15:20 19.02.2020
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին այսօր շնորհավորել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 3-12 դասարանցի լավագույն ընթերցողները: Շնորհավորելով Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 151-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է անել հնարավորը՝ երեխաների շրջանում խրախուսելու ընթերցանությունը: «Գիրք կարդալն արժեքային համակարգ է փոխում և […]
13:38 19.02.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ևս միացել է գիրք նվիրելու տոնին: Նա «Ֆեյսբուքում» տեսանյութ է տարածել և կատարել հետևյալ գրառումը. «Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Ես նույնպես անմասն չմնացի տոնի ավանդույթից ու «Հայաստանի կարմիր գրքի» մեկ օրինակ նվիրեցի Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին»: https://www.facebook.com/envminister/videos/224880772003614/?__xts__[0]=68.ARC_1MZCLfSxIzYNSy-WXLyAPb2tCsuv4IwDm87nA3uaXpIHSVRBPbqx6ytIKvhTpQcAdYJ-sAY13GMPtL5WVPoLya7KUwxWFYDyBKkNVRpLPup_ex7WFrFrQ2-sFopQybdtMycZDitSAFtebUE3o5yu-QjFIeiWvIkr5ho_RTCiHwyTprmLSHZs9fPsN8l6q98en9I7qvZkZxBmzAb8fdqUSGbSOO0jaSDKFjTBuPGCOtSi41nr3X3ePklr_fj_d2LJEFMCWKiYxfb1pAgWHZ6yynF3BvOoFiuyyaIhNMFNZtNygmieP0Hn1ygojHuigNscKZ2aGOEYocVbD8ZTth5DxX3uG0EPkkL55QYQ&__tn__=-R
13:36 19.02.2020
Այսօր ԱԺ-ում աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ օրինագծի աշխատանքային քննարկման ժամանակ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը մի օրինակ հիշեց. «Շատ հաճախ խոսում ենք բյուջե չլինելու մասին, տարիներ առաջ խնդրել են Կապանի և Տեղ համայնքների դպրոցների վերանորոգման համար պետբյուջեից գումար հատկացնել, երկու դպրոցին էլ ֆինանս հատկացրել են, երկուսն էլ վերանորոգման ժամանակ քանդվել […]
13:06 19.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր «Քվանտ» վարժարանում մասնակցեցի աշակերտների կողմից պատրաստված գրքերի տոնավաճառին, որի հասույթը փոխանցվելու «Կողբ» հիմնադրամին: Հիշեցնեմ, որ այսօր գիրք նվիրելու օրն է: Լավ ավանդույթները պետք է շարունակական լինեն»:
10:57 19.02.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ անցկացվող մյուս միջոցառումները՝ հետևյալ հղումով:
10:09 19.02.2020
Փետրվարի 17-18-ը Նյու Յորքում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության և Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության և կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը։ «Հարգելի’ գործընկերներ, Անշուշտ, քննարկվող հարցը չափազանց կարևոր է, և […]
20:36 18.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Նախարար Ա․Հարությունյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակներով բոլորին հպարտություն պարգևելու համար. «Բոլորիս շնորհավորում եմ Եվրոպայի […]
12:40 18.02.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավավարներին՝ պահպանել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված սանիտարական նորմերը եւ կանոնները՝ կանխարգելելու երեխաների շրջանում սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների առաջացումն ու տարածումը։ Մասնավորապես, • Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական […]
15:14 17.02.2020
Ոստիկանության Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015 թվականին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել և մինչև այս տարվա հունվար ամիսը ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից […]
14:29 17.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նոր նախաձեռնության մասին: Նա, մասնավորապես, գրել է. «Մեր նախաձեռնող աշակերտների առաջարկով ստեղծել ենք նախարարին կից աշակերտական խորհուրդ, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի դարձնենք: Խորհրդի կազմում լինելու են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական […]
13:56 17.02.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում լավ լուր է հայտնել այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար: Նա տեղեկացրել է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են՝ այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտների՝ հունվարի 8-ից փետրվարի 15-ը ունեցած բացակայությունը կզրոյացվի: Փետրվարի 17-ից մարտի 10-ը բացակայությունները կհամարվեն հարգելի, եթե լինի […]
14:15 15.02.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, ասել է, որ կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը և հետևում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդլայմանը միտված նախաձեռնություններին։ Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, տեղեկացրել է, որ աշնանն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ որպես Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, բայց մինչ այդ շարունակելու է ջանքեր գործադրել՚ ապահովելու […]
17:27 14.02.2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել տեղեկատվության վերաբերյալ, թե ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։ «ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումների վերաբերյալ։ Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես դատապարտել և […]
20:46 13.02.2020
Դրեյփերի համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար հայտարարված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված կրթական ծրագրերից մեկն է, որը հնարավորություն կտա հայ ձեռնարկատերերին սովորել Սիլիկոնյան հովտի հեղինակավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում: Փետրվարի 13-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի է ունեցել ծրագրի՝ գարնանը համալսարանում ուսանելու հաղթողների ընտրության եզրափակիչ փուլը: Նույն օրը […]
21:29 12.02.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին: Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն: Երեխաները Մարդու իրավունքների […]
18:56 12.02.2020
ՀՀ ԿԳՍՄ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտնելով, որ այսօր եղել է իր վերջին աշխատանքային օրը` որպես ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար: «Աշխատանքից ազատման դիմում գրելու որոշմանս պատճառն այն է, որ այս փուլում ցանկանում եմ ջանքերս կենտրոնացնել ուսման ու հետազոտությունների վրա` վերջապես ավարտին հասցնելով երկրորդ մագիստրոսական կրթությունս: Ցավոք, ինչպես ցույց […]
17:41 12.02.2020
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարին հարց ուղղելիս ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը մոռացավ նախարարության բաղադրիչների, նախարարի պաշտոնի ամբողջական անվանումը։ «Հարց ուղղում եմ կրթության, գիտության… պարո՛ն Հարությունյան, Ձեզ»,- ասաց Թանդիլյանը՝ դահլիճում ծիծաղի առիթ տալով։ Նրա հարցը վերաբերում էր երրորդ խմբի հաշմանդամներին անվճար կրթությամբ ապահովելու նախագծին։ Թանդիլյանն ասաց, որ նախագիծն անցել է առաջին ընթերցմամբ, բայց երկրորդ ընթերցման […]
16:30 12.02.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դեմ է այն նախագծին, որ խորհրդարան են ներկայացրել ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները։ Նա ասաց, որ դժվար կլինի համոզել, որ դեմ քվեարկեն, բայց կփորձի։ Խոսքը վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ ուսումնարաններում, գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելուն։ Նախագծի հեղինակները պնդում են, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ դիմողները […]
15:40 12.02.2020
Ազգային ժողով է ներկայացվել օրենքների փոփոխությունների փաթեթ, որի հեղինակներն են միանգամից երեք խմբակցությունների մեկական պատգամավորներ՝ Մխիթար Հայրապետյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Հարություն Բաբայանը (ԼՀԿ)։ Նախագիծը վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններին։ Հեղինակներից Մխիթար Հայրապետյանն ասաց, որ այդպիսի ուսումնարաններում ներկայումս ուսուցումը միայն անվճար է, և պետությունը չի հասցնում ապահովել տեղեր բոլոր ցանկացողների համար։ […]
12:34 12.02.2020
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար: Ինչպես հայտնում են ԵՊՀ-ից, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, մրցույթն անցկացվելու է մարտի 23-ին: Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք: Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2020 թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, […]
12:32 12.02.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված աուդիտի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ աուդիտի արդյունքների՝ չնայած նշված ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքային միավորի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային […]
19:15 11.02.2020
Այսօր Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերն անհնար է եղել շարունակել 33 աստիճան ցրտի պատճառով: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` կաթսայատան անսարքության պատճառով 4 օր է` դպրոցը նորմալ չի տաքացվել։ Նախորդ երեք օրերին դասարանները ստիպված են եղել էլեկտրականությամբ տաքացնել, բայց եռահարկ շենքի մեծ դասասենյակներում հնարավոր չի եղել նորմային հավասար ջերմություն ապահովել։ Ջերմաչափի սնդիկի սյունը չի բարձրացել 13 […]
17:00 11.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսնակ Ալինա Կժդրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ արձագանքելով ուսուցիչների՝ աշխատավարձ ստացած չլինելու մասին հրապարակմանը: «Հարգելի գործընկերներ Տեղեկացնում եմ, որ ՀՀ դպրոցների մեծամասնությունում ուսուցիչներն արդեն ստացել են իրենց աշխատավարձը։ Առանձին դպրոցներում, որտեղ ուսուցիչները դեռևս չեն ստացել աշխատավարձ, այն կստանան մինչև փետրվարի 15-ը՝ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով»,- […]
17:18 10.02.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հաշվի առնելով Երևանի դպրոցներում մեծ թվով բացակայությունների մասին տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երևանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է՝ 15,9%: Բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում, ինչը, թերևս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված […]
15:26 10.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը SHANTNEWS.am-ի խնդրանքով արձագանքեց դժգոհություններին, որ նախադպրոցական հաստատությունների մանկավարժները չեն կարողանում օգտվել սոցփաթեթներից: «Ըստ էության, մենք չունենք պետական մանկապարտեզներ, ունենք համայնքային մանկապարտեզներ, այսինքն՝ մեծամասնությունը համայնքային ենթակայության են: Խնդիրները ժամանակին այստեղից են առաջացել: Մենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կքննարկենք՝ հասկանալու՝ ի՞նչ լուծումներ ունենք, սա ավելի սոցիալական, […]
21:37 07.02.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է Երևանի դպրոցներ։ Գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել այցից։ «Առողջություն մեր աշակերտներին: Այսօրվա այցիս լուսանկարներն են` Երևանի դպրոցներից: Երեխաների մի մասը տեղեկացված է կանխարգելման միջոցներից, ինչը շատ լավ է: Ուզում եմ շեշտել, որ Առողջապահության նախարարության մեր գործընկերները հետևում են համաճարակային ֆոնի զարգացմանը, և […]
10:10 06.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ թողնում է փոխնախարարի պաշտոնը: «Սիրելի ընկերներ, գործընկերներ, ծանոթներ, անծանոթներ, բարի կամեցողներ, համաքաղաքացիներ, Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում եմ Գործադիր կառավարման կրթական ծրագրով: Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում […]
18:29 05.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին և ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին: Թբիլիսիում կայացած Միջազգային ուսանողական ծրագրավորման ամենահեղինակավոր այս մրցույթին մասնակցել են 110 երկրների ավելի քան 3000 համալսարաններ: ԵՊՀ […]
20:32 03.02.2020
Միջազգային կրթության առաջատար ամերիկյան «Webster University»-ն Վրաստանում կբացի առաջին տարածաշրջանային՝ «Силикон Велли Тбилиси» մասնաշենքը: Այստեղ կտեղակայվի ամենաարագ զարգացող և նորարարական բարձրագույն ուսումնական հաստատությունը ՝ «Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանը» (BTU): Ըստ «Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի» մամուլի ծառայության՝ «Webster University»-ի տարածաշրջանային ուսուցման շենքերը գործում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Նիդերլանդներում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Հունաստանում: «Տարածաշրջանում «Webster […]