TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանը, COVID-19-ով պայմանավորված, անցել է առցանց ուսուցման

15:35 15.09.2020

Գավառի պետական համալսարանը, COVID-19-ով պայմանավորված, անցել է առցանց ուսուցման։ Այդ մասին հայտարարությունը տեղադրվել է Գավառի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում: «Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին և կարևորելով բոլոր համալսարանականների, ինչպես նաև նրանց ընտանիքների […]

̰
Ինչպես է կազմակերպվել դասապրոցեսը Երևանի դպրոցներում

14:24 15.09.2020

Առաջին դասարանցիների համար ուսումնական տարվա մեկնարկը տրվել էր երեկ, իսկ այսօր դպրոց են գնացել նաև առաջինից բարձր դասարանցիները: Հորիզոնի նկարահանող խումբն այցելել է երևանյան մի շարք դպրոցներ ու հետևել արտակարգ պայմաններում դպրոց հաճախող աշակերտների և ուսուցիչների տրամադրությանը, ծանոթացել՝ ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Սփյուռքահայ դիմորդները Հայաստան մուտք կգործեն առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման

12:21 15.09.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սա էլ այսպես… Սփյուռքահայ դիմորդները Հայաստան մուտք կգործեն առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման»: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով 2020-2021 ուսումնական տարվա համար ԿԳՄՍ նախարարություն է դիմել 670 սփյուռքահայ՝ 29 երկրից, որից շուրջ 210-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Վրաստանի իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վերոնշյալ քաղաքացիների […]

̰
Քայլեք հպարտ` գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրեք ձեր առաջ բարձր նշաձողեր. վարչապետը՝ աշակերտներին

11:57 15.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք: Դիմելով ներկաներին՝ վարչապետն իր խոսքում նշել է. «Հարգելի գործընկերներ, Սիրելի ծնողներ, Սիրելի աշակերտներ, Շատ […]

̰
Փաշինյանը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը

08:53 15.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ «Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչև 950 երեխայի։ Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։ Սիրելի՛ աշակերտներ և ուսուցիչներ, խնդրում եմ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ի նպաստ բոլորիս առողջության»,-նշել […]

̰
Քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումները

08:06 15.09.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ Առաքելական Եկեղեցու առաջարկությունները: Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ […]

̰
Նոր ուսումնական տարին՝ նոր կանոններով

19:40 14.09.2020

Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում: Ուսումնական տարվա երկու շաբաթով հետաձգված մեկնարկ դժվար է մտաբերել։ Դպրոցում առաջին օրը միայն առաջին դասարանցիներն են, չկա հատուկ արարողակարգ կամ միջոցառում։ Դպրոց չգալ ծաղիկներով […]

̰
1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուստարին կսկսի հեռավար. ԿԳՄՍՆ

13:27 14.09.2020

ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 419, Գեղարքունիք՝ 126, Կոտայք՝ 111, Շիրակ՝ 106, Տավուշ՝ 101, Սյունիք՝ 99, Արագածոտն՝ 96, Արարատ՝ […]

̰
Որքանով են դպրոցները պատրաստ ընդունելու առաջին դասարանցիներին. ռեպորտաժ մայրաքաղաքի կրթական հաստատություններից

10:20 14.09.2020

Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում: SHANTNEWS-ի թղթակիցը մայրաքաղաքի կրթական հաստատություններից մանրամասներ է ներկայացնում։  

̰
Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում

09:20 14.09.2020

Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը: Առաջին կանգառը Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքն էր։ Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի  տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի  ուղեկցությամբ […]

̰
Արարատ քաղաքում ևս նոր նախակրթարան է բացվում

16:08 13.09.2020

ԿԳՄՍ նախարարն Արարատի մարզում է. Արարատ քաղաքում ևս նոր նախակրթարան է բացվում։

̰
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Արթիկի վերակառուցվող ավագ դպրոցը

14:36 13.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է Արթիկի վերակառուցվող ավագ դպրոցը:

̰
Գեղարոտ, Արագածոտնի մարզ. Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը. Արայիկ Հարությունյան

11:27 13.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Գեղարոտ, Արագածոտնի մարզ. Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը»,-նշել է նա:

