12:50 09.10.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Դրախտիկ համայնքի դպրոցից՝ տեղեկացնելով, որ շուտով վերանորոգում կսկսվի: «Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի՝ դժոխք հիշեցնող դպրոցն է։ Համայնքապետի խոսքերով՝ շուտով կսկսվի վերանորոգումը։ 25 տարի եղել է այս վիճակում»,- ասված է գրառման մեջ։
21:50 06.10.2018
Այսօր տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգում չորս հարց էր՝ ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարողի հրաժարականի և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը, կանոնադրության հնարավոր փոփոխությունների, ֆինանսատնտեսական ճգնաժամի և այլ հարցեր: Նախորդ խորհրդի նիստից հետո ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, պատճառաբանելով բուհի ֆինանսատնտեսական ճգնաժամը, դրա պատճառները, լուծումների բարդությունը, ՇՊՀ բարոյահոգեբանական մթնոլորտը, […]
16:39 05.10.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ: Նա մասնավորապես գրել է. «Սիրելի՛ ուսուցիչներ, ողջունում և շնորհավորում եմ ձեզ ուսուցչի տոնի առթիվ։ Մասնագիտական ցանկացած տոն հրաշալի առիթ է նաև իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս նույնպես հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին և նախանշելու այն ճանապարհը, […]
13:00 05.10.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և իր անունից շնորհավորել է ուսուցիչներին՝ նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ: ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ անփոխարինելի է ուսուցիչների առաքելությունը երեխաների կրթության, նրանց զարգացման ու իրավագիտակից քաղաքացի դաստիարակելու հարցում: «Դուք մեր երեխաների կյանքում առանցքային դեր ունեք՝ նրանց մեջ սերմանելով հայրենիքի, հասարակության, ընտանիքի և միմյանց հանդեպ սիրո […]
12:54 05.10.2018
Այսօր նշվում է Ուսուցչի տոնը, 1994 թվականից այն նշում են աշխարհի 100 երկրներում: Այս օրը արժևորվում և գնահատվում են այն բոլոր ուսուցիչները, որոնք իրենց ներդրումն են ունենում կրթության զարգացման ոլորտում: Տոնի պատմական նախադրյալն է հանդիսացել Փարիզում 1966թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովը, որը վերաբերում էր ուսուցիչների կարգավիճակին, որի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության […]
12:01 05.10.2018
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի ուսուցիչներ, հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի և ուսուցչի հանդեպ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, խոնարհվում […]
10:10 05.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլև առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն […]
00:23 04.10.2018
Մոսկվայի Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը 300 անուն գիրք է նվիրել Շիրակի պետական համալսարանին: 1995 թվականին հիմնադրված կենտրոնը հավաքագրել է Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին առնչվող գրական ու գիտական նմուշները: Ռուս մեծ գրող ու հասարակական գործիչ Ալեքսանդր Սոլժենիցինը, վտարված լինելով Խորհրդային միությունից, կարողացել է ստեղծել ռուս գրականության ու ձեռագիր նմուշներ, որոնք այսօր կենտրոնի ֆոնդում են: Հիմնադրամն […]
11:43 02.10.2018
Քիչ առաջ երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի թ. 42 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը կասեցնելու վերաբերյալ բողոքի ակցիայի և ԿԳՆ պաշտոնյայի տարօրինակ հայտարարության մասին: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում են ստորև․ «Երևանի թ.42 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը կասեցնելու վերաբերյալ բողոքի ակցիա են սկսել դպրոցի 23 մանկավարժներից 12-ը: Ինչո՞ւ, որովհետև քննչական մարմնին դպրոցի […]
16:50 01.10.2018
Երևանի թիվ 42 ավագ դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է: Վաղ առավոտից գործադուլ հայտարարած ուսուցիչների հետ հանդիպելու համար դպրոց էր ժամանել ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը: Վերջինս զրուցեց ուսուցիչների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու պահանջները, ապա հանդիպեց դպրոցի տնօրենի` Էլեոնորա Թումանյանի հետ: Առաքելյանը նշեց, որ ինքն այստեղ է որպես միայն մեկ կողմի շահերը ներկայացնող անձ, և այդ […]
12:37 01.10.2018
Կարևորելով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում կրթության ոլորտի զարգացումը և աշխատաշուկայի համալրումը որակյալ մասնագետներով՝ ԿԳՆ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի և «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ թեթև արդյունաբերության/տեքստիլ ոլորտում արտադրական գործունեություն իրականացնելու համար ուսումնարանը կիրականացնի արհեստավորների պատրաստում և վերապատրաստում, կտրամադրի անհրաժեշտ տարածք, իսկ «Տավուշ-Տեքստիլը» կտրամադրի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա։ Հուշագրի ստորագրմանը մասնակցել են ՀՀ […]
12:26 01.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ մանկավարժներ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դասադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: 10-12 ուսուցիչ վաղ առավոտից հրաժարվել են մտնել դասասենյակներ: Նրանք SHANTNEWS.AM-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել են, որ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը դպրոցը մասնատել է յուրայինների և ոչ յուրայինների: Ուսուցիչները դժգոհում են նաև, որ […]
12:05 01.10.2018
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից։ Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:
10:54 01.10.2018
Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ մանկավարժներ հոկտեմբերի 1-ին դասադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը: «Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ն այս […]
15:42 28.09.2018
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը փակել է Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշան Հովսեփյանի հրաժարականը: Այս մասին տեղեկացանք Goris Today-ի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ դպրոցի 32 աշխատակիցներ համաձայն չեն տնօրեն Շուշան Հովսեփյանի նշանակման հետ և դիմել են ՀՀ վարչապետին ու ԿԳ նախարարին: https://www.facebook.com/GorisToday/videos/772540602955393/
13:39 28.09.2018
Մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը: Ծրագրի շրջանակներում Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական և ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանները համագործակցել են՝ ներառական կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Ծրագրին աջակցել է UNICEF-ը: Համագործակցության արդյունքում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը բարելավվել են: Երկու համալսարանների դասախոս-մասնագետների համատեղ ուժերով մշակվել է մանկավարժական ԲՈՒՀ-երի համար նախատեսված […]
13:19 28.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության համակարգում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հաջողված փորձ կա, որի մասին են վկայում տարիներ շարունակ իրականացվող բազմաթիվ ծրագրերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ […]
22:47 25.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը, որին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել են մրցութային հանձնաժողովներ` նախարարի տեղակալների գլխավորությամբ. «Տարվա լավագույն […]
21:54 25.09.2018
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր բացվել է եզակի սարքավորումներով հագեցած «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը, որը ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի իրականացրած «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հաղորդում են ՀՀ կրթության և գիտության […]
12:42 25.09.2018
Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մասնակի բավարարել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի քաղհայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի: Դատարանի վճռով պատասխանող կողմից՝ Շիրակի պետական համալսարանից, կբռնագանձվի պարապուրդի ժամանակահատվածի չափով միջին աշխատավարձը, բայց նա իր պաշտոնում չի վերականգնվի: Դատարանն այս մասով հայցը մերժել է: Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտորի հրամանով Անահիտ Ֆարմանյանը ազատվել էր […]
12:06 25.09.2018
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանը վերադառնում է Շիրակի պետական համալսարան: Իր նախկին աշխատանքում վերականգնվելու և հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձի բռնագանձման պահանջը դատարանն ամբողջությամբ բավարարել է: Հիշեցնենք` Հովհաննես Խորիկյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի՝ իրեն աշխատանքից ազատելու այս տարվա մարտի 15-ի ստորագրած հրամանը: Ուղիղ մեկ տարի Հովհաննես […]
10:00 25.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար և ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված: Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր […]
19:40 24.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիևային, այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Երևանի ավագանու ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հստակ արդյունք արձանագրած ավագանու ընտրությունները հնարավորություն են […]
20:57 23.09.2018
ՀՀ ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, […]
19:07 23.09.2018
Հայաստանի կրթական ոլորտում մեծ պոտենցիալ կա: Առկա են բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում առաջատարը լինելու համար: Նման կարծիք է հայտնել ամերիկացի դոկտոր, հանրահայտ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ Էրիկ Իսրայելյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում: Նրա խոսքով՝ իր և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոկի համատեղ այցը Հայաստան հնարավորություն է տվել առավել մոտիկից ծանոթանալու այստեղ առկա գիտական […]
11:22 21.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք ևս ընթանում են նախորդների ճանապարհով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳ նախարար […]
15:54 20.09.2018
Երևանի պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ դիմավորել են ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին, այս […]
13:56 20.09.2018
Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և […]
16:18 19.09.2018
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի դեռ իրավապահ մարմինները վերջնական գնահատական չեն տվել: Այս մասին հայտարարել է Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։ Նրա խոսքերով՝ չկա ուսանողների այն քանակը, որի պահանջն ինքը կկատարի։ «Քանի՞ հոգի էր ներքևում դասադուլ անում. երևի 20, 30 կամ 40։ Այս բուհը 800–ի չափ […]
12:27 19.09.2018
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, որոնք բուհում կոռուպցիոն բացահայտումներից հետո բողոքի ակցիա են իրականացնում, մուտք գործեցին ինստիտուտի շենք: Բուհի բոլոր լսարանների դռները ներսից բանալիով կողպվել էին` ակցիայի մասնակից ուսանողների մուտքն արգելելու համար: Բողոքի ակցիային մասնակցող ուսանողներն իրենց ընկերներին կոչ էին անում միանալ ակցիային: Լրագրողների հետ զրույցում նրանք հայտնեցին, որ նախորդ ուսումնական տարվա ավարտից […]