TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+21.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մարտի 2-ից մարտի 8-ը արձակուրդ կտրամադրվի նաև Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներին ու մանկապարտեզներին

19:10 01.03.2020

Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում նշված է.  «Հարգելի համաքաղաքացիներ. Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշման, որի մասին տեղեկացրել է նախարար Արայիկ Հարությունյանը՝ գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-ից մարտի 8-ը ներառյալ։ Տեղեկացնում ենք,​ որ նույն ժամանակահատվածում արձակուրդներ կտրամադրվեն նաև Գյումրու քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ներին՝ սպորտ դպրոցներ, արվեստի ու երաժշտական դպրոցներ, մանկապատանեկան արվեստի կենտրոններ, մանկապարտեզներ»:

̰
Մենք կայցելենք քաղաքացիներին, որոնք ժամանակավոր ապրում են Ծաղկաձորում՝ համոզվելու, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է. Արսեն Թորոսյան

18:50 01.03.2020

«Հիմա գտնվում ենք Ծաղկաձորում. զբոսնում ենք. հանդիպեցինք Ծաղկաձորի քաղաքացիների հետ ու պայմանավորվեցինք, որ ես գիշերային դահուկավազք կանեմ իրենց հետ, որպեսզի պարզ լինի, թե ինչ լավ հանգստավայր է ծաղկաձորը, և մենք ինչքան ենք այն սիրում: Մենք կայցելենք մյուս քաղաքացիներին, որոնք ժամանակավոր ապրում են Ծաղկաձորում՝ համոզվելու, որ իրենց մոտ էլ է ամեն ինչ լավ: Ամեն ինչ լավ […]

̰
Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում և մշակույթի և սպորտի մանկապատանեկական կենտրոններում

16:48 01.03.2020

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։ Նույն ժամանակահատվածում, Երևանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաև քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։ Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում և մշակույթի և սպորտի մանկապատանեկական կենտրոններում։

̰
Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից. ԿԳՄՍ նախարարը՝ ուսհաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու մասին

13:00 01.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորությանը։ «Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին: ✅ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ: […]

̰
Վահրամ Բաղդասարյանը վերընտրվել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ

14:31 28.02.2020

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Վաղինակի Բաղդասարյանը վերընտրվել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի «Ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման» ամբիոնի վարիչ:

̰
Ահազանգ ստացանք, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է ՀՀ վարչապետի նկարը. Մխիթար Հայրապետյան

16:01 27.02.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովում ահազանգ ստացանք քաղաքացիներից առ այն, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը: Հանձնաժողովի աշխատակազմին անմիջապես հանձնարարեցի կապ հաստատել վերոնշյալ կրթական հաստատությունների ղեկավարների հետ. զրույցից հետո նկարները հանվեցին: Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել […]

̰
Հայոց լեզու առարկայից միասնական քննության հանձնումը պետք է լինի պարտադիր բոլորի համար. Գյումրիի ավագ դպրոցների ուսուցիչների և աշակերտների կարծիքը

19:57 26.02.2020

Մարտի 15-ը ավարտական 12-րդ դասարանների աշակերտների համար միասնական քննություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է։ Ապագա դիմորդներն արդեն կողմնորոշված են, հիմնականում կենտրոնանում են այն առարկաների վրա, որոնցից քննություն են հանձնելու բուհ ընդունվելիս: Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը դեռ ԱԺ լսումների մեջ է։ Ըստ այդ նախագծի՝ բուհերի բոլոր բաժիններում պարտադիր է լինելու Հայոց լեզու առարկայից միասնական քննություն […]

̰
Մանկավարժական, ծնողական ու աշակերտական խորհուրդները կարող են ներգրավվել տնօրենի ընտրության հարցում

17:50 26.02.2020

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունվել է «Հանրակրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ, ըստ նախագծի, մանկավարժական, ծնողական ու աշակերտական խորհուրդները կարող են ներգրավվել ուսումնական հաստատության տնօրենի ընտրության հարցում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Դպրոցականների` Իտալիա ուղևորությունից հետո Մեծ Բրիտանիայում 2 դպրոց է փակվել

13:50 26.02.2020

Մեծ Բրիտանիայի Չեշիր կոմսությունում մեկ դպրոց ամբողջությամբ փակվել է, իսկ մեկ այլ դպրոցի դասարան էլ մեկուսացվել է Իտալիա ուղևորության պատճառով, հայտնում է Cheshire Live-ը: Այսպիսով, Նորվիչ քաղաքում ժամանակավորապես փակվել է դպրոցը, որի սաները այցելել են Իտալիա: Դպրոցի տնօրենը հայտնել է, որ այն մինչև շաբաթվա վերջ չի աշխատի կորոնավիրուսային վարակի վտանգը նվազագույնի հասցնելու համար: Բացի դրանից՝ […]

̰
Երևանի դպրոցներից մեկում ծնողը հարվածել է ուսուցչին. քաղաքապետի տեղակալն այցելել է դպրոց

13:39 25.02.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերին, թե մայրաքաղաքի դպրոցներից մեկում աշակերտի ծնողն ապտակել է ուսուցչին: «Առավոտյան այցելեցի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ, ագրեսիվ վարք է դրսևորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան: Երկար զրույց ունեցա նախ երեխայի […]

̰
Բուհերի ինքնավարությունից մինչև քաղաքական ներգրավվածության հարցեր․ քննարկում ԱԺ-ում

20:51 24.02.2020

ԱԺ-ում այսօր տեղի են ունեցել լսումներ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրների» թեմայով:  Նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոլորտի մասնագետների շրջանում: Այս մասին է վկայում մասնակիցների մեծ թիվը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ լսումներին մասնակցելու ավելի քան 600 հայտ է ստացվել, ԱԺ-ն ստիպված է եղել ընտրություն կատարել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դասադուլ Գյումրիի թիվ 19 դպրոցում

18:10 24.02.2020

Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցում այսօր դասադուլ ու գործադուլ են հայտարարել ուսուցիչներն ու ծնողները, ովքեր իրենց երեխաներին դպրոց չեն բերել։ Այսկերպ մանկավարժական ու ծնողական հանրույթը իր բողոքն է արտահայտում դատարանի որոշման դեմ, համաձայն որի` նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը վերականգնվելու է իր պաշտոնում։ Այսօր առավոտյան թիվ 19 դպրոցի աշակերտների փոխարեն ծնողներն էին դպրոց եկել: Ծնողական խորհրդի […]

̰
Ինչո՞ւ չեք բարձրացնում հարցը, որ բանասիրական ֆակուլտետը կործանող դեկանը նորից ընտրվում է. նախարար

17:16 24.02.2020

«Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի հիմնական նպատակը բուհի և գիտության, հետազոտության ինտեգրումն է»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս օրենքը դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին: Արձագանքելով օրենքի խորհրդարանական քննարկումներին՝ նախարարը նշեց, որ երբեմն տպավորություն էր, թե օրենքի նախագիծը չէր նայվել կամ թյուրըմբռնում կար: Նա ցանկացավ մի խումբ հարցերի անդրադառնալ, մասնավորապես՝ […]

̰
Բարձրագույն կրթության թեմայով խորհրդարանական լսումներին մասնակցելու համար ավելի քան 600 հայտ է ստացվել

11:59 24.02.2020

Բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրների մասին խորհրդարանական լսումները մեծ հետաքրքրություն են առաջացրել ոլորտի մասնագետների շրջանում: Այս մասին է վկայում մասնակիցների մեծ թիվը: Ստացվել է լսումներին մասնակցելու ավելի քան 600 հայտ, ԱԺ-ն ստիպված է եղել ընտրություն կատարել: Իսկ լսումներն անցկացվում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ: «Բարձրագույն կրթության և գիտության […]

̰
Սոչիում հայ ուսուցիչը, պաշտպանելով գործընկերուհուն, քիչ է մնացել խեղդի աշակերտին

15:50 22.02.2020

Սոչիի թիվ 75 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, 6-րդ դասարանի դասղեկ Տիգրան Ասրիյանը թույլ է տվել իրեն դասի ժամանակ ձայնը բարձրացնել: Կատարվածն աշակերտները ֆիքսել են տեսախցիկով, կադրերը հայտնվել են համացանցում: Ասրիյանը զայրացել է աշակերտների վրա, իսկ նրանցից մեկին քիչ է մնացել խեղդի: Ավելի ուշ պարզ է դարձել, որ այս կերպ նա պաշտպանել է իր գործընկերուհուն: Ականատեսները պատմել […]

̰
ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ

14:23 22.02.2020

ԵՊՀ գիտխորհուրդը փետրվարի 21-ին քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների նոր նախագիծը: Այս մասին հայտնում են ԵՊՀ լրատվականից: Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին ԵՊՀ գիտխորհրդի կողմից ձևավորվել էր հանձնաժողով, որը մշակել և համակարգել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունները, ապա մշակել նախագիծ, որի վերաբերյալ […]

̰
Ի նշան բողոքի` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները չեն մասնակցել նիստին. այն չի կայացել

13:46 20.02.2020

Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չի եղել: ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ նիստի առաջարկվող օրակարգում ներառված են եղել 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում: […]

̰
Այսօր ճստոների հետ «Շունն ու կատուն» վերլուծեցինք․ Արայիկ Հարությունյան

22:56 19.02.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  ֆեյսբուքյան իր էջում երեխաների հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Այսօր ճստոների հետ «Շունն ու կատուն» վերլուծեցինք»։  

̰
Գիրք նվիրելու սովորույթը Գյումրիում ևս տարածում ունի

19:40 19.02.2020

Փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Սա առանձնահատուկ առիթ է՝ վերականգնելու մարդկանց վերաբերմունքը գրքի և ընթերցանության հանդեպ։ Այսօր մարդիկ միմյանց նվեր են մատուցել գրադարաններում, դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում։ Գրքի նշանակությունը գնահատողներն ավելացել են՝ հավաստում են գրախանութներում։ Հետաքրքիր գրականությունը ոչ միշտ, բայց հիմա կարողանում է փոխարինել […]

̰
Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը վերսկսվել են

19:30 19.02.2020

Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը վերսկսվել են: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիշեցնենք, որ դպրոցի ջեռուցման համակարգի ջերմային խողովակաշարում տեղի ունեցած վթարը տնտեսվարն ու հնոցապանը  ավելի շուտ էի հայտնաբերել։ Ավելի քան 10 օր նորմային անհամապատասխան ջերմություն էր դպրոցում։ Այդ ընթացքում  տնօրինությունը կրճատեց դասաժամերը` 45 րոպեի փոխարեն դաս էին պարապում 30 րոպե, հետո ջերմաստիճանի […]

̰
Տղե´րք, դե ձեզ տեսնեմ. Ալեն Սիմոնյանը մարտահրավեր է նետել Հրաչյա Հակոբյանին և Էդուարդ Աղաջանյանին

18:47 19.02.2020

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե որն է իր կարդացած վերջին գիրքը։ Նա դրանով իրականացրել է ԱԺ մյուս փոխխոսնակի՝ Վահե Էնֆիաջյանի մարտահրավերը։ «Վերջին կարդացածս գիրքը Ալբեր Կամյուի «Անկումը» է: Ինքս մարտահրավեր եմ ուղարկում Հրաչյա Հակոբյանին և Էդուարդ Աղաջանյանին: Տղերք, դե ձեզ տեսնեմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիմոնյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=2578981695562204&set=a.149172231876508&type=3&theater&ifg=1 Ինքը՝ Էնֆիաջյանը, որ սկսել է […]

̰
ԱՄՆ դեսպանատունը կթարմացնի Ազգային գրադարանի և Մանկական ազգային գրադարանի հավաքածուները

18:34 19.02.2020

Հայաստանում գիրք նվիրելու օրվա առիթով  ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Էրիկա Քինգը լավ լուր ունի բոլոր ընթերցասերների համար. այս մասին հայտնում  են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ «Շատ շուտով մենք օգնելու ենք Ազգային գրադարանին ու Մանկական ազգային գրադարանին իրենց հավաքածուները թարմացնելու գործում։ Ահա մեր տեսաանդրադարձը գրքեր նվիրելու նախաձեռնության մասին, իսկ գրադարաններից զատ՝ այսօր գրքեր են ստանում նաև պատահական […]

̰
Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող փոքրիկների համար կարդացել է «Խոսող ձուկը» հեքիաթը

18:16 19.02.2020

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը նշել են նաև քաղցկեղ ունեցող երեխաները: Այսօր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ նրանց է այցելել սիրված դերասան Հրանտ Թոխատյանը և փոքրիկների համար կարդացել «Խոսող ձուկը» հեքիաթը: «Մենք համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն արվեստը, գիրքը, լավ երաժշտությունն ու […]

̰
ԿԳՄՍ նախարարն անցորդներին գրքեր է նվիրել

17:38 19.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անցորդներին գրքեր է նվիրել: «Նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցների հետ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տարածքում անցորդներին նոր հրատարակված գրքեր է նվիրել և շնորհավորել տոնի կապակցությամբ: Հաջորդիվ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցել է արդեն ավանդական […]

̰
«Իմ քայլը» հիմնադրամը հաստատել է 48 ուսանողի ֆինանսավորումը արտերկրում ուսանելու նպատակով

17:21 19.02.2020

2020թ. փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որտեղ ամփոփվել են 2019թ. աշխատանքները և նախանշվել 2020թ. անելիքները: Նիստին մասնակցել են «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուներ Լենա Նազարյանը, Վահագն Թևոսյանը, Սերժ Թանկյանը (առցանց), Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը և Լուսինե Քասարջյանը: Խորհուրդը գոհունակությամբ արձանագրեց Հիմնադրամի հանդեպ վստահության աճը՝ պրոֆեսիոնալ մոտեցման, հաշվետու աշխատանքի և […]

̰
Խնկո Ապոր անվան ազգային գրադարանի լավագույն ընթերցողները շնորհավորել են Արայիկ Հարությունյանին Գրքի տոնի առիթով

15:20 19.02.2020

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին այսօր շնորհավորել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 3-12 դասարանցի լավագույն ընթերցողները: Շնորհավորելով Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 151-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է անել հնարավորը՝ երեխաների շրջանում խրախուսելու ընթերցանությունը: «Գիրք կարդալն արժեքային համակարգ է փոխում և […]

̰
Էրիկ Գրիգորյանը միացել է Գիրք նվիրելու տոնին

13:38 19.02.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ևս միացել է գիրք նվիրելու տոնին: Նա «Ֆեյսբուքում» տեսանյութ է տարածել և կատարել հետևյալ գրառումը. «Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Ես նույնպես անմասն չմնացի տոնի ավանդույթից ու «Հայաստանի կարմիր գրքի» մեկ օրինակ նվիրեցի Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին»: https://www.facebook.com/envminister/videos/224880772003614/?__xts__[0]=68.ARC_1MZCLfSxIzYNSy-WXLyAPb2tCsuv4IwDm87nA3uaXpIHSVRBPbqx6ytIKvhTpQcAdYJ-sAY13GMPtL5WVPoLya7KUwxWFYDyBKkNVRpLPup_ex7WFrFrQ2-sFopQybdtMycZDitSAFtebUE3o5yu-QjFIeiWvIkr5ho_RTCiHwyTprmLSHZs9fPsN8l6q98en9I7qvZkZxBmzAb8fdqUSGbSOO0jaSDKFjTBuPGCOtSi41nr3X3ePklr_fj_d2LJEFMCWKiYxfb1pAgWHZ6yynF3BvOoFiuyyaIhNMFNZtNygmieP0Hn1ygojHuigNscKZ2aGOEYocVbD8ZTth5DxX3uG0EPkkL55QYQ&__tn__=-R        

̰
Պատուհանները հենց հանել են, դպրոցը քանդվել է. ԱԻՆ-ի արտառոց օրինակները

13:36 19.02.2020

Այսօր ԱԺ-ում աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ օրինագծի աշխատանքային քննարկման ժամանակ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը մի օրինակ հիշեց. «Շատ հաճախ խոսում ենք բյուջե չլինելու մասին, տարիներ առաջ խնդրել են Կապանի և Տեղ համայնքների դպրոցների վերանորոգման համար պետբյուջեից գումար հատկացնել, երկու դպրոցին էլ ֆինանս հատկացրել են, երկուսն էլ վերանորոգման ժամանակ քանդվել […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է գրքերի տոնավաճառին

13:06 19.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր «Քվանտ» վարժարանում մասնակցեցի աշակերտների կողմից պատրաստված գրքերի տոնավաճառին, որի հասույթը փոխանցվելու «Կողբ» հիմնադրամին: Հիշեցնեմ, որ այսօր գիրք նվիրելու օրն է: Լավ ավանդույթները պետք է շարունակական լինեն»:

̰
50.000 գիրք` դպրոցների գրադարաններին

10:57 19.02.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ անցկացվող մյուս միջոցառումները՝ հետևյալ հղումով:

̰
BACK_TO_TOP