̰
Չվախենաք առաջին օրերի դժվարություններից. նախարարը՝ կրթական գործընթացի մեկնարկի մասին

20:18 12.09.2020

«Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա տեղեկացնում է, որ երեկ զրուցել է նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր, նախարարի խոսքով, նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնը պատրաստվելու համար: «Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: […]

̰
Շիրակի մարզի դպրոցները պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին

20:11 12.09.2020

Շիրակի մարզի դպրոցները պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին: Բոլոր ուսումնական հաստատություններում ձեռք են բերվել  ախտահանիչ նյութեր, դասասենյակները կահավորվել են: Այս մասին shanatnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը: 90 տոկոսով բոլոր դպրոցներում դասարանները խմբերի են բաժանվելու: Անգամ այն դասարանները, որտեղ աշակարտների թիվը չի գերազանցում 20-ը և նույնիսկ ավելի քիչ է, խմբերի են […]

̰
Կրթաթոշակներ՝ լիբանանահայ ուսանողներին

20:09 12.09.2020

Հայ կրթական հիմնարկությունը կրթաթոշակներ է տրամադրում լիբանանահայ ուսանողներին: Այդ մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում՝ ավելացնելով, որ դիմելու համար պետք է այցելել հղմամբ և լրացրեք հայտը՝ http://www.aef.am/#/form: Դիմումների վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:    

̰
Շիրակի մարզի 6 գյուղերի դպրոցներ առաջին դասարանցիներ չեն ընդունել

19:00 12.09.2020

Շիրակի մարզում առաջին դասարանցիների թիվը վերջին մի քանի տարիներին գրեթե անփոփոխ է: Այս տարի , նախորդի համեմատ,  փոքր-ինչ աճել է: 2019-ին Մարզում առաջին դասարանցիների թիվը կազմել է 3060 երեխա, այս տարի՝3080: «Վերջին 5 տարիների ընթացքում այդ տենդենցը պահպանվում է․ առաջին դասարանցիների թիվը գերազանցում է 3000-ը: Այս տարվա նորամուծություններից էր առաջին դասարանցիների առցանց գրանցումը: Ընդհանուր աշակերտական […]

̰
Հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով

13:42 12.09.2020

Սեպտեմբերի 15-ից մեկնարկում է ուսումնական տարին: Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով: Բոլորը պետք է դպրոց գնան դիմակով՝ առաջին դասարանցիներից, մինչև բարձր դասարանցիներ: Իսկ գծանշումները կօգնեն պահպանել սոցիալական հեռավորությունը:

̰
Դիմակներով,կիսված դասարաններով ,առանց գրատախտակին մոտենալու և միմյանց հետ շփվելու.դպրոցները պատրաստվում են նոր ուսումնական տարվան

21:20 11.09.2020

3 օրից  արտակարգ պայմաններում  կվերաբացվեն  դպրոցները։Այս  ուսումնական տարում  նախապատրաստություններն հիմնականում վերաբերում են հակահամաճարակային միջոցառումներին։ Համավարակը փոխեց  դպրոցներում կրթական գործընթացի կազմակերպումը ։ Փոխվում են դասասենյակների կահավորանքը,սեղանների ու աթոռների դասավորվածությունը ,կատարվում են մասնաշենքերի ամբողջական  ախտահանումներ, արտակարգ պայմաններում փոխվում են  աշակերտների հաճախելիության գրաֆիկներն ու դասացուցակները ։Պարետատան ուղեցույցը վերաբերում է Հանրապետության բոլոր դպրոցներին,թեև ոչ բոլորն ունեն հավասար հնարավորություններ։ Մարզի […]

̰
Մշտադիտարկումներ՝ մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

19:05 11.09.2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվում պարետի կողմից սահմանված կանոնների պահպանումը, մասնավորապես՝ մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությունը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանմանումը՝ բակում, ննջասենյակում, այլ տարածքներում, ինչպես նաև խոհանոցային հատվածի համապատասխանությունը սահմանված պահանջներին: Այսօր Կրթության տեսչական մարմնի ծառայողները շրջայցեր են իրականացրել […]

̰
ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է մեկամսյա նախապատրաստական դասընթաց

