13:54 02.09.2019
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է տվյալներ նոր ուսումնական տարվա մասին: 2019-2020 ուստարում Երևանի հիմնական և միջնական դպրոցներ կհաճախի 98 հազար 458 աշակերտ և 11 հազար 860 առաջին դասարանցի: Մանրամասները` տեսանյութում:
13:49 02.09.2019
Տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բուհում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն հունով: «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը […]
19:39 01.09.2019
2019-2020 ուսումնական տարին Ոսկեհասկի դպրոցականները դիմավորել են վերանորոգված դպրոցում։ Ուսումնական տարվա տոնական մեկնարկին մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Ոսկեհասկի դպրոցը նորոգվել է ծնունդով ոսկեհասկցի գործարար Արարատ Մկրտչյանի միջոցներով։ Բարերարի տրամադրած շուրջ 15 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել են դպրոցի ներքին հարդարման, պատուհանների փոփոխման, սանհանգույցների նորոգման […]
16:39 01.09.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դստեր լուսանկարը՝ կից կատարելով հետևյալ գրառումը. «Գիտությունը մեր ապագան է։ Իմ փոքրիկ հրաշքն էլ այսօր գնաց մեր ապագան կերտելու»:
16:23 01.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց զգուշացման այցելել է Իջևանի թիվ մեկ միջնակարգ դպրոց, որի տնօրենը Աշոտ Փաշինյանն է՝ Նիկոլ Փաշինյանի պատմության ուսուցիչը: Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ նա ներողություն խնդրեց տնօրինությունից և աշակերտներից, որ առանց զգուշացման եկել է դպրոց: Նա ցուցադրեց դպրոցը, կատարված փոփոխությունները: «Դրամատիկ, շատ մեծ փոփոխություններ չեն կատարվել: Ոնց-որ մարզադահլիճը ավելի լավ վիճակում է, քան […]
16:21 01.09.2019
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի և դպրության օրը: Առաջին դասարանցիները շտապում են դպրոց՝ հանդիպելու և ծանոթանալու ուսուցիչների ու դասընկերների հետ: Օրը տոնական է: Բոլորը շնորհավորում են միմյանց: Ոստիկանները նույնպես պատրաստված են՝ զինված ծաղիկներով, փուչիկներով: Նրանք պատրաստ են ու պատրաստակամ առաջիկա օրերին անել ամեն ինչ, որպեսզի տոնը տոն մնա: Բոլորի, նաև մեր երեխաների անվտանգությունը ապահովում է […]
16:14 01.09.2019
Չնայած օրն աշխատանքային չէր, բայց Շիրակի մարզի բոլոր միջնակարգ, հիմնական ու ավագ դպրոցների բակերում տոնական տրամադրություն էր: Գիտելիքի, գրի և դպրության օրը բարձր դասարանների աշակերտներն ու առաջին դասարանցիները ծաղկեփնջերով ու փուչիկներով, ծնողների, տատիկ-պապիկների ուղեկցությամբ առավոտյան շտապել էին դպրոց: Հենց նրանց համար էլ հնչեց երկար սպասված առաջին զանգը: Գյումրիի Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի բակում կազմակերպված […]
15:50 01.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վերջապես Կալավանում անգլերեն կդասավանդվի: «Կալավանցիների նվերը դպրոցին։ Կալավանի միջնակարգ դպրոցում տասնամյակներ շարունակ ոչ մի կերպ չէր լուծվում անգլերենի ուսուցիչ ունենալու խնդիրը: Այս տարի սեպտեմբերի 1-ից կդասավանդվի անգլերեն՝ «Թայմ Լենդ Հիմնադրամի» և «Դասավանդիր Հայաստանի հետ» համագործակցության արդյունքում։ Կալավանցիները կհոգան ծախսերի մի մասը՝ 1,540,000 […]
14:53 01.09.2019
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոց: Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: «Շատ ուրախ եմ, որ այս հրաշալի օրը նշում եմ մեր հայրենիքի այս հրաշալի անկյունում, […]
14:37 01.09.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: «Կարծում եմ՝ սա նոր շրջափուլ է մեր կրթական բարեփոխումների ճանապարհին: Պատահական չեմ Գեղարքունիքի մարզում, որովհետև հինգ նախակրթարան է միանգամից բացվելու համայնքում»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ […]
14:24 01.09.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ներկայացնենք շնորհավորանքն ամբողջությամբ. «Գիտելիքն ուժ է։ Այսօր մենք կառուցում ենք պետություն, որտեղ հաջողության հասնելու երաշխիքը լավ կրթությունն ու ամեն օր նոր բան սովորելու ձգտումն է։ Կրթված և գիտելիքներով զինված անհատը հզոր Հայաստանի գրավականն է։ Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ»:
13:47 01.09.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի´ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ և դասախոսներ, կրթության գործի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Գիտելիքը դեպի հաջողություն տանող ամենահաստատուն և արդյունավետ ճանապարհն է` […]
13:44 01.09.2019
