13:45 03.11.2020
Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, […]
16:14 02.11.2020
Սիրելի՛ աշակերտներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է կրթական հարթակ՝ e-school Armenia, որտեղ բոլոր դասարանների աշակերտների համար տեղադրվում են տեսադասեր՝ տարբեր առարկաներից: «Անցե՛ք հետևյալ հղումով, միացե՛ք e-school Armenia-ի յութուբյան ալիքին՝ սեղմելով Բաժանորդագրվել /SUBSCRIBE/ կոճակը, հետևե՛ք տեսադասերին և համալրե՛ք ձեր գիտելիքները: Մանրամասների համար հետևե՛ք նաև e-school Armenia-ի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/eschoolam»,- գրել է ԿԳՄՍ […]
22:44 01.11.2020
Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքովարցախցի ուսանողները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, մշտապես կարևորելով կրթության և գիտության դերը, սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ որպես ազատ ունկնդիր: Դասընթացներին մասնակցել ցանկացող արցախցի ուսանողները կարող են լրացնել ստորև նշված մասնակցության հայտը, որից հետո […]
15:42 01.11.2020
Մի շարք դպրոցներ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք, մեր սահմանները» կարգախոսներով միացել են «Քողարկող ցանցեր զինվորի համար» կամավորական նախաձեռնությանը՝ ուսուցիչների և աշակերտների ներուժն օգտագործելով առաջնագծի ցանցեր պատրաստելու կարևոր գործում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։ «Սիրելի՛ աշակերտներ, ձեզնից յուրաքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը՝ ընտրելով իր բնակավայրին ամենամոտ դպրոցը և փորձելով օգտակար լինել մեր հայրենիքի հաղթանակին։ Դպրոցներ՝ Երևան […]
18:40 31.10.2020
Մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ այս նպատակն էր հետապնդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումը՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։ ԿԳՄՍ նախարարի […]
14:13 31.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկությամբ է հանդես եկել: «Սիրելի աշակերտներ, այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները», կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։ Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է […]
10:44 31.10.2020
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների և մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։ Վերապատրաստման նպատակն է՝ զարգացնել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները, բարձրացնել դժվարությունների և ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին […]
13:35 30.10.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են երաժշտական գործիքներ: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: Երաժշտական գործիքները տրամադրվում են արվեստի […]
13:55 29.10.2020
Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ: «Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով […]
10:08 27.10.2020
Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ 1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա […]
11:29 26.10.2020
Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։ Օլիմպիադային մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 աշակերտ։ Հայաստանը ներկայացրել է չորս մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան) արժանացել է […]
10:53 24.10.2020
Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։ Համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքեր խմբերով և հերթափոխով՝ չափուձև են անում, կտրում կտորներն ու հյուսում ցանցերը։ Աշխատանքը ժամանակատար է, բայց ոչ հոգնեցնող․ «Սա մեր փոքրիկ […]
16:00 23.10.2020
2020-ի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և որպես նախագահ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացրին […]
13:53 23.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի նախագիծը։ Մոդելների ներդրման հիմնական նպատակներն են՝ hանրապետության այն բնակավայրերում, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ, ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ոլորտում և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովել մատչելիություն: Մոդելներից […]
20:36 22.10.2020
Այսօր տեղի է ունեցել «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանը, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրի կրթության նախարարներ և փոխնախարարներ: Առցանց հանդիպմանը ուղերձներով հանդես են եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն և հանդիպման համանախագահ երեք երկրների […]
10:49 20.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը պետք է ներդրվի մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի։ Համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով նախագծով առաջարկվում […]
10:16 19.10.2020
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով անցած օրերի ընթացքում վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։
13:27 18.10.2020
Արցախի կրթության , գիտության և մշակույթի նախարարությունը իր մտահոգությունն է հայտնում պատերազմի պատճառով Արցախում հազարավոր երախների և ուսանողների խախտված կրթության իրավունքի մասին․ « Քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։ Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու […]
19:10 16.10.2020
«Կատարեք ձեր գործը կամ գնացեք տուն»․ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Հնչել են վանկարկումներ, կոչեր, որ միջազգային գերագույն ուժերը անտարբերությամբ չվերաբերեն Ադրբեջանի ագրեսիային։ Կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ և խոստացել նրանց փաստարկները, դժգոհությունները փոխանցել ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակին։ «Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է», «Կանգնեցրեք ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային»․ ահա […]
00:00 16.10.2020
Ապրեն մեր ուսուցիչները: Արձակուրդ չեն գնացել, բանակի համար քողարկող ցանցեր են հյուսում։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու կից լուսանկարներ հրապարակել։
23:30 15.10.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով առաջին հերթին խախտվում է երեխաների ԿՅԱՆՔԻ իրավունքը․ նրանք թիրախի տակ են։ Մի երեխա զոհվել է, կան ծանր վիրավորված երեխաներ, նաև Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր […]
17:23 15.10.2020
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժում են նաև երեխաները. հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ: Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ-ի Մարտակերտ քաղաքի իրենց տնից հեռանալու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 13-ամյա մեկ տղա, ով 5 օր […]
13:24 15.10.2020
Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ […]
21:16 14.10.2020
ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ: Պարապմունքները նախատեսված են 20-35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է․ տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ, համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց, ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում, դաշտային պարապմունքներ։ Դասընթացի […]
17:18 14.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դպրոցական արձակուրդների վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը: Ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Հարգելի ծնողներ, դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով, ինչպես նախատեսված էր, ուղղակի մի փոքր ավելի շուտ։ Այս պայմաններում յուրաքանչյուր ապատեղեկատվություն, որ թեկուզ անուշադրության հետևանք է, լրացուցիչ լարվածություն է։ […]
15:51 14.10.2020
Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը, – Հաշվի առնելով` կորոնավիրուսային նոր հիվանդության` այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը, […]
10:56 14.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դպրոցի կառավարման գործընթացն առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացնելու, խորհուրդների հետագա անկախ, անկաշկանդ և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է. Ներդնել դպրոցական խորհուրդների խոշորացման գաղափարը: Ըստ այդմ՝ առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող […]
13:55 13.10.2020
Եվրոպական միության «Էրազմուս+» շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 12-ին կայացած առցանց համաժողովում: 2016 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքակազմ: Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվել բարձրագույն կրթության միջազգայնացման որոշակի արդյունքներ: Մասնավորապես, մշակվել է բարձրագույն […]
12:16 13.10.2020
Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական […]
12:34 10.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի առիթով․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության համար այս կարևոր մշակութային օրվա՝ Թարգմանչաց տոնի կապակցությամբ։ Այն նվիրված է հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, և իր մեջ կրում է գրի ու դպրության, գիտելիքի ու իմաստնության լույսը՝ սկիզբ առնելով Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներից: Սա առիթ է շնորհակալության և փառքի խոսք […]