09:55 10.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել ընդունելության քննությունների ցանկը և բուհերի ընդունելության մրցույթն իրականացնել՝ ըստ մրցութային քննությունների արդյունքների: ՀՀ բուհերը, ինքնուրույնության և […]
16:20 07.10.2020
Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը, ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Հիմք է ընդունվել այն իրողությունը, […]
15:55 07.10.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսանողներ, աշակերտներ, դասախոսներ ու ուսուցիչներ, դուք հզոր եք: Այս օրերին ձեր անձնազոհությունը, կամավորությունը, հայրենակցին օգնելու հսկայական կամքն ու դա իրագործելու ցանկությունը վկայում են, որ Հայաստանն ունենալու է միայն լրջագույն հաջողություններ ու երբեք ծնկի չի գալու՝ որքան էլ որ հզոր լինեն նրա թշնամիներն ու հակառակորդները: Տեղյակ […]
12:29 07.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են պատերազմի, ինչպես նաև կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացման հարցը։ Նախարարն ընդգծել է ստեղծված իրավիճակում բուհերի՝ որպես առավել մեծ թվով շահառու ունեցող հաստատությունների առանցքային նշանակությունը։ Ա. Հարությունյանն […]
09:27 07.10.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Այս լուսանկարն էպիկական է… Երբ անցած շաբաթ այցելել էի այս երեխաներին Ստեփանակերտի ապաստարանում, իմացա, որ իրենց համայնքում շատ բան չունեն զբաղվելու, բացի դպրոցից: Խոստացել եմ, որ պատերազմից հետո դպրոցում ունենալու են ամենալավ ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև էքսկուրսիա են գալու Երևան: Նրանք էին, որ […]
20:12 06.10.2020
Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու հավելել․ «Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ […]
14:13 06.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Սիրելի մանկավարժներ Պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։ Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] […]
10:55 06.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նախ ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի` սեպտեմբերի 27-ից սկսած և մինչ օրս շարունակվող […]
10:02 06.10.2020
«Ուսուցչի օրվա» կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ուսումնական հաստատությունները, որտեղ սովորել են Արցախի հերոսներ Դավիթ Լյովայի Գրիգորյանը, Էդգար Էդվարդի Մարկոսյանը, Յուրա Հայկարամի Ալավերդյանը, Դավիթ Վանիկի Ղազարյանը (հետմահու) և Սերգեյ Սլավիկի Շաքարյանը, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու, հանուն Հայրենիքի […]
15:31 05.10.2020
Չնայած ռազմական դրությանն ու համավարակին` դրանից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքների հետ միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հետևողականորեն շարունակում է նախարարության նախատեսված մյուս աշխատանքները՝ նպատակ ունենալով կրթական համակարգը դարձնել էլ ավելի կենսունակ ու որակյալ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է […]
10:52 05.10.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առիթով Մեծարգո՛ Ուսուցիչ, Մեր ժողովրդի համար բախտորոշ այս օրերում հաղթանակի ճանապարհին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ արևշատություն, անսասան հավատ ու լավատեսություն: Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է Ձեր դաստիարակած սերունդը, […]
16:43 04.10.2020
Այսօր որոշում եմ կայացրել Արցախի ազգային 5 նոր հերոսների մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու ու հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար վաղը նշվող հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա առիթով հերոսների դպրոցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալներով: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Արցախի հերոսներ. Դավիթ […]
16:33 04.10.2020
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկրին ռազմական դրության վտանգներից բացի, շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը […]
15:48 04.10.2020
ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի (Steering Committee for Education Policy and Practice, CDPPE) 14-րդ լիագումար նիստի ամփոփման օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական […]
20:13 03.10.2020
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արցախցի դպրոցահասակ երեխաները, առանց փաստաթղթերի մասին մտածելու, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը։ «Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։ Խրախուսեք նրանց […]
12:10 02.10.2020
ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը, Արցախ կատարած այցի շրջանակում, ԱՀ ԿԳՄ նախարար Լ․ Ղարախանյանի ուղեկցությամբ այցելել է Շուշիի ու Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, հանդիպել երեխաների հետ: Նախարարի նախաձեռնությամբ և նախարարության ենթակա տարբեր ՊՈԱԿ-ների աջակցությամբ երեխաները նվեր են ստացել Հայաստանից տարված պատկերազարդ գրքեր ու հետաքրքիր խաղեր: Գործընկերները քննարկել են երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու հարցերը։ Թիկունքը ամուր է […]
22:00 01.10.2020
Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանամերձ որոշ բնակավայրերի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Հեռավար ուսուցման արդյունավետությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկել սահմանամերձ համայնքներում սովորողներին տեխնիկական սարքավորումներով և ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ: Մարզպետարանների գույքագրած կարիքներին համապատասխան՝ սարքավորումներ են տրվել դրա կարիքն ունեցող սովորողներին։ Բջջային […]
23:42 30.09.2020
Բուհերի 2020-21 ուսումնական տարվա այն դիմորդները, որոնք հայտագրել էին մեկից ավելի քննություն, բայց համավարակով պայմանավորված՝ հանձնել էին միայն մեկը, կարող են ստանալ չհանձնած քննությունների համար վճարած 1500-ական դրամները: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ «Գումարը ստանալու համար հոկտեմբերի 1-ից ՎՏԲ Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղեր հարկավոր […]
07:39 29.09.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այց է կատարել մայրաքաղաքի դպրոցներից մեկը․ «Պատահական այց` Երևանի դպրոցներից մեկը: Ուսուցիչները հերթապահում են: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին այս իրավիճակում»:
18:22 27.09.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելի հայրենակիցներ, Այսօր առավոտյան թշնամին հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրեր, ավերելով քաղաքացիական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ: Ցավոք, արձանագրվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաների շրջանում: Դատապարտելի և անթույլատրելի է խաղաղ բնակչությանը միտումնավոր թիրախավորելը, դպրոցները նշանակետի տակ վերցնելը։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված […]
12:31 27.09.2020
Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ խուճապի չմատնվեք, այս ամենը ձեր իսկ ապահովության համար է […]
14:01 26.09.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը: Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Նշվում է, որ ներկայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական […]
11:14 26.09.2020
Եվրոպական ժառանգության օրեր. Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրը նախատեսում է Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։ Դիտողները վիրտուալ իրականության ակնոցի միջոցով կհայտնվեն ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա […]
11:10 26.09.2020
2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին: Բացի մեկ քննության համար […]
08:51 26.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։ Նախարար Ա.Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն […]
17:10 25.09.2020
«Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ստորագրեցինք առաջին երկու՝ հ. 36 և հ. 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշել է, որ ծրագրի վերջնարդյունքում երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար: «Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 […]
16:56 25.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառույցի գործունեությանը, նրան ներկայացվել է, թե շինարարական, վերակառուցման, լաբորատորիաներով հագեցման ինչ աշխատանքներ են տարվում, քննարկվել են հաստատության` ուսանողական հատվածին վերաբերող հարցերը, այդ թվում՝ համավարակի […]
15:06 25.09.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց: Դրա համար առավել քան […]
13:22 25.09.2020
2020 թ. սեպտեմբերի 13-23-ն առցանց անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադան: Հայաստանի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների․ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սան Սամվել Անդրեասյանը նվաճել են արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայի Խալաթյանը /10-րդ դասարան/ և Ալեքսանդր Աբելյանը /11-րդ դասարան/՝ բրոնզե մեդալներ։ Այս […]
11:52 25.09.2020
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից: Հրամանով սահմանվել են աշխատանքի ընդհանուր և ուսհաստատություններում կանխարգելիչ ու սանիտարահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, տարածքների ախտահանմանը, սննդի կազմակերպմանը և սովորողներին տեղափոխող […]