20:58 30.08.2019
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Նիստի ընթացքում համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրել է համալսարանում վերջին ամիսներին իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունքները: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը: Հոգաբարձուների խորհուրդը որոշել է հոկտեմբերի 1-ից 25 […]
20:43 30.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի և մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներին: Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում […]
18:51 30.08.2019
Այսօր Գյումրիի թիվ 6 հիմնական դպրոցում տնօրենի մրցույթ է անցկացվել, որտեղ տնօրենի պաշտոնը թափուր էր մնում 2 ամիս նախկին տնօրեն Արտաշես Սարգսյանի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով, որը դպրոցը ղեկավարել է 31 տարի։ Տնօրենի մրցույթը 1 թեկնածուով էր: Նա թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սիլվա Սահակյանն էր: Այս մեկ թեկնածուին, սակայն, դպրոցի կառավարման խորհուրդը չընտրեց` […]
17:15 30.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է «Կենգուրու» մրցույթի հաղթողներին: Վերջիններիս պարգևատրման արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում է վարչապետի ֆեյսբուքյան էջում: «Այս պատանիներն ու երեխաները մեր ապագան են»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Փաշինյանը:
16:27 30.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է քննարկումներին, որոնք ծագել են Լևոն Տեր-Պետրոսյանի թոռանը` Լևոն Տեր-Պետրոսյանին տված կրթաթոշակից հետո: «Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։ Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի […]
15:55 30.08.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Մարիա Տոնյանին, ով այսօր տոնում է իր 100-ամյակը: «Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիա Տոնյանը նշում է ծննդյան 100-ամյակը: Նա շարունակում է դասավանդել, անում է նույնքան եռանդով, որքան 80 տարի առաջ: Ապրե՛ք այս գեղեցիկ տատիկի նման` երկար, հետաքրքիր և ներդաշնակության մեջ»: https://www.facebook.com/photo.php?fbid=10157530692103501&set=a.10150460716863501&type=3&theater
14:08 30.08.2019
«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին: Նշվում է, որ 2019-2020 ուսումնական տարվա համար հիմնադրամը ստացել է 90 դիմում աշխարհի բազմաթիվ համալսարաններ ընդունված երիտասարդներից: Հաստատվել է 55 դիմորդի հայտ՝ հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչներն ու առաջնահերթությունները: Կրթաթոշակ ստացածների մեջ է եղել նաև ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: […]
14:02 30.08.2019
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությանը: 2019-2020 ուսումնական տարվա համար հիմնադրամը ստացել է 90 դիմում աշխարհի տարբեր համալսարաններ ընդունված երիտասարդներից: Հաստատվել է 55 դիմորդի հայտ՝ հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչները, ինչպես նաև առաջնահերթությունները:
23:55 29.08.2019
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՊՏՀ ուսանողներն ու մի շարք այլ շահառուներ պաշտոնական նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ բուհի ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի չեղարկման խնդրով։ Ինչպես հայտնի է, օգոստոսի 21-ին նախարարը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Ռ․ Հայրապետյանը հրաժարական կներկայացնի, ինչին հաջորդեց ուսանողների և շրջանավարտների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ ի աջակցություն ռեկտորի։ Ստորագրահավաքը, որի […]
18:44 29.08.2019
Առաջինից չորրորդ դասարանցիների դպրոցական պայուսակները մինչ այս կշռում էին մինչև 5 կիլոգրամ, 5-9-րդ դասարանցիներինը` դրա կրկնակին: Ուսումնական այս տարում դասագրքերը երկհատոր դարձնելու էական նպատակը պայուսակների թեթևացումն էր: Երկհատորների դեպքում պայուսակների կիլոգրամները կրկնակի նվազել են։ Երկհատոր դասագրքերն ըստ կիսամյակների են բաժանված: Երկհատորի անցումը, համենայնդեպս, չի փոխել դասագրքերի բովանդակային մասը: Բացի օրվա դասացուցակով նախատեսված առարկայական դասագրքերից, պայուսակները […]
15:10 29.08.2019
Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Էմիլ Կոստանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ […]
15:34 28.08.2019
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: «Կարևոր․ Համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: Ծառայությունը կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամի չափով: 1.5 ժամ տևողությամբ երկարօրյա խումբ բացելու համար անհրաժեշտ է առնվազն 5 երեխա»,- տեղեկացրել է Վիրաբյանը:
13:12 28.08.2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի են ունեցել գիտական խորհրդի նիստեր՝ մրցույթով անցած նոր դասախոսների կազմը հաստատելու համար: Ընդմիջմանը ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Դիանա Գալոյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված իր նշանակման և համալսարանում նոր աշխատակարգի հաստատման հետ: Դիտարկում է հնչել, թե լուրեր կան, որ մի խումբ դասախոսներ աջակցել են իրեն ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու հարցում և […]
13:06 28.08.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյաննը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվել է աշխատանքային քննարկումը, որի արդյունքում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի […]
10:30 28.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք 2019-ի ընթացքում իր ելույթից հատված է հրապարակել։ «Մեր տեսլականն ուղղորդվելու է կրթության հետևյալ հենասյուներով. ➡️Սովորել իմանալ. սա ներառում է մերօրյա աշխարհում արարելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորում և զարգացում։ ➡️Սովորել կատարել. ներառում է այնպիսի հմտությունների ձևավորում, որոնք անհատներին թույլ կտան գործուն մասնակցություն ունենալ տնտեսության […]
21:52 27.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունները: Դրանք անցկացվել են հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի նախագահությամբ: Քննությունների արդյունքներով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է շնորհվել 356 հավակնորդներից […]
20:53 27.08.2019
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը: Փոխանցելով քաղաքապետի ողջույնները՝ Տիգրան Վիրաբյանը հույս է հայտնել, որ 2019-2020թթ. ուսումնական տարվա ծրագրերի արդյունքը պետք է լինի ևս մեկ նշաձողով բարձր որակի կրթության ապահովումը: Փոխքաղաքապետը նշել է, որ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է […]
15:14 27.08.2019
ՀՀ ԿԳՍՄ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում Գիտելիքի օրվան ընդառաջ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ին դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու, սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: «✅Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին […]
13:30 27.08.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողները հարցրել են Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Անդրադառնալով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին հեռացնելուց հետո կազմակերպված ստորագրահավաքին՝ նախարարը նշել է, որ դա ընդունում է որպես ազատ կամարտահայտություն: «Շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրն ազատ կարող է իր […]
19:15 26.08.2019
Սեպտեմբերի 1-ը տոն է դպրոցների համար, Գիտելիքի օրն է՝ անկախ նրանից, թե շաբաթվա ինչ օր է: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ բոլոր դպրոցները այդ օրը միջոցառում են կազմակերպում, երեխաներին են ընդունում, առաջին դասարանցիներին ծանոթացնում դպրոցի հետ: «Դա տոն է, սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է: Յուրաքանչյուր դպրոց ինքն է կազմակերպում […]
18:00 26.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ կառավարության օժանդակությամբ իրականացվող վերապատրաստման և փոխանակման ծրագրերին և դրանց շարունակականության […]
16:41 26.08.2019
Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող ԲՈԿ հանձնաժողովի եզրակացությանը և կատարել հետևյալ գրառումը. «Դիտարկումներ ԲՈԿ-ի եզրակացության շուրջ • 2014 թվականին գիտական հանդեսում տպագրված հետազոտությանս արդյունքները, երբևէ որևէ տեղ զեկուցած չլինելով, 2016 թվականին ներկայացրել եմ Փարիզում կազմակերպված գիտաժողովին, զեկուցել եմ, ստացել մասնակիցների դրական արձագանքները, […]
15:06 26.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Մանկավարժական համալսարանի ավագ դպրոցի շենք և տեղեկացրել, որ դպրոցի շենքն ամբողջությամբ վերակառուցվում է: «Նոր Հայաստանում` նոր դպրոց: Աշխատանքները սկսվել են»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:
14:13 26.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է մայրաքաղաքի՝ Տարաս Շևչենկոյի անվան 42 դպրոց: Նախարարի այցը ուղիղ եթերում հեռարձակվում է նրա ֆեյսբուքյան էջում: «Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցն ամբողջությամբ վերանորոգվում է: Աշխատանքները սկսվել են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
14:10 26.08.2019
Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը: Ստորև ներկայացնենք եզրակացությունն ամբողջությամբ. «Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական խորհուրդ ներկայացվել է 2015 թվականի հունվարին, Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների […]
08:17 24.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուրջ 2 ամիս ընթացող հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են: Դասընթացներն ավարտած հավակնորդներն ամեն տարի մի քանի անգամ հնարավորություն են ունենում մասնակցելու այդ քննություններին, որ կարողանան մասնակցել տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներին: Այս տարի հավաստագրերի համար քննությունները մեկ անգամ են կազմակերպվել և հետաքրքիր ընթացք են ունեցել՝ բոլոր քննություններին անխտիր մասնակցել […]
22:58 23.08.2019
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ավարտել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի» աշխատանքները։ «Այսօր ավարտեցինք վարչապետի հանձնարարականով և ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված «ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի» աշխատանքները։ Եզրակացությունն այսօր ուղարկեցինք նախարարին։ Հանձնաժողովի անդամները […]
18:38 22.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հրավերով օգոստոսի 22-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Կազանում անցկացվելիք «Վորլդսքիլզ» («Worldskills Kazan 2019») առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին ու նախարարական հանդիպմանը: Նախատեսվում է, որ հեղինակավոր այս միջոցառմանը կմասնակցեն շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: «Վորլդսքիլզ» առաջնությունն անցկացվում է […]
16:19 22.08.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։ Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության […]
13:50 22.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: