11:15 25.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տիկին դեսպանն ասել է, որ ուշի-ուշով հետևել են վերջին երկուսուկես տարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա խոսքերով, իրականացվող բարեփոխումները վերջնականացնում […]
22:41 24.09.2020
Հանրային քննարկման ենք ներկայացրել մանկավարժներին և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման լրամշակված կարգի նախագիծը, որով առաջարկում ենք մի շարք փոփոխություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Առաջարկում ենք երեխաների տրանսպորտային ծառայությունները փոխհատուցել՝ անկախ հեռավորությունից, եթե երեխան իր փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ. […]
15:08 24.09.2020
2020-21 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննության մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ են մուծել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել է բուհի ընդունելության մեկ քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնից։ «Մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված ավելորդ գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է […]
10:38 24.09.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող […]
00:00 24.09.2020
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջից։ ?Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ։ ?Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը […]
17:54 23.09.2020
Կոտայքի մարզպետարանը անթույլատրելի է համարում կրթական գործընթացում ծնողներից դրամահավաքության ցանկացած փորձ, առավել ևս՝ համավարակի պայմաններում: Այդ մասին նշում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում՝ ավելացնելով, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ Կոտայքի մարզային ենթակայության որոշ հանրակրթական հաստատություններում արձանագրված դրամահավաքության (վարագույրի, մաքրող միջոցների գնման) դեպքերի առնչությամբ Կոտայքի մարզպետարան հասցեագրված դժգոհությունների և ահազանգերի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում որոշ դպրոցների […]
13:11 23.09.2020
Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի: Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնեն Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին, […]
11:12 23.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: Այն արդեն 2020–21 ուսումնական տարում իրականացվում է 8 պետության 10 հաստատություններում՝ նախկին 4-ի փոխարեն՝ ներկայում ընդգրկելով Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Կահիրեի (Եգիպտոսի Արաբական […]
09:32 23.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները՝ Ի՞նչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը, Հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել: Ծրագրի իրականացման ընթացքում կգործի Թեժ […]
12:22 22.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Նախարար Ա.Հարությունյանը, ողջունելով հյուրերին, նախ, շնորհավորել է տիկին Հաթինգին նշանակման կապակցությամբ և ասել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հաջող փորձառությունը նաև […]
10:17 22.09.2020
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ: «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվեն տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես, ընդհանուր […]
09:55 21.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ մեր պետականության կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ: 1991 թ.-ից ի վեր, անկախության կայացման ճանապարհին անխուսափելի մարտահրավերներին դիմակայելով, ձեռք ձեռքի կառուցել ենք մեր պետությունը՝ վայելելով և գիտակցելով անկախ հայրենիքում ապրող քաղաքացու մեր իրավունքը: Այդ ճանապարհին իրենց անխախտ դերով ու […]
15:41 19.09.2020
Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Հայտնում են նախարարության ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ, ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։ Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30 սան, Վերին […]
14:52 19.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ «Հայաստանի Հանրապետության կրթության 2021-2025 թվականների զարգացման ռազմավարության» մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների 100-ից ավելի աշակերտների հետ կազմակերպվել են քննարկումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով: Նշվում է, որ կառուցողական և բովանդակալից քննարկումների […]
22:25 18.09.2020
«Հեռանկար»-ի տաղավարում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն անդրադարձել են ԿԳՄՍ նախարարության ու նախարարի աշխատանքին: Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովը մերժել է նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը: Հարությունյանի պաշտոնավարումը դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:07 18.09.2020
Խորհրդարանում տարրական դասարանների աշակերտների դիմակ կրելու, կանխատեսվող առողջական վտանգների մասին այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին հարց է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Դիմակների կրման հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է, նաև տարբեր երկրների փորձ է ուսումնասիրվել: Իհարկե, կարգավորումն առողջապահական բնույթի է, բայց մեզ համար առանցքային նշանակություն ունի: ԱՀԿ ուղեցույցներով՝ դիմակների կրումը […]
11:50 18.09.2020
Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` այս ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին: Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա: Ուսման վարձի […]
20:26 17.09.2020
Նոր ուսումնական տարվա առաջին երեք օրերին մարզի Սարապատ խոշորացված համայնքի երեք գյուղերի՝ Սալուտի, Վարդաղբյուրի և Հարթաշենի 4-12-րդ դասարանցիները դպրոց չեն գնացել։Բացի տարրական օղակից այս համայնքների աշակերտները հարևան ՝ Մուսայելյան գյուղի միջնակարգ դպրոց են հաճախում։ 19-ըաշակերտ տրանսպորտ չունենալու պատճառով 3օր դպրոց չեն գնացել ։ՈՒսումնական տարին նոր սկսված ՝տեղեկանում են , որ միկրոավտոբուսի վարորդը հրաժարվել է երեխաներին […]
16:26 17.09.2020
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է, որ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն առ այն, թե «Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ապօրինի լինելն այլևս հաստատված է դատարանի որոշմամբ» և որ «Սկսած սեպտեմբերի 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»։ Նախարարությունից տեղեկացնում են, […]
14:32 17.09.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ին պատկանող Երևանի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000 մ2 մակերեսով հողամասը կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ բացառապես ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման և վերջինիս գործունեության ապահովման համար: Հիմնավորման […]
21:47 16.09.2020
Վերջին երկու տարիներին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում բարեփոխումներն աննախադեպ աճ են արձանագրել։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում մանրամասնել է նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ցավոք սրտի, ձեր հրապարակումներում մեր բարեփոխումները քիչ են արտացոլվում, գերակշռողը սենսացիոն վերնագրերն են»,- ասել է նա: Ասուլիսն այս երանգով սկսեց նախարար Արայիկ Հարությունյանը և ընդգծեց, որ այսօրվա հանդիպման բուն նպատակը՝ իրենց […]
12:33 16.09.2020
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է աշակերտների՝ դիմակ կրելու պահանջին: «Աշակերտները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, մեր հարազատների, իմ գործընկերների ընտանիքներում մեծացող երեխաներ են: Ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է այդպիսի կանոնակարգում կամ Առողջապահության նախարարությունը տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների […]
12:07 16.09.2020
Այս պահին ընթանում է 8 ավագ դպրոցների հիմնովի վերանորոգում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Այս տարի մեկնարկում է շուրջ 22 փոքրաթիվ դպրոցների շինարարություն, որոնք նոր գույներ ու նոր համուհոտ են բերելու ամենահեռու համայնքներին: Մենք հաջորդ տարի նախատեսում ենք մի շարք այլ համայնքներում նոր 15 դպրոցների շինարարության մեկնարկ: Այս […]
11:33 16.09.2020
Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ պատրաստվում է վայր դնել մանդատը, ու դրա համար պատճառ են հանդիսացել ԿԳՄՍ նախարարի ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումները և սկզբունքները: Լրագրողները նախարարին հարց ուղղեցին՝ սա զրպարտությո՞ւն է, թե՞ փաստ։ «Մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, ես այս պահին ձեռնպահ կմնամ այդ հարցին անդրադառնալուց: Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի […]
10:51 16.09.2020
Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բարձրացնելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը: Ասուլիսի ընթացքում այս թեմայի վերաբերյալ նախարարին հարց է ուղղվել։ «Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին ու դիմում կգրեմ: Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է […]
23:40 15.09.2020
Այսօր որոշում եմ կայացրել իբր «սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու և ինչ-որ գրքեր բաժանելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Իսկ դատական կարգով ստացած փոխհատուցման գումարով մանկապարտեզներից մեկի համար գույք կգնեմ»,- հավելել է նա։
21:32 15.09.2020
Առաջին դասարանցիների համար ուսումնական տարվա մեկնարկը տրվել էր երեկ, իսկ այսօր դպրոց են գնացել նաև առաջինից բարձր դասարանցիները: Մեր նկարահանող խումբն այցելել է երևանյան մի շարք դպրոցներ ու հետևել թե արտակարգ պայմաններում դպրոց հաճախող աշակերտներն ու ուսուցիչները ինչպես են պահպանում հակահամաճարակային կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում։
18:30 15.09.2020
Նոր ուսումնական տարին մի շարք սահմանափակումներով է։ Առաջինը ժամկետներին է վերաբերում։ Դասերը սկսվեցին 2 շաբաթ ուշ, դասարանները խմբերի են բաժանվել, աշակերտները դասերին պետք է նստեն դիմակներով, դասամիջոցներին դասարանից դուրս չեն գալու, նաև գրատախտակին չեն մոտենալու։ Ջերմություն ունեցող ուսուցիչների ու աշակերտների համար մեկուսարաններ են առանձնացրել։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզի 160 դպրոցներում ուսումնական տարին սկսվել է շուրջ […]
17:34 15.09.2020
Հեռավար դասերին մասնակցում է 2426 աշակերտ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ աշակերտի առցանց կրթության կազմակերպման համար դպրոցից հարկավոր է ստանալ երեխայի մուտքանունն ու գաղտնաբառը և գրանցվել այս հղումով՝ https://portal.office.com։ e-school Armenia նախագիծն ապահովում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը՝ տեսադասերի, վեբինարների, էլեկտրոնային նյութերի միջոցով։