17:05 27.06.2020
Հանրակրթության բովանդակության և ուսուցիչների խրախուսման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հեռավար քննարկում է այսօր տեղի ունեցել: Քննարկմանը ներկա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ, ուսումնասիրելով առկա իրավիճակը, համոզվել են, որ համակարգը պատրաստ է փոփոխություններին: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ նախատեսվող նոր չափորոշիչները ճկունության տեղ են թողնելու դպրոցներին՝ կազմելու դասացուցակները: Այսկերպ մեծանալու է դպրոցների և […]
14:55 27.06.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այս պահին Սյունիքի մարզում է։ Նա Կապանում ականատեսը դարձավ դպրոցներից մեկի հիմնանորոգման աշխատանքներին։ «Ինչպես տեսնում եք, գերժամանակակից դպրոցներ, որոնք սեյսմիկ անվտանգությամբ, բնականաբար, մեր տարածաշրջանի չափանիշներին համապատասխանում են, ու առաջիկայում նմանատիպ 13 դպրոցներ կունենանք»,- ասում է Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում: https://www.facebook.com/papikyan.suren/videos/680138702717873/UzpfSTEwMDAwMDI0NTI2NDExMjpWSzoyNzg0OTAwNjMxNzc3NTQy/?comment_id=2784901025110836¬if_id=1593252972857627¬if_t=group_comment_mention
12:44 27.06.2020
Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները «Մաթեմատիկա» առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ընդհանուր առմամբ մեդալի 183 հավակնորդներից 92-ը հանձնելու են միասնական քննություն: Մեդալի կենտրոնացված քննության համար հայտ էին ներկայացրել 91 շրջանավարատ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում հունիսի 25-ին կազմակերպված քննությանը ներկայացել են […]
15:27 26.06.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել հուլիսի առաջին տասնօրյակում անցկացվելիք ընդունելության քննությունների կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Մինչև քննարկման բովանդակային մասին անցնելը, ԿԳՄՍ նախարարը շնորհակալագրեր է հանձնել դիմում-հայտերի առցանց հարթակի` dimord.am կայքի ստեղծման մասնագիտական թիմի ներկայացուցիչներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետներին` նշելով, որ չնայած սեղմ […]
15:14 26.06.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր ներկայացրեց, թե որ օրերին բուհերի ընդունելության որ քննություններն են անցկացվելու։ Դրանք, ըստ նախարարի, անցկացվելու են հետևյալ հերթականությամբ․ Հուլիսի 2 – օտար լեզուներ՝ «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Իտալերեն», «Իսպաներեն», Հուլիսի 4 – «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», Հուլիսի 6 – «Մաթեմատիկա», Հուլիսի 8 – «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»։ Հարությունյանի […]
23:55 25.06.2020
Քանի որ լրագրողները շատ են հարցնում` իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ, կարիք կա պարզաբանման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։ «Երբ նախարար պարոն Արայիկ Հարությունյանի մայիսի 25-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական կոմիտեն ինձ հրավիրեց ցուցմունք տալու, հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր: Նախարարի կողմից։ Գործն ուսումնասիրելիս ես […]
18:10 25.06.2020
ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր: Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։ ՀՀ պարետի N 154-Ա որոշմամբ՝ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է […]
19:19 24.06.2020
Ազգային ժողովի պատգամավորները միաձայն՝ 89 կողմ քվեներով հաստատեցին կառավարության առաջարկած նախագիծը՝ բուհական ընդունելության քննությունների մասով։ Այն վերաբերում է ոչ միայն այս տարվա կորոնավիրուսային արտակարգ դրությանը, այլև առհասարակ արտակարգ և ռազմական դրություններին։ Դրա համաձայն՝ կառավարությունը այդպիսի դեպքերում կարող է որոշել, որ այս կամ այն մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար կարելի է քննությունների քանակը նվազեցնել։ Այս տարվա վերաբերյալ […]
17:55 24.06.2020
Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում: Ուշադրության կենտրոնում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներին հետևելն է: Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն: Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է կատարել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջանների մանկապարտեզներում: Արձանագրված խախտումների վերաբերյալ […]
16:02 24.06.2020
«Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված հայտարարություն էի արել, իրավապահ մարմինները նյութեր էին նախապատրաստել, Սմբատ Գոգյանին նույնպես հրավիրել էին: Գիտեք, դրանից առաջ նա մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում՝ խառնելով մամուլն իրար, բայց Գոգյանը գնացել է և հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ: Իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, որովհետև բավարար ապացույցներ չկային հովանավորչության […]
15:12 24.06.2020
Հայաստանի բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կազմակերպվել է առցանց համակարգի միջոցով, և բողոքները ավելի քիչ են եղել, քան նախորդ տարի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նաև նշեց, որ «օլիգարխիկ» դպրոցներին են վերաբերում հիմնական բողոքները․ այնտեղ շատ մարդիկ են ցանկանում ընդունել իրենց երեխաներին, բայց տեղերը սահմանափակ են։ Սակայն ըստ նախարարի, […]
18:50 23.06.2020
Կորոնավիրուսային համավարակի նահանջի պայմաններում Ճապոնիայի կառավարությունը այսօրվանից բացել է երկրում գործող գրադարանները։ Այցելուները, սակայն, պարտավոր են լինելու պահպանել հակահամաճարակային պահանջները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Գրադարաններում դրվել են ախտահանող նյութեր այցելուների համար, որոնք պետք է կրեն դիմակներ ու պահպանեն առնվազն 1 մետր հեռավորություն միմյանցից։ Բացի ախտահանման և մյուս երկու կանոններից, գործում են նաև հորդորներ, […]
18:47 22.06.2020
Սույն թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի ենթակայության մանկապարտեզների մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Փոխարենը Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ: Այսօր ևս ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի գործող մանկապարտեզներում: Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու […]
17:30 22.06.2020
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի վերազինումը ժամանակակից խորհրդարանի համար անհրաժեշտ նոր բաղկացուցիչներով: Այդ մասին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Մեծ ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ պատգամավորների, աշխատակազմի աշխատակիցների համար հիմնել և տեխնոլոգիական վերջին չափանիշներով հագեցրել ենք ՀՀ Ազգային ժողովի էլեկտրոնային գրադարանը: Ուրախ եմ նշել նաև, որ բանակցել ենք միջազգային գրադարանների հետ […]
17:21 22.06.2020
ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև այսօր կնքված հուշագրով նախատեսվում է 370 նոր […]
23:35 20.06.2020
Հանրապետության բոլոր դպրոցներում նոր ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով է: Անցած տարի ընդունելության առցանց համակարգը փորձարկվեց միայն մայրաքաղաքի դպրոցներում։ Օնլայն եղանակով ընդունելությամբ փորձ է արվում դպրոցների միջև մրցակցային հավասար պայմանների հարթակ ստեղծել: Նախկին թղթատարության ու ծնողների դպրոց գնալու պարտադրանքի փոխարեն տնից ընդամենը մի քանի րոպեում առցանց գրանցումով գործն ավարտվում է: Հունիսի […]
21:08 20.06.2020
Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Քննությունները մեկնարկելու են հուլիսի 2-ին և ավարտվելու են հուլիսի 8-ին: ԳԹԿ-ից վստահեցրել են, որ խստորեն պահպանվելու են Պարետի որոշումները, և իրականացվելու են անվտանգության բոլոր միջոցառումները: Մանրամասները՝ տեսանյութում։
19:17 20.06.2020
Թեստերի կառուցվածքում որևէ փոփոխություն չի եղել, ինչպես նախորդ տարիներին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍՆ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը: «Դիմորդներին պետք է զգուշացնենք, որ լրացուցիչ քննության փուլ չկա: Եթե դու խախտում ես արել, քեզ հեռացրել են, ունեինք այն ժամանակ բողոքարկման հանձնաժողով, հանրապետական հանձնաժողովն այն ժամանակ քննարկում էր՝ թույլատրե՞լ այս երեխային երկրորդ անգամ, թե՞ ոչ: Հիմա […]
17:35 20.06.2020
