TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հեռավար ուսուցման արդյունավետության նպատակով ԱԺ 85 համակարգիչները կտրամադրվեն դպրոցներին

17:38 24.03.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցներին: «Հարգելի քաղաքացիներ Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի։ Ուստի հեռավար […]

̰
Կոչ ենք անում դեմ քվեարկել օրենքի նախագծին. Արայիկ Հարությունյանը` «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի մասին

17:00 24.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում մարտի 24-ի նիստում հանդես եկավ ելույթով և կոչ արեց դեմ քվեարկել ««Կրթության մասին և նախնական արհեստագործական, մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթին: «Այո՛, նախորդ անգամ քննարկեցինք օրենքը մանրակրկիտ: Այս ընթացքում մի առաջարկ ենք արել, որով […]

̰
Վրաստանի կառավարությունը նոր սահմանափակումներ է սահմանել

16:12 24.03.2020

Արտակարգ դրության պայմաններում Վրաստանի ամբողջ տարածքում նոր սահմանափակումներ են սկսել գործել: Վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիքովանին կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո խոսել է նոր սահմանափակումների մասին: Նա հայտնել է, որ դադարեցվել է ակումբների, զվարճանքի կենտրոնների, կինոթատրոնների, սպորտի և հանգստի կենտրոնների, գեղեցկության սրահների և գիշերային ակումբների գործունեությունը: Փոփոխվել է  նաև նախկինում սահմանված կարգը  […]

̰
Մշակութային «ԿՈՐՈՆԱդադար». Արայիկ Հարությունյանը շրջել է Մատենադարանի «ամենափակ տարածքներում»

15:14 24.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում «Մատենադարան. Մշակութային ԿՈՐՈՆԱդադար» խորագրով տեսանյութ է հրապարակել, որին կից նշել է. «Վահան Տեր-Ղևոնդյանի հետ շրջել ենք Մատենադարանի «ամենափակ» տարածքներում: Դիտե՛ք անոնսը։ Հաղորդումը` մարտի 25-ին»:

̰
Կարծես` ծնողական ժողովին ոչ բոլորն էին ներկա․ Արայիկ Հարությունյան

23:46 23.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատակել է․ «Երեկ ծնողներին խնդրեցի` երեխաներին տանը պահեն: Բայց ինձ փոխանցեցին, որ դրսում երեխաներ են նկատել: Կարծես` ծնողական ժողովին ոչ բոլորն էին ներկա: #ՄնաՏանը»,- գրել է նա։

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վաղվա դասացուցակը

23:33 23.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 24-ի դասացուցակը։ Ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը․ «?‍?Քիմիա Թեմա՝ Քիմիական կապ (7-րդ դասարան) ⚠Ճանապարհային երթևեկության կանոններ Թեմա՝ Հետիոտների հիմնական պարտականությունները (3-րդ դասարան) ?‍♀Ֆիզկուլտուրա Թեմա՝ Ֆիզկուլտուրայի կարևորությունն առողջության համար, անձնական հիգիենայի պահպանումը (1-ին դասարան) ?11։15-ից եթերում կլինի «Բաց դասը» Թեմաները՝ ?Մաթեմատիկա. Ընդհանուր արտադրիչ, ընդհանուր արտադրիչի դուրս բերումը ?Ֆիզիկա. […]

̰
Արտակարգ դրության օրերին աշակերտների կրթությունը չի տուժի․ գործարկվել է heravar.armedu.am հեռավար ուսուցման հարթակը

19:52 23.03.2020

Արտակարգ դրության օրերին աշակերտների կրթությունը չի տուժի․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է heravar.armedu.am հեռավար ուսուցման հարթակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

̰
Բացահայտվել են Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցում կատարված ապօրինությունները

19:21 23.03.2020

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ոստիկանությունից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017 թվականին հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Փաստական […]

̰
Վրաստանում կրթական գործընթացը հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը

19:18 23.03.2020

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստանում կրթական գործընթացը հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը: Սահմանափակումները վերաբերում են ինչպես հանրակրթական հաստատություններին, այնպես էլ բուհերին: «Կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կդադարեցվի մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը: Մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը ուսումնական և կրթական հաստատությունների աշխատակիցներն անցնում են հեռավոր աշխատանքի ռեժիմի: Արգելվում են բոլոր տեսակի դասընթացները, գիտաժողովները, սեմինարները, բացառությամբ հեռավար ուսուցման»,- […]

̰
Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցմամբ դասախոսություն է կարդացել ԵՊՀ ուսանողների համար

12:47 23.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար: Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, […]

̰
Մարտի 23-ի դասացուցակը․ Արայիկ Հարությունյան

23:10 22.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 23-ի դասացուցակը։ «?Հեռավար դասերը շարունակվում են Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝ ?Ես և շրջակա աշխարհը Թեմա՝ Կարմիր գիրք (2-րդ դասարան) ?Կենսաբանություն Թեմա՝ Մարսողություն (8-րդ դասարան) ✔️Հասարակագիտություն Թեմա՝ Ֆինանսական կրթություն․ Բյուջե (8-րդ դասարան) ?‍?11։15-ից եթերում կլինի «Բաց դասը» Թեմաները՝ Մաթեմատիկա․ Բնական ցուցիչով աստիճան, դրա հատկությունները Ֆիզիկա․ Ազատ […]

