23:21 01.09.2018
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով դպրոցի տնօրենի հրաժարականը։ Նամակն ամբողջությամբ՝ ստորև․
«Հարգելի՛ պարոն նախարար,
Ձեզ են դիմում Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհ են գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակից: Արդեն 30 տարուց ավելի է՝ դպրոցը ղեկավարում է Լևոն Պողոսյանը: Նրա ղեկավարման տարիներին դպրոցի կրթական մակարդակն իջել է, դպրոցում գրեթե չկան մասնագետներ, որոնք իրենց պարտականությունների շրջանակում կաշխատեն մեր երեխաների հետ: Եթե ԽՍՀՄ տարիներին այս գյուղից բազմաթիվ ուսանողներ կային, ապա վերջին 30 տարիներին ոչ մի ուսանող դուրս չի եկել դպրոցից:
Դպրոցում հաճախ երեխաների հետ չի տարվում անհրաժեշտ աշխատանք, որպեսզի նրանք ներգրավվեն կրթական պրոցեսում, հաճախ ուսուցիչներն անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս երեխաների նկատմամբ, վիրավորում նրանց արժանապատվությունը: Դասապրոցեսը կազմակերպվում է կիսատ, դասերը երբեմն բաց են թողնվում: Երեխաներին անվանում են դեբիլ, անգրագետ ու հայտարարում, որ եզդի են ու միևնույնն է՝ նրանց սովորել պետք չէ, կան ուսուցիչներ, ովքեր շատ հաճախ խմած են գալիս դպրոց, դպրոցի տնօրենը և նրա ընկեր ուսուցուչիները շատ հաճախ դպրոցում քեֆեր են կազմակերպում, երեխաների ներկայությամբ ոգելից խմիչք օգտագործում: Մինչ թավշյա հեղափոխությունը մենք չէինք կարողանում խոսել այս խնդիրների մասին, քանի որ կարծում էինք, որ գյուղը եզդիաբնակ է, և մարզպետարանն ու կառավարությունն ուշադրություն չէին դարձնի մեր խնդիրներին: Հեղափոխությունից հետո մեզ մոտ հույս է արթնացել, որ կկարողանանք մեր դպրոցի խնդիրների մասին խոսել ու ի վերջո կփոխվի իրավիճակը դպրոցում, և մեր երեխաները որակյալ կրթություն կստանան:
Գյուղի բնակիչներն այլևս չեն ցանկանում, որպեսզի դպրոցը ղեկավարեն մարդիկ, որոնք չեն ցանկանում կրթություն տալ մեր երեխաներին, որոնք երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում, չնայած որ դպրոցում կան բարեխիղճ ուսուցիչներ ևս: Բայց ուսուցչական կազմի և տնօրենի փոփոխություն ենք պահանջում»։
19:22 19.08.2025
Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսըԱշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը: Իսպանացին եզրափակչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների հետ, ով 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Իտալացին նախորդ տարի էր նվաճել Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը: Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակչում: ...
19:16 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի […] ...
19:10 19.08.2025
Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ ՀռոմումՀռոմում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։ Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն […] ...
19:01 19.08.2025
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններինՕգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...
18:53 19.08.2025
Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքականԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...
18:48 19.08.2025
Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումըՇվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հնարավորինս շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։ «Շվեյցարիան պատրաստ է դա անել նույնիսկ կարճ ժամանակահատվածում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ժնևում համապատասխան հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ […] ...