TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի վերաբերյալ որոշում է կայացվել

16:46 19.08.2020

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից:

̰
Աննա Ստեփանյանը վայր է դրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի լիազորությունները

21:33 18.08.2020

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը վարչության պետի լիազորությունները վայր է դրել։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի գործընկերներ, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ Ուզում եմ տեղեկացնել, որ վայր եմ դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի լիազորությունները: Համատեղ աշխատանքի համար շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանն ու ավագանու խմբակցություններին: Վստահ եմ, որ […]

̰
Դպրոցները կվերաբացվեն, բայց սահմանափակումներով

20:39 18.08.2020

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգնան։ Սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատությունների համար սահմանված կանոնների մասին այսօր «Ազատությանը» որոշ մանրամասներ է փոխանցել […]

̰
ԿԳՄՍ նախարարը կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ է արել աշակերտներին և ուսանողներին

13:38 18.08.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ է արել աշակերտներին և ուսանողներին: «Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք […]

̰
Բուհերը նույնպես կբացեն դռները․ Արայիկ Հարությունյան

19:40 17.08.2020

Այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու […]

̰
Փոփոխություններ՝ դպրոցների ֆինանսավորման կարգում. նոր նախագիծը հանրային քննարկման է դրվել

17:49 17.08.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։ Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ՝ ստեղծելով բավարար պայմաններ դրանց բնականոն գործունեության համար։ Անկախ հաստատությունների ենթակայությունից՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով՝ ըստ իրականացվող ուսումնական ծրագրերի։ Ֆինանսավորման նոր կարգն ուժի մեջ […]

̰
Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաև այս տարի, կորոնավիրուսը խոչընդոտ չէ․ ԿԳՄՍ նախարար

20:01 16.08.2020

Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաև այս տարի, կորոնավիրուսը խոչընդոտ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման […]

̰
«Հայոց պատմություն» առարկայի ծրագիրը կառուցվել է 4 հիմնական հասկացությունների շուրջ. ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

22:52 15.08.2020

«Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում պատկերացնող, հայոց ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի։ Այս մասին իրազեկում է ԿԳՄՍՆ-ը։ «Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի ընթացքում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: […]

̰
Գյումրիի դպրոցները նախորդ տարվա համեմատ ավելի շատ առաջին դասարանցիներ են ընդունել

18:15 15.08.2020

Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Սա այն է , ինչ հայտնի է դասերի վերսկսման մասին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առայժմ մանրամասներ չի ներկայացրել, թե ինչպիսի խմբերի են բաժանվելու դասարանները և նոր ուսումնական տարվա մեկնարկի երկշաբաթյա հետաձգումը ինչպիսի ծրագրային փոփոխություն է ենթադրում: Մեկ բան հաստատ է, որ երկարաձգվել է առաջին […]

̰
«Հայոց լեզու, գրականություն» բնագավառի առարկաների մասին․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

23:33 14.08.2020

Հանրակրթության պետական չափորոշչում «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայանում է «Մայրենի» (1-6-րդ դասարաններ), «Հայոց լեզու» (7-12-րդ դասարաններ), «Գրականություն» (7-12-րդ դասարաններ) առարկաներով: Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում է, որ հայոց լեզվի և գրականության ուսուցումը պարտադիր է 1-12-րդ դասարաններում: Դրանց ուսումնասիրման նպատակը հայերենով գրագետ հաղորդակցվելու, բանավոր և գրավոր շարադրանք ստեղծելու, գրական և ոչ գրական տեքստեր վերլուծելու, տեքստից սովորածը սեփական խոսքի […]

̰
IT ոլորտով հետաքրքրվողները կարող են հմտանալ ծրագրավորման 17 նեղ ուղղություններով

21:03 14.08.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության համաֆինանսավորման շնորհիվ IT ոլորտով հետաքրքրվողները կարող են հմտանալ ծրագրավորման 17 նեղ ուղղություններով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ «Դասընթացներն անցկացվում են և՛ սկսնակների, և՛ որոշակի փորձ ունեցող մասնագետների համար։ Ընդունելության համար պետք է հանձնել քննական թեստ։ Դիմելու և ընթացակարգին ծանոթանալու համար այցելե՛ք հետևյալ հղումով»:

̰
Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

13:15 14.08.2020

Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները՝ ռեկտորներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ղեկավարած հաստատության տեսակետն ու առաջարկները: Քննարկված բոլոր տարբերակները եկող շաբաթ նախատեսվում […]

̰
Քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման նախագիծը

15:05 13.08.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը․ «Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի շրջանակներում նախատեսում ենք․ 1) տնային պայմաններում սովորողի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա […]

̰
Նոր ուսումնական տարին կմեկնարկի մի շարք փոփոխություններով․ քննարկում Գյումրիում

21:00 12.08.2020

Հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից, հակահամաճարակային նորմերի պահպանմամբ: Այսպիսի որոշում է կայացվել պարետատան և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ քննարկումներից հետո: Ինչպես են կահավորվելու դասասենյակները , արդյոք բոլոր դպրոցներում միջանձնային հեռավորությունը դասապրոցեսի ընթացքում ապահովելու հնարավորություն կա և ինչին տալ նախապատվությունը՝ առողջությանը, թե կրթությանը: Այս մասին այսօր «Երկխոսությունների մեդիա կենտրոնում» խոսել են մանկավարժներն […]

̰
Ուսումնական տարվա մեկնարկը կամ ընտրությունները հետաձգելու հիմքեր չկան. Գախարիա

17:56 12.08.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ ուսումնական գործընթացի մեկնարկը հետաձգելու, ինչպես նաև ընտրությունների օրը փոխելու հիմք չկա: «Այսօրվա դրությամբ որևէ խնդիր չկա ուսումնական տարվա մեկնարկը հետաձգելու և սեպտեմբերի 15-ից դասասենյակներում կրթություն չապահովելու համար: Ինչպես նաև չկա հիմք, որ ընտրությունների ամսաթիվը փոխվի»,- հայտարարել է վարչապետը:

̰
«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի

18:26 11.08.2020

ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ ընդգրկելով բոլոր այն երեխաներին, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը […]

̰
Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցն է․ Ս․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

23:33 10.08.2020

Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցն է: Վերակառուցել ենք Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ու կից լուսանկարներ հրապարակել։

̰
Սովորողները կգնան դպրոց. Արայիկ Հարությունյան

17:48 10.08.2020

Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: ✅Պարետատունը, մեր մյուս գործընկերները և […]

̰
«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով. ԿԳՄՍ

16:47 09.08.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ «Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ «Փոխվել են մեթոդները. ուսուցիչը ոչ թե բացատրում է առաջադրանքները, այլ ուղղորդում է աշակերտներին բացահայտել դրանք։ Շախմատային ռազմավարական դիրքերի ուսուցումն իրականացվում է քննարկումների, բանավեճերի միջոցով, որի նպատակն է զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը»,-նշված է գրառման մեջ։

̰
Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում

18:57 07.08.2020

Հանրապետությունում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում են Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը, որոնք ուղղված են ՀՀ պարետի որոշումների կատարման ապահովմանը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: Հայտնում է ՀՀ կառավարությունը․ «Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանի խոսքով, թեպետ ստուգայցերը իրականացվում են հիմնականում մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, այնուամենայնիվ, առաջիկայում ստուգումների շղթան կընդլայնվի՝ […]

̰
Գիտության ու կրթության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացիներին զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն է արվել

11:42 06.08.2020

ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվել է կրթական ոլորտին առնչվող նախագիծ: Գիտության ու կրթության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացիներին՝ զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն է արվել: Ըստ այդմ՝ հանձնաժողովի կողմից դրական գնահատական ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով […]

̰
Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է կրթության ոլորտում հիմնական փոփոխությունների նախագիծը

19:40 05.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի կայքէջը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում ինչ քաղաքացի ենք ցանկանում ունենալ: Նրա խոսքերով՝ փոփոխությունները միտված են հանրակրթության […]

̰
Առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային խմբի անդամները՝ չափորոշիչների և հնչող մեղադրանքների մասին

13:21 04.08.2020

Հայոց պատմության դասավանդման չափորոշիչների հարցը շարունակում է մնալ օրակարգային: Հիշեցնենք, Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը որոշել է ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրել «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի վրա։ Ոլորտի մասնագետների մի մասը պնդում է, որ չորս դպրոցական առարկաների առարկայական չափորոշիչների մշակող փորձագիտական թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը 2017-2019 թվականներին թուրք […]

̰
Լիլիթ Մկրտչյանը պատասխանել է իր և նոր չափորոշիչների հասցեին հնչած քննադատություններին

23:50 03.08.2020

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարն այսօր հյուրընկալվել է «Հեռանկարի» տաղավարում: Լիլիթ Մկրտչյանը պատասխանել է իր և նոր չափորոշիչների հասցեին հնչած քննադատություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի և ԿԳՄՍ փոխնախարարի կարծիքները՝ կրթական փոփոխությունների վերաբերյալ

13:44 02.08.2020

Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները՝ Հայ բանասիրության ֆակուլտետը իր խոր մտահոգությունն է հայտնում այս […]

̰
Բառեր, որոնք ամենաշատն են հանդիպում Հարրի Փոթերի մասին գրքերում

19:58 31.07.2020

Հայտնի են այն բառերը, որոնք ավելի հաճախ են օգտագործվում Ջոան Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին պատմող գրքերի շարքում: Հարրի Փոթերի անունը շարքում օգտագործվում է ավելի քան 20.000 անգամ: Ամենաշատ կիրառությունն ունեն նաև կախարդանքի հետ կապ ունեցող բառերը: Օրինակ՝ «փայտիկ» բառը օգտագործվել է 1907 անգամ, «կախարդական» բառը՝ 794 անգամ: Իսկ ամենատարածված ու հայտնի արտահայտությունը համարվում է պրոֆեսոր […]

̰
Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում

14:27 30.07.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում: Նրա խոսքերով՝ այս հարցի վերաբերյալ ԿԳ նախարարությունը ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության հետ: «Դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում: Այս պահի դրությամբ ուսուցումը, հավանաբար, կվերսկսվի այն ժամանակ, երբ սովորաբար ընդունված է Վրաստանում: Կարևոր է, որ ԿԳ նախարարությունը […]

̰
Տավուշի մարզի Բերդ համայնքում կգործի «Թումո» կենտրոն. կառավարության որոշումը

11:58 30.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» կառավարության որոշման նախագիծը: «Սիմոնյան» կրթական հիմնադրամը համապատասխան գրություններով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և ՏԿԵ պետական գույքի կառավարման կոմիտե՝ Բերդի ավագ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ գույքից մի հատվածը «Թումո» շարժական կենտրոն կառուցելու նպատակով […]

̰
Ռուսաստանը հաստատակամ է՝ ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ին

17:45 29.07.2020

Եթե այլ, հավելյալ ռիսկեր ու վտանգներ չլինեն, Ռուսաստանում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ին՝ այն կարգով, որով սկսվել է նախորդ տարվա սեպտեմբերի 1-ը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխնախագահ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է «Գազետան»։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի բուհերի 92 տոկոսը պատրաստ է ուսումնական տարին սկսել հենց սեպտեմբերի 1-ին, իսկ մյուսները՝ սեպտեմբերի 14-ին։ Անհրաժեշտության […]

̰
BACK_TO_TOP