TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+35.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հիմա դուխով ծախսե՛ք, բայց խելամիտ. ԿԳ նախարարը` տնօրեններին

14:34 29.08.2018

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ պատասխանել է տնօրենների հարցերին: Անդրադարձ է կատարվել աշակերտների ֆինանսավորման խնդրին: «Սիրելի՛ տնօրեններ, ֆինանսական առումով դուք իրավունք ունեք տնօրինելու ձեր ֆինանսական միջոցները: Հաստիքացուցակները, խնայված գումարները կարող եք ծախսել ինքնուրույն: Նախկինում բախվել եմ այն խնդրին, որ ինձ տնօրեններն ասում էին, որ իրենց դպրոցի հաշվին գումար կա, սակայն […]

̰
Խիստ կպատժվի այն դպրոցը, որտեղ կստիպեն քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին. ԿԳ նախարար

14:25 29.08.2018

Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է տնօրենների հարցերին: Հանդիպման ժամանակ խոսվել է առաջիկա ընտրություններին դպրոցների ներգրավվածությունը բացառելու մասին: «Որևէ ծնողի հորդորներ պետք է չլինեն՝ գնալ, քվեարկվել այս կամ այն թեկնածուի օգտին: Խիստ կպատժվի այն դպրոցը, որտեղ կստիպեն ուսուցչին կամ ծնողին՝ քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: […]

̰
Ոչ ոք այլևս չի ստիպի աշակերտին սև և սպիտակ հագնել. կրթության նախարար

13:36 29.08.2018

«Միասնական հագուստի հարցը լուծում է տվյալ դպրոցը և ծնողական խորհուրդները: Իմ հայտարարությունից հետո այստեղ որևէ արգելք չի դրվել, բայց ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա, այդպես էլ պետք է չլինի սև ու սպիտակ հագուստ կրելու պարտադրանք: Որևէ ծնող կամ աշակերտ, որ չի ցանկանա կրել սև և սպիտակ համազգեստ, նրանք ոչ ոք չի ստիպի անել […]

̰
Դպրոցներում դրամահավաքներ պետք է չլինեն. Արայիկ Հարությունյան

13:33 29.08.2018

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած՝ Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ անդրադարձել է վերջերս բուռն քննարկումների առիթ դարձած այն հայտարարությանը, որ ավարտական քննությունները պատրաստվում են միասնական կազմակերպվել: «Ես գիտեմ՝ ինչից է գալիս այս աղմուկը, որովհետև այս ընթացքում մենք կպարզենք, թե որ ուսումնական հաստատությունը ինչ ժամանակում է իրականացնում իր աշխատանքը: Ինձ համար շատ զարմանալի էր, որ […]

̰
Զարմանում եմ, որ կան դպրոցներ, որ մինչ օրս գործում են առանց լիցենզիայի. Արայիկ Հարությունյան

13:30 29.08.2018

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած՝ Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ խոսվեց լիցենզավորման խնդրի մասին: «Մարզերում և մայրաքաղաքում կան դպրոցներ, որոնք չունեն սեփականության վկայականներ, այդ իսկ պատճառով չեն ստացել լիցենզիաներ: Մենք պատրաստվում ենք առաջիկայում լուծել այս հարցը: Զարմանալի է, որ դպրոցներ կային, որոնք գործում էին առանց լիցենզիայի: Որոշ դպրոցներ ստացել էին արտոնյալ կարգավիճակ և ընդունում […]

̰
Պետք է անցնենք համընդհանուր ներառական համակարգի. Արայիկ Հարությունյան

13:25 29.08.2018

Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է դպրոցի տնօրենների հարցերին: Տնօրեններից մեկը մտահոգություն հայտնեց այն հարցի մասին, որ ամեն տարի դպրոցներում պակասում են տղամարդ ուսուցիչները, նաև հարց հնչեց համընդհանուր ներառական կրթության անցման խնդիրների մասին: «Կին ուսուցիչների շատ լինելը բնորոշ է աշխարհի բոլոր երկրներին, տղամարդկանց ներգրավվելու հատուկ ծրագրեր չունենք: Ես դեմ եմ […]

̰
Քաղաքական ուժերի ազդեցությունը դպրոցներում պետք է լինի զրո. ԿԳ նախարար

12:44 29.08.2018

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը անցկացրել է Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են եղել դպրոցի տնօրենները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գալիք ուսումնական տարվա խնդիրները, դպրոցական ծրագիրը: Կրթության նախարարի առաջարկով խորհրդակցությունն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: «Մի շարք ուղղություններով ԿԳՆ-ն աշխատանք է տանում: Մենք նոր իշխանության առաջին իսկ օրվանից հայտարարել ենք դպրոցների ապաքաղաքականացման մասին: […]

̰
Նախարարը Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ քննարկել է կրթության առաջնային խնդիրները

11:00 29.08.2018

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզի կրթության ոլորտի առաջնային խնդիրները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել մարզում իրականացվող […]

̰
Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 6.5 մլն դրամ վնասը

19:56 28.08.2018

2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն Կ․Ս-ն դպրոցում պահակի […]

̰
Այս տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան կդասավանդվի Հայաստանի 263 դպրոցներում

19:14 28.08.2018

«Ազգային երգ ու պար» առարկան 2018-2019 ուստարվանից կդասավանդվի Հայաստանի 263 դպրոցներում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամից: Առարկան դպրոցական ծրագրերում ներառվել էր 2013-ից և սկզբնական շրջանում դասավանդվել միայն 13 դպրոցներում. տարեցտարի դպրոցների թիվն ավելացել է: 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների ուսուցիչները ծրագրի շրջանակներում վերապատրաստում են անցնում: Այս տարի ևս ամառվա ընթացքում «Ազգային […]

̰
ԿԳ նախարարը մասնակցել է Նոյեմբերյանի ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը

17:40 28.08.2018

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հիմնանորոգված Նոյեմբերյանի ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Տավուշի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: Նա շնորհավորել է աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: Նախարարն իր խոսքում գոհունակություն […]

̰
Նախարարը դպրոցի տնօրեններին շարունակ անվանում է ընտրակեղծարարներ. «Հրապարակ»

11:02 28.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսյան խորհրդակցություններից կրթական ոլորտի ներկայացուցիչներն այդքան էլ լավ տպավորություններ չունեն։ Տարբեր տեղերից ահազանգեր ենք ստանում, որ ԿԳ նախարարն ամեն հանդիպման, ելույթի ժամանակ ուղղակի և անուղղակի նեղացնում է տնօրեններին, գցում նրանց հեղինակությունը, քանի որ շարունակ նրանց ընտրակեղծարար է անվանում, խոսում դրամահավաքների թեմայով՝ բոլոր տնօրեններին նույն աչքով նայելով։ Վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ էլ, […]

̰
ԿԳ նախարարը կոչ է արել բացառել դրամահավաքը դպրոցներում

19:15 27.08.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար նախատեսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները, որոնք առնչվում են […]

̰
Կրթության նախարարը մտահոգված է Մարտունու ավագ դպրոցի շինարարության վերջնաժամկետով

18:52 27.08.2018

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ, հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը: Մինչ խորհրդակցությունը նախարարը եղել է Մարտունու ավագ դպրոցում, որը հիմնովին վերակառուցվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով: Ծանոթանալով կատարվող աշխատանքներին` նախարարը մտահոգություն է հայտնել  նախատեսված վերջնաժամկետի և դրանով պայմանավորված էլ՝ շինարարության որակի վերաբերյալ: Համաձայն […]

̰
Նոր Գյուղի դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

16:15 27.08.2018

Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ գործող կարգի՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ և մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարարվում է մրցույթ թափուր պաշտոնը համալրելու համար: «Ես երաշխավորում եմ մրցույթի արդար և […]

̰
Դպրոցները պետք է ապակուսակցականացվեն. ԿԳ փոխնախարարի հանդիպումը Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ

16:03 27.08.2018

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը, որի ժամանակ սովորաբար հաշվետվություն է ներկայացվում, թե մարզում քանի դպրոց կա, քանի առաջին դասարանցի և քանի բուհ ընդունված շրջանավարտ, բայց այս անգամ օգոստոսյան խորհրդակցությունն այլ օրակարգով է ընթացել: Կրթության  և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը խոսել է դպրոցներում տեղի ունեցած կոռուպցիոն երևույթների բացահայտումների, դրամահավաքության և ավագ […]

̰
Հայտնի են նոր՝ 2018-2019 ուստարվա արձակուրդային օրերը

16:54 26.08.2018

Դպրոցներում 2018-2019 թվականների ուսումնական տարին հանրակրթական դպրոցներում սկսվում է 2018թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2019թ. մայիսի 24-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն […]

̰
Արայիկ Հարությունյանը նոր ուսումնական տարվա առաջին օրը բաց դաս կվարի Երևանի դպրոցներից մեկում

18:30 24.08.2018

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Երևանի հանրակրթական դպրոցներից մեկում:

̰
Սպիտակ հագուստ կրելով՝ երեխան իրեն աշակերտ է զգում. հոգեբան

18:02 24.08.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս հայտարարել էր, որ այլևս ոչ ոք չի ստիպելու դպրոցներում աշակերտներին սպիտակ գույնի համազգեստ հագնել: SHANTNEWS.AM-ն այս առիթով որոշել է խոսել հոգեբան Սամվել Խուդոյանի հետ: Նրա խոսքերով՝ հոգեբանության տեսանկյունից այդ որոշումը սխալ է: «Համազգեստ կրելը ողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որով աշակերտները տարբերվում են ոչ աշակերտներից: Միանման հագուստը մրցակցություն չի […]

̰
Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզը ընդունելություն է կազմակերպում առանց շահագործման հստակ ժամկետների

16:17 24.08.2018

Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզի շահագործումը նախատեսված ժամկետից կուշանա: Իսկ պատճառը վերակառուցման ուշ մեկնարկն էր: Հիշեցնենք, որ մանկապարտեզի գործունեությունը 3 տարի առաջ դադարեցվել էր սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով: Որոշում կայացվեց մանկապարտեզի երկու մասնաշենքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով վերակառուցելու մասին։ Մեկ տարուց ավելի է՝ շինաշխատանքները մեկնարկել են, բայց ժամկետներում չեն տեղավորվում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]

̰
Շիրակի մարզի 164 դպրոցներից 24-ը լիցենզիա չունի. Շիրակի փոխմարզպետ

14:16 23.08.2018

Շիրակի մարզի 164 դպրոցներից 24-ը լիցենզիա չունի: Պատճառները շատ են՝ Շիրակի մարզպետարանում ուսումնասիրություններ  են անում:  Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը նշում  է, որ հիմնական պատճառն աշակերտի թվով ֆինանսավորումն է։ «Եթե լիցենզիայով սահմանված է, որ 300 աշակերտ կարող է ընդունել դպրոցը և իրենք ընդունում են մինչև 500, այսօր մեր առջև պահանջ են դնում՝ նոր տարածք տրամադրել, այն […]

̰
Ունենք իրավիճակ, երբ բոլոր դիմորդներն ընդունվում են բուհեր․ Նիկոլ Փաշինյան

22:15 22.08.2018

Հայաստանի բուհական համակարգն, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունի լուրջ պրոբլեմ, և ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ բուհերը զանգվածաբար ունեն դիմորդի և ուսանողի խնդիր։ Վարչապետն այդ մասին նշել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ «Ըստ էության՝ ունենք իրավիճակ, երբ բոլոր դիմորդներն ընդունվում են բուհեր, ունենք մեկ բացառություն, և դա Բժշկական համալսարանն է։ Ի՞նչ առանձնահատուկ […]

̰
Մանրամասներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի վերաբերյալ

20:00 22.08.2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել Շիրակի մարզի դատախազի տեղակալը, բուհի նախկին ռեկտոր Սամսոն Դավոյանի պաշտպանն ու  համալսարանի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը: Պետրոսյանը նշել է, որ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննիչները օրեր առաջ պահանջել են իրենց փոխանցել 2014-2018 թվականների ամփոփաթերթիկները, մատյանների կրկնօրինակներն ու որոշ […]

̰
Հայ-չինական դպրոցի դիմորդների թիվը շատ մեծ է. Արայիկ Հարությունյան

14:14 22.08.2018

  «Հայ-չինական դպրոցը բացելու համար խնդիրներ են եղել, և դպրոցը վերջնական բացելու որոշումը կայացվել է օգոստոսին, առաջիկայում հայտնի կդառնան ընդունելության հետ կապված բոլոր հարցերը»,- այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայ-չինական դպրոցի բացման արարողության ժամանակ: «Դիմորդների թիվը շատ մեծ է, սակայն հնարավորությունները սահմանափակ են: Ծրագիրը մեր հանրակրթական դպրոցի ծրագիրն է, […]

̰
Հուսով եմ՝ չինարեն սովորելը դժվար չէ․ վարչապետը՝ Չինաստանի դեսպանին

13:58 22.08.2018

«Հուսով եմ՝ չինարեն սովորելը շատ դժվար չէ»,- Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայկական ընդունակությունը հաշվի առնելով, կարծում եմ՝ դժվար չի լինի»,- ասաց դեսպանը։ Նա ընդգծեց՝ չինարենում ինչ-որ յուրահատկություն, իհարկե, կա, այն, ինչպես և հայերենը, հին լեզու է, բայց հայերը, ըստ դեսպանի, իրենց լեզվական ունակություններով տարբերվում […]

̰
Հարուցվել է քրգործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ

12:52 22.08.2018

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ: 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի թվով 24 ուսանողներ բուհ չեն հաճախել, չեն մասնակցել ուսումնական դասընթացներին, սակայն փոխադրվել են հաջորդ […]

̰
Հայ-չինական դպրոցով երկկողմ հարաբերություններում նոր էջ է բացվում․ Նիկոլ Փաշինյան

12:02 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին ներկա է գտնվել Հայ-չինական դպրոցի բացման արարողությանը։ Ողջունելով ներկաներին՝ Փաշինյանը նշեց, որ այս դպրոցով հայ-չինական բարեկամության մի նոր էջ է բացվում։ «Հայտնի ասացվածք կա՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես․ չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և […]

̰
Եթե որևէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի․ Արայիկ Հարությունյան

10:52 22.08.2018

Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի դպրոցների տնօրեններ: Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը […]

̰
Ճապոնիայում արհեստական ինտելեկտը կօգտագործվի դպրոցներում

14:04 21.08.2018

Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են արհեստական ինտելեկտը 2019թ. ներառել դպրոցական կրթության մեջ: Այս մասին հայտնում է Tass լրատվական գործակալությունը: Ըստ ծրագրի` արհեստական ինտելեկտը 4 տարվա ընթացքում կհավաքի տարբեր տարիքի դպրոցականների: Համակարգը կուսումնասիրի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը: Նշվում է, որ նոր համակարգը կօգնի մշակել անհատական կրթական ծրագրեր, որով դպրոցականներն ավելի լավ կկարողանան զարգացնել գիտելիքները և հնարավորությունները: […]

̰
Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային «ար­տագաղթ» է սկսվել. «Հրապարակ»

10:15 21.08.2018

«Մանվել Գրիգորյանի ըն­տանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաև քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «ար­տագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կա­տարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաև իրենց երեխաներին, մինչդեռ,  որոշ տեղեկություններով՝ ժամանակին այդ քոլեջում ուսանելն ապահովության որոշակի երաշխիք է եղել շատերի […]

̰
BACK_TO_TOP