Համալսարանի պրոֆեսոր է դարձել 49-ամյա հոլիվուդյան հայտնի դերասան Մեթյու Մակ-Քոնահին: Այս մասին հաղորդվել է Texas Moody հաստատության Twitter-ի միկրոբլոգում: Տեխասի համալսարանից հայտնել են, որ Մեթյու Մակ-Քոնահին աշխատելու է ամբողջ դրույքաչափով: Նա դասավանդելու է սցենարական վարպետության հմտություններ ՝ խոսելով սցենարի ուղու մասին սկզբից մինչև վերջ: Ավելի վաղ դերասանն արդեն դասավանդել է այդ հաստատությունում` որպես հրավիրյալ մասնագետ […]
12:42 01.09.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հարգելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առիթով: Գիտելիքի և դպրության օրն իր խորհրդով մեզանում ոչ միայն ավանդաբար սիրված տոներից է, այլև մեր մշտանորոգ երկրի արդիականացման հիմնական խորհրդանիշը: Մեր երեխաների, մանավանդ առաջին անգամ դպրոց […]
12:29 01.09.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հրապարակել է որդու լուսանկարը ու կատարել հետևյալ գրառումը. «Շնորհավորում եմ բոլոր երեխաների սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը։ Այսօր փոքր տղաս առաջին անգամ մտավ դպրոց․․ Բոլոր ծնողներին մաղթում եմ, որ հաջողությամբ հաղթահարենք նորանոր փորձությունները ու դրանից դուրս գանք էլ ավելի ուժեղ …»:
11:51 01.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակելով՝ գրելով, որ Կալավանն ունի մեկ առաջին դասարանցի: «Դիմավորե՛ք կալավանցի Լիանան է՝ մեր միակ առաջին դասարանցին։ Շնորհավոր սեպտեմբերի 1»,- գրել է Ռոբերտ Ղուկասյանը:
11:00 01.09.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի´ մանկավարժներ, դպրոցականներ, ուսանողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Գիտելիքն է մարդուն տալիս իր առաքելությունը կյանքում հասկանալու, այդ առաքելությունն ինքնուրույն առաջ տանելու և ձեռքբերածը գնահատելու հնարավորություն: Որևէ մեկը չպետք է զրկվի կրթությունից միայն այն […]
10:29 01.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելինե՛րս, Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: 1902 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» համր ֆիլմի պրեմիերան, որը ֆանտաստիկ պատմություն էր մի խումբ տիեզերագնացների՝ դեպի Լուսին ճանապարհորդության […]
09:55 01.09.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ յուրահատուկ կերպով շնորհավորելով սեպտեմբերի 1-ը: «Մի ամբողջ սերնդի Սեպտեմբերի 1-ի սիմվոլը»,- գրել է Եգանյանը:
09:40 01.09.2019
Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին: Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, […]
09:20 01.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: «Աշակերտական փոքր համակազմով Նորաշենի դպրոցն ունի 39 աշակերտ, որոնցից 7-ն` առաջին դասարանցի: Առաջին անգամ ուսումնական գործընթաց կկազմակերպվի նաև նախակրթարան հաճախող 16 երեխաների համար»,- գրել է նախարարը:
09:08 01.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր անակնկալ այց է կատարել Վահան գյուղ՝ շնորհվորելու դպրոցականների սեպտեմբերի 1-ը: «Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով»,- գրել է վարչապետը:
23:30 31.08.2019
Շիրակի մարզի տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունն առաջին անգամ տեղի է ունեցել գյուղական համայնքում: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդակցության անցկացման վայրն էր: Նոր ուսումնական տարին դպրոցները սկսում են մի շարք փոփոխություններով: Դրանք վերաբերում են դպրոցների ֆինանսավորման նոր հաշվարկներին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը և համընդհանուր ներառականության ներդրմանը: Շիրակի մարզի համար լավ նորությունն էլ այն է, […]
18:15 31.08.2019
Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններից 2-ում այս տարի չեն համալրվել պետպատվերով նախատեսված տեղերը: Խնդիրը ոչ միայն դիմորդների պակասն է, այլև միասնական քննություններից կտրվածների մեծ թիվը: Արդեն օրինաչափություն է դարձել այն, որ ամեն տարի մարզի դիմորդների մոտ կեսը դիմում է երևանյան բուհեր, մյուսները նախընտրում են ոչ միայն տեղի բուհերը, նաև քոլեջներն ու արհեստագործական ուսումնարանները: Միջին և նախնական […]
15:25 31.08.2019
Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում 4 տարվա ընդմիջումից հետո «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 30-ին վերաբացվել է գյուղի միակ մանկապարտեզը։ Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Այրում […]
15:17 31.08.2019
ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ արձագանքել է իր մասին տարածվող կեղծ լուրերին: «Որոշ մարդիկ իրենց շահերն առաջ տանելու նպատակով փորձում են սուտ լուրեր տարածել, թե ուսանողների այս անկեղծ ու մասշտաբային կամարտահայտությունն ուղղորդվում է իմ կողմից և, զուգահեռաբար, հրահանգավորված զանգերով, նամակներով, ուսանողների հետ զրույցներով հակաքարոզ են սկսել իմ դեմ: Ուզում եմ ընդամենն […]