̰
Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը». Արայիկ Հարությունյան

19:28 22.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր համազգային ծնողական ժողով էր հրավիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը խոստացել էր, որ այսօր երեկոյան փոքրիկների համար կկարդա Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Համազգային ծնողական ժողով Արայիկ Հարությունյանի հետ

17:05 22.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան գրառում էր կատարել և ծնողներին կոչ արել կիրակի՝ ժամը 17։00-ին, միանալ համազգային ծնողական ժողովի: Նախարարն իր խոսքում անդրադարձավ հեռավար կրթության խնդիրներին: Նախարարի խոսքով՝ հեռավար կրթության հետ կապված արդեն իսկ ահազանգեր են ստացվել, որ որոշ անձինք մատուցում են վճարովի ծառայություններ: «Տանը մնալն արձակուրդ չէ երեխաների համար, հետևե՛ք, […]

̰
Խնդրում եմ անպայման հետևել այս ուղեցույցին. Արայիկ Հարությունյանի հորդորը ծնողներին

16:44 22.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ ուղղված երեխաների ծնողներին: «Ծնողներին խնդրում եմ անպայման հետևել այս ուղեցույցին: Համացանցում մեր երեխաների անվտանգության ապահովումը կարևոր է»,- գրել է նախարարը:

̰
Վաղը երեկոյան մեր երեխաների համար կընթերցեմ Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը․ Արայիկ Հարությունյան

22:42 21.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղը երեկոյան երեխաների համար կընթերցի Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը։ «Սիրելի ֆեյսբուքցիներ, հայրենակիցներ, իմ համոզմունքն է, որ լավ քաղաքացի դառնալու համար մեր երեխաները պետք է առնվազն մի քանի կարևոր գիրք կարդացած լինեն: ‼️Դրանցից մեկը «Փոքրիկ իշխանն» է: ✅Ու քանի որ վիրտուալ աշխարհում ենք ապրում […]

̰
«Շանթ» ՀԸ-ն հնարարավորություն է տալիս պրեմիում ալիքները և հայկական ալիքները դիտել միանգամայն անվճար

22:33 21.03.2020

Հայտնի է, որ  Shant Digital TV-ի միջոցով կարելի է կազմակերպել հեռավար ուսուցումը տեղաշարժի սահմանափակման այս պայմաններում, և քանի որ գործող պարետատան հորդորով տնային պայմաններում ինքնամեկուսացած մեր հայրենակիցները միայն դպրոցականներ կամ ուսանողներ չեն, «Շանթ»-ը, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի ողջ տարածքում հնարարավորություն է տալիս պրեմիում ալիքները և հայկական ալիքները դիտել միանգամայն անվճար։ Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ պայմաններ են […]

̰
Արցախում ևս որոշվել է դասերը հետաձգել մինչև ապրիլի 14-ը

16:53 21.03.2020

Արցախի Հանրապետւթյան Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքը: Լսումներին մասնակցել են Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խոսելով նոր տիպի […]

̰
Արայիկ Հարությունյանը համազգային ծնողական ժողովի հրավեր է անում

14:31 21.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել և ծնողներին կոչ արել կիրակի՝ ժամը 17։00-ին. միանալ համազգային ծնողական ժողովի՝ իր էջի լայվի ընթացքում։ Նախարարը հայտնել է, որ  կրթության վերաբերյալ ասելիքներ ունի։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158125334653501

̰
Արտակարգ դրության պայմաններում ունենք արտակարգ հասարակություն. Հովհաննես Հովհաննիսյան

12:17 21.03.2020

Արտակարգ դրության պայմաններում կարելի է ևս մեկ անգամ համոզվել, որ ունենք արտակարգ հասարակություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աժ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը` կից տեղադրելով տեսանյութ, որտեղ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դասախոսը երաժշտության դաս է անցկացնում: Հովհաննես Հովհաննիսյանը գրել է. «Այս օրերին բազմաթիվ տեսանյութեր եմ դիտել հեռավար կրթության վերաբերյալ, բայց երաժշտություն այսպես դասավանդելը […]

̰
Ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումը հետաձգվում է մեկ ամսով․ ԵՊԲՀ ռեկտոր

22:54 20.03.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ ուսանողներ և կուրսանտներ Համալսարանի գիտական խորհրդի ընդունած որոշմամբ. 1. Մինչև արտակարգ դրության ավարտը՝ դադարեցված է Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները Համալսարանի տարածքում, համալսա¬րանական հիվանդանոց¬ներում, Համալսարանի հետ համագործակցող բժշկական հաստատություններում և այլ կազմակերպություններում: 2. Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ 16.03.2020-14.04.2020թ.-ը (ամառային […]

̰
Դիլիջանում մեկուսացված մարդկանց համար ծրագիր կփորձարկվի. Ն. Խաչատուրյան

22:32 20.03.2020

Կրթության, մշակույթի նկատմամբ հանրության շրջանում մեծ պահանջ կա: Դրանում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը. «Լավ որակի բովանդակության պահանջ կա»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն էլ տեղեկացրեց, որ թանգարաններն ու գրադարաններն ակտիվորեն միացել են վիրտուալ հարթակին. «Բոլոր թանգարաններն ու գրադարանները հիմա տարբեր ծրագրեր են իրականացնում: Թե՛ տարիքային, թե՛ սոցիալական […]

̰
Որոշ բուհեր ուսման վարձի մասով ընդառաջել են. ՀՀ ԿԳՄՍ նախարար

21:59 20.03.2020

Արդյո՞ք բուհերը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ուսման վարձավճարների հետաձգում նախատեսում են: Ի պատասխան այդ հարցին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Բուհերն իրենց մասով որոշումներ կայացրել են: Երկուշաբթի մենք ամփոփումներ կանենք, կհասկանանք՝ որտեղ ինչ իրավիճակ է»: Նախարարն ավելացրեց նաև, որ տեղյակ է՝ որոշ բուհեր այդ առումով ընդառաջել են: Իսկ թե խոսքը բոլորի մասին է, թե ոչ՝ […]

̰
Մշակույթն ու կրթությունը տեղափոխվել են վիրտուալ հարթակ

20:14 20.03.2020

Արտակարգ դրության պայմաններում սահմանափակումներ կան նաև մշակույթի ու կրթության ոլորտներում: Այս պայմաններում կրթության շարունակականությունն ու մշակութային կյանքի ակտիվությունն ապահովելու փորձ է արվում հեռավար ձևաչափով: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինքնամեկուսացումը զարգանալու հոյակապ հնարավորություն է. նախագահը հեռավար դասախոսություն է կարդացել ուսանողների համար 

19:13 20.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար: Դասախոսությունը, որը նախագահին հիշեցրել է իր ուսանողության և դասախոսության տարիները ԵՊՀ-ում, Արմեն Սարգսյանը սկսել է այսօրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Մենք բոլորս ապրում […]

̰
Դասախոսությունների շարք և նախագահական մրցույթ. Արմեն Սարգսյանի առաջարկն ուսանողներին

18:16 20.03.2020

Ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ՝ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար. սա է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած առցանց դասախոսությունների շարքի նպատակը: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների […]

̰
Համացանցային կատակներ հեռավար ուսուցման մասին

14:01 20.03.2020

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հեռավար ուսուցման վերաբերյալ կատակներից մեկը։ Նա առաջարկել  է նույն թեմայով այլ կատակներ էլ ներկայացնել: Ներկայացնում ենք նախարարի առաջարկով հրապարակված կատակներից մի քանիսը: Արդեն 24 ժամ օնլայն դաս ենք անում, որովհետև մեր դասախոսը չի կարողանում վիդեոչաթը անջատի։ Տիկին Սամվելյանը […]

̰
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ևս անցել է առցանց ուսուցման

13:20 20.03.2020

ՀՖԿՍՊԻ-ն ևս անցել է առցանց ուսուցման: «Ելնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ուսումնական կիսամյակի հնարավոր երկարացումից խուսափելու և բաց թողնված դասերի կուտակումը ու դրանց հավելյալ լրացումը կրճատելու նպատակով սկսել է ուսումնական գործընթացի առցանց կազմակերպումը։ Մինչև հանրապետությունում արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, բուհի […]

̰
Դպրոցական դասագրքերի առցանց գրադարան

12:20 20.03.2020

Համացանցում բազմաթիվ հնարավորություններ են ստեղծված կարանտինում գտնվող, ինքնամեկուսացած քաղաքացիների համար՝ օրը լցնելու, ինքնակրթվելու և նոր հմտություններ ձեռք բերելու: Աշակերտների համար հեռավար ուսուցում է կազմակերպվում: Դրանից բացի, համացանցում կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս օգտակար ռեսուրս-հնարավորություն՝ դպրոցական դասագրքերի գրադարան՝ տարբեր դասարանների աշակերտների համար: Դպրոցական դասագրքերի ամբողջական ցանկն՝ այստեղ:

̰
Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակաները․ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վաղվա դասացուցակը

22:06 19.03.2020

Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակաները։ Աշակերտների հետ միասին վերականգնում ենք մոռացված գիտելիքը։ Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից ներկայացրել վաղվա դասացուցակը։ ?Մարտի 20-ի դասացուցակը ?‍?Մարտի 20-ին՝ ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան […]

̰
Հեռավարի վերաբերյալ կատակները շատ լավն են․ Արայիկ Հարությունյան

21:46 19.03.2020

Հեռավարի վերաբերյալ կատակները շատ լավն են: Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից օրինակ ներկայացրել․ -Տնայինդ տեսնեմ: -Տիկի՛ն Պետրոսյան, տետրս դպրոցում եմ մոռացել: -Գլու՛խդ դպրոցում մոռանայիր:

̰
BACK_TO_TOP