TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը

16:55 04.07.2020

«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգի շրջանակում իրականացնում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումը: Շնորհանդեսը առցանց տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին: Ծրագիրը նպատակ ունի ապահովել Մի­քա­յել Նալբան­դյա­նի լիակատար գրական ժառանգության մատչելիությունն […]

̰
Արարատի մարզում բացվելու է 5 նոր նախակրթարան. Արայիկ Հարությունյան

16:00 04.07.2020

5 նոր նախակրթարան` Արարատի մարզում: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:  «Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով: Սրանով զգալի կթեթևանա նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը: Արարատի մարզում սեպտեմբերին […]

̰
Իրենց տրամադրության ու գիտելիքների մասին դիմորդները խոսեցին քննությունից հետո

14:20 04.07.2020

Այսօր բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ օրն է։ Դիմորդները քննություն են հանձնել «Հայոց պատմություն», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից։ Այս անգամ ևս քննություններն ընթացել են հակահամաճարակային կանոններին համապատասխան` ախտահանված քննասենյակներում պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ի՞նչ տրամադրություն ունեին դիմորդներն ու ինչպե՞ս գնահատեցին իրենց գիտելիքները. այդ մասին խոսեցին քննության ավարտից հետո, քննակենտրոնների ղեկավարներն էլ ներկայացրեցին քննակենտրոններում իրականացված աշխատանքները: Մանրամասները՝ […]

̰
Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Բարձրաշենի կիսավեր դպրոցից

12:09 04.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Արարատի մարզի Բարձրաշենի դպրոցն է: Այս տարի կիսավեր դպրոցի նախագծային աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է գումար, որն ավարտելուց հետո հայտ կներկայացնենք շինարարության ֆինանսավորման համար»:

̰
Այսօր դիմորդները քննություն են հանձնում աշխարհագրություն, հայոց պատմություն և քիմիա առարկաներից

09:21 04.07.2020

Հուլիսի 4-ին դիմորդները հանձնելու են քննություններ աշխարհագրություն /286 հոգի/, հայոց պատմություն / 1598/ և քիմիա /349/ առարկաներից: Մայրաքաղաքում աշխարհագրություն առարկան հայտագրած 75 դիմորդ քննությունը հանձնելու է թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: Թիվ 189 դպրոցի քննական կենտրոնում 129 հոգի քիմիա է հանձնելու: Մնացած 6 քննական կենտրոններում միայն հայոց պատմություն են հանձնելու՝ ընդհանուր 558 հոգի: […]

̰
Մանկապարտեզներում թերացումներն ու խախտումները էականորեն նվազել են. Կրթության տեսչական մարմին

20:41 03.07.2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այսօր Կրթութան տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողություն՝ Երևանի Մալաթիա-Սեբասիտա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում: Կրթության տեսչական մարմինն արձանագրում է, որ ներկայումս մանկապարտեզները ավելի արդյունավետ են հետևում սահմանված […]

̰
Ե՞րբ կարող են դիմորդները բողոքարկել քննությունների արդյունքները

17:08 03.07.2020

Գնահատման և թեստավորման կենտրոնից, ի գիտություն դիմորդների, տեղեկացնում են, որ միասնական քննությունների արդյունքները հրապարակվում են քննությունից հետո՝ երրորդ օրը: Իսկ միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է քննության արդյունքը բողոքարկել առցանց եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստով:

̰
Վաղը միասնական քննություն կանցկացվի 23 քննակենտրոններում

16:17 03.07.2020

Վաղը՝ հուլիսի 4-ը, միասնական քննությունների երկրորդ օրն է: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, 47 քննական կենտրոնից գործելու է 23-ը, որից 8-ը՝ մայրաքաղաքում: Քննական կենտրոններն են՝ ▪️Արագածոտնի մարզ, Աշտարակի թիվ 1 դպրոց ▪️Արարատի մարզ, Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց ▪️Արմավիրի մարզ, Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց ▪️Գեղարքունիքի մարզ, Գավառի թիվ 1 հիմնական դպրոց ▪️Գավառի թիվ 3 […]

