17:06 29.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այսօր շարունակել են ուժեղացված վերահսկողությունը մայրաքաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկողությանը զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները հաստատությունների տնօրեններին տրամադրում են նաև խորհրդատվություն և անհրաժեշտ ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ու ապահովման ուղղությամբ:
16:00 29.07.2020
Անցողիկ շեմը հաղթահարած, սակայն բուհ չընդունված դիմորդներից մի քանիսը և նրանց ծնողներն այսօր Ազգային ժողովում հանդիպում են ունեցել երեք խմբակցությունների անդամների հետ: Քննարկել են ստեղծված իրավիճակը և դրանց լուծման տարբերակները: Պատգամավորները նշել են, որ հանդիպումից հետո իրենք գրություն են ուղարկելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում:
09:14 29.07.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուսումնարաններ և քոլեջներ դիմորդների համար: Այս պահին արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ: Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա։ Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարող եք ներկայացնել dimord.emis.am կայքի միջոցով»։
18:44 28.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Երևան քաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկողությունն իրականացվում է հաստատությունների կողմից ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ: Ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող սպասքի և ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը: Նոր կորոնավիրուսային […]
22:05 27.07.2020
Բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առջև: Նրանք պահանջել են նախարարի հետ հանդիպում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ ընդունելության կարգի փոփոխության վերաբերյալ իրենք բավարար տեղեկացված չեն եղել: Իսկ երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր թեմային, պարզաբանել ստեղծված իրավիճակը, խոսել լուծումների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:06 27.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքում և մարզերում գործող հերթապահ մանկապարտեզներում: Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի նպատակն է ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը: Խստորեն վերահսկվում են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը՝ մանկապարտեզներում հոսող տաք ջրի […]
13:37 27.07.2020
Բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առջև: Նրանք պահանջում են նախարարի հետ հանդիպում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ ընդունելության կարգի փոփոխության վերաբերյալ իրենք բավարար տեղեկացված չեն եղել, պատշաճ չեն իրազեկվել: Մանրամասները՝ տեսանյութում:
09:11 27.07.2020
Ամերիկյան համալսարանները, որոնք առաջարկել են ուսանողներին անցում կատարել հեռավար ուսուցման, հայտնել են հանրության և ուսանողների կողմից ճնշման մասին, որոնք պահանջում են ուսվճարների նվազեցում։ Արդյունքում Ջորջթաունի համալսարանի հեռավար ուսուցման վճարը 10 տոկոսով պակասեցվել է տարեկան 58 հազար դոլարից, հայտնում է Financial Times-ը։ Դա հնարավոր է եղել մոտ 2000 ուսանողների միջնորդագրի շնորհիվ։ 10 տոկոս զեղչի մասին են […]
22:57 26.07.2020
Ինդոնեզիայի բնակիչ Վելին Կուսումը շատ տարօրինակ հոբբի ունի, որին նա հավատարիմ է մնում արդեն 20 տարի: Նա շատ է սիրում սովորել և մշտապես դիպլոմ ստանալ: Այս մասին պատմել է Ինդենոզիայի CNBC հեռուստաալիքը: Ամեն ինչ սկսվեց, երբ նա դեռ 18-ամյա երիտասարդ էր: Այն ժամանակ Վելինը արդյունաբերական շինարարի աստիճան ստացավ Սուրաբայայի համալսարանում: Եվ մինչ այժմ նա կանգ […]
18:44 26.07.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում խոսում է ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին։ «Չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին` վաղը»,- գրել է նա:
21:22 25.07.2020
ԿԳՄՍՆ-ի հերթական «գլուխգործոցը». ընդունելության քննությունների արդյունքներն անվավեր են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը: «Ի՞նչ է լինում, երբ կրթության ոլորտի պատասխանատուները ոլորտի զարգացման փոխարեն կոնկրետ անձանց շահերն սպասարկող ապօրինություններով են զբաղված: Ահա՛ թե ինչ է լինում: Եվ այսպես՝ երբ մարտ ամսին Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, ԿԳՄՍՆ-ն որոշեց փոխել […]
14:00 25.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց […]
19:19 24.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի և մարզերի հերթապահ մանկապարտեզներում՝ ուղղված ՀՀ պարետի կողմից սահմանած հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Կրթության տեսչական մարմինը Վանաձորում իրականացրած ստուգայցերի ընթացքում սահմանած նորմերի պահպանման նկատմամբ խախտումներ է արձանագրել: Այդ հիմքով ՀՀ պարետին առաջարկություն է ներկայացրել՝ կասեցնելու Վանաձոր համայնքի թիվ 10 մանկապարտեզի գործունեությունը: Արդյունքում, ՀՀ պարետի 23 հուլիսի, 2020թ.-ի N […]
13:28 24.07.2020
Հանրակրթության «Հայոց լեզու և գրականություն» առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է․ Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, […]
19:27 23.07.2020
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների հետ: Բուհերի ընդունելությունն այս տարի անցկացվել է ըստ հաստատված նոր կարգի. դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Հանդիպման մասնակիցները նշել են, որ առաջին հայտով […]
15:07 23.07.2020
Ընդունելության քննություններում դրական նիշը հաղթահարած, բայց բուհից դուրս մնացած դիմորդների խնդիրներն են այսօր քննարկվել կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բանն այն է, որ այսօրվա գործող կարգով ընդունելության մրցույթում գերակայությունը տրվում է առաջին տողով նշված հայտերին: Դիմորդները մնացած տողերով նշված մասնագիտությունների մրցույթին կարող են մասնակցել միայն այն դեպքում, եթե այնտեղ կան թափուր տեղեր:
13:01 23.07.2020
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն այսօր տեղի ունեցած հեռավար քննարկման ժամանակ անդրադարձել է ընդունելության քննությունների ընթացքում արձանագրված խնդիրներին: «Այսօրվա գործող կարգով, եթե դիմորդն առաջին տողով նշում է որևէ մասնագիտություն, այդ առաջին տողի անվճարն ու վճարովին ունի գերակա նշանակություն մնացած բոլոր հայտերի նկատմամբ: Դա նշանակում է՝ եթե ես առաջին տողով՝ անվճար և վճարովի, որևէ […]
22:09 22.07.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչների հետ։ Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝ Գ․ Թամրազյանը նշել է, որ դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր տեղերի մրցույթին, ինչպես նաև […]
21:53 22.07.2020
Այսօր ԱԺ-ում քննարկվել է բուհեր չընդունված դիմորդների հարցը: Քննարկվել են խնդրի լուծման տարբերակներ, որոնք պետք է փոխանցվեն նախարարին, իսկ մինչ քննարկումը ԱԺ դիմաց բողոքի ակցիա են անցկացրել դիմորդներն ու նրանց հարազատները: Մանրամասները՝ տեսանյութում։
19:14 22.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր ստուգայցեր են իրականացրել Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի ընթացքում վերահսկողություն է իրականացվել հաստատությունների կողմից ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման նկատմամբ: Ուշադրության կենտրոնում են հատկապես խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի պարագաների, ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, ինչպես նաև երեխաների և […]
19:06 22.07.2020
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է բուհերի դիմորդներին և նրանց ծնողներին՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության հետ: Արման Թաթոյանը նշել է, որ գրություն է հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որում ներառված են դիմորդների և նրանց ծնողների առաջարկներն ու նկատառումները:
17:22 22.07.2020
Այսօր ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է բարձր միավորներով բուհեր չընդունված կամ առաջին հայտով նշված բաժիններ չընդունված դիմորդների հարցը: Պատգամավորներից բացի, ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարության ու ԳԹԿ ներկայացուցիչներ: Ավելի քան 2 ժամ տևած փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական […]
14:40 22.07.2020
ԱԺ գիտության, կրթության, սպորտի, սփյուռքի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկում է կազմակերպվել գիտության և կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ, որի օրակարգում, ըստ ամենայնի, նաև ընդունելության քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստացած դիմորդների՝ բուհերի համապատասխան բաժիններից դուրս մնալու հարցն է: Մինչ քննարկումը խորհրդարանի բակում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել դիմորդներն ու նրանց ծնողները, պատմել են, որ […]
21:52 21.07.2020
Մի խումբ դիմորդներ և ծնողներ այսօր առավոտից հավաքվել էին Գնահատման և թեստավորման կենտրոնի մոտ և բողոքում էին բուհերի ընդունելության մրցույթների արդյունքներից։ Ավելի ուշ բողոքը տեղափոխվել է ԱԺ-ի մոտ։ Բանն այն է, որ բարձր միավորներ ստացած բազմաթիվ դիմորդներ դուրս են մնացել մրցույթներից, փոխարենը ավելի ցածր միավորներ հավաքածները ընդունվել են։ Մի կողմից՝ սա անարդարացի է, մյուս կողմից՝ […]
17:02 21.07.2020
Այսօր բողոքի ակցիա են իրականացրել համալսարանի ընդունելության քննություններից դուրս մնացած դիմորդների ծնողները: Բանն այն է, որ այս տարի գերակայությունը տրվել է առաջին հայտին, այսինքն՝ եթե ուսանողն առաջին հայտով նշել է որևէ ֆակուլտետ և հավաքել X միավոր, բայց այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է Y-ը, մեխանիկորեն դուրս է մնացել մրցակցությունից: Ինչ վերաբերում է հաջորդող հայտերով […]
16:13 21.07.2020
Նոր Հաճնի դպրոցականները մարզադահլիճ կունենան․ աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համայնք-պետություն համագործակցությամբ իրականացվող ծրագրերը քայլ առ քայլ տեսանելի արդյունքներ են գրանցում: ➡️Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեր մարզի Նոր Հաճն համայնքում իրականացվում են քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ: ✅Ծրագրի արժեքը 35.670.000 […]
18:48 20.07.2020
Ամփոփվել են բուհերի ընդունելության քննությունների արդյունքները: Հիշեցնենք, որ այս տարի, համաճարակով պայմանավորված, դիմորդները միայն մեկ միասնական քննություն են հանձնել մասնագիտական առարկայից: Համաձայն քննությունների արդյունքների՝ ցածր են եղել «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միջին գնահատականները: Ըստ այդմ՝ առանձին մասնագիտություններ հայտագրած դիմորդներն անբավարար գնահատականներ են ստացել և չեն կարողացել ընդունվել: Թեժ մրցակցություն է ծավալվել մայրաքաղաքի բուհերում, որտեղ […]
14:57 20.07.2020
Այսօրվանից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքի համապատասխան բաժնում, հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 18:00-ն: Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր […]
18:32 19.07.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այսօր հրավիրված ճեպազրույցում տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև կրթական հաստատությունները: «Ի հավելումն պարոն նախարարի (ԿԳՄՍ նախարար-խմբ.) ասածի՝ ասեմ, որ չնայած գտնվում ենք արձակուրդի շրջանում, բայց կրթական հաստատությունների ապաստարանները դիտարկում ենք որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ և անկախ նրանից, թե ուսումնական շրջա՞ն է, թե՞ ոչ, ապաստարանները պետք է լինեն պատրաստ՝ ընդունելու […]
18:17 19.07.2020
Այսօր Տավուշի մարզպետի հետ այցելել ենք մի շարք համայնքներ, մանավորապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Բերդ: Դրանց մի մասում այցելել ենք նաև ուսումնական հաստատություններ: Մեզ հետաքրքրում էր, թե ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 1-ին ինչպես են նախապատրաստվել կամ նախապատրաստվում: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Հիմա քննարկում ենք սեպտեմբերի 1-ին առկա ուսուցման մեթոդով, […]