TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սթափվե՛ք և զբաղվե՛ք մանկավարժությամբ. Արարատի մարզպետի կոչը դպրոցների տնօրեններին

12:08 19.09.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է մարզի դպրոցների տնօրեններին: «Արարատի մարզի հարգելի և ոչ այնքան հարգելի դպրոցների տնօրեններ, կոչով դիմում եմ հատկապես Ձեզ: Եթե Ձեզ թվում է, որ դուք շարունակելու եք աշխատել նախկինի պես և թափուր տեղերի համար հայտարարված բաց մրցույթին դիմած քաղաքացիներին կարող եք մերժել` ասելով, որ իզուր եք դիմում, […]

̰
Թատերական ինստիտուտի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում

11:50 19.09.2018

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առջև մոտ 30 ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում: Վերջիններիս դժգոհության առիթ են դարձել բուհում ստուգումների արդյունքում արված կոռուպցիոն բացահայտումները: Ուսանողները բողոքում են ռեկտորատի դեմ, նրանք պահանջում են, որ օրեր առաջ ոստիկանության արած բացահայտումները մինչև վերջ արվեն ռեկտորատի կողմից: Ակցիային ներկա են «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները` Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Ուսանողներին […]

̰
Ախորժակը ծագում է ուտելիս, իսկ գաղափարները` խոսելիս. գերմանահայ PR մասնագետ Վազրիկ Բազիլը Երևանում է

17:32 18.09.2018

Գերմանացի հայտնի ճառագիր, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ, Գերմանիայի Սաքսոնիա նահանգի ներքին գործերի Ռազմավարական PR-ի պատասխանատու Վազրիկ Բազիլն այսօր հյուրընկալվել էր Երևանի պետական համալսարանում: Բազմաթիվ ճանաչված քաղաքական գործիչների համար թիրախավորված ճառեր գրած ծագումով հայ  մասնագետը հայերենով դասախոսություն ընթերցեց ճառագրության մասին: Նա ներկայացրեց ճառագրության հիմնական սկզբունքներից մեկը. «Ախորժակը ծագում է ուտելիս, իսկ գաղափարները` խոսելիս: Շատ կարևոր […]

̰
ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են նախագահի նստավայրում

16:50 18.09.2018

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Դեռ մինչև Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը, ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ, Արմեն Սարգսյանը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում հանդիպել նրանց հետ: Այսօրվա հանդիպմանն ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախագահին, ներկայացնել իրենց առաջարկությունները և մտահոգությունները: Նրանց մասնավորապես հետաքրքրել են շնորհալի երիտասարդներին կրթաթոշակների […]

̰
Սեպտեմբերի 17-ն աշխատանքային օր է

14:37 14.09.2018

Ի գիտություն ուսումնական հաստատությունների աշխատողների և սովորողների,  ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը` Խաչվերաց տոնին հաջորդող երկուշաբթի օրն աշխատանքային է: Ուստի, ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով:  

̰
Գյումրեցի հայրենադարձ աշակերտները ցանկանում են հայերեն գրել ու կարդալ սովորել

23:01 12.09.2018

Նոր ուսումնական տարում Շիրակի մարզի դպրոցներ են ընդունվել 130 հայրենադարձ աշակերտներ։ Մեր հայրենակիցները  հայրենիք են վերադարձել  հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Թուրքիայից, Սիրիայից ու Եվրոպական երկրներից։ «Հետ ենք վերադարձել, մեծ հույս ունենալով, որ ամեն ինչ պիտի լավ լինի, որ մեր երեխաները մեծանան իրենց հողում, ծանոթ լինեն իրենց հայրենիքին, քանի որ ինչքան էլ ծնողը ուզենա օտար երկրներում  […]

̰
Հայաստանում ստեղծվել է առաջին ռազմամարզական ճամբարը

13:42 12.09.2018

Բարեկարգվելուց հետո Վայոց ձորի Արատես համայնքում բացված համանուն ճամբարային դպրոցում կբացվի նաև Հայաստանում առաջին ռազմամարզական ճամբարը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Հենց այս կրթահամալիրն է Արատեսի ճամբարի նախաձեռնության հեղինակը: «Մենք գնում ենք անընդհատ կառուցման ճանապարհով»,-խոսելով «Դպրոց բնության գրկում» նախագծի մասին՝ ասել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: […]

̰
Ժամանակակից զարգացած աշխարհում չենք տեսնի փայտե գրատախտակներ. Տիգրան Ուրիխանյան

11:00 12.09.2018

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում նոր մարդ չէ, հնարավորություն է ունեցել հանդիպել և խոսել բոլոր խմբակցությունների հետ և ներկայացրել իր աշխատանքային ծրագրերը: Իր ծրագրային ելույթում հանձնաժողովի նախագահի թեկնածու […]

̰
Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրենի մրցույթում թեկնածուների աննախադեպ ակտիվություն է

23:37 11.09.2018

Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցում անցկացվել է տնօրենի արտահերթ մրցույթ: Նախկին տնօրեն Արսեն Ալեքսանյանի հեռանալուց հետո արդեն 3 ամիս է` դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է։ Հիշեցնենք`Արսեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու վերաբերյալ, ինչի հետևանքով պետությանը հասցվել է 11 […]

̰
Շիրակի մարզում դպրոցները 2019 թվականից կանցնեն համընդհանուր ներառական համակարգի

18:50 11.09.2018

2019 թվականից դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական համակարգի։ Կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի անցումը ի՞նչ լուրջ խնդիրների կհանգեցնի և որո՞նք են դրական կողմերը: Հարցերն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը քննարկել է մարզի այն դպրոցների տնօրենների հետ, ովքեր մի քանի տարի է՝ իրականացնում են ներառական ծրագիրը: Խնդրահարույց են դպրոցների շենքային պայմանները, որոնք հնարավորություն չեն […]

̰
Մասնագիտական խորհուրդներում առկա են կոռուպցիոն սխեմաներ. Սմբատ Գոգյան

17:54 11.09.2018

ԲՈԿ-ում գործունեություն ծավալող 60 մասնագիտական խորհուրդների մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտումով: Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Իր խոսքով՝ անցած ամիսների ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ մասնագիտական խորհուրդներում առկա են կոռուպցիոն սխեմաներ ու հաճախ անտեսվում են որակն ու չափանիշները: «Մինչդեռ գոյություն ունի կառավարության կողմից հաստատված կանոնակարգ, թե […]

̰
Հայաստանը կրթական համաձայնագիր կկնքի Տաջիկստանի հետ, իսկ Իրանին չի բավարարում հայկական բարձրագույն կրթությունը

12:28 11.09.2018

ԱԺ նիստում այսօր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և կոչումների փոխճանաչման համաձայնագիրը: Նախարարի խոսքով՝ համաձայնագրով ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների դիպլոմները և վկայագրերը: Դա կարևոր է մեզ համար, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ կրթական ոլորտի համագործակցությունը խորանա և բարձրագույն կրթությունը միջազգայնացվի: Արայիկ Հարությունյանի ելույթի […]

̰
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնններն ամփոփում են վերջին 1 տարվա աշխատանքի արդյունքները

17:33 08.09.2018

Ի՞նչ են սովորել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները վերջին մեկ տարում: Կենտրոնն ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում, որը կոչվում է «Պորտֆոլիո»: Այսօր համաթումոյական հերթական պորտֆոլիոյի ներկայացման օրն էր: Հայաստանի և Արցախի «Թումո» կենտրոններում սաները ներկայացրել են կազմակերպված հատուկ դասընթացների արդյունքում իրենց հեղինակած աշխատանքները: Գրաֆիկական դիզայն, ֆիլմերի և խաղերի ստեղծում, նոր մեդիա, ծրագրավորում և ռոբոտաշինություն. Գյումրիի […]

̰
ԿԳ նախարարը հանդիպել է ALICE ծրագրի պատասխանատու Ֆեդերիկո Անտինորիի հետ

14:47 08.09.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության՝ CERN-ի հիմանական ծրագրերից մեկի՝ ALICE-ի պատասխանատու Ֆեդերիկո Անտինորիի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարի «Ֆեսյբուքի» էջից: «Քննարկեցինք ծրագրում հայ մասնագետների հետագա ներգրավվածության հարցերը, որոնք քննարկման առարկա կդառնան նաև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարության հետ։ Հրավեր ստացա այցելելու Շվեյցարիա՝ CERN-ի ղեկավարության հետ հանդիպելու համար»,- նշել […]

̰
Գագիկ Համբարյանը կոչ է անում Լևոն Բարսեղյանին լուծարել ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը

13:18 07.09.2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կոչով դիմում է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին. «Հարգելի´ պարոն Բարսեղյան Շուտով տեղի է ունենալու ՇՊՀ ռեկտորի ընտրություն, սակայն համալսարանի կողմից հոգաբարձուների խորհրդում ներկայացված 12 անդամներից 6-ը պրոֆեսորադասախոսական կազմից են, ովքեր ընտրվել են բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ընդ որում` հաստատվելով ոչ լեգիտիմ գիտական խորհրդի կողմից: Խնդրում ենք որպես ՇՊՀ-ի հոգաբարձուների […]

̰
Ժամկետային զինծառայողը պետք է գիտելիքների պաշարն ավելացրած դուրս գա բանակից. ԿԳ նախարար

13:13 07.09.2018

Պաշտպանության նախարարությունում մեկնարկել է եռօրյա գիտական կոնֆերանս, որի առանցքում ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումներն են: Այսօրվա քննարկումները հիմնականում վերաբերում էին կրթական ոլորտին, սպառազինությանն ու անձնակազմի մարտունակությանը: Կոնֆերանսի մասնակիցները խոսել են այն մասին, որ ծառայության երկու տարիների ընթացքում ժամկետային զինծառայողը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքների պաշարը, այլև պետք է համալրի այն: Կոնֆերանսին ներկա ՀՀ կրթության և գիտության […]

̰
Սուրեն Պապիկյանը դասախոսություն է կարդացել իր նախկին աշակերտների համար

19:41 03.09.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց, որտեղ 7 տարի դասավանդել է հայոց և համաշխարհային պատմություն առարկաները: Այս անգամ նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի թիվ 54 դպրոցում էր՝ ոչ թե որպես ուսուցիչ, այլ դասավանդող հյուր: Այցի նպատակը նախկին աշակերտներին հանդիպելը, ներկա անելիքները քննարկելն ու ապագա […]

̰
Գեղաշենի դպրոցի տնօրենի նկատմամբ «խիստ նկատողություն» է կիրառվել

19:07 03.09.2018

Մի շարք դժգոհությունների հիման վրա՝ այսօր Կոտայքի մարզպետի կողմից գրություն է ուղարկվել Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանին՝ պարզելու աշակերտներին միատիպ համազգեստներ պարտադրելու մասին տեղեկատվության իսկությունը. այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի էջը: Ըստ ներկայացված բացատրության՝ դպրոցի աշակերտները պարտադրաբար կրում են միանման համազգեստ, ինչն անթույլատրելի է՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի 22.06.2018 […]

̰
Մոնթե Մելքոնյան վարժարանում մեկնարկել է ուսումնական նոր տարին

16:36 03.09.2018

ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է եղել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մաղթելով արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն՝  պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատության սաներին հորդորել է  բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը: Ըստ […]

̰
Մեր այս փոքր, բայց թանկարժեք հայրենիքը դարձրեք աշխարհում լավագույններից մեկը. նախագահը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին

16:04 03.09.2018

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կրթահամալիրում, ծանոթացել հիմնական ենթակառուցվածքներին, ուսումնառության պայմաններին ու հնարավորություններին: Կրթահամալիրի նախադպրոցական, տարրական, հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրապետության նախագահը զրուցել է սաների և ուսուցիչների, առանձին կրթական ծրագրերի մասնակից աշակերտների հետ: Կրթահամալիրի տնօրենը նախագահին […]

̰
Պէյրութի մէջ հայկական նոր վարժարան. հոկտեմբերին իր դռները պիտի բանայ Ռաուտայի Մխիթարեան վարժարանը

12:54 03.09.2018

Հակառակ երկրին մէջ գլուխ բարձրացուցած տնտեսական դժուարութիւններուն Պէյրութի մէջ հայկական նոր վարժարան մը պիտի բանայ իր դռները։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկութիւն ստացաւ Պէյրութի իր աղբիւրներէն։ Նշենք,  որ վարժարանը մաս պիտի կազմէ աշխարհով մէկ  տարածուած Մխիթարեան վարժարաններու ցանցին եւ պիտի գործէ  Վատիկանի կողմէ նշանակուած Գերպ. Լեւոն արք. Զէիքեանի անմիջական նեցուկովը, որ կը համարուի Մխիթարեան գլխաւոր   պատասխանատուն: Վարժարանը […]

̰
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ուսումնական տարվա առաջին օրը հյուրընկալել է նախագահ Սարգսյանին

11:20 03.09.2018

Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նախագահը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքներին, անձամբ շփվել սաների հետ: Նախագահը հետաքրքրվել է՝ տեղի  բնակիչների երեխաների քանի՞ տոկոսն է հաճախում կրթահամալիր, ինչին ի պատասխան Աշոտ Բլեյանն […]

̰
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են ԿԳ նախարարին

23:21 01.09.2018

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով դպրոցի տնօրենի հրաժարականը։ Նամակն ամբողջությամբ՝ ստորև․ «Հարգելի՛ պարոն նախարար, Ձեզ են դիմում Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհ են գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակից: Արդեն 30 տարուց ավելի է՝ դպրոցը ղեկավարում է Լևոն Պողոսյանը: Նրա ղեկավարման տարիներին դպրոցի կրթական մակարդակն […]

̰
Գիտելիքն ու կրթությունը հայ ժողովրդի մեծագույն արժեքներից են եղել. Աշոտ Հակոբյան

18:47 01.09.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն  այցելել է Երևանի Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց։ Կարևորելով գիտելիքի ու դպրոցի դերը պետության զարգացման գործում` Աշոտ Հակոբյանը նշել է, որ բոլոր ժամանակներում  և շատ կարևոր է, որպեսզի ներկա սերունդը ևս գիտակցի կրթության դերը կյանքում, կատարելագործի իր գիտելիքները, դառնա այն մասնագետը, որը կկարողանա լուրջ ներդրում […]

̰
Սեպտեմբերի 1-ին Վալերիյ Օսիպյանն այցելել է հարազատ դպրոց

18:19 01.09.2018

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոց է այցելել և հանդիպել իր ուսուցչուհի Անժելա Յակովլևնային, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նշվում է, որ Գիտելիքի օրվա միջոցառումն, ինչպես բոլոր դպրոցներում, այստեղ էլ սկսվել է Տերունական աղոթքով։ «Հայր մերին» հաջորդել է պետական օրհներգը։ Ոստիկանության պետը Գիտելիքի օրվա առթիվ դպրոցականներին ուղղված շնորհավորական […]

̰
Սովորելու հարցում երևի լավ օրինակ չեմ. Արմեն Սարգսյան

18:10 01.09.2018

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ առաջադիմություն է ունեցել դպրոցում: «Ամաչելով պետք է ասեմ՝ բոլոր 10 տարիները, հետո համալսարանի բոլոր 5 տարիները ոսկե մեդալ եմ ունեցել, լենինյան թոշակառու էի»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով կատակել, որ ինքը երևի լավ օրինակ չէ:

̰
Ճգնաժամային կառավարման ակադեմիայում պատրաստվում են երկրի ու քաղաքացու անվտանգությունն ապահովող պատասխանատու մասնագետներ. ԱԻ նախարար

18:02 01.09.2018

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին Գիտելիքի օրվա կապակցությամբ ողջունել ու բարի երթ են մաղթել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՃԿՊԱ ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը: «Ակադեմիայում պատրաստում են երկրի և քաղաքացու անվտանգությունն ապահովող մասնագետներ, ուստի պետության անվտանգության հարցում ձեր պատասխանատվության չափն անհամեմատ մեծ է: Դուք գործ եք ունենալու մարդկային կյանքի հետ, […]

̰
Արայիկ Հարությունյանն այցելել է Սարդարապատի միջնակարգ դպրոց

17:53 01.09.2018

Այսօր առավոտյան ՀՀ ԿԳ նախարարը եղել է Սարդարապատի միջնակարգ դպրոցում և մասնակցել տոնական օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրառում են տեղադրել և կից հրապարակել  լուսանկարներ: Նախարարը մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ եղել է Սարդարապատի միջնակարգ դպրոցում, մասնակցել տոնական օրվան նվիրված միջոցառմանը: Մարզպետ Գագիկ Միրիջանյանն օրվա առթիվ եղել է նաև Պտղունքի և […]

̰
Գիտելիքը թանկ կապիտալ է, որը կարելի է թանկ «վաճառել». Արտակ Զեյնալյան

17:21 01.09.2018

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոց և բաց դաս վարել աշակերտների համար։ Ինչպես հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն աշակերտներին նրանց խորհուրդ է տվել երազել, ունենալ նպատակ, հասնել դրանց իրականացմանը, լինել հարգված, սիրված, արժեքավոր քաղաքացի ու չվախենալ սխալվելուց։ «Չպետք է […]

̰
Արայիկ Հարությունյանի կոչը տնօրեններին ու ծնողներին

16:42 01.09.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է դպրոցների տնօրեններին և աշակերտների ծնողներին: «Հարգելի տնօրեններ և ծնողներ, կոչ եմ անում ցուցաբերել զգուշավորություն դպրոցներում հայտնված կասկածելի կազմակերպությունների առաջարկած միջոցառումների հարցում։ Խնդրում եմ նախապես տեղեկանալ այդ կազմակերպությունների վերաբերյալ, ծանոթանալ նրանց գործունեությանը՝ նախքան նրանց կազմակերպած միջոցառումներին աշակերտների մասնակցությունը թույլատրելը։ Այս հարցում ծնողական խորհուրդների […]

̰
BACK_TO_TOP