̰
Եղվարդը 2 հիմնանորոգված մանկապարտեզ կունենա

15:30 03.07.2020

Աշնանը Եղվարդ համայնքում շահագործման կհանձնվեն միանգամից 2 հիմնանորոգված մանկապարտեզ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա ընդգծել է, որ մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ըստ այդմ՝ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորագույն մասն են կազմում նախակրթական հաստատությունների կառուցումը: Այդ համատեքստում Կոտայքի մարզից ներկայացվող սուբվենցիաների շարքում մշտապես […]

̰
Դիմակի որակյալ կրումը դեռ խնդիր է. ԿԳՄՍ նախարարը լուսանկար է հրապարակել

13:17 03.07.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը քննական կենտրոններից մեկից լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Քննություն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Հերթը շատ լավ կարգավորված է, վատ է, որ դիմակի որակյալ կրումը դեռ խնդիր է»:

̰
Գրադարաններն` առցանց. ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը

12:44 03.07.2020

Նոր կորոնավիրուսով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանները սոցիալական ցանցերի («Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Թվիթեր», «Տելեգրամ») միջոցով 2020 թվականի մարտի 16-ից շուրջօրյա կապ են պահպանում ընթերցողների հետ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համավարակի դեմ պայքարը նոր գործիքակազմերի ներդրման, գրադարանավարների և ընթերցողների ներուժի բացահայտման, աշխատանքային բազմազանության պարտադրված հնարավորություն է դարձել: […]

̰
Միասնական քննությունների մեկնարկը տրված է

18:05 02.07.2020

Օտար լեզուների միասնական քննությամբ այսօր հանրապետությունում մեկնարկել է բուհական ընդունելության քննաշրջանը: Այս քննության համար հայտագրվել էր ավելի քան 2100 դիմորդ: Առավել շատ հայտեր ստացվել էին անգլերենի քննության համար՝ շուրջ 1800, ամենաքիչը՝ իսպաներենի ու իտալերենի.  համապատասխանաբար՝ 5 և 6: Իսկ պարսկերենի համար ոչ ոք չէր դիմել: Օտար լեզուների քննության անցկացման համար բացվել  է 24 քննական կենտրոն: […]

̰
Ոստիկանության կարգախմբերը կրթական հաստատությունների հարակից տարածքներում արտակարգ ծառայություն են իրականացրել

16:56 02.07.2020

Հուլիսի 2-ին հանրապետության մի քանի դպրոցներում ու կրթական հաստատություններում անցկացվեցին ավարտական և ընդունելության քննություններ։ Ոստիկանության կարգախմբերը բոլոր քննական վայրերի հարակից տարածքներում իրականացրին արտակարգ ծառայություն։ Ոստիկանները ապահովեցին քաղաքացիների միջև սոցիալական հեռավորություն և պարբերաբար ստուգում էին դիմակների առկայությունը։

̰
Շիրակի մարզի 116 դիմորդ քննություն է հանձնել օտար լեզուներից

15:44 02.07.2020

Այսօր մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից: Հանրապետությունում 47 քննական կենտրոն է բացվել, որից 3-ը՝ Գյումրիում: Իսկ այսօր Գյումրիի երկու քննական կենտրոնում են քննություններն անցկացվել: Մասնակցել է 116 դիմորդ: Համաճարակով պայմանավորված՝ փոխվել է քննական կենտրոններում ներկա դիմորդների  թիվը: Թույլատրվում է մեկ քննասենյակում 40-ից ոչ ավելի դիմորդի ներկայությունը: Մինչ մեկնարկը բոլոր քննասենյակներն […]

