14:26 19.07.2020
COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում: Բոլոր երկրներում սկսվել է օգտագործվել ներկա պայմանները լավագույնս բնութագրող նոր նորմալ եզրույթը, որը չի թողնում այլ տարբերակ, քան առօրյա աշխատանքում կիրառել նոր գործիքակազմ և նոր աշխատանքային մշակույթ: Նոր պայմաններում հանրության առաջ վերաբացվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը գիտակցում են մշակութային բոլոր հաստատությունները: Այս համատեքստում, […]
16:29 18.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից: «Լուսակունքի նախակրթարանում որակի խնդիր չկար, զգացվում էր դպրոցի և համայնքի ղեկավարության հոգածությունը: Սեպտեմբերի մեկին ավելի քան 25 սան կհաճախի այս նախակրթրան: Կարելի է ասել, որ նախակրթարանը բացելով` համայնքում ամբողջությամբ կլուծվի նախադպրոցական ծառայության հարցը»,- գրել է […]
18:51 17.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այսօր նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները, որոնց ժամանակ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը: «Այսօր նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները, որոնց ժամանակ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը, մեր երեխաները, ինչպես նաև կրթական հաստատությունները: Նմանատիպ նամակներ եմ […]
16:02 17.07.2020
Հայ-ռուսական համալսարանի բիզնես-դպրոցը, որը գործում է 2008 թվականից, այսօր դիպլոմներ է հանձնել շրջանավարտների 10-րդ խմբին։ Այս 12 տարիների ընթացքում բիզնես դպրոցն ունեցել է շուրջ 200 շրջանավարտ։ ՀՌՀ բիզնես-դպրոցը միջպետական լիցենզավորված ուսումնական հաստատություն է, որն ունի MBA ուսուցանելու և աստիճան շնորհելու լիցենզիա: МВА-ն կամ Master of Business Administration-ը միջազգայնորեն ճանաչված աստիճան է՝ ստեղծված բիզնեսի և կառավարման […]
15:40 17.07.2020
Ավարտվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացման համար այսօր ՀՊՏՀ-ում հրավիրված խորհրդի նիստը: Խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ 22 կողմ ձայներով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանին: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանին […]
15:06 17.07.2020
ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` «Oրենք») 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով, Ուսումնասիրելով Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու […]
17:34 16.07.2020
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երևանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը: Լուսանկարում. Այգեպարի մանկապարտեզը՝ […]
19:00 14.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս է ուժեղացված ռեժիմով ստուգումներ է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում արձանագրված խախտումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: Տեսչական մարմնի աշխատակիցները մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած մշտադիտարկման արդյունքում ՀՀ պարետին առաջարկություն էին ներկայացրել վերոնշյալ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Պատճառն այստեղ արձանագրված որոշակի անհամապատասխանություններն […]
11:44 14.07.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է Գիտության կոմիտեի՝ 2020 թվականի առաջին կիսամյակում իրականացրած ծրագրերի և ընթացիկ մշակումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն: Համաձայն դրա՝ դիտարկվող ժամանակահատվածում. Կազմակերպվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համագործակցությամբ անցկացվող Գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթը, որում փոխվել է աշխատավարձային ֆոնդը` նախկին 70000 դրամ միջին աշխատավարձի փոխարեն […]
11:38 13.07.2020
Շարունակվում են «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ թիրախային խմբերի հետ առցանց հանդիպումները: Այս անգամ ZOOM հարթակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել չափորոշչի հիմնական սկզբունքները։ Ըստ փոխնախարարի՝ շուրջ մեկ տարի չափորոշչի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետ, որոնց թվում՝ գործող մանկավարժներ։ «Չափորոշչի […]
19:35 12.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Անցած շաբաթ շատ լավ այց եմ կատարել Արցախ: Նախագահ Արայիկ Հարությունյանի և Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կրթական բարեփոխումներին ու համատեղ իրականացվող աշխատանքներին»:
15:16 10.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տարրական, հիմնական ու ավագ դպրոցների մասին: Իր գրառումը նախարարը սկսել է «ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում» ձևակերպմամբ: «Սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են ՀՀ Սահմանադրությունից […]
19:00 09.07.2020
ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ստուգայցեր է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: «Ուշադրության կենտրոնում են հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները։ Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում նաև տալիս են անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցումներ։ Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները շարունակական են, […]
17:50 08.07.2020
Բացարձակ փոփոխության չի ենթարկվելու առարկայի բովանդակային հատվածը. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում առանձին չդասավանդելու նախաձեռնությանը։ «Կարծում եմ՝ քրիստոնեությունը և հայ եկեղեցին թե՛ հայապահպանման գործում, թե՛ հայոց լեզվի և հայագիտության պահպանման գործում, թե՛ ընդհանրապես պետության համար, շատ կարևոր դեր են ունեցել, և […]
17:44 08.07.2020
Ազգային ժողովը «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցությունների միաձայն քվեարկությամբ ընդունեց այս կարգավորումը տվող օրենքը։ Դրա համաձայն՝ զինված ուժերում զոհված զինծառայողների հարազատները կկարողանան բուհական կրթություն ստանալ անվճար։ Նախագիծը ներկայացրած իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ այս կարգավորումը զոհված զինծառայողների հարազատներին թույլ կտա նոր կյանք սկսել ու ապահովել իրենց բարեկեցությունը ուսման միջոցով։ Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում […]
17:50 07.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց»-ի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, 2015թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. շահադիտական նպատակով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է ակնհայտ կեղծ […]
13:42 07.07.2020
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2 մլրդ դրամով իրականացվում են Երևանի 135-րդ դպրոցի կառուցման աշխատանքները, 583 միլիոն դրամ էլ հատկացվել է Երևանի 51-րդ դպրոցի երկու մասնաշենքերի վերակառուցման և ամրացման համար: «Այդ դպրոցներում աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և անվտանգ կրթություն կապահովվեն շուրջ 2000 աշակերտի համար: Նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում […]
12:35 07.07.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայական է, և այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում […]
22:38 06.07.2020
Այսօր միասնական քննությունների ամենածանրաբեռնված օրն էր: Դիմորդները քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից: Բուհական ընդունելության միայն մեկ քննություն հանձնելու փոփոխությամբ պայմանավորված՝ ամենաշատ դիմորդները մաթեմատիկայից են: Նրանց թիվը հանրապետությունում 5000-ից ավելի է: Տարբեր Բուհերի բազմաթիվ բաժիններում ընտրված միակ քննական առարկան մաթեմատիկան է: Գյումրիում քննություններն անցկացվել են 3 քննական կենտրոններում՝ թիվ 10, 11 և 21 դպրոցներում: Առաջնահերթ ուշադրության […]
19:00 06.07.2020
Վրաստանում համավարակի ֆոնին մեկնարկել են միասնական ազգային քննությունները, որոնք կտևեն հուլիսի 6-25-ը: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել վրացերեն լեզվից և գրականություն առարկայից: Ընդհանուր առմամբ երկրում բացվել է 24 քննական կենտրոն: Մասնակցությունը կազմել է 93%: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր մեկնարկած միասնական քննությունների մասնակից դիմորդներին մաղթել է հաջողություն: «Սա ձեր կյանքի ամենակարևոր և նոր փուլերից մեկն […]
17:39 06.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողություն ու ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում՝ ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ: Վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, մանրէազերծման աշխատանքների կատարման նկատմամբ: Վերահսկվում է նաև երեխաների և աշխատակիցների ջերմաչափումը՝ օրվա մեջ մի քանի անգամ: Ստուգայցերից պարզ է դառնում, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են […]
16:37 06.07.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուների հետ այսօր այցելել է մարզում ստեղծված քննական կենտրոններ՝ ծանոթանալու միասնական քննությունների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը: Տիգրան Պետրոսյանը հանդիպել է քննական գործընթացի կազմակերպիչներին, խոսել քննության ընթացքի ու կազմակերպչական աշխատանքների մասին՝ կարևորելով համավարակի պայմաններում հակահամաճարակային կանոնների խիստ պահպանումը: Շիրակի մարզում ձևավորվել են երեք քննական կենտրոններ՝ Գյումրու […]
09:03 06.07.2020
Այսօր դիմորդները միասնական քննություն են հանձնում մաթեմատիկա առարկայից։ Հայտագրվածների ընդհանուր թիվը 5412 է: 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը: Սովորաբար դիմորդների ամենամեծ թիվը լինում էր Հայոց լեզու առարկայից, բայց այս ցուցանիշի առումով այս տարի մեծ թիվ են կազմում մաթեմատիկայից քննություն հանձնողները։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կապանում է, հետևում է մաթեմատիկայի ընդունելության քննության ընթացքին։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158489642848501/?notif_id=1594011168325032¬if_t=live_video
23:19 05.07.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գորիսի Բակունցի անվան դպրոցում Դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի: Մեկ ամսվա ընթացքում բավականին աշխատանք է կատարվել»:
18:50 05.07.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դիմորդներին ուղղված գրառում է կատարել: «Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ՝ շուրջ 13 հազարից: Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին: Խնդրում եմ դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, իսկ ծնողներին` զերծ մնալ քննական կենտրոնների շրջակայքում […]
16:02 05.07.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմորդներին տեղեկացնում է. Միասնական քննությունների թեստերը և դրանց պատասխանները տեղադրվում են dimord.am և atc.am կայքերում: Դիմորդները միասնական քննության գնահատականը կստանան էլեկտրոնային փոստով և dimord.am կայքի միջոցով՝ միասնական քննությունից հետո 3-րդ օրը: Միասնական քննության արդյունքները կհրապարակվեն նաև քննական կենտրոնում: Միասական քննության գնահատականի բողոքարկումը տեղի կունենա գնահատականը ստանալուց/հրապարակելուց մեկ օր […]