11:44 02.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հրաման է ստորագրել՝ 2022-2023 ուստարում ՀՀ մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություններ կազմակերպելու մասին: Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկելու […]
15:57 01.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության արդյունավետ շարունակությունը: Նա նաև նշել է, որ Հայաստանը համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու լայն օրակարգ ունի։ […]
15:19 01.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպան Քրիստինա Քվինին, շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, […]
14:54 01.06.2023
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքը, որը ներկայում ներառված է մասնավորեցման ենթակա գույքի ցանկում, առաջարկվում է հանել այդ ցանկից և հանձնել […]
18:38 31.05.2023
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Կապսում, Արեգնադեմում և Բերդաշենում կառուցվում են դպրոցների մոդուլային շենքեր։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին։ Առաջին կանգառը Կապս բնակավայրում է եղել, ընթացքի մեջ են Կապսի դպրոցի տանիքապատման և ներքին հարդարման աշխատանքները։ «ՀՀ կառավարությունը ջանք ու […]
16:10 31.05.2023
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ընթացիկ ծախսերին անդրադառնալով, ԿԳՄՍ մնախարար Ժաննա Անդրեասյանը կարեւորել է ուսուցիչների վարձատրությանն ուղղված ծրագրերը, մասնավորապես, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որի շրջանակում 1565 ուսուցիչ կամ շահառու ուսուցիչների 5,5 տոկոսը կամավոր ատեստավորման արդյունքում վարձատրվում են արդեն բարձրացված դրույքաչափով եւ հավելավճարով: […]
16:03 31.05.2023
Մայիսի 31-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետության համապատասխան մասի եկամուտներն ու ծախսերը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը եւ Գեւորգ Պապոյանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ […]
14:45 31.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Լոռու մարզի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Ուսումնական հաստատությունների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախարարին ուղեկցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Լոռու […]
10:16 31.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում մայիսի 15-23-ը տեղի է ունեցել «Քարի պահպանություն և վերականգնման խնդիրներ» թեմայով գիտագործնական դասընթաց: Այն կազմակերպվել էր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ։ Հայաստանի գիտակրթական և մշակութային հաստատությունների մասնագետների համար շարունակական դասընթացների շրջանակում իրականացվող ծրագրի այս փուլում ուսումնասիրության առարկան քարն […]
19:22 30.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Վանաձորի ՏՄԱԿ-ի բացմամբ՝ ամփոփվել է ծրագիրը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա […]
18:30 30.05.2023
ALL INCLUSIVE Արմենիան մայիսի 14-ից հունիսի 18-ը Հայաստանում անցկացնում է նախադեպը չունեցող «Կորպորատիվ օլիմպիական խաղեր» մրցույթը: Մասնակիցները ներգրավվելու են ինտելեկտուալ և սպորտային մրցույթներում: Արդյունքում հաղթող է ճանաչվելու նրանցից լավագույնը: Կորպորատիվ օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվում են ինտելեկտուալ և սպորտային մրցույթներ: 11 թիմեր ներկայացնող մասնակիցներն էլ հավաքելով միավորներ, ընտրելու են իրենցից լավագույնին: Հերթական մրցույթին թիմերը դարձան փոքր-ինչ […]
18:24 30.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են «Էրազմուս+» ծրագրի մրցույթում հաղթած հայաստանյան նախագծերի տեղեկատվական օրերը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կողմից: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ […]
12:28 30.05.2023
Ամփոփվել է 2023 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ շրջակա միջավայրի […]
12:21 30.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի` 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես նաև հավաստագրման […]
22:03 29.05.2023
Իրաքի կառավարությունը հավանություն է տվել ավագ դպրոցի աշակերտների քննությունների օրերին ամբողջ երկրում ինտերնետը չորս ժամով անջատելու որոշմանը, հաղորդում է իրաքյան Alsumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով կրթության նախարարության հայտարարությունը։ «Նախարարների խորհուրդը հավանություն է տվել ինտերնետի անջատմանը ժամը 4-ից մինչև առավոտյան 8-ը միջին և ավագ դպրոցներում քննությունների ժամանակաշրջանում՝ միավորելու ուժերը քննական գործընթացի հաջողության համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ […]
17:52 29.05.2023
Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է. այն տևելու է մինչև հունիսի 5-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների: Նշված արդյունքը ցուցաբերած […]
00:04 28.05.2023
Մայիսի 27-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Տարվա գլխավոր գրական իրադարձության ամփոփման ընթացքում ազդարարվել է գրական մրցանակաբաշխության՝ «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա», «Արձակ» անվանակարգերում հաղթող ճանաչված մրցանակակիրների անունները: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ […]
19:05 27.05.2023
Կին գործիչների պատմական դերակատարումը պետք է ավելի տեսանելի դարձնել․ Ժաննա Անդրեասյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է TEDxYerevan նախագծի «Ամենօրյա առաջնագծում» թեմայով քննարկմանը, որն անցկացվել է հարցազրույցի ձևաչափով։ Բանախոսության հիմնական թեման կառավարման համակարգում, հանրային կյանքում և մասնավորապես կրթության ոլորտում կնոջ դերակատարմանն ու առաջնորդությանն է վերաբերել։ Պատասխանելով հարցին, թե երկրի համար […]
19:36 26.05.2023
Այսօր Հանրապետության միջնակարգ ու ավագ դպրոցներում նաև վարժարաններում հնչել է վերջին զանգը։ Իսկ հիմնական դպրոցներում վերջին դասի միջոցառում է անցկացվել 9-րդ դասարանցիների համար, թեև 9-րդ դասարանցիների համար դպրոցական տարիները դեռ ավարտված չեն։ Շրջավարտների պաշտոնական թվերը ներկայացվում են միայն 12-րդ դասարանցիների համար։ Ըստ այդ թվերի, Շիրակի մարզում այս տարի շրջանավարտների թիվը 1710 է։ Նրանցից 57-ը ոսկե […]
18:58 26.05.2023
Շարունակվում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը. այսօր փառատոնային երկրորդ օրն է: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ոլորտի մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Մայիսի 26-ի փառատոնի շրջանակում ներառված են մի շարք դասախոսություններ, հանդիպումներ, շնորհանդեսներ, այդ թվում՝ «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի […]
17:53 26.05.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղեկցությամբ Պաշտպանը Գյումրու թիվ 23 և Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցներում ներկա է գտնվել «Վերջին զանգի» միջոցառումների: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում նշել է, որ գիտելիքն է իրական և անփոխարինելի հարստությունը, որով կարելի է հասնել ամեն ինչի: «Պետք չէ աշխարհից ու կյանքից […]
17:15 26.05.2023
ՀՀ դպրոցներում այսօր տեղի է ունեցել ուսումնական տարվա վերջին դասը. հնչել է վերջին զանգը: Հիշարժան օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի և Գ․ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի ավարտական միջոցառումներին։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության […]
16:52 26.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի «Վերջին դաս» միջոցառմանը: Ավարտական հանդիսությանը ներկա են եղել նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, շրջանավարտների ծնողները: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է բոլոր […]
10:14 26.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ Վերջին դասի առթիվ` մաղթելով բարձր առաջադիմություն ուսման շարունակության մեջ: Այնքան էլ շատ չի անցել այն օրից, երբ Վերջին դասը Վերջին զանգ էր կոչվում, իսկ շրջանավարտ էին համարվում միայն տասներորդցիները: Այդ տարիներին Վերջին զանգն անցնում էր մեծ […]
08:55 26.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին, որում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք […]
15:34 25.05.2023
Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են գնահատման արդյունքները: 2023 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի շրջանակում ներկայացվել է 66 հայտ՝ հետևյալ բաշխվածությամբ. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ 6 հայտ, Ճարտարապետական գիտություններ՝ 3 հայտ, Գյուղատնտեսական […]
15:28 25.05.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 396 մլն 600 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]
14:12 25.05.2023
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր թոռնուհու կրթության իրավունքի լիարժեք ապահովման հարցում։ Ըստ Պաշտպանին ուղղված դիմումի՝ իր թոռնուհին սովորում է դպրոցում, սակայն ՀՀ քաղաքացի չլինելու և համապատասխան փաստաթղթեր չունենալու հիմքով նրա տվյալները դպրոցի էլեկտրոնային մատյանում գրանցված չեն։ Դիմումատուի փոխանցմամբ՝ երեխային խնամում է միայն հայրը, բայց քանի որ հայրությունը վերջինիս կողմից ճանաչված չէ, գործող […]
11:56 25.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասԱ» կրթական ծրագիրը: Ծրագրի նպատակն է պատանիներին հնարավորինս հաղորդակից դարձնել բարձրարժեք երաժշտարվեստին, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։ 2023 թ․ փետրվարից ծրագրի դասընթացները հաջողությամբ անցկացվել են Երևանի և մարզերի շուրջ երկու տասնյակ դպրոցներում` ապահովելով շուրջ 7000 սովորողների ակտիվ […]
11:43 25.05.2023
նը «Այբ» դպրոցի աշակերտներ են, որոնք փառատոնին ներկայացված նախագիծը մշակել են դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի շրջանակում: Նրանց նախագծած սարքն արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք հողում և ջրում քայքայվում են և լավ փոխարինիչ են շրջակա միջավայրի վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցող և նավթային հումքով ստացվող պլաստիկների համար։ Ներկայացվել են կենսապոլիմերի […]