17:25 20.08.2018
Այս տարի առաջին դասարանցիների թիվը Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ ավելին է։ Մարզում գործող 147 հիմնական և միջնակարգ դպրոց է հաճախելու 3233 առաջին դասարանցի, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելին է 220-ով: Սրանք դեռ նախնական տվյալներ են։ Ակնկալվում է, որ թիվն ավելանալու է, և, ինչպես միշտ, առաջին դասարանցիների տեղաբաշխվածությունը Գյումրիի դպրոցներում անհամաչափ է: Որոշ դպրոցներ հազիվ […]
22:23 19.08.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրանք-կոչ ունի՝ ուղղված դպրոցների տնօրեններին և աշակերտներին։ Դա վերաբերում է ներգաղթյալ երեխաների աջակցությանը, որպեսզի ինտեգրումը հեշտ լինի։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ։ Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ այդ երեխաների վերադարձը դյուրին լինի, որ նրանց համար հիասթափություններ չլինեն: Նախարարը կոչ է արել անհրաժեշտության դեպքում, […]
18:10 19.08.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հավատարիմ ենք […]
17:37 17.08.2018
Համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցը և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և հավելում, որ նշված հաստատություններում սովորող ավելի քան 160 […]
13:25 17.08.2018
Ընթացիկ տարվա սեպտեմբերից մարզային բոլոր և երևանյան տասնյակ դպրոցների աշակերտների շրջանում կսկսվի իրականացվել ակնային խնդիրների վաղաժամ հայտնաբերման սքրինինգային ծրագիր, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Առաջիկայում նման նախաձեռնություն կիրականացվի նաև մարզերի բոլոր մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով ժամանակին բացահայտել երեխաների մոտ առկա ակնաբուժական խնդիրները և համապատասխան բուժման ուղեգրելու միջոցով կանխել հետագա բարդությունները: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից […]
13:03 17.08.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամփոփում է կառավարության ՔՊ-ական անդամների պաշտոնավարման 100 օրը: Ինչպիսի՞ն է եղել կրթության և գիտության նախարարության գործունեության 100 օրը. 1. Հանրապետության 201 համայնքներում նախադպրոցական ծառայությունների ներդրման և մատուցման միջոցով նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության այլընտրանքային մոդելներով ընդլայնում՝ 2019 թվականից սկսած: 2. Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի փոփոխությանն ուղղված միջոցառումներ, որոնք միտված են ուսումնական […]
16:40 16.08.2018
Մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունները համատեղ մեկնարկում են «Քո արվեստը՝ դպրոցում» դրամաշնորհային ծրագիրը: Մրցույթը հաղթահարած 50 արվեստագետից յուրաքանչյուրին նախատեսվում է տրամադրել 1 մլն. դրամ դրամաշնորհ: Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարել են մշակույթի ու կրթության և գիտության նախարարները: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել է, որ դրամաշնորհ ստացած յուրաքանչյուր արվեստագետ իր ծրագիրն իրականացնելու է […]
16:16 16.08.2018
Գնահատման և թեստավորման կենտրոնը SHANTNEWS.AM-ին տվյալներ է տրամադրել 2018 թ. հայտագրված և ընդունված դիմորդների թվի մասին` ըստ բուհերի: Տվյալների համաձայն՝ այս տարի հայտագրվել է 5456 դիմորդ, որից ընդունվել է 4616-ը: Ըստ դիմորդների քանակի՝ առաջին տեղում ԵՊՀ-ն է՝ 1496 դիմորդ, 2 րդ տեղում է ՀԱՊՀ-ն՝ 476 դիմորդ, 3-րդ տեղում ԵՊԲՀ-ն՝ 418 դիմորդ: Աղյուսակն ամփոփում է «Հայբուսակը», […]
15:40 16.08.2018
1 ուսումնական տարվա ընթացքում 1-12-րդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան անվճար այցելել 3 մշակութային հաստատություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը․ «Կարևոր ենք համարում աբոնեմենտային համակարգի վերագործարկումը, թերևս 30 տարի անց ամբողջ հանրապետության տարածքով մեկ, որովհետև, կարծում ենք, որ մեր քաղաքականության, և թե կրթության և գիտության նախարարության քաղաքականության մեջ […]
14:34 16.08.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են մի շարք խնդիրների: Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով պիլոտային ծրագրերի բյուջեի իրականացմանը, նշեց, որ հաջորդ տարի կրթության բյուջեն բավականին մեծանալու է: «Հաճելիորեն կզարմանաք, քանի որ հաջորդ տարի հատուկ ուշադրություն կդարձվի կրթության բյուջեին»,- ասաց նախարարը:
12:48 16.08.2018
Շիրակի մարզում 3-րդ և ավելի աստիճանի վթարայնություն ունեցող դպրոցները քիչ չեն։ Երկրաշարժից հետո դրանք մասնակի ամրացվել են ու վերջ։ Տարիների ընթացքում վթարայնության աստիճանն ավելացել է, դասապրոցես իրականացնելն էլ դարձել անհնարին։ Այդպիսիններից է Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցը։ Նոր դպրոցը կառուցելու խնդրանքով շատ են դիմել, բայց անպատասխան։ Այս տարի մարզում պետական ծրագրով մասնակի վերանորոգման աշխատանքներ են […]
09:55 16.08.2018
Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք […]
00:16 16.08.2018
Տնօրենները դպրոցական խորհուրդները վերածել են բիզնեսի, պետք է այս ամենին վերջ տալ: Այս մասին Կասկադում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Հենց այսօր քննարկվել է դպրոցներում խորհուրդներին և տնօրեններին հավաստագրեր տրամադրելու կարգը»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ խնդիրը լուծելու համար պետք է նաև ուսուցիչների ու ծնողների աջակցությունը, քանի որ […]
00:03 16.08.2018
Շտեմարանների հիման վրա անցկացվող քննություններն անգիրի վրա հիմնված գիտելիքի ստուգման ձև են: Այս մասին օգոստոսի 15-ին Կասկադում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Ես պարոն Գյուրջինյանին խնդրել եմ, ինքն ունի քննության անցկացման մի տարբերակ, առաջիկա օրերին մենք դա կքննարկենք և, ամենայն հավանականությամբ, այլ տարբերակ կլինի: Հեղափոխությունը կրթական համակարգի […]
14:57 15.08.2018
Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն պետ Արթուր Բաղդասարյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի առաջին դասարան ընդունվողների հստակ քանակը պարզ կլինի սեպտեմբերի 10-15-ը ընկած ժամանակահատվածում: Սակայն ըստ կանխատեսումների և ծնելիության թվի՝ 2018-19 ուստարում առաջին դասարանցիների ընդհանուր թիվը կազմում է 39280, որից հանրակրթական դպրոց պիտի հաճախի՝ 38667, ներառական՝ 429, հատուկ՝ […]
11:34 14.08.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համաձայն հրամանի` տարրական դպրոցում (առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ) դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ ներդրումային գումարներ: […]
08:33 14.08.2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հերթական անգամ հիշեցրել է, որ որևէ մեկը չի կարող ծնողին և երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ, եթե ծնողական խորհուրդը չի հավաքվի ու միասին չի որոշի, որ ցանկալի է՝ հագուստը լինի սև ու սպիտակ։ Մանրամասները՝ տեսանյութում
20:32 13.08.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից, ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում հայ-սիրիական հարաբերությունների արդյունավետ փորձ կա. «Ինքս ժամանակին սովորել եմ Դամասկոսում` խորացնելով արաբերենի իմացությունները: Բարեկամական վերաբերմունքը, որ տեսել եմ այնտեղ, […]
11:27 13.08.2018
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, որի նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք […]
15:11 10.08.2018
Հայաստանում կներդրվի դպրոցների աբոնեմենտային համակարգ, որը թույլ կտա հանրակրթական դպրոցների աշակերտներին ավելի հաճախ այցելել մշակութային ու պատմական հաստատություններ: Նման հայտարարություն է արել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը, հաղորդվում է նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված է՝ խթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեց տարեկանից պետք […]
13:24 09.08.2018
Այսօր տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը։ Օրակարգում եղել է 5 հարց՝ նախագահի, քարտուղարի ընտրություն, հոգաբարձուների աշխատակարգի հաստատում, համալսարանում տիրող իրավիճակի մասին ռեկտորի պարտականություններ կատարողի հաղորդումը և ռեկտորի աշխատավարձ սահմանելու մասին թույլտվություն հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին որոշումը։ SHANTNEWS.AM-ի թղթակիցը հաղորդում է, որ Հոգաբարձունների խորհրդի 24 անդամներից ներկայացել էին 14-ը, ինչը նշանակել է, […]
09:27 09.08.2018
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին սպասարկող ավտոմեքենաները կկրճատվեն: Այդ հարցը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, որից տեղեկանում ենք, որ մինչ այս կոմիտեն սպասարկելու համար հատկացված էր երեք ծառայողական ավտոմեքենա՝ «Nissan Altima», «Hyundai Tucson» և «Toyota Corolla 1.3»: Ընդ որում, դրանցից մեկը նախատեսված էր կոմիտեի նախագահի, մյուսը՝ քարտուղարի, իսկ […]
22:39 08.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որում ասվում է. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արթուր Ավագյանին ազատել կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
23:01 07.08.2018
«Աշակերտին որևէ մեկը պարտադրելու իրավունք չունի կրել սև ու սպիտակ համազգեստ»,- այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ օգտատերերից մեկի հետ հանդիպման ժամանակ։ Նախարարի համոզմամբ՝ սա նաև սոցիալական լուրջ խնդիր է առաջացնում։ «Նման որոշում նախարարությունը չի պարտադրում, տնօրինությունն էլ չի կարող նման բաներ որոշել: Ազատ եղեք ձեր երեխաների […]
13:46 07.08.2018
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան ժամանած ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալեքսանդր Թևզաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրներում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը և բարեփոխումները, անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի և […]
13:15 07.08.2018
«Լույս» հիմնադրամն իր գործունեությունը դադարեցրեց, և 24 ուսանող զրկվեց արտերկրում ուսում ստանալու հնարավորությունից։ «Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի նրանց ուսումը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանը։ «Դա մի խնդիր էր, որին առնչվեցինք անկախ մեզնից ու չկարողացանք անտեսել։ «Լույս» հիմնադրամը դադարեցրեց գործունեությունը, և տարբեր առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներ մնացին օդում կախված»,-ասաց Հակոբյանը։ […]
22:45 04.08.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցներում հեռախոսների և հաղորդակցության այլ միջոցների կիրառումն արգելելու վերաբերյալ ստացվող նամակներին և խնդրել հնչեցնել կարծիքներ այդ առաջարկի վերաբերյալ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները […]
16:57 03.08.2018
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը երեկ՝ օգոստոսի 2-ին, ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և դասախոսական կազմին է ներկայացրել ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։ Այս մասին հայտնում են ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վալերի Օսիպյանը հույս է հայտնել, որ կրթահամալիրի նորանշանակ պետն իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցի ուսումնական հաստատության սովորողներին, և ոստիկանության համակարգում այսուհետև […]
16:34 03.08.2018
Բուհերում 21 հազար ուսանողի տեղ կար այն դեպքում, երբ բուհ ընդունվել ցանկացողներն ընդամենը 5456-ն էին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԿԳՆ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: Նրա խոսքերով՝ բուհ է ընդունվել 4616 շրջանավարտ: «Շրջանավարտները ավելի շատ դիմել են Երևանի պետական համալսարան (1701 դիմորդ), երկրորդ տեղում է Երևանի պոլիտեխնիկական համալսարանը (558 […]
13:24 03.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է հասկանալ՝ որո՞նք են հնարավոր լուծումները, ի՞նչպես ենք տեսնում այդ լուծումների կիրառումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ միջոցներով և գործիքներով: Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում […]