TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

̰
Պարգևատրումներ՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ. Արցախում որոշում են կայացրել

16:48 08.09.2020

«ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատել կառավարության որոշում, որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20000-ական ՀՀ դրամով: Այսօր այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն` նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրկվեն […]

̰
Հիսուն հազար գիրք՝ դպրոցական գրադարաններին. հաջորդ կանգառը Արագածոտնի մարզն է

17:49 07.09.2020

Համավարակով պայմանավորված՝ դպրոցական գրադարաններին գիրք նվիրելու գործընթացը ընդհատվել էր, սակայն պարետի որոշմամբ, գրադարանների վերաբացումից հետո և նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ գրքերը կհասնեն գրադարաններին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նշվում է, որ Արարատի և Արմավիրի դպրոցները արդեն համալրվել են նոր գրքերով, իսկ հաջորդ մարզը Արագածոտն է:

̰
Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը վերանորոգվում է

16:05 07.09.2020

«Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճը վերանորոգվում է: Այդ մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա նաև նշել է, որ վերանորոգված մարզադահլիճը կունենա անհատական սանհանգույց և անհատական պահարաններով հանդերձարան: Մարզադահլիճում կմարզվեն ցատկացանցի և սեղանի թենիսի խմբերը։

̰
Բացահայտե՛ք Մատների թատրոնի հնարքները

10:37 07.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սիրելի՛ փոքրիկներ, «Տիկնիկների կախարդական աշխարհում» բացահայտե՛ք Մատների թատրոնի հնարքները»։

̰
Մեկնարկում է թատերական նոր նախագիծ ՝ «Հեքիաթն է կանչում»

20:18 05.09.2020

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ մեկնարկում է թատերական նոր նախագիծ ՝ «Հեքիաթն է կանչում»։ «Սիրելի՛ փոքրիկներ, այսօր ձեզ համար կցուցադրվի «Բարեկենդանը» հեքիաթը: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցությամբ»: Տեսանյութն՝ այստեղ։

̰
Հոգեբանը խորհուրդ է տալիս երեխաներին հարցնել, թե ինչու նրանք չեն ցանկանում դպրոց գնալ

20:00 05.09.2020

  Մանկական հոգեբան Նատալյա Նաումովան կարծում է, որ դպրոց գնալ չցանկացող երեխայի հետ հաճախակի   պետք է հանգիստ զրույցներ վարել և հուշող հարցեր տալ: Nation News-ին տված հարցազրույցում հոգեբանը նշել է, թե ինչպես կարելի է զրույցի միջոցով հարթեցնել իրավիճակը   քմահաճ երեխայի հետ: Առաջին հերթին հոգեբանը  խորհուրդ է տալիս հետևյալ հարցեր տալ․ իսկ ինչպես պետք է ապրենք […]

̰
Դպրոց հաճախելիս երեխան պետք է ունենա լրացուցիչ դիմակ

14:15 05.09.2020

ՀՀ կառավարությունը ուղեցույց է տարածել, որում ներկայացվում է՝ ինչպես պետք է կազմակերպել հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը՝ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում: Նշվում է, որ դպրոց ուղարկելուց առաջ տանը պետք է չափել երեխայի ջերմությունը, 37 կամ ավելի ջերմության դեպքում դպրոց հաճախել չի կարելի: Դպրոց հաճախելիս երեխան պետք է ունենա լրացուցիչ դիմակ: Դպրոցում անձնակազմն ու աշակերտները պետք է դիմակ […]

̰
Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ դպրոցականների արձակուրդների մասին

23:04 04.09.2020

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դպրոցականների արձակուրդներին․ «ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու և ուսումնական գործընթացը կազմակերպելու […]

̰
Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով

18:29 04.09.2020

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում, նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ՝ բյուջեից կհատկացվի 646․787.5 հազար դրամ: Տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ շենքերի և ձեռքերի ախտահանման միջոցներով, ինչպես նաև եռաշերտ բժշկական դիմակներով կապահովվեն ինչպես ՀՀ-ում գործող բոլոր պետական հանրակրթական դպրոցները, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, արտադպրոցական, […]

̰
Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

16:57 04.09.2020

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ. աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի […]

̰
Սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ. 2020-2021 ուստարվա պլանները հատատվել են

16:54 04.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Ուսումնական պլանը սահմանում է միջ­նա­կարգ կր­թու­­թյան բովան­դակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առա­ր­­կաներին հատկաց­վող շաբաթական ժամաքա­նակները` ըստ բաղադրիչ­­­ների (պետա­կան և դպրոցա­կան) և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը` սովորո­ղ­նե­րի շաբաթական ուսումնական բեռնվածության առա­վե­­լագույն չափը` ըստ դասարանների: Համաձայն հրամանի՝ […]

̰
Ի գիտություն սփյուռքահայ ուսանողների

15:53 04.09.2020

Միասնական քննություններ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ […]

̰
Արցախի ԱԺ հանձնաժողովը կազմակերպել է «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկում

14:47 04.09.2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Հարությունյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրել է քննարկում՝ «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով: Քննարկմանը թեմայի վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը: Վերջինս ներկայացրել է կրթության նոր չափորոշիչների աշխատանքային փաթեթը՝ […]

̰
«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը՝ այլ վերարտադրությամբ. մրցույթ դպրոցականների համար

17:45 03.09.2020

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Ե․ Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է համահայկական մրցույթ դպրոցականների համար։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Մրցույթի շրջանակում դպրոցականները Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը պետք է վերարտադրեն նկարի, ձեռագործության, անիմացիաների (մուլտիպլիկացիա) կամ քանդակի տեսքով:

̰
Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին, վերահսկողությունը պետք է խստացվի. Գախարիա

15:53 03.09.2020

«Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին, ինչը լրացուցիչ ճնշում կլինի և վերահսկողությունը պետք է խստացվի»,- այս մասին այսօրվա կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է Aliq.ge-ն։ «Կառավարության որոշման համաձայն՝ ուսումնական գործընթացը կսկսվի դասասենյակներում, և մեր երեխաները սեպտեմբերի 15-ից լիարժեք կհաճախեն դպրոցներ: Սա մեզ վրա լրացուցիչ ճնշում կգործադրի շարժունակության առումով, ուստի մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է […]

̰
2020 թվականին տարակարգ է ստացել 114 ուսուցիչ

10:46 03.09.2020

2020 թվականին որակավորման տարակարգ է շնորհվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 114 ուսուցիչ, որոնցից 110-ին՝ որակավորման առաջին աստիճանի, 4-ին՝ երկրորդ աստիճանի: Համաձայն ՀՀ կառավարության 1745 որոշմամբ հաստատված` ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու մասին կարգի` տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝ առաջին աստիճանի որակավորման տարակարգի […]

̰
Սփյուռքահայ 3 մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում, 4-ը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

08:06 03.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Ի գործ» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երեք մասնագետներ, որոնք առաջիկա մեկ տարվա ընթացքում աշխատելու են նախարարությունում: Նրանց հնարավորություն կտրվի սեփական փորձն ու գիտելիքները ներդնել ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Սփյուռքահայ մասնագետներ Օնիկ Բայրամյանը, […]

̰
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը մեկնարկել է

22:07 02.09.2020

Հայկական 15 ընկերության ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել հեռավար ուսանելու Սիլիկոնյան հովտի լավագույն մասնագետների մոտ։ Ծրագրի նպատակն է դառնալ Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
«Ի գործ» ծրագրի շրջանակում ՀՀ ժամանած սփյուռքահայ մասնագետները հանդիպել են ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ

17:22 02.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Ի գործ» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երեք մասնագետներ, որոնք առաջիկա մեկ տարվա ընթացքում աշխատելու են նախարարությունում: Նրանց հնարավորություն կտրվի սեփական փորձն ու գիտելիքները ներդնել ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Սփյուռքահայ մասնագետներ Օնիկ Բայրամյանը, Անդրանիկ Կոստանյանն ու Լուսինե […]

̰
Պետական նմուշի դիպլոմ ստանալու վերջին հնարավորությունը՝ ոչ պետական քոլեջների նախորդ տարիների շրջանավարտներին

17:16 02.09.2020

Սեպտեմբերի 7-ից մեկնարկում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունելությունը` պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման նպատակով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում  է, որ, ըստ գործող կարգի, այս տարի ավարտվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների […]

̰
Գյումրիում առաջին կուրսեցիների համար նոր ուսումնական տարին մեկնարկեց դիմակներով ու ուսումնառության նոր պայմաններով

23:39 01.09.2020

Նոր ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին մեկնարկեց միայն բուհերի առաջին կուրսի ուսանողների համար ու արտակարգ պայմաններում։ Կրճատվել են դասաժամերի և դասամիջոցների տևողությունները, իսկ բարձր կուրսեցիների համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիմնականում հեռավար։ Սահմանված կանոնների համաձայն՝ առաջին կուրսեցիների մուտքը Շիրակի պետական համալսարան, Հայաստանի տնտեսագիտական  համալսարանի և Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղեր թույլատրվեց միայն դիմակով ու ջերմաչափումներից հետո։ Հայաստանի […]

̰
Գիտելիքի օրը՝ Թալիշում. Արցախի ԿԳՄ նախարարին դիմավորել է միակ առաջին դասարանցին

17:41 01.09.2020

ԱՀ ԿԳՄ նախարար Լ. Ղարախանյանը Գիտելիքի օրը նշանավորել է սահմանամերձ Թալիշում: Դպրոցի մուտքի մոտ նախարարին դիմավորել են ուսուցիչները և այս ուսումնականի միակ առաջին դասարանցին՝ փոքրիկ Նանեն, որը, ի դեպ, դպրոցական պայուսակն ու գրենական պիտույքներն անձամբ նախարարից է ստացել: Ողջունելով դպրոցի անձնակազմին և շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ՝ նախարարն ընդգծել է սահմանի կարևորությունը. «Սահմանն է այսօր թելադրում […]

̰
Մենք պիտի սովորենք նոր գիտելիքների արդյունքում փոխել աշխարհը, փոխել մեր երկիրը․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

14:59 01.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած վիճակն այսօր հնարավորություն չի ընձեռում այս հիշարժան օրն այցելել դպրոց։ Ցավալիորեն, առաջին դասարանցիները ևս ստիպված են սեպտեմբերի 1-ն անցկացնել առանց ուսումնական հաստատություն մուտք գործելու։ […]

̰
Գիտելիքը մի նոր աշխարհի բանալի է․ Ավինյան

11:42 01.09.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական գրառում է կատարել․ «Գիտելիքը ուժ է: Գիտելիքը հարստություն է: Գիտելիքը մի նոր աշխարհի բանալի է: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի ու դպրության տոնի առթիվ: Համոզված եմ, որ կրթության ու գիտության ստեղծած անսահմանափակ կարողությունները մեզ դաշնակից դարձնելով կկարողանանք հեղափոխել ու վերափոխել մեր երկիրն ու աշխարհը, կառուցել ժամանակակից, հզոր ու բարեկեցիկ Հայաստան»:

̰
Լիահույս եմ, որ նոր ուսումնական տարին կլինի առավել հագեցած ու արդյունավետ․ Գնել Սանոսյան

11:05 01.09.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ուսումնական տարվա մեկնարկի կապակացությամբ․ «Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, գիտության ու կրթության նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Ցավոք սրտի, համավարակի հետ կապված, այս Սեպտեմբերի 1-ը տարբերվում է նախորդներից, սակայն այն չի կորցնում իր երբեմնի […]

̰
Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում․ Արայիկ Հարությունյան

10:52 01.09.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է […]

̰
Աղոթում ենք, որ Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը․ Գարեգին Բ

09:11 01.09.2020

Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք բերում ուսանող և աշակերտ մեր զավակներին և կրթական գործի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Դարեդար մեր ժողովուրդը սիրո և մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ […]

̰
Սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղվող ուսուցիչների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն

16:43 31.08.2020

ԿԳՄՍ նախարարությունը նոր կարգ կընդունի, որը նախատեսում է 30 տոկոսով բարձր աշխատավարձ և այլ հատուցումներ` սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղվող ուսուցիչներին: «Գործուղվող ուսուցիչների համար առաջարկվում են մի շարք նոր կարգավորումներ, որոնք ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներում աշխատելու համար»,- նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։

̰
Ինչպես է կազմակերպվելու ուսումնական գործընթացը հանրակրթական ուսումնական հաստատություններում

00:36 31.08.2020

Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ: Այս մասին […]

̰
BACK_TO_TOP