21:09 24.05.2023
21-րդ դարը մտքի, գիտելիքի և ստեղծարարության դար է. այս գիտակցումով Երևանի Անտոն Չեխովի անվան N55 հիմնական դպրոցում բացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որից կօգտվեն ու իրենց նորորական գաղափարները կյանքի կկոչեն նախ դպրոցի 6-7-րդ դասարանցիները: «Արմաթ»-ն ավելին է, քան խմբակը, նպաստում է Հայաստանի տեխնոլոգիաների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, երեխաներին էլ հնարավորություն ընձեռում մասնագիտական կողմնորոշում ձեռք […]
18:39 24.05.2023
Այսօր անցկացվել է Շիրակի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությունը։ Ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա աշխատանքները, քննարկվել են առաջիկա ավարտական քննությունների կազմակերպչական հարցերը։ Մարզի դպրոցները ուսումնական տարին ամփոփում են օլիմպիադաներում գրանցած բարձր արդյունքներով։ Հանրապետական և միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակցած աշակերտներից 4-ն արժանացել է առաջին, 5-ը՝ երկրորդ և 18-ը՝ երրորդ կարգի դիպլոմների։ Այս ցուցանիշով Շիրակի մարզը Հանրապետությունում […]
17:53 24.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Մեկնարկը կտրվի մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Մայիսի 24-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնին: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
15:26 24.05.2023
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 24-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է հստակեցնել ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման […]
15:19 24.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին նախատեսում է իրականացնել «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ամրապնդել թատրոն-դպրոց կապը, նպաստել պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովել ոչ ֆորմալ գեղարվեստական կրթություն։ Ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 […]
09:40 24.05.2023
Ռուսաստանի ամենափոքր աղջիկը՝ Պոլինա Սկորիկը, ավարտել է Կուրսկի շրջանի Գլուշկովսկի շրջանի դպրոցը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են մարզային կրթության նախարարությունում։ «Այսօր դպրոցն ավարտել է Ռուսաստանի ամենափոքր աղջիկը՝ Պոլինա Սկորիկը, որն ավարտել է Կուրսկի մարզի Գլուշկովո շրջանի MKOU «Գլուշկովսկայայի միջնակարգ դպրոցի» 11-րդ դասարանը»,- հայտնել են նախարարությունից։ «Աղջիկը հետաքրքրված է թատերական ռեժիսուրայով: Հոբբին առաջացել է «Դոկտոր Ռիխտեր» ռուսական […]
18:13 23.05.2023
123 մասնակից, 4 առաջին, 5 երկրորդ, 18 երրորդ կարգի դիպլոմներ․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների շիրակցի հաղթողներին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Ողջունելով ու շնորհավորելով աշակերտներին, նրանց մանկավարժներին ու ծնողներին հաղթանակի համար՝ Շիրակի մարզպետը նշել է, որ տքնաջան աշխատանքի ու ձգտումի արդյունքում է […]
12:45 23.05.2023
2023 թ. հուլիսին Ռումինիայի Կոնստանցայի «Օվիդիուս» (հուլիսի 3-22-ը), Յասի «Ալեքսանդրու Իոան Կուզա» (հուլիսի 10-28-ը) և Տիմիշոարայի «Արևմտյան» (հուլիսի 17-29-ը) համալսարանները հայտարարում են ռումիներենի ամառային դասընթացների կազմակերպման մասին: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.edu.ro/summer-courses/: Պահանջվող փաստաթղթերի (ռումինական կողմի ներկայացված պահանջներին համապատասխան) ընդունման վերջնաժամկետն է հունիսի 1-ը: Փաստաթղթերն անհրաժեշտ է սկանավորել և ուղարկել Երևանում Ռումինիայի դեսպանության […]
12:22 23.05.2023
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների Երևանի և մարզերի քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 40-ն են՝ 26-ը մարզերում, 14-ը՝ մայրաքաղաքում: ԵՐԵՎԱՆ 1) Երևանի թիվ 11 հիմնական դպրոց 2) Երևանի թիվ 14 հիմնական դպրոց 3) Երևանի թիվ 29 ավագ դպրոց 4) Երևանի թիվ 57 հիմնական դպրոց 5) Երևանի […]
11:17 23.05.2023
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շրջանակում ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները շարունակում են անցկացնել ուսումնավարժություններ, պարապմունքներ, սեմինարներ և դասախոսություննե, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Մասնավորապես՝ ՓԾ Արմավիրի և Տավուշի ՄՓՎ աշխատանքային խմբերի կողմից համապատասխանաբար Բաղրամյան համայնքի Բագարան և Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրերում անցկացվել են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնները և ազդարարման, պատսպարման, […]
17:36 22.05.2023
Երևանի թիվ 180 դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի գրող, հրապարակախոս, գրականագետ, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Խորհրդանշական է, որ անվանակոչությունը […]
11:10 22.05.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը Երևանի պետական համալսարանի հետ մայիսի 20-ին անցկացրել է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար […]
20:38 20.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանների միջազգային օրվա շրջանակում այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, շնորհավորել թանգարանի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շրջել ցուցասրահներով: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն […]
19:23 20.05.2023
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Վարչապետի հատուկ մրցանակներին արժանացան առաջինը վերջնարկը հաղթարած գյումրեցի Մարին ու սյունեցի Արթուրը: Խճուղավազքի մրցաշարին 3-րդ տեղը զբաղեցրեց Լոռու մարզը: Դպրոցին կտրվի 1 մլն 500 […]
15:34 18.05.2023
Մեծամորի՝ ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու առթիվ մայիսի 19-ին Մեծամորի Մշակույթի տանը տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում Մեծամորին կհանձնվեն խորհրդանշական […]
13:24 18.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։ Նախարարին ուղեկցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը: ԿԳՄՍ […]
12:47 18.05.2023
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Նա ընդգծել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքները սահուն են ընթանում, և ամեն ինչ պետք է արվի՝ մրցաշարը լավագույնս կազմակերպելու համար: Երկրորդ անգամ […]
12:24 18.05.2023
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ. իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում ոլորտի հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետների միջոցով Երևանում և ՀՀ մարզերում կկազմակերպվեն ուսումնամեթոդական, գործնական օգնություն և դասալսումներ: Դրանց կմասնակցեն շուրջ 35 արտադպրոցական ուսումնական հաստատություններ՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ և ստեղծագործական կենտրոններ, […]
19:40 17.05.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել էր ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանին: Անդրադարձ է եղել բուհական ընդունելության քննությունների երկրորդ փուլին, արցախցի դիմորդների խնդրին, ԲՈՒՀ-ական ուսուցման ընթացքում զինակոչից տարկետման հարցին: Կարո Նասիբյանը նշել է, որ երկրորդ փուլի համար հայտագրվել է մոտ 14 հազար դիմորդ, ընդ որում՝ նրանց թվում կան նաև դիմորդներ, ովքեր քննություն հանձնել են ձմեռային քննաշրջանի ընթացքում, […]
18:20 17.05.2023
Հայաստանում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: 2023-2024 ուստարում 1-ին դասարան է հաճախելու շուրջ 39.500 սովորող: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: Նրա տեղեկացմամբ, ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26-ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27-ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում: […]
17:55 17.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի: Վերջին դասի առթիվ դպրոցներում իրականացվող դրամահավաքների վերաբերյալ Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն ահազանգեր է ստանում դպրոցներում իրականացվող դրամահավաքների վերաբերյալ և միջոցներ ձեռնարկում՝ դրանք բացառելու համար: «Ահազանգեր ենք ստանում ծնողներից, որոնք արդարացիորեն մտահոգված են դպրոցներում իրականացվող դրամահավաքների […]
17:18 17.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը՝ ուսումնական տարվա ավարտի, հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2022-2023 ուստարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: Ուսումնական պլանով վերջին դասը ՀՀ դպրոցներում 5-օրյա աշխատանքային շաբաթի […]
17:07 17.05.2023
«Japan Society for the Promotion of Science»-ի (JSPS) գրասենյակը հայտարարել է Ճապոնիայում 2023 թ. հետազոտություն կատարելու համար կրթաթոշակների տրամադրման մրցույթ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կրթաթոշակների մի մասին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները: Կրթաթոշակների մասին առավել մանրամասն տեղեկատվության կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3obdDSb կամ կից ներկայացված նյութերից:
10:32 17.05.2023
Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների: Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան: Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝ 1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը, 2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), […]
19:22 16.05.2023
Մայիսի 15-ին Արթիկ համայնքի Նահապետավան և Հայկասար գյուղերում տեղի է ունեցել Եվրամիության ֆինանսավորմամբ, «Ապագան այսօր» ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի և Արթիկի համայնքապետարանի համագործակցության արդյունքում հիմնված այլընտրանքային մանկապարտեզների բացումը։ Այլընտրանքային մանկապարտեզների բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, Հայաստանում Եվրամիության միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Բրունո Մոնթարիոն, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի […]
18:41 16.05.2023
Երևանի պետական համալսարանում անցկացվել է «ԲանՈՒԳործ 2023․կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով գիտաժողով, որի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Գիտաժողովը կազմակերպվել էր «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, գործատուներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին, ինչպես նաև շնորհավորել ԵՊՀ հիմնադրման օրվա, Ուսանողների […]
18:26 16.05.2023
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 09.06.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2023 թ. – «Օտար լեզուներ» 16.06.2023 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 23.06.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 27.06.2023 […]
17:55 16.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին: «ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ համակարգմամբ: Ծրագրի հիմնական խնդիրն է […]
17:33 16.05.2023
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է առանց ընդհատման հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: «Օրենքի 22-րդ հոդվածում թվարկվում […]
16:47 16.05.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր ներկա է եղել «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացմանը: Կենտրոնում ՀԱԱՀ ուսանողները և գյուղատնտեսության ոլորտի մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու կարևոր փափուկ հմտություններ։ Կենտրոնը բացվել է «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորել են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունները` Վիշեգրադի միջազգային […]