16:41 26.08.2019
Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող ԲՈԿ հանձնաժողովի եզրակացությանը և կատարել հետևյալ գրառումը.
«Դիտարկումներ ԲՈԿ-ի եզրակացության շուրջ
• 2014 թվականին գիտական հանդեսում տպագրված հետազոտությանս արդյունքները, երբևէ որևէ տեղ զեկուցած չլինելով, 2016 թվականին ներկայացրել եմ Փարիզում կազմակերպված գիտաժողովին, զեկուցել եմ, ստացել մասնակիցների դրական արձագանքները, որից հետո կազմակերպիչները որոշել են տպագրել այն նաև գիտաժողովի ներկայացրած նյութերի ժողովածուի մեջ։ Դա որոշում են բացառապես գիտաժողովի կազմակերպիչները։ Անհասկանալի նպատակներով և իրավական հիմքով արատավորվում է իմ անունը՝ կիրառելով «անբարեխղճություն» հասկացությունը։
• Մենագրություններից մեկի մասին խոսելն ավելորդ եմ անգամ համարում, բայց կարճ ասեմ․ այն, որ հայոց տնտեսագիտության հզոր ակադեմիական հանրույթը «վերապահումով» է ընդունում, առանձնապես էական էլ չէ, որովհետև դա ընդամենը մեկն է ներկայացված մենագրություններից, իսկ իմ աշխատությունների քանակը 50%-ով գերազանցում էր պահանջվող քանակությունը։• Տնտեսաչափական մոդելի մեթոդաբանությունն ընտրելու համար ուսումնասիրել եմ ոչ միայն նշված աշխատությունը, այլև մի շարք այլ աշխատություններ։ Արդյունքում ստացել եմ առանձնահատուկ մոդել, որի ո՛չ անկախ փոփոխականները, ո՛չ կախյալ փոփոխականները չեն կրկնում եղած մոդելները, իսկ մոդելի տվյալներն ստացվել են հարցման արդյունքում (1004 մասնակից), որի փաստերն առկա են։ Տարբեր են անգամ վիճակագրական փաթեթները, որոնք կիրառվել են մոդելի արդյունքները վերլուծելիս։
• Հղումների հետ կապված խնդիրները և դրանց համակարգային պատճառները մի քանի անգամ հրապարակայնորեն ընդունել եմ և մեկնաբանել։• ԲՈԿ-ը ինձ չի առաջարկել լինել հանձնաժողովի անդամ և առավել ևս՝ ներկայացնել դիտարկումներս։ Եղել է միայն հետևյալը․ հեռախոսային զրույցի ընթացքում ինձ ի սկզբանե ասվել է, որ երևի ճիշտ չէ իմ մասնակցությունը, ինչին ես համաձայնել եմ և չեմ առարկել։ Իսկ դիտարկումներ ներկայացնելու մասին ընդհանրապես զրույց չի եղել։ Եթե հեռախոսային զրույցի ձայնագրությունը կա, ապա ես գործընկերներիս սիրով առաջարկում եմ հրապարակել, այլապես պիտի պնդեմ, որ փաստերը խեղաթյուրված են ներկայացվել։ Վստահ եմ, որ գործընկերներս պարզապես սխալ ձևակերպումներ են տվել կայքում և կշտկեն։
• Հանձնաժողովի կազմն այնքան խնդիրներ ունի, որ ոչ միայն զարմանք է առաջացնում, այլև այն դարձնում է ոչ լեգիտիմ։ Մասնավորապես, նրանցից մեկի ընտանիքի անդամը՝ կինը, բոլորովին վերջերս չէր հաղթահարել դասախոսների մրցույթը և դատի էր տվել համալսարանին (առանց մեկնաբանությունների)։ Հանձնաժողովի անդամների մասին այլ ուշագրավ տեղեկություններ կներկայացնեմ՝ ըստ անհրաժեշտության։ Բացի դրանից, անհասկանալի է, թե որ իրավական ակտի հիման վրա է ստեղծվել հանձնաժողովը, իրավական ինչ գործընթացով է կատարվել շահերի բախում ունեցող մի քանի անդամների ընտրությունը և ինչ իրավական ուժ ունի այդ եզրակացությունը։
• Այս ամբողջը գործընթացը որևէ աղերս կունենա տրամաբանության և օրինականության հետ, եթե ստուգվեն բացարձակապես բոլոր աշխատանքները։ Ես հաստատապես պնդում եմ, որ ստուգելու արդյունքում պարզվելու է, որ իմ աշխատանքը լավագույններից է։ Խնդրում եմ ապացուցել հակառակը։
Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ այս աննախադեպ անարդարությունը միտումնավոր չէ, և համապատասխան մարմինները, խորությամբ ընկալելով խնդիրը, կընդունեն, որ շտապել են ու սխալվել»:
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...