17:49 30.08.2020
Ինձ ասացին, որ վերջին շաբաթներին այս աղյուսակը լայն տարածում է գտել համացանցում և սոցցանցերում: Տեղեկացնեմ, որ այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Այն երբեք նույնիսկ բանավոր չի քննարկվել, էլ ինչ մնաց` շրջանառվեր: Իսկ դպրոցներում մեր երեխաներին սովորեցնելու ենք առողջ […]
11:30 30.08.2020
Մենք հաճախ կարծում ենք, թե սովորելը հիմնականում բնածին մի բան է. կամ տրված է երեխաներին, կամ ոչ։ Իրականում կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, որ ցույց են տալիս, թե ինչ կարևոր է մանկավարժության որակն ու դպրոցական միջավայրը՝ համադրված տան պայմանների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ […]
16:09 28.08.2020
Նոր ուսումնական տարում դպրոցներում համավարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարության հետ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Թեմայի շուրջ քաղաքապետարանում հրավիրվել է հատուկ խորհրդակցություն՝ Երևանի պոլիկլինիկաների ղեկավարների մասնակցությամբ: Մինչև ուսումնական տարվա սկիզբը բոլոր ուսուցիչները պարտադիր կթեստավորվեն: Այդպես կբացառվի այդ պահին վարակված աշխատակիցների մուտքը դպրոց: Որտեղ և ինչպես՝ լրացուցիչ կտեղեկացվի: Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը: […]
22:08 27.08.2020
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է հանդիպումներն առարկայական չափորոշիչները մշակող աշխատանքային խմբերի հետ: Հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշիչները: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հասարակագիտական ուսումնական բնագավառի առարկայաշարի ծրագրերն ու չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի անդամները, ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի փորձագետները։ […]
19:45 27.08.2020
Նոր ուսումնական տարվան են նախապատրաստվում Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պարետատան ցուցումներից բացի, բուհերը մշակում են ուսումնական պրոցեսի կազմակերպման իրենց կարգը, անվտանգության կանոնների պահպանման, լսարանների տեղակայման ու կահավորման տարբերակները: Շիրակի պետական համալսարանում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում արդեն հստակեցված են, թե ինչպես են ուսումնական տարին սկսելու: Շիրակի պետական համալսարանում ռեկտորատի հերթական նիստում ամբիոնների դեկանների […]
16:35 27.08.2020
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հայտարարել է, որ, համաճարակային իրավիճակից ելնելով, ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցմամբ: Միայն բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից: Այդ մասին հայտնում է «Արցախպրես»-ը: Նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին դասարանցիները […]
11:11 27.08.2020
«Իմ Հայաստան» ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 28-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կիրականացնի «Թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի» նվիրատվության միջոցառումը։ Այն նախատեսված է միայն շահառու հաստատությունների տնօրենների համար և կանցկացվի փակ ձևաչափով։ Պայմանավորված ԿՈՎԻԴ-19 համաճարակով՝ 2020 թվականի մարտի 16-ից երկրի թանգարանները փակել են դռները այցելուների առաջ և հանրության […]
22:33 26.08.2020
«Ազգային արժեքների հիմքի վրա ձևավորվում է այնպիսի քաղաքացի, որը ասելիք է ունենալու ապագայում և ՀՀ-ն աշխարհում նորովի է ներկայացնելու՝ իր կրթությամբ, ուժեղ բանակով»,- համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ դրա համար հարկավոր է ուժեղ դպրոց՝ իրական գիտելիքի, կրթության, ազգային ավանդույթների վրա հենված: Նա դիմելով ծնողներին՝ նշեց, որ եթե կարդան […]
21:51 26.08.2020
Ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում և դիմակների կրում. դպրոցներում ևս հակահամաճարակային կանոնները պահպանվելու են: Այդ մասին այսօր համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ նաև սովորողների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված քաղաքացիների անհանգստություններին: Նախարարի խոսքով՝ իրենք հաշվի են առել, որ երեխաները չեն կարող երկար ժամանակ դիմակ կրել: «Դասացուցակն այնպես ենք կազմել, որ […]
20:23 26.08.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում սկսվել է նախապես հայտարարված համապետական ծնողական ժողովը: Հարությունյանը պատասխանում է հասարակությանը հուզող հարցերին: «Մեզ հաջողվեց ապահովել կրթության շարունակականությունը՝ նախորդ ուսումնական տարվա ավարտին: Հիմա գալիս է նոր ուսումնական տարին: Ծնողների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է, որ դպրոցները բացվեն: Մեր ցանկությունն էլ է դա»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ոչ պաշտոնական […]
15:57 26.08.2020
Դպրոցներում դիմակ կրելու մասով որևէ հավելյալ կարգավորում չի լինելու, քանի որ դիմակ կրելու պահանջն այսօր էլ գործում է: Գործընթացը կազմակերպվելու է այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ վերահսկողության գործառույթը տրված է տեսչական մարմնին, որը կհետևի, թե որքանով է գործընթացը պահպանվում: Նրա […]
15:35 26.08.2020
Հանրապետությունում այս տարի ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Բայց առաջին դասարանցիները դպրոց կգնան մեկ օր շուտ՝ սեպտեմբերի 14-ից: Ընդ որում՝ առաջին դասարանցուն կարող է ուղեկցել միայն մեկ անձ: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մինչև դասընթացների սկիզբը, դպրոցներում իրականացվելու են հակահամաճարակային աշխատանքներ՝ գծանշումներ և այլն: Անդրեասյանի խոսքերով՝ պետք է […]
