի 26-ին համալսարանում կնքվեց Համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԿԵ-ից։ Հուշագրի համաձայն, համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթուղու շինարարություն, […]

̰
Սլովակիան հատկացրել է պետական կրթաթոշակ. կարող են դիմել նաև ՀՀ  քաղաքացիները

15:56 26.03.2021

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2021-2022 ուսումնական տարում հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավր կամ մագիստրոս) ուսումն անցնելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Կրթաթոշակը ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ՝ անհրաժեշտ […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

12:56 26.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և […]

̰
«Կենդանի պատմություն». նոր ծրագիր ուսուցիչների համար

12:10 26.03.2021

ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կենդանի պատմություն» ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական պետական և մասնավոր դպրոցների պատմության ու հասարակագիտության ուսուցիչների համար։ Ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ մշակված «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով այն երաշխավորվել է որպես ուսումնական նյութ։ Գիրքը ներկայացնում […]

̰
2021/2022 ուսումնական տարվա համար նախատեսվում է ասպիրանտուրայի 151 առկա և 35 հեռակա անվճար տեղ

10:47 26.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ: ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու […]

̰
Հանրային քննարկում նախադպրոցական կրթության պետական չափորոշչի վերաբերյալ

18:20 25.03.2021

ԿԳՄՍ նախարարությունն այսօր նախաձեռնել էր հանրային քննարկում «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով մի շարք նոր կարգավորումներ են […]

̰
Արցախում ռուսերենը 2-րդ պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել․ Լուսինե Ղարախանյան

16:09 25.03.2021

Արցախի Ազգային ժողովը ընդունել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Արցախում ռուսերենը ստացել է պաշտոնական լեզվի կարգավիճակ: Օրինագիծը ներկայացվել է պատգամավորների նախաձեռնությամբ: Արցախի ԱԺ նիստում քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր։ Նախագիծն ընդունվել է 27 «կողմ», 2 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը «Շանթնյուզին» տված հարցազրույցում նշել […]

̰
Առանձին և միացյալ խորհուրդներ. նոր մոտեցում դպրոցների կառավարման համակարգում

11:31 25.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես ներմուծվում է դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է: Որ դեպքում է կազմվում առանձին, որ դեպքում` […]

̰
«Կանայք և տվյալագիտությունը Հայաստանում» թեմայով գիտաժողով է անցկացվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

19:00 24.03.2021

Մարտի 13-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան (Women in Data Science ARMENIA) գիտաժողովը։ Գիտաժողովը 2015թ. կազմակերպվում է Սթենֆորդի Համալսարանի կողմից աշխարհի շուրջ 150 վայրում:  Հայաստանում գիտաժողովի իրականացումը հնարավոր  դարձավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Սթենֆորդի համալսարանի միջև համագործակցության շնորհիվ, որի շրջանակում Հայաստանն ունի նաև WiDS դեսպան՝ ի դեմս ՁԻՀ ծրագրերի ղեկավար […]

̰
85 համայնքների դպրոցներում իրականացվում է ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ

18:21 24.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության մարզերի 85 համայնքների դպրոցներում իրականացվում է ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ։ «Այն կյանքի է կոչվում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի «Անվտանգ գյուղեր» ենթածրագրի ներքո։ Ճանապարհային անվտանգության կրթության և […]

̰
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

17:44 23.03.2021

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են նախագիծն ԱԺ համապատասխան հանձնաժողովի քննարկմանը վերադարձնելուց հետո: […]

̰
Արցախում նախատեսում են եռամյա ժամկետում ամբողջությամբ ներդնել երկարօրյա դպրոցական ծրագիր

14:41 23.03.2021

Արցախի դպրոցներում ընթացիկ տարվա սեպտեմբերից կմեկնարկի «Երկարօրյա դպրոց» ռազմավարական ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախատեսվում է եռամյա ժամկետում երկարօրյա ծրագիրը ներդնել բոլոր դպրոցներում: Ծրագիրն ապահովելու է դասապատրաստում, ժամանց, սպորտ և առողջ սնունդ աշակերտների համար։ Առաջին փուլում ընդգրկված են Հաթերք, Մաղավուզ, Մոխրաթաղ, Վաղուհաս, Չափար, Կիչան, Եղցահող, Խրամորթ, Նախիջևանիկ, Աստղաշեն, Սարուշեն, […]

̰
Երևանի թիվ 18 դպրոցի վթարային շենքը  քանդվել և նոր դպրոց է կառուցվում

19:40 22.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի և «Գոհարիկ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման շինհրապարակ։ Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները՝ որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել […]

̰
«Դասավանդում եմ Հայաստան». խորհրդակցություն Կրասնոդարի երկրամասի հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների համար

15:59 22.03.2021

Մարտի 20-21-ը կայացել է Կրասնոդարի երկրամասի հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների համառուսական 3-րդ խորհրդակցությունը՝ «Դասավանդում եմ Հայաստան» խորագրով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին Կրասնոդարում խորհրդակցության մեկնարկի առիթով, մաղթել արդյունավետ աշխատանք և կարևորել նախաձեռնությունը երկխոսության միջոցով աշխարհասփյուռ հայության առջև ծառացած կրթական հիմնախնդիրներին միասնաբար […]

̰
ԿԳՄՍ նախարարը դպրոցները փակելը լավագույն լուծում չի համարում

15:57 22.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դպրոցները փակելը, հեռավար ուսուցման անցնելը լավագույն լուծում չի համարում, սակայն եթե կարիքը լինի, ստիպված կգնան դրան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դումանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե համավարակի հետ կապված հնարավո՞ր է սահմանափակումներ լինեն: «Դա ցանկալի տարբերակ չէ: Պետք է ամեն ինչ անենք, մաքսիմալ […]

̰
Ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

10:34 22.03.2021

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան: Չինաստանի բուհերում 7 քաղաքացիներ բակալավրիական կրթություն կստանան «Բժշկություն», «Տնտեսագիտություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա» և «Տեսական ֆիզիկա» մասնագիտությունների գծով: 9 քաղաքացիներ մագիստրոսական կրթություն են ստանալու «Չինարեն լեզու և գրականություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա», «Մեքենաշինություն», «Տնտեսագիտություն», «Բիզնես կառավարում», […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ

19:54 19.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ: Քննարկվել են Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, դրանք հաղթահարելու հնարավորությունները: Երկրի նախագահն ընդգծել է այդ հարցում կրթության և զարգացած տեխնոլոգիաների դերը: «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվն անմասն չպիտի մնա Արցախի հատկապես գիտակրթական ու տնտեսական ներուժը վերականգնելու […]

̰
Մեկնարկել են ԱԻՆ փրկարար ծառայողների համար անգլերենի դասընթացները

18:21 19.03.2021

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանն ու ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը հյուրընկալել են Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանության գծով կցորդի տեղակալ Բրադլի Վուդվարդին, Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանին, Բրիտանիայի խորհրդի ELT ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանին և դասավանդող Ռուզաննա Գաբրիելյանին: Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեկնարկել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային […]

̰
Ինչ խնդիրներ կունենա կրթության համակարգը սահմանափակումների ու կրկին առցանց ուսուցման անցնելու դեպքում

23:14 18.03.2021

Ինչ խնդիրներ կունենա կրթության համակարգը սահմանափակումների ու կրկին առցանց ուսուցման անցնելու դեպքում: Արամ Աբրահամյանը թեմայի շուրջ զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Առցանց կրթության բարդություններն ու առաջացրած հոգեբանական խնդիրները․մասնագետների հետազոտությունները

20:05 18.03.2021

Հանրապետության 121 դպրոցի շուրջ 360 ուսուցիչների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Քովիդ-19-ի պայմաններում անցկացված առցանց կրթությունը հոգեբանական, սոցիալական և այլ բացասական հետևանքներ է ունեցել : Մասնավորապես ուսուցիչների 47 տոկոսը նշել է հոգեբանական բացասական ազդեցության, մոտ 40 տոկոսը՝ ֆինանսական վիճակի վատթարացման մասին: Յուրաքանչյուր 4-րդ ուսուցիչ ունեցել է տեխնիկական խնդիրներ: Այս ամենի մասին այսօր Մեդիա-կենտրոնում […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գործունեությանը

18:29 18.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Նախարարի տեղակալը ծանոթացել է բուհական միջավայրին, գործունեությանը և շրջայց կատարել համալսարանի գիտակրթական լաբորատորիաներում: Այցի շրջանակում քննարկվել են բուհի հեռանկարային զարգացման ծրագրերն ու կրթության որակի բարձրացմանն առնչվող հարցեր: Կողմերը մասնավորապես անդրադարձել են տարբեր մասնագիտություններում արտասահմանից ուսանողներ ներգրավելու նպատակով […]

̰
Ուսուցիչների 47 տոկոսը նշել է առցանց ուսուցման հոգեբանական բացասական ազդեցությունների մասին

14:56 18.03.2021

121 դպրոցի շուրջ 360 ուսուցիչների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ի պայմաններում անցկացված առցանց կրթությունը հոգեբանական, սոցիալական և այլ բացասական հետևանքներ է ունեցել նրանց վրա: Մասնավորապես` ուսուցիչների 47 տոկոսը նշել է հոգեբանական բացասական ազդեցության, սոցիալական կյանքի, առողջության, մոտ 40 տոկոսը՝ ֆինանսական վիճակի վատթարացման մասին: Յուրաքանչյուր 4-րդ ուսուցիչ ունեցել է տեխնիկական խնդիրներ: Մանկական զարգացման […]

̰
ՀՀ ուսանողները մագիստրոսական կրթություն կստանան Հորդանանի բուհերում

14:34 18.03.2021

Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով 2021-2022 ուսումնական տարվա համար այդ երկրի կառավարության հատկացրած կրթաթոշակային տեղերի հաշվին ՀՀ 6 քաղաքացի կմեկնի Հորդանան: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Քաղաքացիները Հորդանանի բուհերում մագիստրոսական կրթություն կստանան «Արաբերեն լեզու (քաղաքագիտություն)», «Լեզվաբանություն», «Կոնֆլիկտաբանություն», «Արաբագիտություն (լեզվաբանություն)» և «Միջազգային հարաբերություններ (դիվանագիտություն)» մասնագիտությունների գծով: Արաբերեն լեզվի մեկամյա դասընթացներին մասնակցելու […]

̰
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ

09:47 18.03.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ ՀՀ մարզային դպրոցներում, ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված, սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ Մրցույթն անցկացվելու է բաց ձևաչափով և հասանելի է լինելու բոլոր հանրակրթական դպրոցների համար։ Մրցույթը հաղթահարած դպրոցներում՝ կընտրվի առնվազն մեկ մենթոր ուսուցիչ/մասնագետ, կիրականացվի […]

̰
Մասնագիտական որակավորումը վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը սկզբնական շրջանում 30-50%-ով կբարձրանա․ Նիկոլ Փաշինյան

19:24 17.03.2021

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում։ Վարչապետի կարծիքով՝ այդ ոլորտում բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ ընդհակառակը՝ բխեն այդ իրականությունից, իրականության կարիքները ըմբռնելու և հասկանալու առանձնահատկություն ունենան: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ թեև կրթության բարեփոխումները ընթանում են դժվարություններով՝ բովանդակային լրջագույն փոփոխություններն ակնհայտ են։ Ըստ վարչապետի՝ բովանդակային, ֆիզիկական միջավայրի […]

̰
Հաստատվել է դպրոցներում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը

16:48 17.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2021-2022 ուստարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը: Ըստ այդմ՝ 1-ին դասարանում երաշխավորվել է 14, 2-րդ դասարանում՝ 24, 3-րդում՝ 32, 4-րդում՝ 36, 5-րդում՝ 19, 6-րդում՝ 24, 7-րդում՝ 29, 8-րդում՝ 31, 9-րդում՝ 32, 10-րդում՝ 33, 11-րդում՝ 34, 12-րդում՝ 28 անուն դասագիրք: Երաշխավորված դասագրքերի ցանկում […]

̰ ̰
Մարտի 17-ից ԵՊՀ-ում բոլոր դասախոսություններն անցկացվում են հեռավար, գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով

16:07 17.03.2021

ԵՊՀ-ում այսօրվանից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված իրավիճակը: Ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպական կարգը սահմանելու մասին հրամանի՝ մարտի 17-ից ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա և հեռավար ձևերի համադրությամբ. դասախոսություններն անցկացվելու են հեռավար եղանակով, իսկ գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա […]

̰
BACK_TO_TOP