TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են. ԵՊՀ-ում մեկնարկել է գիտակրթական ֆորում

19:56 13.06.2023

Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողովը, որին մասնակցել է շուրջ 200 պատվիրակ: Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ռեկտոր […]

̰
Այսօր ԲՈՒՀ-երի դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից

18:17 13.06.2023

Այսօր Հանրապետության ԲՈՒՀ-երի դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից։ Վերջին տարիների վիճակագրությունն անփոփոխ է՝ օտար լեզուներից հայտագրումների առումով առաջատարն անգլերենն է, ինչը պայմանավորված է սրանով, որ ԲՈՒՀ-երի շատ բաժիններում անգլերենի միասնական քննությունը պարտադիր է։ Գյումրիում օտար լեզվի քննությունն անցկացվել է երկու քննական կենտրոններում։ Միայն թիվ 21 հիմնական դպրոցի քննական կենտրոնում անգլերենից քննություն հանձնողների թիվը 113 […]

̰
Երևանի թիվ 18 դպրոցի աշակետներն այլևս 4-րդ կարգի վթարային շենք դասի չեն հաճախի

23:29 12.06.2023

Երևանի թիվ 18 դպրոցի կառուցման աշխատանքները մտել են ամփոփման փուլ: 4-րդ կարգի վթարային դպրոցի փոխարեն նոր ուսումնական տարվանից աշակերտները դասերը կանցկացնեն եռահարկ ու ժամանակակից հաստատությունում: Աշխատանքների իրականացման համար Կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը ավելի քան 1 միլիարդ դրամ են ներդրել:

̰
ԵՊՀ-ում կանցկացվի հայ-ռուսական գիտակրթական համաժողով

15:22 12.06.2023

Հունիսի 13-14-ը Երևանում կանցկացվի «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։ Երկօրյա համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում՝ շուրջ 200 պատվիրակի մասնակցությամբ: Բացմանը ներկա կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին, ՀՀ ԳԱԱ […]

̰
Որոշվել է Օշական գյուղի միակ գրադարանը չտեղափոխել Աշտարակ

10:14 12.06.2023

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը Օշական գյուղում գտնվող միակ գրադարանը Աշտարակ քաղաք չտեղափոխելու հարցում։ Ըստ դիմումատուի՝ գրադարանը տեղափոխելու դեպքում կխախտվեն այնտեղ գրանցաված շուրջ 650 ընթերցողների իրավունքները, քանի որ գրադարանից օգտվելը նրանց համար չի լինի հասանելի և կառաջացնի լրացուցիչ անհարմարություններ։ Բարձրացված հարցի առնչությամբ գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։ Պատասխան գրություններով պարզաբանվել է, որ […]

̰
Դպրոցի տնօրենի պաշտոնի համար դիմողների ճնշող մեծամասնությունը չի հաղթահարում շեմը. Ժաննա Անդրեասյան

22:41 11.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հանրակրթական դպրոցներում տնօրենների ընտրության նոր կարգին: մասնավորապես գրել է. «Ինչպես գիտեք, հանրակրթության կառավարման ոլորտում էական փոփոխություններ են արվել և արդեն իսկ դպրոցների տնօրենների լիազորությունների ավարտի դեպքում գործում է տնօրենների նշանակման նոր կարգը։ Այդ կարգով տնօրենի պաշտոնին հավակնողների զարգացման ծրագրերն անկախ փորձաքննության են ենթարկվում, որի արդյունքներով […]

̰
Մոսկվայում նեյրոնային ցանցերին սովորեցրել են կարդալ պատմական փաստաթղթեր

17:08 11.06.2023

2023 թվականի հունվարին Մոսկվայում գործարկվեց մայրաքաղաքի Գլխավոր արխիվի և Yandex-ի «Որոնում արխիվներում» համատեղ հարթակը: Դրանում նեյրոնային ցանցերի օգնությամբ վերծանվում են 18-20-րդ դարերի բարդ ուղղագրությամբ արխիվային գրառումներ։ Մոսկվայի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան Արխիվների միջազգային օրը խոսել է արխիվացման ոլորտում համակարգչային տեսողական տեխնոլոգիաների ներդրման նախագծի մշակման մասին։ Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ամենաբարդ պատմական փաստաթղթերում վայրկյանների […]

̰
Տեղի է ունեցել «Մետամորֆոզներ․ գերմաներեն» խորագրով գերմաներենի ուսուցիչների 6-րդ համաժողովը

22:12 10.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մասնակցել է «Մետամորֆոզներ․ գերմաներեն» խորագրով գերմաներենի ուսուցիչների 6-րդ համաժողովին: Համաժողովին մասնակցել են նաև ԲՊՀ ռեկտորի պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Ավստրիայի Հանրապետության դեսպան Թոմաս Մյուլմանը և Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրացը։ Համաժողովի նպատակն է խթանել գերմաներենն ու գերմանագիտությունը միջնակարգ […]

̰
Հաստատվել են Արթիկում և Արևշատ գյուղում կառուցվելիք մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման նախագծերը

20:56 09.06.2023

2023 թվականի հունիսի 8-ին «Նորաշեն» նախագծային կազմակերպության տնօրեն Գագիկ Բաղդասարյանը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հաստատմանն է ներկայացրել Արթիկ քաղաքում և Արևշատ գյուղում կառուցվելիք մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման աշխատանքային նախագծերը։ Տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից։ Մանկապարտեզները լինելու են 144 տեղ հզորությամբ, ունենալու են մսուրային խմբեր։ Նախագծերում նախատեսված են մանկական խաղահրապարակներ շվաքարաններով և սիզամարգերով։ Համայնքի ղեկավարը ստորագրել […]

̰
Ուսուցումը դարձնել կենսակերպ. Ժաննա Անդրեասյան

17:27 09.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթ է ունեցել ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ: «Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։ Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության խնդրի առաջնային նշանակությունը […]

̰
Հրապարակվել են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները

16:52 09.06.2023

Հայաստանում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները․ այսօր քննությունների առաջին օրն է։ Դիմորդներն քննություններ են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Նշված առարկաների քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում։ Քննություն հանձնողների նախնական թիվը 1446 է, որից «Քիմիա»՝ 1154, և «Ռուսաց լեզու»՝ 292: Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է քննական […]

̰
Հաստատվել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի հարցաշարը

13:24 09.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 754 հարց` ՀՀ Սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման […]

̰
ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ ԿԳ նախարարների համատեղ հրամանով նշանակվել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր

13:12 09.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը ստորագրել են Էդվարդ Մարտինի Սանդոյանին Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու մասին հրաման: Էդվարդ Սանդոյանը 1981 թ. ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Մոսկվայի կառավարման ինստիտուտը (այսօր՝ Կառավարման պետական համալսարան), իսկ 1983 թ.՝ Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: Էդվարդ Սանդոյանը տնտեսական գիտությունների […]

̰
Չեխիայի Պարդուբիցի համալսարանում քննարկվել են ներառական կրթության ուղղությամբ հայ-չեխական երկկողմ կապերի զարգացման հարցերը

16:07 08.06.2023

Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Չեխիայի Պարդուբիցի համալսարան: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարի տեղակալը հանդիպել է Պարդուբիցի համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, ծանոթացել չեխական ուսումնական հաստատության կրթական ծրագրերին: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ներառական կրթության զարգացմանն վերաբերյալ հարցեր։ Ներկայացնելով այս ուղղությամբ երկու երկրների փորձը՝ […]

̰
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության ներկայացրած մի շարք նախագծեր

11:16 08.06.2023

Հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Քվանտ» վարժարանին օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» […]

̰
ԻԻՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

10:53 08.06.2023

Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «Թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրների քննություն» խորագրով միջազգային հեղինակավոր 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցները հրատարակվելու են հոդվածների ժողովածուում: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն ուղարկեն զեկույցի սեղմագրերը, իսկ ամբողջական զեկույցի ուղարկման […]

̰
Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շուրջ 600 մասնագետ կմասնակցեն վերապատրաստման եռամսյա դասընթացների

09:15 08.06.2023

Երեխաների իրավունքների պաշտպանության, հաստատություններում խնամքի և ծառայությունների մատուցման վերաբերյալ գիտելիքի և հմտություների զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շուրջ 600 մասնագետ, այդ թվում՝ սպասարկող անձնակազմը կմասնակցեն վերապատրաստման եռամսյա դասընթացների։ Ընթացակարգերը, թեմաներն ու այլ մանրամասներ քննարկելու նպատակով՝ կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Աշխատանքի […]

̰
Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

23:32 07.06.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը: Նիստին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը: Օրակարգի հարցերի շրջանակում Արմեն […]

̰
ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի կրթության միջազգային ֆորումին

16:45 07.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կմասնակցի «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումին: Կրթության միջազգային ֆորումը հարթակ է, որը համախմբում է ԲՐԻԿՍ և «Շանհայի համագործակցության կազմակերպության» երկրների կրթության նախարարներին, ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու հիմնական խնդիրները և ներկայացնելու դրանց լուծման հնարավորությունները, իրականացնելու կրթության […]

̰
Տեղեկատվական հանդիպում՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում

15:37 07.06.2023

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հունիսի 6-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում։ Հանդիպման ընթացքում նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները ծրագրով հետաքրքրվող կրթական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրել են ծրագրի հիմնական փուլերին, «armeps» համակարգում հայտի լրացման կարգին, տեխնիկական այլ մանրամասներին։ Նշվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել՝ […]

̰
Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը

10:39 07.06.2023

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հունիսի 1-ին տեղի է ունեցել 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերի բացման, փաստաթղթերի ուսումնասիրության և արդյունքների ամփոփման գործընթացը: Հայտերի գնահատման արդյունքում 65 անուն դասագրքերից /չափաբաժիններ/ հայտեր են ներկայացվել 49-ի համար: Չներկայացված չափաբաժինների համար առաջիկայում կհայտարարվի դասագրքերի ստեղծման նոր մրցույթ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամներին

16:44 06.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Նելս Սկոտը, ՄԱԿ ԵՏՀ ինովացիոն քաղաքականությունների մշակման բաժնի […]

̰
Կարգավորվեն նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը

15:50 06.06.2023

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության […]

̰
ՀՕՖ-ը տրամադրել է 22 գիտական դրամաշնորհ

11:55 06.06.2023

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս տարի մրցույթին ներկայացված 125 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 22-ը: Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների՝ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Երիտասարդ գիտնականների […]

̰
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մասնակցել է ԱՊՀ 2-րդ ֆորումին

15:27 05.06.2023

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն Ուզբեկստանի Բուխարա քաղաքում «Central Asia 2023. Համացանցը և տեղեկատվական-գրադարանային ռեսուրսները գիտության, կրթության, մշակույթի մեջ և բիզնեսում» XVI միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Գիրքը և ընթերցանությունը՝ հանրության զարգացման ռեսուրսներ» խորագրով ֆորումին: Գրադարանի աշխատակից Գայանե Կարապետյանը «Գրքի հանրահռչակումը և ընթերցանության խթանումը ԱՊՀ երկրների մանկական գրադարաններում» թեմատիկ նիստին ներկայացրել է «Ընթերցողների դաստիարակությունը […]

̰
Ամփոփվել է «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» համապետական աշակերտական նախագիծը

13:10 05.06.2023

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) ամփոփվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո իրականացվող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» համապետական աշակերտական նախագիծը: Մարտին մեկնարկած նախագծին հայտագրվել և իրենց աշխատանքներն են ներկայացրել ՀՀ 8 մարզերի և Երևանի 50 դպրոցների շուրջ 256 աշակերտներ: Ընդհանուր առմամբ՝ ներկայացվել են 106 աշխատանքներ՝ 31 ուսումնական […]

̰
Խրախուսելով ֆինանսական գրագիտությունը. մրցույթ՝ դպրոցականների և ուսանողների համար

12:42 05.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է էսսեների և վերլուծական հոդվածների մրցույթներ, համապատասխանաբար՝ ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար: Մրցույթների նպատակն է խթանել ֆինանսական գրագիտությունը և բարձրացնել ֆինանսների մասին հանրային իրազեկվածությունը, խրախուսել քննադատական ու ստեղծագործական միտքը երկրի ապագայի վրա ազդող տնտեսական խնդիրներին առնչվելիս: Հոդվածների և էսսեների ներկայացման վերջնաժամկետը […]

̰
Արագածոտնի մարզում կկառուցվեն և կվերակառուցվեն 2 տասնյակից ավելի դպրոցներ ու կրթահամալիրներ

20:13 02.06.2023

Կառավարության որոշմամբ` ԿԳՄՍ նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում և 132 մլն 200 հազար դրամ ուղղվել է Արագածոտնի մարզում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: Սույն որոշմամբ հիմնովին կառուցվողներն են՝ Ապարանի Վ․ Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական, Թալինի թիվ 2 հիմնական, Ներքին Սասնաշենի Հենրիկ Հովհաննիսյանի անվան միջնակարգ, Աշտարակի Վարդգես […]

̰
5 հայ աշակերտ կմասնակցի Բրատիսլավայում կայանալիք Միջազգային տնտեսագիտական օլիմպիադային

18:14 02.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփմանը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող է ճանաչվել 5 մասնակից, որոնք սեպտեմբերին Բրատիսլավայում մասնակցելու են միջազգային փուլին: Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև ուսանողների շրջանում հայտարարված էսսեների մրցույթի արդյունքները և պարգևատրվել […]

̰
Մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսհաստատություններում 2023-2024 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

15:53 02.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (25 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճարտարապետություն և շինարարություն»; «Հնագիտություն», «Լեզվաբանություն», «Բժշկություն», «Արաբերեն լեզու», «Իսլամագիտություն»: Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները, ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են […]

̰
BACK_TO_TOP