21:20 11.09.2020
3 օրից արտակարգ պայմաններում կվերաբացվեն դպրոցները։Այս ուսումնական տարում նախապատրաստություններն հիմնականում վերաբերում են հակահամաճարակային միջոցառումներին։ Համավարակը փոխեց դպրոցներում կրթական գործընթացի կազմակերպումը ։
Փոխվում են դասասենյակների կահավորանքը,սեղանների ու աթոռների դասավորվածությունը ,կատարվում են մասնաշենքերի ամբողջական ախտահանումներ, արտակարգ պայմաններում փոխվում են աշակերտների հաճախելիության գրաֆիկներն ու դասացուցակները ։Պարետատան ուղեցույցը վերաբերում է Հանրապետության բոլոր դպրոցներին,թեև ոչ բոլորն ունեն հավասար հնարավորություններ։
Մարզի ամենամեծ շենքային պայմաններով դպրոցում ,թիվ 23-ում ,1320 աշակերտի համար պահեստավորված ախտահանիչ միջոցները նախատեսված են 10 օրվա օգտագործման։ Դրանից բացի ամբողջ շենքում կատարվում է ախտահանում։Դասերը սկսվելու դեպքում ախտահանման նյութերի կարիք կունենան ամեն օր։
«Հիմնականում դասարանները կիսվել են,դասարանների միջին խտությունը 20-աշակերտից ավել չպետք է լինի,աշակերտները Ա և Բ խմբերով են գալու ,կահավորանքը բոլոր դասարաններում փոխվել է,աշակերտների միջև մոտ 2 մետր հեռավորությունը փորձել ենք պահպանել»,-կատարված միջոցառումների մասին խոսեց Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ալվարդ Մելքոնյանը։
Աշակերտների մուտքը դպրոցի մասնաշենքեր տարբեր դռներով է ,միմյանց հետ շփումը գրեթե բացառվելու է , հարկերն առանձնացված են տարրական ,միջին և բարձր օղակների համար։Դպրոցները նաև մեկուսարանային մեկ սենյակ կունենան։
Ծնողների մուտքը դպրոցներ արգելված է,առաջին մեկ շաբաթում կթույլատրվի մեկ ուղեկցողի ներկայությունը։Դասապրոցեսի կազմակերպման դասական տարբերակը դպրոցներում չի գործի ,խառը դասացուցակով ու հաճախելիության բոլորովին տարբեր ժամանակացույցով , կիսված դասարաններով կմեկնարկի ուսումնական տարին ։
«Փոփոխություններ են եղել,մենք աշխատում էինք հնգօրյա գրաֆիկով,բայց այս ուսումնական տարում սահմանվել է վեցօրյա գրաֆիկ։45 րոպե լինելու է յուրաքանչյուր դասաժամը,հինգ րոպե կլինեն դասամիջոցները՝ նախատեսված միայն ուսուցիչների դասարանից դասարան տեղափոխվելու համար»,-նշեց թիվ 23 միջնակարգ դպրոցի փոխտնօրենը։
Աշակերտության մեծ թիվ ունի նաև Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցը՝ 1160աշակերտ։Գրեթե բոլոր դասարանները բաժանվել են ենթախմբերի, ըստ ուղեցույցի յուրաքանչյուր ենթախումբ դպրոց կհաճախի շաբաթական երեք օր, որոշ դպրոցներ կանցնեն երկհերթ գրաֆիկի ։Սահմանափակումները վերաբերում են նաև բուն դասապրոցեսին ՝ առանց գրատախտակի , առանց տետրերի ու առանց ուսուցիչ -աշակերտ շփման․․․այսպես են անցնելու 45 րոպեները։
«Դասարանում գրավոր թեմատիկ աշխատանքները գրվելու են թերթիկների վրա,այդ թերթիկները հավաքվելու են նույն օրը,դնելու ենք արկղերի մեջ և ստուգելու ենք հաջորդ օրը,իսկ ուսուցողական գրավոր աշխատանքներն էլի գրելու ենք թերթիկների վրա,որը հավաքելու ենք,ստուգելու և գնահատելու ենք աշակերտներին»,- նշեց թիվ 11հիմնական դպրոցի դասվարը ։
Մի ամբողջ կանոններով արարողակարգ էլ դասագրքերի բաշխումն է։Նորից առանձին խմբերով ու տարբեր օրերի ծնողներն ու աշակերտները գալիս են դպրոց գիրք ստանալու , որոշներն էլ հանձնելու անցած ուսումնական տարվա գրքերը ։
Սեպտեմբերի 14-ը առաջին դասարանցիների ,մեկ օր անց էլ մյուս աշակերտների համար արտակարգ նոր ուսումնական տարի է սկսվում։ Միջոցառում, ծաղիկ ու այլ ձևավորումներ չեն լինելու , լինելու են միայն կանոններին հետևելու ցուցումներ ,որոնցից մեկն էլ դիմակների պարտադրանքն է։Սրան էլ են պատրաստվել դպրոցները։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...