17:37 11.09.2020

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ շարունակվում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ընդունվելու համար նախնական հարցազրույցի փուլն անցած ավելի քան 70 մասնակիցների համար նախատեսված մեկամսյա նախապատրաստական դասընթացը: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և […]

̰
Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականցնի 13 կազմակերպություն

12:09 11.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։ Հրամանն հաստատվել է՝ հիմք ընդունելով ԿԳՄՍ նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանով ստեղծված վերապատրաստող կազմակերպությունների ընտրությամբ զբաղվող հանձնաժողովի եզրակացությունը։ Երաշխավորել է 13 կազմակերպություն․ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ «Եվրոպական համալսարան» հիմնադրամ «Վանաձորի […]

̰
Փոփոխություն է կատարվել բուհերում օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներում

11:05 11.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում: Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ: Ուսումնական հաստատությունը դիմորդների գիտելիքի ստուգումը […]

̰
Արցախի խորհրդարանում քննարկվել են կրթությանն առնչվող հարցեր

17:27 10.09.2020

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Հարությունյանի նախագահությամբ հրավիրել է «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ԱՀ հատկացված (2020-2021 ուսումնական տարվա) և ԱՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարների՝ պետական բյուջեից փոխհատուցման  (ժամանակավոր) կարգ» նախագծի շուրջ քննարկում: Այդ մասին տեղեկացնում […]

̰
Ի՞նչ սթրեսային իրավիճակ է ստեղծվել առցանց ուսուցման ժամանակ՝ COVID-19-ով պայմանավորված. ուսումնասիրություն է իրականացվում

17:02 10.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը՝ Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները: Մասնավորապես, ուսումնասիրվում են, թե ինչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը, հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել: […]

̰
Հաստատվել է արվեստի դպրոցների ուսպլանը

12:51 10.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Տրված կարգավորման համաձայն` արվեստի դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկը, ինչպես նաև աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդները սահմանվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ […]

̰
Մեկնարկում է հեռակա ուսուցման 2020/2021 ուս․տարվա ընդունելությունը

10:49 10.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը։ Դիմորդների դիմում-հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ տարվա սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն: Քննություններն անց են կացվում հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվում […]

̰
«Ուսումնական այս տարում ծնողները մեզ են վստահելու ոչ միայն իրենց երեխաների կրթությունը, այլև առողջությունը». փոխքաղաքապետ 

22:46 09.09.2020

Սեպտեմբերի 15-ից մեկնարկող նոր ուսումնական տարվան ընդառաջ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ: Խոսելով համավարակի կանխարգելման նպատակով կրթօջախներում նախատեսված միջոցառումների մասին՝ փոխքաղաքապետն ընդգծել է, որ խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության կանոնները՝ գծանշումներ, առավոտյան ջերմաչափումներ, հեռավորության պահպանում, ախտահանումներ՝ ամեն հերթափոխից հետո, դիմակների և անհրաժեշտ այլ […]

̰
Վրաստանի ավելի քան 80 դպրոցներ աշխատանքի թույլտվություն չեն ստացել հակահամաճարակային կանոնները չպահպանելու պատճառով

19:35 09.09.2020

Վրաստանում գործող  2.1 հազար պետական ​​դպրոցներում  սեպտեմբերի 4-ից ստուգումներ են սկսվել կորոնավիրուսային համաճարակի  սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ։ Մոնիթորինգի գործընթացը պետք է ավարտվի մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 15-ը: Գործունեության իրավունք են ստանում այն կրթական հաստատությունները, որոնք լիովին բավարարում են հակահամաճարակային կանոնների պահանջներին: Այս մասին այսօր հայտարարել են Վրաստանի առողջապահության նախարարությունից: «Մինչ օրս ստուգվել է […]

̰
Հակահամաճարակային կանոնների պահպանումը դպրոցներում․ սոցիալական հոլովակ

10:40 09.09.2020

Ինչպե՞ս պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները դպրոցներում։ Ի՞նչ է հորդորում Առողջապահության նախարարությունը։  Այդ թեմայով ԿԳՄՍ նախարարությունը թողարկել է սոցիալական հոլովակ։ https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2990834074477200

̰
BACK_TO_TOP