TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+27.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Արցախի դիմորդների համար երկարաձգվել է UWC միջազգային դպրոցներում հայտադիմումների ընդունման ժամկետը

13:55 24.11.2020

Աշխարհի 18 երկրում գտնվող UWC միջազգային դպրոցներում ուսանելու նպատակով UWC Հայաստանը 2021-2023 ուստարվա հայտադիմումների ընդունումն Արցախի դիմորդների համար երկարաձգել է մինչև դեկտեմբերի 25-ը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Սովորելով UWC դպրոցում՝ երեխաները ստանում են IB (international baccalaureate) դիպլոմ, սովորում աշխարհի 155 երկրի դպրոցականների հետ, ինչպես նաև ձեռքբերում աշխարհի գրեթե ցանկացած համալսարան ընդունվելու հնարավորություն։ Հավելենք նաև, որ առկա […]

̰
Արայիկ Հարությունյանը ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. հայտնի է նոր նախարարի անունը

18:34 23.11.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից: Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին է նշանակվել Վահրամ Դումանյանը: […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է մասնակցել «Տարվա լավագույնները» մրցույթին

16:56 23.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցել «Տարվա լավագույնները» մրցույթին՝ ներկայացնելով թեկնածու մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար: Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները:

̰
Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ

12:51 23.11.2020

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխայի: Սա պայմանավորված այն հանգամանքով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ: Համագործակցելով ՀՀ կառավարության հետ` Պարենի համաշխարհային ծրագիրը վերակազմակերպել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որ երեխաները հնարավորություն ունենան ամենօրյա սննդարար կերակուրներ ստանալ տանը՝ մինչև դպրոցների խոհանոցների […]

̰
ՀՖՀ-ն մշակել է զինվոր ուսանողներին աջակցելու ծրագրեր

11:15 23.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Բերտրան Վենարին։ Հանդիպման ընթացքում Նախարարի տեղակալին ներկայացվել և քննարկվել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ընթացիկ և առաջիկա պլանները, այդ թվում՝ առաջնահերթաբար պատերազմի հետևանքով տուժած զինվոր ուսանողներին աջակցելու գործողությունները։ Կողմերի համոզմամբ պատերազմում ներգրավված երիտասարդների քաջության և հերոսության համար երախտագիտությունը միայն […]

̰
Հեռավար ուսուցումն արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում. ԿԳՄՍՆ

15:05 21.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակում Արցախից ժամանած դպրոցականները հնարավորություն կունենան հեռավար ուսուցումն իրականացնել ԹՈՒՄՈ կենտրոններում (Երևան՝ Հալաբյան 16, Դիլիջան՝ Մյասնիկյան 63, Գյումրի՝ Սչորս 1)՝ օգտվելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներից: Կենտրոններում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Արցախցի աշակերտներին ընդունելիս առաջնահերթությունը կտրվի այն դպրոցականներին, որոնք բնակվում են ԹՈՒՄՈ կենտրոնների հարևանությամբ և հանրային տրանսպորտի ապահովման […]

̰
Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը

11:33 20.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջների, մեթոդաբանության և ձևաչափի նախագիծը։ Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվում է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնի ուսումնական հաստատության զարգացման […]

̰
Տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական առցանց համաժողովը

23:33 19.11.2020

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական առցանց համաժողովը, որը հյուրընկալել էր Բոլոնիայի գործընթացի Իտալիայի քարտուղարությունը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից: ✅Կոնֆերանսի ընթացքում ընդունվել են Հռոմի նախարարական կոմյունիկեն, ակադեմիական ազատությունների մասին հայտարարությունը, ինչպես նաև ազգային իշխանություններին ուղղված խորհրդատվական առաջարկություններ դասավանդման և ուսումնառության բարելավումների վերաբերյալ։ ✅ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, […]

̰
12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է

14:54 19.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.11.2020թ. թիվ 1645-Ա/2 հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա 2020 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման աշխատակարգը։ 12-րդ դասարանում սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ըստ այդմ՝ […]

̰
Global Action Italy կազմակերպությունը նախաձեռնել է նոր ծրագիր

16:57 18.11.2020

Global Action Italy կազմակերպությունը նախաձեռնել է առցանց հարթակում անցկացնել «GLOBAL takes ACTION: Connecting Youth towards a Sustainable World» խորագրով ծրագիր՝ 2021թ․ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում։ Ծրագրի նպատակն է ողջ աշխարհի երիտասարդներին հնարավորություն ընձեռել իրականացնելու քննարկումներ կայուն զարգացման արդի մարտահրավերների շուրջ (սննդամթերքի անվտանգություն և թափոններ, օդի աղտոտվածություն և կայուն քաղաքներ, հողի և ջրի աղտոտում և վերամշակում, […]

̰
Քննարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը

12:40 18.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը։ Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար: Համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ՝ […]

̰
Եղիազար Վարդանյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր

20:19 17.11.2020

2020 թ նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում քննարկվել է բուհի ռեկտորի ընտրության հարցը։ Հոգաբարձունների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը նշել է, որ համալսարանի ռեկտորի ընտրության օրը սահմանվել է նոյեմբերի 16-ը՝ հիմք ընդունելով ռեկտորի ընտրությունների ընթացակարգը։ Նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել […]

̰
Մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը

15:53 17.11.2020

Մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ 1-4-րդ դասարաններում կազմակերպվում է առկա ուսուցում, իսկ 5-12-րդ դասարաններում՝ հեռավար:

̰
Նոյեմբերի 22-29-ը կանցկացվի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը՝ 9-11-րդ դասարանների համար

00:25 17.11.2020

Այս օրերին առավել քան կարևոր է կրթության համակարգի գործառնությունը, գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Չնայած բոլոր խնդիրներին, փորձում ենք իրականացնել այն, ինչ ծրագրված է։ Մասնավորապես, նոյեմբերի 22-29-ը կանցկացվի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը՝ 9-11-րդ դասարանների համար։ Մանրամասները՝ olymp.am կայքում։ Ստանում ենք նաև համագործակցության նոր առաջարկներ գիտության, ճարտարագիտության, տեխնոլոգիաների և մաթեմատիկայի ոլորտում օլիմպիադաներին մեր աշակերտների մասնակցության […]

̰
ԿԳՄՍՆ-ն ցավակցություն է հայտնել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

12:21 14.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում նոյեմբերի 14-ին կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը։ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում։ Անվանի դերասանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերնդից։ […]

̰
Գյումրիի որոշ դպրոցներում դասերը վերսկսելուց առաջ դասվարները թեստավորում են անցել

19:45 13.11.2020

Աշնանային արձակուրդներից հետո այսօր դպրոցներում վերսկսվել են դասերը: 5-12-րդ դասարանցիների ուսուցումը հեռավար է՝ բացառությամբ գյուղական համայնքների։ Իսկ դպրոց հաճախում են միայն առաջինից չորրորդ դասարանցիները: Տարրական օղակի համար դասապրոցեսի կազմակերպումն ուսումնական տարվա սկզբին սահմանված հակահամաճարակային կանոններով է: Դասարանները բաժանվում են խմբերի, դպրոցներում ապահովում են ախտահանման միջոցները, դիմակները և պարտադիր են ջերմաչափումները: Կրճատվել է նաև ամեն օր […]

̰
Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է 

13:43 12.11.2020

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում կրթական համակարգի վրա, որի վերաբերյալ առկա են տարբեր երկրների և հետազոտական կառույցների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Այն հանգեցնում է ոչ միայն երեխաների զարգացման անդառնալի բացերին, այլև նրանց սոցիալական պաշտպանվածության նվազեցման, աղքատացման, հեռանկարում՝ հանրային զարգացման արգելակման լրջագույն ռիսկ է պարունակում, որ արդեն իսկ փաստարկված է մի շարք հետազոտություններով։ Ուստի, […]

̰
Քննարկվում են նախադպրոցական հաստատությունների գործունեության գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը

13:43 11.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման կարգը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ կապահովվի ոլորտում պետական միասնական քաղաքականությունը և մրցակցային պայմանները՝ ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացման առումով, կձևավորվի հաշվետվողականության մեխանիզմների առավել […]

̰
Կրթամշակութային աջակցություն՝ արցախցի դպրոցականներին

15:02 10.11.2020

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական և հոգեբանական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու և ջանքերը մեկտեղելու նպատակով՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։ Ցանկը՝ ստորև. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ Արցախից ժամանած երեխաների համար կրթական ռեսուրսների տրամադրում […]

̰
Բնագիտական մասնագիտությունների զարգացմանն ուղղված մշակվող ծրագրերը թույլ կտան ուժեղացնել ռազմարդյունաբերության զարգացման ուղղությունները․ ՀՀ ԿԳՄՍ նախարար

18:45 09.11.2020

Ներկայումս բնագիտական մասնագիտությունների զարգացմանն ուղղված ծրագիր է մշակվում, որը թույլ կտա զգալի ուժեղացնել ռազմարդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ ուղղությունները` ավելացնելով նաև ֆինանսավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Այսօր ԱԺ-ում ներկայացված բյուջեն նախապատերազմյան է։ Այս օրերին արվում են բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, կարվեն նաև դրանցից բխող փոփոխությունները։  Գրեցի այս մասին, որովհետև […]

̰
Ծրագրավորման անվճար դասընթացներ Արցախից ժամանած հայրենակիցների համար

13:52 09.11.2020

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն, առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու և տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու իր առաքելությամբ՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար: Մասնավորապես՝ արդեն իսկ մեկնարկել են դասընթացները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի կրթության վարչության համագործակցությամբ։ Այստեղ […]

̰
Համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն այն դպրոցներին, որտեղ բացակայում են որոշ առարկաների ուսուցիչներ․ ԿԳՄՍՆ

12:49 09.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզերի այն դպրոցներին, որտեղ որոշ առարկաների ուսուցիչներ բացակայում են, հնարավորություն է տվել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով՝ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվության հիման վրա «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման […]

̰
Արցախի բուհերը դասերն անցկացնում են առցանց. Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից

14:31 08.11.2020

Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները պատերազմի պայմաններում դասերն անցկացնում են առցանց տարբերակով, Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: «Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են իրենց աշխատանքը: Արցախի պետական համալսարանը սկսելու է նոյեմբերի 10-ից, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Մեսրոպ Մաշտոց համալսարանն արդեն սկսել […]

̰
ՀՀ տեղափոխված արցախցի դպրոցահասակ երեխաների և ուսանողների կրթական իրավունքն իրացնելու ուղղությամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ

14:11 07.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։ Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին. Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն իսկ իրականացնում է […]

̰
Հեռավար ուսուցման կենտրոնը պատրաստել է հեռավար կրթության վերաբերյալ համառոտ ուղեցույց

23:20 05.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել է համառոտ ուղեցույց՝ «Հեռավար ուսուցման կազմակերպումը», հեռավար կրթությունն ավելի արդյունավետ և համակարգված կազմակերպելու նպատակով: Այն կարող եք ներբեռնել այս հղմամբ։ Մանկավարժներին աջակցելու և ուղղորդելու նպատակով նոյեմբերի 10-ին Հեռավար ուսուցման կենտրոնի մասնագետները առցանց կպատասխանեն նշյալ ուղեցույցի վերաբերյալ առաջացած հարցերին՝ նաև քննարկելով բոլոր կետերը:

̰
Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է քննարկումները

14:14 05.11.2020

Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ամենահավանական տարբերակը, որ այսօր առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք՝ այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն և […]

̰
Եվրոպական ուսանողական միությունն Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

14:41 04.11.2020

Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ երկրներին և եվրոպական հաստատություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ռեժիմի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած հարձակումը դատապարտելու և կանխելու համար։ Կառույցը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները, որոնցով հնարավոր կլինի տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորել՝ կանխելով Արցախի ժողովրդի էթնիկ զտումները։ ԵՈւՄ կառավարման խորհրդի 79-րդ […]

̰
Կարվի առավելագույնն արցախցի ուսանողների կրթության շարունակականության համար. ՀՀ ԿԳՄՍՆ

10:47 04.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի […]

̰
Ինդոնեզիայում ուսանողներին թույլատրել են ուսման համար վճարել կոկոսներով և տերևներով

14:50 03.11.2020

Ինդոնեզիայի Բալի կղզու Venus One զբոսաշրջության ակադեմիայի ուսանողներին պաշտոնապես թույլատրվել է ուսման համար վճարել հավաքած կոկոսների և մորինգայի տերևներով: Սա կօգնի ուսանողներին, որոնց ֆինանսական վիճակը վատացել է COVID-19 համավարակի պատճառով, գրում է The Bali Sun-ը: «Մենք պետք է ուսանողներին սովորեցնենք օգտագործել իրենց շրջապատող բնական ռեսուրսները: Այսպիսով, երբ համաճարակն ավարտվի, նրանք կարևոր փորձ ձեռք կբերեն և […]

̰
Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունման գործընթացը

14:09 03.11.2020

Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն: Դիմորդները դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են […]

̰
BACK_TO_TOP