18:20 04.05.2020
Կորոնավիրուսի օջախ հանդիսացող Չինաստանի Ուհան քաղաքում ավարտական դասարանի աշակերտները մայիսի 6-ից կվերադառնան դպրոց։ CNN-ի փոխանցմամբ՝ նրանք պետք է պատրաստվեն համալսարանի ընդունելության քննությունների, որոնք հետաձգվել են մեկ ամսով՝ մինչև հուլիս։ Ավելի ցածր դասարանի աշակերտներն առայժմ կշարունակեն հեռավար կրթությունը և դպրոց կվերադառնան մի քանի փուլով։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ Հարավային Կորեայում դպրոցներն աստիճանաբար աշակերտներին կսկսեն ընդունել մայիսի 13-ից։ Առաջինը դպրոց կվերադառնան ավագ դպրոցի աշակերտները, որոնք պետք է մասնագիտական ընտրություն կատարեն։ Տարրական և միջնակարգ դպրոցները, ինչպես նաև մանկապարտեզները կբացվեն մինչև հունիսի 1-ը։
Աշակերտներն ու ուսուցիչները պարտադիր պետք է դիմակ կրեն և սոցիալական հեռավորություն պահպանեն։
Իսկ Վիետնամի 22 միլիոն դպրոցականների մեծ մասն արդեն այսօր վերադարձել է դպրոց 3 ամսվա կարանտինային միջոցառումների մեղմացումից հետո։
22:09 09.08.2025
ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ֆլիկին21:53 09.08.2025
NYT. Եվրոպացի առաջնորդները վախենում են, որ դուրս կմնան Ուկրաինայի շուրջ բանակցություններիցԵվրոպական առաջնորդները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են համաձայնության գալ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում՝ առանց Եվրամիության մասնակցության: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ եվրոպացի պաշտոնյաները փորձում են համոզել Թրամփին, որ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ և ցանկանում […] ...
21:43 09.08.2025
Միլիտաոն գոլ է խփել սեփական կիսադաշտիցՄադրիդի «Ռեալը» օգոստոսի 8-ին իր մարզաբազայում ընկերական խաղ է անցկացրել «Լեգանեսի» հետ փակ դռների հետևում և հաղթել 4-1 հաշվով: Հաշիվը բացել է «Լեգանեսի» ֆուտբոլիստ Սուլե Էլ Հադադին: Դրանից հետո, Ալոնսոյի թիմը 4 գոլ է խփել: Աչքի են ընկել Բրահիմ Դիասը, Դին Հաուսենը, Էդեր Միլիտաոն ու Ֆրանսիսկո Պիտարչը: Ի դեպ, Էդեր Միլիտաոն մրցակցի դարպասը գրավել է […] ...
21:32 09.08.2025
Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Մայքլ ԿրացիոսՍպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսn անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։ X-ի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի […] ...
21:16 09.08.2025
Փարիզում բողոքի ցույց է անցկացվել Գազայի հատվածը գրավելու Իսրայելի ծրագրերի դեմՓարիզում տեղի է ունեցել Պաղեստինի աջակցության և Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերի դեմ բողոքի ակցիա, հաղորդում է TASS-ը: Հարյուրավոր ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի արևելյան մասում՝ Բաստիլի հրապարակում, ժամը 15:00-ից: Միջոցառման անվտանգությունն ապահովել են ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները: Որոշ ցուցարարներ գդալներով խփել են մետաղական կաթսաներին և ափսեներին՝ Գազայի հատվածում սննդի պակասի վրա […] ...
21:00 09.08.2025
Յամալն ու Լևանդովսկին տուգանվել ենՌոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը տուգանվել են 5000 եվրոյով «դոպինգային վերահսկողության պաշտոնական ներկայացուցչի հրահանգները չկատարելու և դոպինգային վերահսկողության գոտի ժամանակին չներկայանալու համար»։ ՈՒԵՖԱ-ն նաև 5250 եվրոյով տուգանել է «Բարսելոնա» ակումբին երկրպագուների կողմից խաղադաշտ առարկաներ նետելու և 2500 եվրոյով՝ դյուրավառ նյութեր օգտագործելու համար: ...