Քննական շրջանը լինելու է հուլիսի առաջին տասնօրյակում: Այս տարվա ընդունելության քննությունները, համավարակով պայմանավորված, հիմնովին կտարբերվեն նախորդներից: Գնահատման թեստավորման կենտրոնից վստահեցնում են՝ քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։ Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ սկսած գրիչներից: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ: Ոստիկանությունը ևս […]
16:41 20.06.2020
«Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրված է. «Անհամբերությամբ սպասում ենք աշակերտների երջանիկ հայացքներին. Տանձուտի ու Այգեշատի դպրոցներում շինարարությունն սկսված է: Ինչպես տեղեկացրել էինք, «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը, որի պիլոտային շահառուներ դարձան Արմավիրի մարզի Տանձուտի ու Այգեշատի դպրոցները: Կվերանորոգվեն ու կկահավորվեն դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները, կթարմացվի մարզական գույքը: Այսօր, […]
12:44 20.06.2020
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը ներկայացրել է 2020 թվականի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների: Այսպես, 1) 02 հուլիսի՝ «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու/ 2) 04 հուլիսի՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա» 3) 06 հուլիսի՝ «Մաթեմատիկա» 4) 08 հուլիսի՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»:
09:42 20.06.2020
Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Քննությունները կմեկնարկեն ▫️հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), ▫️հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, ▫️հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, ▫️հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։ Ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք […]
18:41 19.06.2020
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թվականի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների: Այսպես, քննությունները կկայանան հետևյալ օրերին. 02 հուլիսի՝ «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն/, 04 հուլիսի՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», 06 հուլիսի՝ «Մաթեմատիկա», 08 հուլիսի՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»:
19:12 18.06.2020
ՀՀ ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ եզդիերենով հաղորդումներ կլինեն: «Մեր լեզվով հաղորդումներ ենք ունենալու… (եզդիերենը (էզդիկին) քաղցր լեզու է: Նոր իշխանությունները եկել են արդյունավետ փոփոխություններ անելու: Bernemê zimanê me ve wê hevin..(zimanê êzdîkî p’ir şîrine)»,- գրել է պատգամավորը:
12:20 18.06.2020
«Կառավարությունը հաստատեց մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի աշխատավարձից վճարվող եկամտահարկից»,- նշված է գործադիրի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ:
13:40 17.06.2020
Եղել են հատուկենտ դեպքեր, երբ դպրոցների ընդունելության ժամանակ փաստաթղթերի խեղաթյուրման փորձ է արվել, ու տվյալ հայտը չեղարկվել է: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը. «Ուզում եմ ասել՝ նման փորձեր չարվեն: Համակարգը հստակ է աշխատում և ստուգելու բոլոր հնարավորություններն ունենք»: Նա նաև տեղեկացրեց, որ համակարգը չի փակվում ամբողջ տարվա ընթացքում, […]
13:16 17.06.2020
«Պատրաստվում ենք դուրս բերել բոլոր այն դպրոցները, որոնք գտնվում են մարդաշատ տարածքներում, սակայն շրջանցվում են ծնողների կողմից»,- ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ դիտարկելու են դպրոցներ չդիմելու պատճառները: Փոխնախարարն ասում է՝ կան իրար հարևանությամբ գտնվող դպրոցներ, որոնցից մեկի համար բազմաթիվ ծնողներ են դիմում, մյուսը չի ստանում այնքան դիմումներ, որքան լիցենզիոն […]
11:30 17.06.2020
Հանրապետության համայնքներում, որտեղ մեկից ավելի դպրոց կա, առաջին դասարանցիների ընդունելությունն էլեկտրոնային հայտագրման միջոցով է իրականացվում: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախորդ տարի Երևանում այդ համակարգը փորձարկվել է: «Այս տարի փաստացի կանխատեսում ենք առաջին դասարանցիների շուրջ 40 հազար թիվը»,- նշեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների […]
19:36 16.06.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։ «Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում […]