23:58 07.12.2020
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար: «Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել և ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։ Ծրագրի շահառու չեն այն […]
17:26 07.12.2020
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2020-2021 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը։ Համաձայն ընթացակարգերի՝ օլիմպիադաների բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում, երկրորդ փուլը՝ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/, իսկ երրորդ փուլը՝ ՀՀ ԿԳՄՍ […]
08:13 05.12.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցին․ «ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ, 2) մշակման և քննարկման ընթացակարգային խնդիրներ: Չնայած […]
20:15 04.12.2020
Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի մանկավարժներն ու կառավարման խորհրդի անդամները համաձայն չեն դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքների հետ: Թիվ 25 դպրոցի տնօրենի կենսաթոշակային տարիքն է լրացել:Սա էր պատճառը, որ ուսումնական տարվա հենց սկզբին`սեպտեմբերի 15-ին դպրոցում տնօրենի ընտրություններ անցկացվեցին: Մասնակցության հայտ էր ներկայացրել 7 թեկնածու, բայց մրցութային փուլերը հաղթահարելուց հետո հիմնական պայքարը ծավալվել […]
19:26 04.12.2020
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին: Հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռեկտորների խորհուրդը՝ քննարկելու նախօրեին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մի շարք դրույթներ: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Վ. Դումանյանը նշել է, որ եթե […]
18:11 04.12.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մասնակցել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» իրագործման ճանապարհային քարտեզի առցանց քննարկմանը, որը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի անդամ-պետությունների մասնակցությամբ կազմակերպել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Քննարկումը վերաբերել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» 2020-2030 թթ. գլոբալ շրջանակին՝ ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ, և անդամ-պետությունների համար մշակված նոր ճանապարհային քարտեզի իրագործմանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է կրթության […]
15:10 03.12.2020
FEYDEY International (Շվեյցարիա) և ARRAY Global Educational Systems (ԱՄՆ) կազմակերպությունները համատեղ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին կազմակերպում են միջազգային առցանց օլիմպիադա՝ քիմիա, կենսաբանություն և ֆիզիկա առարկաներից: Գրանցվել կարելի է հետևյալ հղումով՝ https://feydey.com/olympiads/ : Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Նույն հղումով կարելի է ստանալ նաև հավելյալ տեղեկատվություն առցանց օլիմպիադաների մասին։
14:44 03.12.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպումներ է ունեցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի անցկացմանն առնչվող հարցերը։ Աշխատանքային քննարկումներին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի […]
12:45 03.12.2020
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 62 ուսուցչի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2020 թվականի նոյեմբերի 30-ի հրամաններով շնորհվել է որակավորման առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով: Մասնավորապես, ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցներում աշխատող 52 ուսուցիչ ստացել է առաջին, 9 ուսուցիչ՝ երկրորդ, 1 ուսուցիչ՝ երրորդ աստիճանի տարակարգ։ Որակավորման տարակարգերի […]
19:45 02.12.2020
Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 7-ից ժամանակավորապես կասեցրել էր քաղաքացիական ծառայության (արտաքին), պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հիմք էր ընդունվել այն […]
19:05 02.12.2020
Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման, սակայն ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով: Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում: COVID-19 համավարակի համատեքստում ռիսկի խմբում են համարվում այն երեխաները, ովքեր վարակված են COVID-19-ով կամ ունեն COVID-19-ով վարակված ընտանիքի անդամ, ունեցել են ուղղակի շփում վարակակրի հետ կամ ունեն բարձր ջերմություն և ցուցված են […]
16:37 02.12.2020
Դեկտեմբերի 3-4-ը (ժ. 14.00-18.00-ը) կանցկացվի ««Ռուսաց լեզուն և գրականությունը» թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը։ Կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական և արհեստագործական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ռուսաց լեզու և գրականություն դասավանդող մասնագետները։ Համաժողովը նախատեսված է նաև ռուսերենով հետաքրքրվող հանրային լայն շրջանակների համար։ […]
19:36 01.12.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում երկրորդ քննության գնահատականը (քննությունների ցանկում […]
20:42 30.11.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ֆեյսբուքյան էջից:
16:20 30.11.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի փետրվարի 28-ից մարտի 14-ն ընդունվում են Վարշավայում կայանալիք 18-րդ Արևելյան ձմեռային դպրոցի մասնակցության հայտեր: Դպրոցը նախատեսված է հումանիտար գիտությունների վերջին կուրսի ուսանողների համար, որոնք 25 տարեկանից ցածր են (կամ բարձր՝ բացառիկ դեպքերում) և պատրաստում են իրենց բակալավրի կամ մագիստրոսի թեզերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության և ներկայի […]
