TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ տարվա բյուջեի մեջ նվազել է 0,09 տոկոսային կետով․ Ջանջուղազյան

13:54 05.11.2018

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2019 թվականի բյուջեով կրթության և գիտության ոլորտին հատկացումները, հայտարարեց, որ  կրթության ոլորտի ծախսերը 12 տոկոսով աճել են, սակայն իրականում ՀՆԱ աճն ավելի մեծ է կանխատեսվում, հետևաբար կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ […]

̰
Ապատեղեկատվությունը բոլոր ուղղություններով շատ մեծ է․ ԿԳՆ-ն ազդարարեց Մեդիագրագիտության շաբաթվա մասին

12:10 05.11.2018

Այսօրվանից սկսվող շաբաթը Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից նշվելու է որպես Մեդիագրագիտության շաբաթ։ Այս մասին ԿԳ նախարարի պաշտոնակատարն այսօր ազդարարեց ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ։ «Մանավանդ մեր էս ժամանակահատվածում մեդիագրագիտությունը շատ կարևոր է, անչափ կարևոր է՝ նախ տարբերելու համար հավաստի աղբյուրները, գրագետ լուրերը և հավաստի լուրերը տարբերելու համար, վերլուծական նյութը քարոզչական նյութից տարբերելու համար, բազմաթիվ հմտություններ, […]

̰
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր է շնորհվել 128 հավակնորդի

22:08 03.11.2018

Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող քննությունները, որոնք տեղի են ունեցել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Հավաստագրման քննություններին մասնակցելու համար հայտագրվել էր 199 հավակնորդ, որոնցից 8-ը չի ներկայացել: Քննության գրավոր փուլը չի հաղթահարել 9 մասնակից,  իսկ բանավոր փուլում անցողիկ շեմի համար պահանջվող 53 նվազագույն միավոր (75 տոկոս) չի հավաքել 54 մասնակից: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) շնորհվել է 128 հավակնորդի: Քննության մասնակիցների ավելի քան 90 տոկոսն առաջին անգամ է մասնակցել հավաստագրման քննություններին: Քննության արդյունքները բողոքարկել է 26 մասնակից: Նշենք, որ 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու, քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելումասին»  թիվ 914Ն հրամանում: Վերոնշյալ քննություններն առաջին անգամ կազմակերպվել են նոր կարգով, համաձայն որի՝  քննության թեստավորման փուլը կազմակերպվել է էլեկտրոնային եղանակով` համակարգիչների միջոցով: Էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար յուրաքանչյուր հավակնորդի տրամադրվել է օգտանուն ու գաղտնաբառ, միասնական բազայից ձևավորվել է 60 հարցից բաղկացած թեստ, տրվել է 60 րոպե ժամանակ` երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններով հարցերից ճիշտ պատասխանն ընտրելու համար: Աշխատանքն ավարտելուց հետո թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը սեղմելով` հավակնորդն անմիջապես էկրանին տեսել է  ճիշտ պատասխանների քանակը` ըստ անցողիկ շեմի տոկոսային հարաբերության (90 տոկոս)։ Քննության բանավոր` հարցազրույցի փուլն, անցկացվել է հետևյալ ընթացակարգով՝ մասնակիցներին տրվել է համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորված 5 հարցից բաղկացած հարցատոմս: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատել է հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված գնահատման թերթիկի միջոցով` սխալ պատասխանի դեպքում` 0, թերի պատասխանի դեպքում՝ 1, իսկ ճիշտ պատասխանի դեպքում՝ 2 միավոր: […]

̰
Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում

15:55 02.11.2018

Այսօր Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի ավագ օղակի աշակերտների հետ են հանդիպել Երևանի պետական համալսարանի դասախոսները: Մայր բուհի և վարժարանի միջև համագործակցությունը սկսվել է 2013 թվականից: Համալսարանի դասախոսները աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման դասընթացներ են անցկացրել, բացի դրանից, բարձր դասարանցիներին հնարավորություն է տրվել գտնվելու համալսարանի լաբորատորիաներում ու լսարաններում։ «Շատ եմ արժևորում նման հանդիպումները, որովհետև դրանք հնարավորություն են տալիս […]

̰
Բուհական խորհուրդների փոփոխությունը կամրապնդի մեր պայքարը կոռուպցիայի դեմ. Արայիկ Հարությունյան

12:13 02.11.2018

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը  Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ քննարկել է կրթության ոլորտում հետագա համագործակցության մի շարք ծրագրեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ ՀՀ կրթության ոլորտին տրամադրած աջակցությունը, մասնավորապես, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար»  ծրագրի […]

̰
«Դաբռոների» ինստիտուտին մայիսի 11-ից վերջ է տրվել. Արայիկ Հարությունյան

12:27 01.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տպավորություն է ստեղծվում, որ Հեղափոխության արժեքներն առայժմ անհասանելի են փոքր թվով մարդկանց։ Դպրոցի բոլոր այն տնօրենները, որոնք այս կամ այն վայրում կամ հարթակում կհայտարարեն, որ ունեն իմ «դաբռոն», նրանց դեմ եկած բողոքների նկատմամբ կլինի առանձնահատուկ վերաբերմունք, թեպետ մյուս բողոքներն էլ հատուկ ուշադրության […]

̰
Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը

23:10 31.10.2018

ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում ստեղծվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝  նախատեսված պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: 2018 թվականի նոյեմբերի 1-ին կմեկնարկի ծրագրի […]

̰
Կգնան աշխատանքի միայն նվիրյալները. Արայիկ Հարությունյան

18:11 29.10.2018

Տնօրենների և ուսուցիչների համար հայտարարված մրցույթներին հայտեր քչերն են ներկայացնում: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Քիչ հայտեր ներկայացնելը, ըստ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի,  պայմանավորված է նրանով,  որ այլևս տնօրենի կամ ուսուցչի ընտրության հարցում ծանոթ-բարեկամի և կառավարման խորհուրդների վրա ճնշում գործադրելու մեթոդները կիրառելի չեն: […]

̰
Աշակերտների համար մեկնարկում է աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը

10:42 26.10.2018

Կրթությունն առանց մշակույթի չի լինում, մշակույթն էլ առանց կրթության չի լինում։ Մեկնարկում է աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը․ հաջորդ շաբաթվանից աշակերտները կարող են այցելել թանգարաններ, իսկ թատրոններ ու համերգասրահներ այցելելու փուլը կմեկնարկի 2019 թվականի սկզբին։ Երկրորդ փուլի մեկնարկը կապված է համացանցային տեխնիկական լուծման հետ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար […]

̰
Ռուսաստանի բուհերում հաջորդ ուստարում 205 անվճար տեղ է հատկացվելու հայաստանցի ուսանողների համար

00:42 26.10.2018

Ռուսաստանի պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը այցելել է Գյումրի, հանդիպել Շիրակի մարզպետի հետ: Նրանք ներկայացրել են իրենց բուհական ծրագրերը և նշել, որ նոր ուսումնական տարում ռուսաստանյան բուհերին հատկացված պետպատվերի տեղերից 10-ը պատրաստ են տրամադրել Շիրակի մարզի ուսանողներին: Պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանը, որը համարվում է շրջանային բուհ, ունի 4500 ուսանող։ Հայ ուսանողների համար անվճար կրթության հնարավորություն […]

̰
Դավիթ Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն. ԵՊՀ արձագանքը

19:18 25.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը  լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կներկայացնի 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: Սանասարյանը նշել էր, որ վերջացրել են ուսումնասիրությունն Ագրարային համալսարանում, նախկին ռեկտորը համաձայնել է պետությանը հասցրած վնասի` 350 մլն դրամի  հետբերումն անել բյուջե, այժմ իրավապահների […]

̰
Ուսանողները կկարողանան վարձավճարները կատարել ամիս առ ամիս․ օրենքի նախագիծ

13:36 25.10.2018

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծին, որով խմբագրումներ պետք է մտցվեն «Կրթության մասին» օրենքում։ Դրանով ուսանողները հնարավորություն կստանան վարձավճարները տալ կիսամյակ առ կիսամյակ, եռամսյակ առ եռամսյակ, ամիս առ ամիս՝ սեփական հայեցողությամբ։ Կառավարության նիստում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հիմա էլ բուհերում գործում է ամիս […]

̰
Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները կստանան լրացուցիչ զեղչ

17:50 24.10.2018

Երևանի պետական համալսարանի «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստրատուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30 տոկոսով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում 20 տոկոսի չափով: Երևանի պետական […]

̰
Օպտիմալացումները պետք է լինեն բոլոր ուղղություններով. Արայիկ Հարությունյան

17:08 24.10.2018

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց ոլորտի բյուջեն քննարկելիս նկատել են, որ եթե բյուջետային միջոցներն ավելացվեն, դա, միևնույն է, արդյունավետ չի լինի, եթե դրան չնախորդի օպտիմալացումը։ Նա ասաց, որ օպտիմալացում պետք է լինի բոլոր ուղղություններով՝ հանրակրթական, բուհական և գիտական համակարգերում։ «Ես առհասարակ ասել եմ, […]

̰
Բժշկական համալսարանում հյուրընկալել են Նոբելյան մրցանակակիր պրոֆեսորներին

17:06 24.10.2018

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում հյուրընկալել էին Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանին և Ֆրեյզեր Ստոդդարտին: Պրոֆեսորները համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի գիտնականներ են: Բեն Ֆերինգանի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեռ Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ. քիմիայի ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար: Լրագրողների հետ զրույցում պրոֆեսոր Բեն Ֆերինգանը նշեց, […]

̰
Լոռու մարզի 6 դպրոցի տնօրեններ կատարել են կոռուպցիոն բնույթի չարաշահումներ

20:36 23.10.2018

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը: Պարզվել է, որ կրթության ոլորտում, մասնավորապես, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում տեղ են գտել համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ, որոնց առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել […]

̰
Մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը

13:46 22.10.2018

Այսօր մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը` Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար: «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական  արդյունաբերության հիմնական կենտրոններից […]

̰
Ուզում ենք Հայաստանը դարձնել առաջատար տեխնոլոգիական երկիր. վարչապետը մասնակցել է ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառմանը

19:39 18.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ՝ […]

̰
Հայաստանում կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներն արդեն նկատելի են. նախարար

13:49 18.10.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպում է  ունեցել  ԳԴՀ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Միխայել Զիբերտի հետ։ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, միաժամանակ նշելով, որ Երևանի քաղաքապետի վերջին ընտրությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման յուրօրինակ հանրաքվե էր, և ժողովուրդն […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Գերմանիայի գիտության և գիտահետազոտության նախարարության պետքարտուղարին

12:39 18.10.2018

Շարունակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար`Արայիկ  Հարությունյանը նշել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո համատեղ ծրագրերի մշակման […]

̰
«Թումո»-ի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում

12:15 17.10.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մասնաճյուղի բացման արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Իրականում շատ ուրախ եմ, որ «Թումո»-ի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից «Թումո»-ի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր […]

̰
Հեռակա ուսուցում այլևս չի լինի. ԿԳ նախարարի տեղակալը հանդիպել է ոչ պետական բուհերի ռեկտորների հետ

20:51 15.10.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ: Փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակ առաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին: «Նոր օրենքի անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ […]

̰
ԵՊԼՀ ուսխորհրդի չհրկիզվող պահարանում ՀՀԿ-ական անդամատոմսեր են հայտնաբերվել

15:56 15.10.2018

ԵՊԼՀ  ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում ՀՀԿ-ական անդամատոմսեր են հայտնաբերվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին համալսարանից: ԵՊԼՀ հասարակայնության հետ կապերի բաժնից Լևոն Բաբամյանը հայտնեց, որ մայիս-հունիս ամիսներին ուսանողների որոշմամբ՝ ԵՊԼՀ-ում լուծարվել է ուսանողական խորհուրդը, որի փոխարեն ձևավորվել է «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը: Այնուհետև համալսարանի ղեկավարությունը դիմել է ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս բուհին հանձնեն գույքն ու բանալիները, […]

̰
Որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել. ԿԳ նախարար

11:51 15.10.2018

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել է ԱՊՀ գիտնականների 2-րդ համաժողովը: Այն նպատակ ունի զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական գործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների նորարարական քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երիտասարդների շրջանում գիտության տարածմանը: Համաժողովին ներկա է եղել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությանը, նա ելույթից հետո պատասխանել […]

̰
Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին շուտ եկող աշակերտներին թույլ տալ մտնել շենք

12:50 13.10.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին նախատեսված ժամից շուտ հաստատություն եկող աշակերտներին թույլ տալ մտնել շենք: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ. «Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո […]

̰
Միջնավանի դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է

12:38 12.10.2018

Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքի դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Նա նշել է, որ չնայած մինչ այդ առկա որոշ խնդիրներին, երեկվանից դասապրոցեսները բնականոն հունով շարունակվում են և աշակերտները հավուր պատշաճի հաճախում են դպրոց: «Ամեն դեպքում, այսօր շրջվարչակազմի ղեկավարի հրամանով դպրոցի տնօրեն Լիլիթ […]

̰
Սա այն է, ինչ մեր նախարարությունը ցանկանում է տեսնել և ունենալ համայնքներում. Արայիկ Հարությունյան

20:51 10.10.2018

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել երեկ Ծաղկունք համայնքի դպրոց կատարած այցելության մասին. «Երեկ այցելել եմ Ծաղկունք համայնքի դպրոց, որը Աղաջանյան ընտանիքի կողմից վերածվել է գյուղի ամենագրավիչ շինության՝ դառնալով կրթամշակութային կենտրոն: Սա այն է, ինչ մեր նախարարությունը ցանկանում է տեսնել և ունենալ համայնքներում: Ուրախ եմ նաև, որ Աղաջանյան […]

̰
Դպրոցականների արձակուրդները չեն ընդմիջվի․ Արայիկ Հարությունյանը պարզաբանել է

14:07 10.10.2018

Կրթության և գիտության նախարարի միջնորդությամբ կառավարության կողմից աշխատանքային համարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը դպրոցականների համար տեղափոխվել են նոյեմբերի 17-ին և 24-ին, որպեսզի աշնանային արձակուրդները չընդմիջվեն։ Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան գրառումով։ «Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային […]

̰
Նոյեմբերի 3-ն աշխատանքային դարձնելը ճիշտ չէր. Սերոբ Խաչատրյան

12:45 10.10.2018

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, արձագանքելով Կառավարության նիստում ընդունված որոշմանը` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային դարձնելու և դրա փոխարեն երկու շաբաթ օր աշխատանքային դարձնելու մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 3-ը աշխատանքային դարձնելը ճիշտ չէր։ Դպրոցներում այդ շաբաթ արձակուրդ է։ Աշակերտների արձակուրդն ընդհատվում է։ Բացի այդ, ճիշտ չէ երկու հաջորդող շաբաթ 6-օրյա ռեժիմով աշխատել։ Խնդրում […]

̰
Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի տնօրենի մրցույթը կայացել է էական խախտումներով․ դպրոցի խորհրդի անդամներ

18:20 09.10.2018

Հոկտեմբերի 5-ին Գյումրիի 37 ավագ դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, որի արդյունքում վերընտրվել է Աստղիկ Ավետիսյանը: Հայտարարված  մրցույթի մասնակից այլ թեկնածուներ չեն եղել: Դպրոցի կառավարման խորհրդի ութ անդամներից երեքը դժգոհ են մրցույթի արդյունքներից: Նրանք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են, որ մրցույթն անցկացվել է ընթացակարգային ու այլ խախտումներով, որոնց մասին նրանք բարձրաձայնել են հենց  […]

̰
BACK_TO_TOP