21:38 21.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այսօր իր նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը […]
21:10 21.08.2019
Նոր ուսումնական տարին Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցը սկսում է շենքային պայմաններն ու գույքային խնդիրները չկարգավորած: Այս պատճառները հանգեցրել են երբեմնի հեղինակավոր դպրոցում աշակերտների թվի նվազման: Վերջին 5 տարում տնօրինության դիմումները, շենքային խնդիրների լուծմանն ուղղված, անպատասխան են մնացել: Քաղաքի` ֆրանսիական թեքումով միակ դպրոցի հետագա գործունեությունը չվտանգելու համար անհրաժեշտ ֆինանսական լրացուցիչ միջոցներ գտնելու համար մանկավարժներն ու […]
15:11 20.08.2019
Դեռևս ապրիլի 15-ի կառավարության նիստից հետո էր Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել, որ դպրոցական դասագրքերն արդեն երկու փուլով հրատարակվել են, բացառությամբ Հայոց պատմության դասագրքի: Ըստ նախարարի՝ գրքի բովանդակությունը դեռ քննարկվում է: Պատմության դասագրքերի խնդրին այսօր անդրադարձել են ոլորտի մասնագետները: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարարը հստակեցրել է, որ 9-րդ դասարանցիների դասագրքում եղել է […]
15:03 20.08.2019
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է իրենց ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս արվեստն ու գիտությունը հասցնել դպրոց, օրինակ՝ հետաքրքիր է ծրագրերից մեկը, որի մատուցման ձևի մասին պատմել է վարչապետը: «Գաղափարը հետևյալն է․ պատկերացրեք մի դպրոց, պահակախմբով դպրոց է մտնում շարասյուն, ակնհայտ է, որ կարևոր բան է տեղի ունենում դպրոցում, իջնում է թիկնազորը, տարածքն ուսումնասիրում են, […]
14:55 20.08.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի հետ այսօրվա աշխատանքային քննարկման ավարտին առաջարկեց, որ հաջորդ հանդիպմանը քննարկեն գիտության ու հուշարձանների խնդիրները: Վարչապետն ասաց, որ իր համար կարևոր է այս նախարարությունը: «Ինձ համար սա ՀՀ բովանդակության նախարարությունն է, ռազմավարական նշանակություն ունի, ինչքան էլ ասեք, որ միացումը բարդություն ունի, ես կարծում եմ, որ դիպուկ բան է, մեր տրամաբանության մեջ […]
14:52 20.08.2019
Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվում էր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց դպրոցների ընդունելության նոր համակարգի առավելությունները, նշեց, որ ծնողը շփում չի ունենում դպրոցում, մտնում է, գրանցվում է 15 օրվա ընթացքում, երեխայի ընդունելության ժամանակ դպրոցի հետ առնչություն չի ունենում: Բացատրեց, որ տեղերը սահմանվել են լիցենզիայով: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարզեցված է, […]
14:44 20.08.2019
Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Շագոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում դիմել է ՀՀ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին` խնդրելով իրեն ազատել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից: «Բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին: Նման վերաբերմունքով՝ […]
13:41 20.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի հետ աշխատանքային քննարկման ընթացքում նշել է, որ դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար: Խոսել են նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին. «Ֆինանսական բանաձևի հետ կապված ունենք խնդիր, մեկ տարի է ՝ վերափոխվում է, խոսել ենք, որ մի դրույքի համեմատ տարբեր դպրոցներում տարբեր դրույքաչափեր կան, ունենալու ենք նոր բանաձևով […]
13:19 20.08.2019
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել վերանորոգվող դպրոցների ծրագիրը, նշել է, որ մեկ ամիս առաջ մի նախագիծ են ընդունել, որով լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են իրականացնելու: Համաշխարհային բանկի միջոցներով 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները սկսվել են, խնայված միջոցներով ավելացել է ևս մեկը: Նա զեկուցել է նաև, որ հաջորդ տարի փոքր դպրոցների մեծ ծրագիր ունեն. 21 փոքր […]
13:08 20.08.2019
Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային քննարկման ընթացքում Արայիկ Հարությունյանը խոսել է դպրոցներից մեկի մասին, որտեղ ընդամենը երկու աշակերտ է հաճախում: Պատմել է. «Ունենք դպրոց, որը հիմա փակում ենք, իհարկե, որտեղ երկու աշակերտ կա, ու կատակում են երբեմն, թե նրանք մեր ամենաթանկ աշակերտներն են, ասում են մի հատ «Մերսեդես» մեքենա գնեք, իրենց վարորդ […]
13:05 20.08.2019
Եթե համայնքներում մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվն ավելանա, ապա կլուծվի ոչ միայն կրթական, այլև տնտեսական խնդիր: Այս հարցն են ուղիղ եթերում քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարար Արայիկ Հարությունյանը: Նրանք քննարկել են նախադպրոցական կրթությունը պարտադիր դարձնելու հարցը, վարչապետն ասել է. «Ինչպես մենք խնդիր ունենք, որ 6 տարեկանից բարձր պետք է հաճախեն դպրոց, այնպես էլ խնդիր դնել, […]
12:25 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը նրանք սկսել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների խնդիրների քննարկմամբ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է, որ նոր նախակրթարաններ են կառուցվում 8 մարզերում, ընդհանուր թվով 18 նախակրթարան, դիմել են մարզերին իրենց ցանկությունները հավաքելու համար, կան և համաֆինանսավորմամբ կառուցված կամ ամբողջությամբ պետբյուջեով, իսկ […]
11:56 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ շարունակում է ուղիղ հեռարձակվող հանդիպումների շարքը: «Աշխատանքային հանդիպում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ է եղել:
17:43 19.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել դիպլոմների տրամադրման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. «Ավարտական դիպլոմների տրամադրման հետ կապված որևէ խնդիր չկա: Ի պատասխան բուհերից մեկից ստացված բողոքի, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը չի տրամադրում շրջանավարտների ավարտական դիպլոմները, հարկ ենք համարում պարզաբանել, որ ավարտական քննություններում դրական գնահատական ստացած ուսանողներին պետական նմուշի դիպլոմներ հանձնում են բուհերը, այլ ոչ թե […]
13:44 17.08.2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր հասցեին հնչող քննադատություններին: «Իմ ամբողջ վճռականությամբ և հոգեբանական ամրությամբ հանդերձ՝ պետք է խոստովանեմ՝ երբեմն փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում, բա քեզ պե՞տք է, վայելի’ր, էլի, կյանքդ: Հետո սկսում եմ կարդալ ուսանողների, շրջանավարտների, […]
13:25 17.08.2019
«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին մասնակցող գործարարներից մեկը հետաքրքրվեց՝ կա՞ն հատուկ ծրագրեր, որոնց դիմելով՝ կարող են ոսկերչական գործունեությամբ զբաղվող կազմակերպության համար կադրեր ունենալ: «Եթե մենք կազմակերպենք՝ շատ թանկ է լինելու ազգաբնակչության համար: Պետական աջակցություն կարո՞ղ ենք ակնկալել, որ կադրեր պատրաստենք և դրա վրա ժամանակ ու ռեսուրսներ չծախսենք»,- հետաքրքրվեց նա: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
12:00 17.08.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն հանդիպեցին Հայաստանում Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսի, հաղորդակցության բաժնի տնօրեն Նարեկ Ղազարյանի և ընդունելության բաժնի տնօրեն Ալինա Զոհրաբյանի հետ: Հանդիպման նպատակն է Սփյուռքում Հայաստանը ճանաչված ու նախընտրելի դարձնել նաև իր բարձրորակ կրթությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սփյուռքում Հայաստանի կրթական հնարավորությունների մասին տեղեկացվածությանը, կրթության միջոցով […]
15:37 16.08.2019
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանը ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման կարևորությունը։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ միջին մասնագիտական կրթության զարգացումը մեր կրթական համակարգի առաջնահերթություններից է, և ուշադրությունն այդ ոլորտին նպատակ ունի լուծել […]
14:34 15.08.2019
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտարարել է «քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում»։ Իր գրառմամբ պատգամավորն ակնկալում է նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։ Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ կամ առնվազն կեսը՝ […]
13:42 15.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դպրոցական դասագրքերն արդեն երկու փուլով հրատարակվել են: Նա տեղեկացրեց՝ այժմ քննարկվում է Հայոց պատմության դասագրքի բովանդակությունը: «Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ: Որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բան են գրում: Դա քննարկվում է, մնացած բովանդակային հարցերի հետ կապված՝ […]
13:12 15.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տնտեսագիտական համալսարանում ստեղծված իրավիճակին: Նա նշեց՝ յուրաքանչյուրը իր գործելաոճի հետ կապված՝ կգա եզրակացությունների ու այդ ուղղությամբ բարելավումներ կլինեն: Հարցին՝ հարի՞ր պահվածք էր, որ հրապարակվում էր փորձառու դասախոսի սնվելու կադրը, այն դեպքում, երբ վերջինս խոստովանել էր՝ օրվա ընթացքում չէր […]
19:20 14.08.2019
Շիրակի մարզն այս ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության, և առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն ոչ թե հատուկ, այլ հանրակրթական դպրոցներում: Սեպտեմբերի մեկից ներառական ծրագիրը կտարածվի մարզի բոլոր 169 դպրոցներում: Մինչ այս ներառական կրթություն իրականացնելու իրավունք ունեին քաղաքային ու գյուղական 29 դպրոցներ: Համընդհանուր ներառականությանն անցնելու համար որոշ դպրոցներում շենքային ու գույքային […]
16:30 14.08.2019
Օգոստոսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոնա Պողոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ՀԱՀ նորանշանակ նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համալսարանի և Արցախի […]
14:40 14.08.2019
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում դեսպան Ուռիոլաբեիտիան ներկայացրել է Հայաստանում իր աշխատանքի արդյունքները կրթության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես, Հայաստանի ուսումնական հաստատություններում իսպաներենի դասավանդման ու լեզվի իմացությունը ստուգող միջազգային քննությունների անցկացման, մասնագետների վերապատրաստման և […]
19:03 13.08.2019
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: Գեղամ Գևորգյանի մեկ այլ հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ […]
13:15 13.08.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ԵՊԲՀ-ն ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար: «ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ»,- մասնավորապես գրել է Մուրադյանը:
19:20 12.08.2019
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարությունից, այս տարվա կարգախոսն է «Փոխակերպելով կրթությունը», օրվա խորհուրդը` երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը: «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքում փորձագիտական գնահատականներով և SMS քվեարկությամբ 2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Վանաձորը: Երիտասարդական մայրաքաղաքն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, […]
18:43 12.08.2019
Գյումրեցի երիտասարդության ներուժը, նախաձեռնողականությունը բարձր են գնահատել պետական կառավարման ոլորտի պատասխանատուները, որոնք համոզված են, որ երկրի զարգացման գործում վերապահված դերը երիտասարդները պատրաստ են ստանձնել: Բայց արագ փոփոխությունների դարում մեծանում է կրթության դերը: Հենց այս թեման են քննարկել կրթության ոլորտի փորձագետները, որոնք խոսել են փոխակերպվող կրթական համակարգից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Իսկ ի՞նչ է […]
15:45 12.08.2019
ՀՊՏՀ մի շարք դասախոսներ այսօր հավաքվել էին համալսարանի շենքի առջև և իրենց բողոքի ձայնն էին արտահայտում: Նրանք նշում էին, որ դասախոսների շրջանում անցկացված մրցույթն ապօրինի է, բացի այդ, նրանց մեկնաբանմամբ, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը գրագողություն է: Իրենց դժգոհությունները, սակայն, նրանք չկարողացան արտահայտել Հայրապետյանի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում: Նրանց ներս չթողեցին՝ պատճառաբանելով, թե լրագրողների հետ […]