21:40 27.03.2019
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը հարց է ուղղել Կրթության Ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի վերաբերյալ: Պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով այն լայնամասշտաբ բարեփոխման ծրագրերը, որ Կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է իրականացնել, կարելի է մասնաճյուղերը փակելու փոխարեն դրանք դարձնել մեթոդաբանական կենտրոններ: Ինչին ի պատասխան՝ կրթության […]
17:42 27.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Ձեզ է պատկանում արտահայտությունը, որ «մեզ պետք չեն այնպիսի ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դուռ են փակում»: Այսօր նույնպես, ինչպես նախկինում մի քանի անգամ, հատուկ ընդգծեցիք Ձեր ղեկավարած կառույցի կողմից աշխատանքի խրախուսման քաղաքականությունը, ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք ՀՀ-ում […]
13:12 27.03.2019
Հայաստանում չպետք է հետապնդվեն բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Խոսքը այն մասին է, որ բոլորը վճարելու են 20 տոկոս եկամտային հարկ, ու բարձր աշխատավարձ ունեցողների համար դա նշանակում է, որ նրանց հարկերը զգալիորեն նվազելու են։ Այս հարցին անդրադառնալիս ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը համաձայն չէ այն մտայնության հետ, թե եկամտային հարկի նվազեցումը սոցիալական […]
20:00 26.03.2019
2018 թվականի մարտ ամսից Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող «Գիտելիք» հայկական դպրոցի հիմնադիրներ Լիլիթ Հակոբյանն ու Մասիս Առաքելյանը Գերմանիայի Մեքլնբուրգ-Ֆորպոմերն նահանգի Գրայֆսվալդ և Ռոսթոք ամենամեծ քաղաքներում հունվարին բացել են «Գիտելիք» դպրոցի մասնաճյուղերը: Այս քաղաքներում հայկական կազմակերպություններ, միություններ չկան, իսկ այնտեղ ապրող հայերի շփումը սահմանափակվում է միայն միմյանց հանդիպելու կամ տուն գնալու մակարդակով: Լիլիթն ու Մասիսն առաջինն են, […]
18:46 26.03.2019
ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր, երբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի, խոսել է նաև այն մասին, թե ինչքանով են հավաստի այն տեղեկությունները, որ ինքն է հավակնում ԵՊՀ ռեկտոր դառնալ: «Զարմանալի է, որ հոդվածագիրը գիտի իմ երազանքների մասին: Կխնդրեի նրան իմ այլ երազանքներն […]
18:37 26.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` այսօր՝ մարտի 26-ին, կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ժամեր անց հաղորդում է ստացվել նաև, որ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է նույն դպրոցի տնօրենը: […]
18:31 26.03.2019
ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի: «Ես չէի ուզենա մեկնաբանել վարչապետի խոսքը, ես կասեմ իմ կարծիքը: Դա մեկ բուհին չի վերաբերում, վարչապետը ևս նշեց, որ դա բուհական համակարգին է վերաբերում: Դա վերաբերում է թե´ կրթության որակին, թե´ կրթական […]
15:06 26.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը, խոսելով գրագողության կանխարգելմանը միտված օրենսդրական նախագծի մասին, նշեց՝ խնդիրները լուծելու կամ դրանց արձագանքելու երկու ճանապարհ կա՝ փաթեթային և իրավիճակային-օպերատիվ: «Պետք չէ մտնել ծայրահեղ դաշտ, ասել՝ այս խնդիրը պետք է լուծվի միայն փաթեթային, կամ միայն իրավիճակային ճանապարհով: Այս նախագիծը երկրորդ ճանապարհն է ընտրում: Սա նաև պետության դիրքորոշումն է կրթության […]
15:04 26.03.2019
«Ուսանողը կարողանում է վարձը մուծել ամսական կտրվածքով տվյալ բուհում ուսումնական տարվա չափով՝ ըստ ուսումնական տարվա ամիսների»,- Ազգային ժողովում իր նախագծի մեջ արված փոփոխությունների մասին այսօր նշեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նրա նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ ուսանողներին հնարավորություն տրվի ուսման վարձերը վճարել ոչ թե կիսամյակ առ կիսամյակ, այլ ամիս առ ամիս՝ նրանց վրա եղած ֆինանսական […]
15:02 26.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ԱԺ մարտի 26-ի նիստում անդրադարձավ տեսակետին, որ Հայաստանում «վճարում են չսովորելու համար»: Դա, ըստ պատգամավորի, դրդապատճառ ունի: «Չսովորելու համար վճարում են, այսինքն՝ դիպլոմը պետք է, որ հետո այն ստացողը տեղավորվի մի տեղ, հենց խնդիր լուծվի, որ դիպլոմը նշանակություն չի ունենալու, գիտելիքն է ունենալու, հաստատ որևէ մեկը չի վճարելու […]
14:56 26.03.2019
Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ […]
14:44 26.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը, մարտի 26-ին խորհրդարանում անդրադառնալով դիպլոմայինների ու կուրսայինների վաճառքն արգելելու օրենսդրական նախաձեռնությանը, նշեց՝ միայն գովազդն արգելելով՝ խնդիրը չեն լուծում, դա պետք է քրեականացվի: «Եթե անձը տարբեր ձևերով գնում է կեղծ դիպլոմ, ատեստատ, դա քրեական արարք է: Մարդիկ գնում են դիպլոմային աշխատանք՝ չստանալով կրթություն, չունենալով այդ հմտությունները, օրինական ճանապարհով ստանում […]
14:32 26.03.2019
«Այն, որ մենք ապագա ուսանողին copy-paste-ի լուրջ արվեստին սովորեցնում ենք ավելի վաղ հասակից, դա հասկանալի է, որովհետև ռեֆերատներ կամ նմանատիպ այլ աշխատանքներ մենք երեխաներին հանձնարարում ենք հանրակրթական դպրոցում և ուղղակի վերցնում ենք ու դնում ենք այս ռեֆերատները դարակում, որևէ կերպ սրան չենք անդրադառնում»,- Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Քննարկումը վերաբերում էր […]
14:14 26.03.2019
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
14:07 26.03.2019
Խորհրդարանում կուրսային-դիպլոմայինների վաճառքի գովազդի արգելման նախաձեռնության քննարկումը վերաճեց կրթական խնդիրների քննարկման, և պատգամավորները որոշակիորեն շեղվեցին բուն թեմայից։ Նրանցից Էդգար Առաքելյանը որոշեց անդրադառնալ ընդհանուր խնդրի ու կոչով դիմեց ծնողներին։ «Հարգարժա՛ն քաղաքացիներ, եթե տեսնում եք, որ Ձեր երեխան իր դպրոցական ուսումնառության 12 երկար ու ձիգ տարիների ընթացքում առանձնապես սեր չունի ընթերցանության հետ, գիտելիքի, գիտության հետ, ունի միջինից […]
14:03 26.03.2019
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մարտի 26-ին խորհրդարանում անդրադարձավ գրագողության կանխարգելմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը: Անափիոսյանը նշեց՝ կառավարությունը, հաշվի առնելով, որ այս օրենքի կարգավորման առարկան խիստ կարևոր է, գտնում է, որ այս պահի դրությամբ սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար կարգավորում է և լուծում, որովհետև կարծում են, որ կարող է կարիք լինել և կարիք կա ավելի համալիր […]
14:01 26.03.2019
«Վարչապետի հայտարարությանը ես մեկնաբանություն չեմ կարող տալ, դուք իրեն կամ իր լրատվական ծառայությանը պետք է հարցնեք: Վարչապետը հայտնել է իր կողմից ընդհանուր կարծիք՝ ոչ անձնավորված, ես ի՞նչ կարող եմ ասել»,- մարտի 26-ին լրագրողներին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի՝ կառավարության արտահերթ նիստում արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական […]
13:45 26.03.2019
«Շատ պարզ, ընթեռնելի ձևով այդ ամենը ներկայացվեց, և դուք բոլորդ գիտեք նրանց մասին»,- մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է վարչապետի՝ մարտի 25-ին արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողի այն հարցին` արդյո՞ք խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին […]
13:39 26.03.2019
Մանդակունի, Տաթևացի, Խորենացի, Որոտնեցի, Այգեկցի․ սրանք այն մեծություններն են, որոնց կրողն է հայ հասարակությունը, բայց խորհրդարանում դեռ քննարկվում է կուրսային ու դիպլոմային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների գործունեության գովազդն արգելելու հարցը։ Այս մասին այսօր խորհրդարանում նախագիծը քննարկելիս ասաց պատգամավորներից Գոռ Գևորգյանը։ «Մեր բուհական-կրթական համակարգում կա խնդիր, որը թույլ չի տալիս, որպեսզի մենք հպարտությամբ ասենք՝ այո՛, մենք ենք […]
13:35 26.03.2019
Դիպլոմային, կուրսային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների ծառայությունների գովազդներն արգելելու մասին նախագիծն Ազգային ժողովում քննարկելիս պատգամավորներից Միքայել Զոլյանը հետաքրքրվեց՝ Հայաստանում կա՞ն պլագիատը բացահայտող համակարգեր։ Նախագիծը ներկայացրած պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը մինչև վերջերս ԿԳ նախարարի տեղակալն էր, ասաց, որ այդպիսի համակարգեր կան։ Դրանցից օգտվում է մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Մյուս բուհերը, ըստ պատգամավորի, այնքան էլ ոգևորված չեն այդպիսի […]
13:26 26.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, խոսելով կուրսայինների ու դիպլոմայինների գովազդն արգելելու նախագծի մասին, առաջարկեց փոխել ստանդարտները, այն պատճառը, որ ծնում է նման հետևանք, վերացնել, որ այլևս ընդունելի չլինեն նախկին տեսքով ատենախոսությունները, գիտական աշխատանքները, այս արատավոր պրակտիկայից ձերբազատվեն: Նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նկատեց՝ համացանցի դեմ պայքարը հողմաղացների դեմ պայքար […]
13:22 26.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանում մարտի 26-ին ներկայացրեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Հովհաննիսյանը նշեց, որ գործընկերներից շատերը դասավանդում են բուհերում, տարիներ շարունակ տեսել են, գիտեն՝ ինչպես են այդ գրասենյակները տարբեր տեսակի կուրսայիններ, դիպլոմայիններ վաճառում՝ դրանով ազդում կրթության որակի վրա: «Խնդիրը […]
13:12 26.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանին, ով նախագծով առաջարկում է արգելել կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքների վաճառքը, նշեց՝ գնահատում է ուսանողներին նման ծառայություններից օգտվելուց հետ պահելու նրա ջանքերը: Սամսոնյանն ասաց՝ նախագծում նշվում են գովազդային այն տեսակները, որ իրավասու մարմինների վերահսկողության տակ են, մինչդեռ հնարավոր է օգտագործել […]
17:23 25.03.2019
ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դիմում-նամակի մեջ ասվում է. «Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավատալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները: Մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ ենք […]
15:34 25.03.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության մարտի 25-ի նիստի ժամանակ անդրադարձավ դպրոցներում «ինֆորմատիկա» առարկայի և ռոբոտաշինության դասավանդմանը: Նախարարը նշեց՝ հետագայում ենթադրվում է, որ որևէ կերպ այս ամենը կներառվեն իրար մեջ, որ զուգահեռ գործընթացներ չլինեն, քանի որ պետությունը և՛ առարկաները, և՛ ուսուցման կուրսերը, ամենն իրականացնում է, որ զուգահեռ գործընթացներ չլինեն: «Արմաթ»-ը, լինելով հաջողակ ծրագիր, ինչ-որ փուլում […]
15:14 25.03.2019
ՀՀ կառավարությունը մարտի 25-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «1148 Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի «11006 Արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից» միջոցառման իրականացման համար 2019 թվականի պետական բյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացում անել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին: Զեկուցող, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին դիմելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ […]
14:54 25.03.2019
Այն ռեկտորները, որ բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Մարտի 25-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա իր հստակ դիրքորոշումն է: «Թող սեղաններն ու բազկաթոռները ճանկռտեն, բայց ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարությունը անելիք չունեն, թող գնան […]
14:28 25.03.2019
ՀՀ կառավարությունը մարտի 25-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի որպես դրամաշնորհ հատկացնել 352,226.5 հազար դրամ: Զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախորդ նիստին այս հարցը բարձրացվել է, քննարկվել, որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել կազմակերպությանը, որ […]
13:54 25.03.2019
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն այսօր դասադուլ են անում՝ ի պաշտպանություն իրենց փոխդեկան Էդգար Քալանթարյանի: ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանից SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ՝ ինչն է փոխդեկանի՝ աշխատանքից հեռանալու պատճառը: «Ես գիտեմ, որ Քալանթարյանը դիմում է գրել, որը դեռ մակագրված չէ: Նա այդ մասին հրապարակում է արել «Ֆեյսբուքում», դրանից հետո ուսանողները որոշել են բողոքի ակցիա անել […]