̰
Վրաստանում միասնական քննությունները կանցկացվեն առանց դիմակի

14:21 02.07.2020

«Ալիք մեդիա»-ն հայտնում է, որ Վրաստանում միասնական ազգային քննությունները կանցկացվեն առանց դիմակի: Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ըստ վարչապետի` դիմորդները մինչև քննասենյակի գրասեղանները կգնան պաշտպանիչ դիմակով, սակայն քննությունն սկսվելուց հետո թույլ կտրվի հանել դիմակը, քանի որ սեղանները այլ սեղաններից համապատասխան հեռավորությամբ և պատնեշներով պաշտպանված կլինեն: Գախարիայի խոսքերով՝ պատուհանները բաց […]

̰
1,9 միլիարդ դրամ՝ դպրոցների նորոգմանը և շինարարական աշխատանքներին

12:51 02.07.2020

Կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծերից մեկով նախատեսվում է բյուջեում վերաբաշխում անել ու 1,9 միլիարդ դրամ գումար տրամադրել դպրոցների նորոգման ու հարակից աշխատանքներին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցեց, թե ինչ աշխատանքներ են կատարվելու․ 7 քոլեջներում նորոգման աշխատանքներ, 10 ավագ դպրոցներում արդիականացման, տանիքների նորոգման և այլ աշխատանքներ, 4 ավագ դպրոցի մասնակի և ընթացիկ նորոգումներ, 30 հիմնական և […]

̰
Արցախում ևս մեկնարկել են միասնական քննությունները

12:45 02.07.2020

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետությունում ևս մեկնարկել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունները: «Ստեփանակերտում ձևավորվել է 6 քննական կենտրոն: Քննական կենտրոններում և մերձակա տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից քննությունից մեկ օր առաջ կատարվել են ախտահանման աշխատանքներ: Վարակազերծման միջոցառումները կշարունակվեն մինչև քննությունների ավարտը՝ հուլիսի 8-ը: Քննությունների օրերին՝ ժամը 8:00-ից […]

̰
Պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ

12:21 02.07.2020

«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում՝ հունիսի 29-ին «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրում, պետական […]

̰
Բուհերի ընդունելության քննությունները սկսվում են․ այսօր օտար լեզվի միասնական քննության օրն է

08:30 02.07.2020

Այսօր Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները։ Դրանք կանցկացվեն հուլիսի 2-8 ընկած ժամանակահատվածում։ Այսօր օտար լեզվի միասնական քննության օրն է: Երևանում ու մարզերում գործելու է 24 քննական կենտրոն, որից 8-ը՝ մայրաքաղաքում։ Հանձնվող առարկաներն են՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն: Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, […]

̰
Ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում

21:59 01.07.2020

Կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս ամենօրյա ռեժիմով վերահսկողություն է իրականացնում Երևանի վարչական շրջաններում գործող մանկապարտեզներում: Այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում: Տեսչական մարմնի աշխատակիցները խստորեն հետևում են ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը` մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությանը, մանրէազերծման աշխատանքների կատարմանը, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար […]

̰
Փաշինյանը և Հարությունյանը ծնողներին խնդրում են չհավաքվել քննական կենտրոնների մոտ

20:20 01.07.2020

Վաղվանից Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները։ Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ դիմորդների ծնողներին և ուղեկցողներին խնդրեցին չհավաքվել, կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների մոտ։ Հարությունյանը նշեց, որ նախկինում քննարկվում էր ընդհանրապես քննություններ չանցկացնելու տարբերակը։ Բայց իրենք որոշել են այնուամենայնիվ անցկացնել քննությունները՝ պահելով կանոնները։ Նա նշեց, որ քննությունները անցկացվելու […]

̰
Ո՞ր դեպքերում է կազմակերպվում հեռավար ուսուցումը և ի՞նչ բովանդակությամբ

12:26 01.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հեռավար կրթության կարգը: Այդպիսով, հեռավար կրթության կազմակերպման դեպքերն են՝ Եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը: Եթե հայտարարվել է արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակ (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն): Դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական […]

̰
Նոր Նորքի հերթապահ մանկապարտեզներում նկատվել է պատասխանատու մոտեցում սահմանած կանոններին

18:00 30.06.2020

Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են: Այսօր կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում։ Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների […]

̰
Ո՞ր բուհերն ու առարկաներն են այս տարի պահանջված դիմորդների կողմից

21:45 29.06.2020

Եթե նախորդ տարիներին դիմորդների թվի առումով առաջին տեղում «Հայոց լեզու և գրականությունն» առարկան էր, ապա այս տարի այն իր տեղը զիջել է մաթեմատիկային: Այդ մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՄՍՆ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը: Նա ասաց, որ այսօրվա տվյաներով հայոց լեզվի քննության համար հայտագրվել է ընդամենը 1748 դիմորդ, մինչդեռ մաթեմատիկայի համար այդ թիվը կազմում […]

̰
Պահանջված բուհերից մինչև շրջանցված մասնագիտություններ՝ ըստ դիմորդների հայտերի

19:22 29.06.2020

Սոցիալական հեռավորությունը քննության ժամանակ միմյանց հուշելու հնարավորությունը վերացնում է: Այդ մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Կարո Նասիբյանը: Նա նաև ավելացրեց, որ իրենք հուշման ժամանակակից միջոցները որսալու հնարավորություն ունեն, որքան էլ դիմորդը դիմակով լինի և նրա խոսելն աննկատ թվա: ԳԹԿ փոխտնօրենն անդրադարձավ նաև ընդունելությանն առնչվող մյուս հարցերին` պահանջված […]

̰
Երևանի գործող մանկապարտեզներում արձանագրվել է երեխաների հաճախումների նվազում

18:00 29.06.2020

Կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, խստորեն հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախորդ շաբաթվա տվյալներով արձանագրվել է երեխաների հաճախումների նվազում. մանկապարտեզ հաճախում են ցուցակագրված երեխաների մոտավորապես 3.5%-ը: Մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմնականում կապված են մանկապարտեզներում հոսող տաք ջրի, փակվող աղբամանների բացակայության հետ, կան խնդիրներ ջրի ծորակների համապատասխանության […]

̰
Դիանա Գալոյանը դադարեցնում է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը

12:52 29.06.2020

Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է. «Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով […]

̰
Անվանական կրթաթոշակ` օլիմպիադաների հաղթողներին

11:55 29.06.2020

2020 թվականի 1-ին կիսամյակում դպրոցական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները ՀՀ պետական բյուջեից ստացել են շուրջ 18 մլն 300 հազար դրամ կրթաթոշակ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Ընդհանուր առմամբ, օլիմպիական կրթաթոշակ է տրամադրվել 195 աշակերտի, որոնք Հանրապետական առարկայական և Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադաներում նվաճել են մրցանակային տեղեր: Դպրոցներից ամենաշատ մրցանակակիր ունեն ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան […]

̰
Վստահ եմ՝ աշակերտները կլսեն ձեզ, որովհետև ուսուցչի հեղինակությունը մեր հասարակությունում եղել է ու պետք է մնա շատ բարձր. Արայիկ Հարությունյանը դիմում է ուսուցիչների օգնությանը

15:13 28.06.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ դիմելով ուսուցիչներին: «Դիմում եմ ուսուցիչներին Սիրելի ուսուցիչներ, Չնայած այն հսկայական համատեղ ջանքերին, որ ներդրեցինք գարնան ամիսներին ձեր հետ միասին՝ հեռավար եղանակով կրթության շարունակականությունը ապահովելու համար, վստահ եմ՝ յուրաքանչյուրս կարծում է, որ լավագույն տարբերակը կլինի, եթե սեպտեմբերին դպրոցները բացվեն և երեխաները դպրոց գնան սովորականի պես՝ դասարանում դասի հետ […]

̰
Առաջարկվում է հանել «անբավարար գնահատական» հասկացությունը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

18:07 27.06.2020

E-draft.am հարթակում տեղադրվել է հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծը: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջարկվում է դպրոցներից հանել «անբավարար գնահատական» հասկացությունը: «Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է […]

̰
BACK_TO_TOP