15:32 30.11.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ներդնել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների նախագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ նախագիծը փորձում են ներդնել, քանի որ հանրապետության ոչ բոլոր բնակավայրերում է մատուցվում նախադպրոցական ծառայություն: Դրանք ներդրվելու են […]
20:41 28.11.2020
Գործող բիզնեսը զարգացնելու, ստարտափ հիմնելու և ինքնազբաղվածության նոր հնարավորություն սիրիահայերի, լիբանանահայերի, այլ երկրներից եկած հայրենադարձների և Արցախից տեղահանված ու Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների համար: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է հայտադիմումների ընդունում SPARK, BUILD և START ծրագրերի համար, որոնք ուղղված են Հայաստանում բիզնես նախաձեռնությունների աջակցությանը։ Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասեյակից, հայտադիմումները լրացնելու և մանրամասների […]
17:15 28.11.2020
Դեկտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցներում ավարտական քննությունների մասնակցության դիմումների ներկայացման վերջնաժամկետն է։Այս գործընթացում աշակերտներն ունեն ազատ ընտրության իրավունք, որը պայմանավորված է նաև բուհ ընդունվելու մասնագիտական կողմնորոշմամբ։ Դեկտեմբերի 22-26 -ը 12-րդցիները կհանձնեն ավարտական առարկայական քննություններ։Միջնակարգ ու ավագ դպրոցներում հեռավար դասերին զուգահեռ ընթանում են աշակերտների դիմումների ամփոփման ու առարկայական քննական խմբերի ձևավորման աշխատանքները։ Ավագ դպրոցների աշխատակազմերը զբաղված են […]
22:13 27.11.2020
Լոռու մարզի թվով 18 դպրոցներում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ: Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Արևային վահանակների արտադրած էներգիայի հզորությունը թույլ կտա ոչ միայն ամբողջությամբ փոխհատուցել դպրոցի սպառած էներգիան, այլև հնարավոր է նաև առանձին ամիսներին դպրոցներն ունենան հավելյալ եկամուտ: Ծրագիրը նպատակ ունի դեռևս դպրոցական տարիքից աշակերտներին սովորեցնել հողի հետ ճիշտ […]
21:45 27.11.2020
Հնդկաստանի Անդհրա Փրադեշ նահանգում գտնվող Հայդերաբադի հրաշամանուկը բարձրագույն կրթություն է ստացել 14 տարեկանում: Այս մասին հայտնել Է NDTV հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ Ագաստյա Ջայսվալն ավարտել է Հայդերաբադի համալսարանը և բակալավրի աստիճան ստացել զանգվածային հաղորդակցությունների և լրագրության գծով: Պատանին հաջողություններ է ցույց տալիս նաև այլ ոլորտներում. նա մասնակցում է սեղանի թենիսի ազգային մրցումներին և հավասարապես լավ […]
19:25 27.11.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Իր խոսքում նախարար Վ․ Դումանյանն ընդգծել է, որ մեր պետության համար դժվարին և պատասխանատու այս ժամանակահատվածում իր առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
16:00 27.11.2020
«Ընտանիքն ու դպրոցը պետք է համագործակցեն, որ տեղեկատվական բազմազանության և ապատեղեկատվության մեջ կարողանան ուղենիշային դեր կատարել երեխայի համար՝ ձևավորելով արժեքային ճիշտ միջավայր։ Այստեղ, իրոք, կարիք ունենք գտնելու նոր արդյունավետ ձևեր կրթական համակարգի ու ծնողների միջև համագործակցության, որովհետև մի օղակը առանց մյուսի չի կարող հաջող լինել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:58 27.11.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական հանրակրթական դպրոցներին հրավիրում է մասնակցել «Դպրոցի կառավարում» և «Վարքային խնդիրները դպրոցում» թեմաներով մասնագիտական զարգացման նախագծերին, որն իրականացնելու են «իԳործ» ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցող Օնիկ Բայրամյանը և Անդրանիկ Կոստանյանը։ Նախագիծը մեկնարկում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթիկը։
20:47 26.11.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները։ Ըստ այդմ՝ հավաստագրի համար հավակնորդները պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2020թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ, ժամը 09:00-ից 16:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/։ Համաձայն հրամանի՝ 2020թ. դեկտեմբերի 15-ին […]
15:25 26.11.2020
Թայլանդի Նգույենի գյուղատնտեսական և անտառային տնտեսության համալսարանը (TUAF) տրամադրում է 2021-2022 ուսումնական տարվա բակալավրիատի և ասպիրանտների կրթաթոշակներ՝ յուրաքանչյուր կրթաթոշակի համար 10.000 ԱՄՆ դոլար: Հայաստանին տրամադրվում է մեկ կրթաթոշակ: Դասընթացները ներառում են՝ – Բնապահպանական գիտության և կառավարման բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ) – Սննդի տեխնոլոգիայի բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ) – Գյուղատնտեսության […]
14:47 25.11.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել են Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները` որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, […]
10:31 25.11.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից և ազատվել է նոյեմբերի 23-ին:
18:31 24.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: «Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, և իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր […]
15:45 24.11.2020
Тeach For Armenia-ն շարունակում է «Դասավանդիր առ հույս» նախագիծը, որի շրջանակում այսօրվանից մինչև հաջորդ երեքշաբթի բոլոր նվիրատվությունները կկրկնապատկվեն մինչև 100,000 ԱՄՆ դոլարը: Նվիրաբերեք հիմա և կրկնապատկեք ձեր ազդեցությունը պատերազմի և կորոնավիրուսի համավարակի պատճառով կրթություն ստանալու իրավունքից զրկված երեխաներին օգնելու հարցում։ Նվիրատվության համար՝ https://teachforhope.funraise.org/ «Վստահ եմ՝ համատեղ ջանքերով ստեղծելու ենք այն դրական միջավայրը, որտեղ երեխաները կրթվելու […]
15:07 24.11.2020
ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը […]