16:29 22.04.2017
Մասնագետներ իրենց ու այլ կազմակերպությունների համար։ Այս գաղափարախոսությամբ Գյումրիում բացվեց «Տեխնո կրթական ակադեմիան»։ Սա պահանջարկից ծնված առաջարկ է, ընկերության ներկայացուցիչների խոսքով ՏՏ ոլորտում առկա աշխատատեղերը թափուր են մնում, քանի որ չկան համապատասխան կադրեր, այդ իսկ պատճառով հիմնելով կրթական ակադեմիան կլրացվի իրենց կադրային բացը։ Կրթական հաստատության առաքելությունը` որակյալ մասնագետների պատրաստումն է լինելու:
Տեխնո կրթական ակադեմիայում ուսանողներին կդասավանդեն հանրապետությունում ճանաչված ու առաջատար մասնագետները:
«Դասավանդել կսկսեն վեբ ծրագրավորումից»,- նշում է «Տեխնո կրթական ակադեմիայի» տնօրեն Կարեն Նիկողոսյանը։
«Ընդլայնվելու ենք mobile, hardware և ծրագրավորաման այլ ուղություններով ևս, ծրագրավորման մեջ շատ կարևոր դեր ունի project management-ը, թե ընդունեն պրոեկտը, ինչպե՞ս ճիշտ կառավարեն և կարողանան հաճախորդին տան սպասվածից լավ արդյունք, սա ևս մեզ մոտ կարող են սովորել»,- նշեց Կարեն Նիկողոսյանը։
Լավագույն շրջանավարտներն աշխատանքով կապահովվեն: Գործող մյուս ՏՏ ընկերությունների նկատմամբ ունեցած առավելություններից մեկն այն է, որ «Տեխնո կրթական ակադեմիան» պատրաստում է կադրեր՝ որոնք մրցունակ կլինեն ոլորտում և աշխատանք կգտնեն նաև այլ ընկերություններում։ Դասընթացները կմեկնարկեն մայիս ամսից։ Ընկերությունը կարևորելով որակը, մի քանի տասնյակ դիմորդներից ընդունել է միայն 12-ին, ստուգվել է նրանց մաթեմատիկական գիտելիքներն ու մտածողությունը։ Ակադմեիան կարող է մինչև 40 ուսանող ունենալ, առարկայացանկն ու ուսուցման մեթոդաբանությունը կատարված է միջազգային ձևաչափով։
«Դասընթացների ընթացքում՝ ամեն ամսվա վերջում, ունենք նաև պլանավորած թեստեր, որ ստուգենք ուսանողները արդյո՞ք հասել են համապատասխան մակարդակի, սա նաև դասընթացների ավարտին ցուցիչ կլինի հասկանալու համար տվյալ ուսանող կարո՞ղ է անցնել աշխատանքի, թե ոչ»,- նշեց ընկերության տնօրեն Կարեն Նիկողոսյանը։
Մասնագետների վստահեցմամբ Գյումրիում ծրագրավորողները չեն քայլում ժամանակին համընթաց, իսկ սովորած ծրագրերն էլ հին են։
«Մեզ մոտ երկու տարի տրամադրում ենք՝ սովորում լեզու, որը երկու տարի հետո արդեն կիրառությունից դուրս է գալիս, դրա համար մենք շեշտը դնում ենք նորարարական տեխնոլոգիաների կիրառման ու ուսուցման վրա, այսպես Գյումրիում ՏՏ ոլորտի կադրային բացը կկարողանանք լրացնել»,-նշում է ընկերության տնօրեն Կարեն Նիկողոսյանը։
«Տեխնո կրթական ակադեմիայի» բացումը քաղաքում նոր IT կրթական շունչ ու երիտասարդ մասնագետների բազա կբերի, նպաստելով հայրաքաղաքում նորորարության գաղափարախոսությանն ու կիրառմանը։ Ակադմիայի շնորհիվ ոչ միայն կնվազի գործազրկության թիվը, այլև կբարձրանա կթական որակը։ Հավելենք, որ 2017 թվականի տվյալներով ՏՏ-ն Հայաստանում այն եզակի ոլորտն է, որտեղ ոչ թե մասնագետն է աշխատանք փնտրում, այլ գործատուն մասնագետ։ Դասընթացների և ընթացիկ ու սպասվող ծրագրեիր մասին է պատմում նաև ընկերության պաշտոնական կայքը` www.g-tea.am -ը։
10:05 20.08.2025
Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը10:00 20.08.2025
Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 20-ին ժամը 10:00- 19:00-ը կդադարեցվի ք.Ջերմուկ Ձախափնյակ 15, 16-22, 23, 24-28 Շենքերի ջրամատակարարումը: ...
09:49 20.08.2025
Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններՕգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...
09:38 20.08.2025
Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...
09:30 20.08.2025
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...
09:20 20.08.2025
Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնՄոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...
09:10 20.08.2025
Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ ԱրշավինՌուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...