11:44 21.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական […]
16:16 20.04.2022
Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով: Առաջին փուլ Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում […]
14:37 20.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։ Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: Մրցույթին […]
12:35 20.04.2022
Մշակույթ-կրթություն կապն ամրապնդելու եւ մատաղ սերնդի մոտ հայկական մշակույթի հանդեպ սեր ու հոգատար վերաբերմունք արմատավորելու նկատառումով, ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է «Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիր։ Այն նախատեսված է հանրակրթական դպրոցների բոլոր տարիքի աշակերտների համար։ Ծրագրի իրագործմանը անմասն չի մնացել նաեւ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որի մասնաճյուղ արգելոց-թանգարանները («Գառնի», «Զվարթնոց», «Ամբերդ» , «Լոռի […]
12:28 20.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դուալ կրթություն/աշխատաշուկա. առկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով միջոցառմանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթությունը պետք է կարողանա բավարարել տնտեսության զարգացման կարիքները և արձագանքել դրա փոփոխություններին: «Սա մի դաշտ է, որտեղ ունենք անընդհատ փոփոխվող մարտահրավերներ և կոչված ենք միասին աշխատելու և […]
12:06 20.04.2022
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու, մշակութային […]
10:22 20.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ): Գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին: Միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The Milk of Dreams» խորագրի ներքո: […]
22:15 19.04.2022
Այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում։ Նաև բանավոր քննություններ այլևս չեն լինելու: Բուհերի ընդունելության կարգում կատարված փոփոխությունների մասին մասնարամասներ են ներկայացրել ԿԳՄՍ պաշտոնյաները: Հիմնական փոփոխություններից է նաև այն, որ դիմորդները կկարողանան միասնական քննություն հանձնել երկու անգամ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:04 19.04.2022
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ […]
18:48 19.04.2022
Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում մանուկները հանդես են գալիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված միջոցառմամբ։ Փոքրերի շուրթերով, երգ ու պարով ևս մեկ անգամ մատուցվում է տոնի խորհուրդը։ Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, գտնվել է, տնօրենի բնութագրմամբ, անմխիթար վիճակում։ Բարի կամքի դրսևորմամբ, Արտյոմ Հարությունովի աջակցությամբ, 44 օրվա […]
15:00 19.04.2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կրթության հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԳՄՍՆ-ի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզպետարանների, ինչպես նաև տեղական և […]
13:53 19.04.2022
2022 թվականի դեկտեմբերից դիմորդներին միասնական քննություններ հանձնելու երկրորդ հնարավորություն է տրվելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը՝ ըստ փուլերի և հերթական քայլերի թեմայով, ասուլիսին հայտնեց ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ ընդունելության կարգի հիմնական փոփոխություններից մեկը դիմորդին երկրորդ […]
11:17 19.04.2022
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ԿԳՆՍՆ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նախատեսված է ապրիլի 19-20-ը պաշտոնական այց Մոսկվա, ապրիլի 20-ին՝ Նիժնի Նովգորոդ:
14:20 18.04.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում է Հայաստանի դպրոցների համար նախատեսված «Լավագույն դպրոցական մինի այգի» 2-րդ ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։ «Դպրոցական սնունդ» ծրագրի մաս հանդիսացող այս մրցույթի նպատակն ազգային մակարդակում դպրոցական այգիների ստեղծման խթանումն […]
13:45 18.04.2022
2022 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը գործարկվել է ապրիլի 17-ից: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ): Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը և […]
12:07 18.04.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ մեկնարկում է «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը: Մրցույթի հիմնական գաղափարներն են արժևորել դպրոցի խոհարարի մասնագիտության կարևորությունը և ոգեշնչել դպրոցականների համար սնունդ պատրաստող անձանց, որպեսզի նրանք ստեղծագործ մոտեցում ցուցաբերեն աշխատանքին։ Մրցույթին կարող են մասնակցել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրում ընդգրկված […]
08:16 18.04.2022
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանի թիվ 107 դպրոցի հինգերորդ դասարանցիներն են՝ իրենց անգլերենի ուսուցչի հետ։ Երբ այս կիսամյակ մեթոդական ցուցումները նորացվեցին և նախագծային աշխատանքը առաջարկվեց կիրառել, փորձել են և ստացված արդյունքից ոգևորվել։ Հատկապես կարևորում եմ, որ անկեղծ գրում են՝ սկզբում չէինք պատկերացնում, մտածում էինք, որ չի ստացվի, բայց փորձեցինք ու […]
