Վրաստանում աշակերտների համար մեկնարկել է ուսուցողական նոր հեռուստածրագիր. «Գրուզիա օնլայն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

Վրաստանում աշակերտների համար մեկնարկել է ուսուցողական նոր հեռուստածրագիր. «Գրուզիա օնլայն»

13:30 30.03.2020

Վրաստանի «Առաջին ալիքով» այսօրվանից մեկնարկել է «Կրթություն. հեռուստադպրոց» նախագիծը: Այդ մասին հաղորդում է apsny.ge-ն: Նախագիծը Վրաստանի կրթության նախարարության և երկրի հանրային հեռարձակողի համատեղ նախագիծն է:

Հեռուստադասերը կանցկացվեն բոլոր դասարանների աշակերտների, ինչպես նաև դիմորդների համար: Ժամանակացույցը կազմվում է ուսումնական ծրագրի համաձայն: Դասերը ներառում են վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն բաժիններ: Հեռուստադասերը կուղեկցվեն նաև սուրդո թարգմանությամբ:

Վրաստանում կրթական գործընթացը դադարեցվել էր մարտի սկզբին՝ պայմանավորված կորոնավիրուսային վարակի տարածմամբ:

Նախագիծը կյանքի է կոչվում այն բանից հետո, երբ դժվարություններ արձանագրվեցին հեռահար ուսուցման պրոցեսում:

Շաբաթ և կիրակի օրերին աշակերտներ համար «Հեռուստադպրոց» նախագծի շրջանակում կցուցադրվեն վավերագրական, ճանաչողական ու պատմավավերագրական ֆիլմեր, պարի, երաժշտության ու շախմատի դասեր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության հարցում․ Վենս

19:30 10.08.2025

Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության հարցում․ Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության մեջ, բայց կարծում է, որ անհրաժեշտ է նման հնարավորություն տալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն այսօր ինձ ասաց՝ գուցե կաշխատի, գուցե՝ ոչ, բայց արժե փորձել», – ասել է Վենսը Fox News-ին։ ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նպատակը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատագրելն է

19:09 10.08.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նպատակը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատագրելն է

Իսրայելի նպատակը Գազայի հատվածի օկուպացիան չէ, այլ պաղեստինյան անկլավն ազատագրելը արմատական ՀԱՄԱՍ շարժումից: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ: «Մեր նպատակը Գազայի օկուպացիան չէ, մեր նպատակն է Գազան ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից ազատելը», – ասել է նա։ Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Համասը վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

19:06 10.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volvo» […] ...

Վենսը հայտնել է, որ Թրամփը ցանկանում է դադարեցնել Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը

18:49 10.08.2025

Վենսը հայտնել է, որ Թրամփը ցանկանում է դադարեցնել Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը. ամերիկացիները հոգնել են իրենց հարկերը դրա վրա ծախսելուց, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահը և ես ուզում ենք դադարեցնել Ուկրաինայի պատերազմի ֆինանսավորումը։ Մենք ուզում ենք խաղաղ կարգավորում։ Մենք ուզում ենք դադարեցնել սպանությունները։ Ամերիկացիները հոգնել են իրենց փողերը, իրենց հարկերը շարունակաբար ծախսելուց […] ...

Կալլասը հրավիրել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ

18:43 10.08.2025

Կալլասը հրավիրել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը օգոստոսի 11-ին հրավիրում է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ քննարկելու Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ առաջիկա գագաթնաժողովը: Նա Reuters-ին ասել է, պահանջելու են հաշվի առնել Բրյուսելի և Կիևի շահերը։ «ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի ԵՄ-ն և Ուկրաինան», – մեջբերում է գործակալությունը Կալլասի խոսքերը։ Նա հավելել է, որ […] ...

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն

18:18 10.08.2025

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ...

BACK_TO_TOP