15:29 26.08.2020
Ռիսկային խմբի սովորողի համար նախատեսվում է կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այդ դեպքում ծնողը պետք է դիմում ներկայացնի: Ռիսկային խմբի ուսուցիչներն էլ կունենան ընտրության հնարավորություն: Նրանց առաջարկել են դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը: Նախարարի տեղակալն ասում է՝ նրանք կարող են ընտրել […]
10:23 26.08.2020
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների 2020 թ. վերապատրաստման ծրագիրը Այս տարի վերապատրաստման ծրագրին դիմել է 420 ուսուցիչ՝ 35 երկրից։ Մեկամսյա վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուղղություններով՝ Ուսուցում մանկապարտեզում Ուսուցում մեկօրյա դպրոցում Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում Հայոց լեզվի և գրականության դասավանդում միջին և ավագ դպրոցների երեխաների համար Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում Հայոց պատմության և մշակույթի […]
15:59 25.08.2020
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում նախագահ է վերընտրվել «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար է ընտրվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը: Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի՝ նախապես ուղարկված և հաստատված օրակարգային առաջին հարցով նախատեսված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ […]
13:05 25.08.2020
Նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։ Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։ Հաշվի առնելով պարետատան պահանջները՝ դահլիճում չպետք է 40-ից ավելի մարդիկ լինեն, ուստի […]
20:56 24.08.2020
Օգոստոսի 26-ին, ժամը 20:00-ին համապետական ԾՆՈՂԱԿԱՆ ժողով է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ ֆեյսբուքի իմ այս էջի ուղիղ եթերում: Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»։- գրել է նա։
20:16 23.08.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված, այս տարի Համահայկական կրթական երկամյա խորհրդաժողովը կազմակերպել է առցանց՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ։ «Հայաստան–սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը եռօրյա է:Խորհրդաժողովի […]
12:47 23.08.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը: Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի: Մեթոդմիավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար: Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա […]
23:22 22.08.2020
Նոր ուսումնական տարում պետությունը հոգալու է նաև ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մասնավորապես․ Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի (ներառյալ` 65 և բարձր տարիքի ուսուցիչներն` անկախ առողջական վիճակից) կարող են ընտրել՝ աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են […]
20:46 22.08.2020
Կորոնավիրուսի համավարակը կրթության և մշակույթի ոլորտներում ևս մարտահրավերներ է առաջադրել, որոնք, սակայն, դիտարկվում են որպես նոր հնարավորություններ՝ կրթության նորովի կազմակերպման, կրթության միջոցով հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման նոր միջոցներ ուրվածգելու համար: Այդ մասին ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Հայաստան–սփյուռք համագործակցությունը covid-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համահայկական կրթական առցանց աշխատաժողովների մեկնարկին: Նա […]
17:03 22.08.2020
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Նշվում է, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտնները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար: Ավելին՝ https://escs.am/am/news/6969
18:51 21.08.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, որը տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա: Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 900 մշտադիտարկում Երևանում գործող համայնքային և ոչ պետական մանկապարտեզներում: […]
15:39 21.08.2020
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուսանողները, շրջանավարտները և մի խումբ դասախոսներ պահանջել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զրկել «Պատվավոր պրոֆեսորի» կոչումից: «Դիմում՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդին և ռեկտորին: Մենք կարծում ենք, որ Լուկաշենկոյի ռեպրեսիվ քաղաքականությունն անհամատեղելի է Մոսկվայի համալսարանի «Պատվավոր պրոֆեսորի» կոչման հետ, որին նա արժանացել է ՄՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ 1996թ.: […]
11:43 21.08.2020
ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել: Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում […]
20:55 20.08.2020
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից։ Պաշտպանն այս հաղորդման հենց սկզբում հարկ է համարում արձանագրել, որ դպրոցներում ու, առհասարակ, երեխաների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելումն ու […]
18:24 19.08.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել պարետատանհերթական նիստը: Հանրապետությունում տիրող նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ներկայացրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։ Վերջինս, մասնավորապես, նշել է, որ նախօրեին մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ, և այժմ իրականացվում են համապատասխան քայլեր վարակակիրների […]