18:40 16.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Լոռու մարզ` Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին: Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային […]
23:35 15.04.2022
Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքում պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայից նախատեսված օլիմպիադայի երկրորդ փուլը: Օլիմպիադային կարող են մասնակցել հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն։
20:58 14.04.2022
Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադպրոցի նորոգման հարցը վերջնական հաստատում է ստացել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի միկրոծրագրի ընտրության ժողովում ներկայացված առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից ներկաների քվեարկության արդյունքում ավագ դպրոցի հայտն ընդգրկվել է ծրագիր։ Գյումրիի քաղաքապետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար առանձնացրել էր առաջնահերթ լուծում պահանջող մի […]
20:30 14.04.2022
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում նշել են վրաց լեզվի օրը։ Այս լեզուն համալսարանում ուսուցանվում է 2014 թվականից: Արդեն չորրորդ տարին նշում են տոնը` նպատակ ունենալով մոտիվացնել ուսանողներին, ծանոթացնել վրացերենին, վրաց մշակույթին: Միջոցառման հեղինակները կարծում են, որ անգամ ամենացածր մակարդակում երկու երկրների կապը կարող է բերել բարձր մակարդակում բարիդրացիական հարաբերությունների: Հաղորդում է aliq.ge-ն։
18:56 14.04.2022
2021-2022 թվականների ավարտական, պետական ընդունելության քննությունների կարգերում կատարված փոփոխությունների, կազմակերպչական աշխատանքների մասին են անդրադարձել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն ու գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուները մարզի դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Անդրադարձ է կատարվել փոփոխություններին, դրանցից բխող քայլերին ու միջոցառումներին։ Կառավարության ապրիլի 7-ի նիստում […]
14:21 14.04.2022
Եվրամիության «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը 10 տարեկան է: Հայաստանում ծրագրի իրականացման աջակից ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այս առիթով մրցանակներ է հանձնել ծրագրում ներգրավված ակտիվ դպրոցներին և ուսուցիչներին, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի արդյունավետությունը չափվում է ոչ […]
12:41 14.04.2022
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Վանաձորում կանցկացվի «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական օլիմպիադա: Օլիմպիադան կազմակերպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները: Առաջին անգամ կազմակերպվող այս օլիմպիադային մասնակցության հայտ է ներկայացրել Լոռու մարզի 37 դպրոցի և վարժարանի շուրջ 200 աշակերտ։ Հարցաշարում ներառված են մարզի հուշարձաններին, […]
11:11 14.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ: Նախագծով առաջարկվում է ակադեմիական տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանել պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական, անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումը` ապահովելով որակյալ կադրերի պատրաստում: Կրթության հիմքով տարկետում տրամադրելու […]
19:20 13.04.2022
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում մեկնարկել են դպրոցի վերակառուցման աշխատանքները: Այս դպրոցը ճանաչվել է սեյսմավտանգ և ենթակա է կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ համատեղ շրջայց են կատարել Աբովյանի թիվ 2 […]
19:03 13.04.2022
Ուսուցիչը հեռավոր սահմանամերձ Այգեհովիտից․․․ Վահեին Կառնուտում երկու տարի է, որ ճանաչում են։ Գյուղի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչն է։ Ամեն առավոտ, ուսուցչական մատյանը ձեռքին, անխախտ ճշտապահությամբ մտնում է դասարան։ 11-րդցիների մոտ ընկեր Առուստամյանի դասաժամն է։ Վահեն 25 տարեկան է, սովորել է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում։ Իր ծննդավայրում՝ Տավուշում, աշխատանք ունեցել է, հիմա էլ «Հույսի կամուրջ» […]
16:00 13.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ավելի վաղ հայտարարված մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները փոխվել են: Մասնավորապես, մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00: Քննություններն էլ […]
12:11 13.04.2022
Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համատեղ կազմակերպած «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» մրցույթի արդյունքները: Հաղթող հինգ աշակերտներին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Մրցույթն անցկացվել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Մինչ պարգևատրումը աշակերտների համար թանգարանում կազմակերպվել է շրջայց: […]
15:42 12.04.2022
ԱՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը կազմակերպել է քննարկում։ Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կազմակերպվել է լրացուցիչ քննարկում՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության՝ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցով, որի վերաբերյալ ստացվել էր մի խումբ ծնողների կոլեկտիվ դիմում։ Քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ […]