18:00 10.04.2022
Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ատեստատը կունենա այս տեքստը։ Դրա հավաստիությունը հնարավոր կլինի ստուգել e-verify.am կայքում՝ հսկիչ համարը մուտքագրելով։
12:42 08.04.2022
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ: Վահրամ Դումանյանը Մայրության […]
10:57 08.04.2022
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունումը բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածից, որն ամրագրում է գիտական […]
17:58 07.04.2022
ՀՀ կառավարությունն ապրիլի 7-ի նիստում հաստատել է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության 2022-2023 ուսումնական տարվա անվճար տեղերը: 2927 անվճար տեղ` բակալավրի համար 2022-2023 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ ընդունելության համար հատկացվել է 2927 տեղ, որից 1943-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին: ԿԳՄՍՆ […]
16:44 07.04.2022
Կառավարության ապրիլի 7-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, որոշմամբ սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության […]
10:45 07.04.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում (dimord.am) պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ: 2021-2022 ուստարվա շրջանավարտները […]
19:59 06.04.2022
Կապս գյուղի նախկին դպրոցը վթարային էր դարձել երկրաշարժից հետո, որտեղ 30 և ավելի տարիներ դասեր էին անցկացնում գյուղի աշակերտները։ Մի քանի տարի առաջ կատարված ուսումնասիրություններով՝ շենքի վթարայնությունը գնահատվել էր 4-րդ աստիճանի, իսկ պատերին ներսից ու դրսից կատարվել էին երկաթե ամրակայումներ։ 30 տարիների ընթացքում գրեթե միշտ ընդգրկվում էր դպրոցաշինական հրատապ ծրագրերում, բայց հետո ծախսատարության պատճառով հայտնվում […]
12:08 06.04.2022
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սիրով հրավիրում է տարբեր ոլորտների մասնագետների՝ իրացնելու իրենց մասնագիտական հմտությունները, բացահայտելու իրենց ներուժն ու երեխաներին ապահովելու կրթական հավասար հնարավորություններով՝ դառնալով ուսուցիչ և աշխատելով մարզային համայնքներում բնակվող աշակերտների հետ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ և օժանդակությամբ։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը վերապատրաստում է այդ մասնագետներին և համայնքում գտնվելու երկու տարիների ընթացքում նրանց ապահովում մենթորական և […]
11:08 06.04.2022
Շվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց: Նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը: Նախաձեռնությունն իրականացվում է երկրում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, «Աստրիդ Լինդգրեն» հիմնադրամի, Շվեդիայի բնիկ Սամի համայնքի և շվեդական գրադարանային համակարգի հետ գործակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ […]
21:33 05.04.2022
Կայացել է Արցախ-Սփյուռք «Քույր դպրոցներ» ծրագրի առաջին փուլը։ Ծրագրին մասնակցում են Մարտակերտի շրջանի և Լիբանանի Հանրապետության հայկական դպրոցները։ ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականի գրասենյակի համատեղ մշակմամբ՝ «Քույր դպրոցներ» ծրագիրն ընթացքի մեջ է։ Այն կրում է ինստիտուցիոնալ և շարունակական բնույթ: Առաջին փուլում ԱՀ Մարտակերտի շրջանի հինգ միջնակարգ դպրոցները՝ Մարտակերտի թիվ 1, Հաթերքի, […]
14:35 05.04.2022
Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով վարչությունը հայտարարում է Երիտասարդական քաղաքականության ծրագրերի բաժնին միանալու գործուղվող աշխատակցի մրցույթ: Գործուղվողը պետք է լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի և ունենա բարձրագույն կրթություն քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, սոցիալական և երիտասարդական աշխատանքների կամ հարակից այլ բնագավառներում: Ընտրվելու դեպքում գործուղվողը պարտականությունների կատարման ողջ ընթացքում (1 տարի՝ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ) մնում […]
15:35 04.04.2022
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության տվյալների բազայի թվային կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ԿՏԱԿ-ի և «Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը «Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանին է ներկայացրել պատրաստվող կայքի հիմնական առավելությունները․ «Էլեկտրոնային […]
20:44 01.04.2022
Նախորդ տարի Հանրապետության հանրակրթության ոլորտում ներդրվեց դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը։ Այն ըստ էության մանկավարժների կրթական որակի գիտելիքների ստուգման գործընթաց է համարվում, իսկ խրախուսման ձևը ատեստավորմանը մասնակցած ու անցողիկ շեմն հաղթահարած ուսուցիչների համար հավելավճարներ սահմանելն է, որը հնարավորություն է տալիս մանկավարժին բարելավել աշխատավարձի չափը։ Անահիտ Իկիլիկյանը ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի է։ Կամավոր ատեստավորմանը մասնակցած […]
16:28 01.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել դպրոցականների 2021-22 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային), հանրապետական փուլերի ժամկետները հաստատելու մասին հրամանում: Ըստ այդմ՝ մարտի 20-22-ին նախատեսված «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը կանցկացվի ապրիլի 8-10-ը, իսկ մարտի 22-24-ը նախատեսված «Հայ գրականություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը՝ ապրիլի 10-12-ը:
12:55 31.03.2022
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր (NSP)՝ ուսանողների, հետազոտողների, համալսարանների դասախոսների և արվեստագետների համար: Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորում է Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարությունը: Դիմումների ներկայացման վերջնաժամկետներն են՝ 2022 թ. ապրիլի 30-ը և հոկտեմբերի 31-ը` համապատասխան կիսամյակների համար: Դիմումները պետք է ներկայացնել առցանց՝ www.stipendia.sk կայքի միջոցով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ https://www.scholarships.sk/ կայքի միջոցով և կից ներկայացվող նյութից:
19:10 30.03.2022
Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է դպրոցներ օտարերկրացիների ընդունելության կարգը։ Սովորողին հանրակրթության մեջ ընդգրկելու գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N1640-Ն հրամանով հաստատված՝ «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու […]
18:16 30.03.2022
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման նոր չափանիշների և ընթացակարգի փոփոխության հարցերը քննարկվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) հրավիրված հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, նույն վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի […]
12:54 30.03.2022
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։ Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներ Նարեկ Սարգսյանը (12-րդ դասարան) և Գևորգ Սարգսյանը (11-րդ դասարան)։ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, […]
11:06 30.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը: Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական […]
19:51 29.03.2022
75 երեխայի համար ու երեք խմբասենյակով նոր մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտված է, ներսի աշխատանքները ևս։ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի շինաարությունը սկսվել էր 2020 թվականի ամռանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինասնավորմամբ, որից 10%-ը Գյումրիի տեղական բյուջեի ներդրումն է։ Շենքն ավարտուն տեսք ունի, բայց լիարժեք ապահովված չէ գույքով։ Թեև սա չէ պատճառը, որ չեն վերաբացվում, շինարարական թերություններ են […]
16:16 29.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի մարտի 25-ի 471-Ա/2 հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների մրցութային ընտրության թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հարցաշարերում ընդգրկված 100 հարցերը վերաբերում են նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենսդրությանը, ուսումնամեթոդական և մանկավարժահոգեբանական իմացություններին և մասնագիտական հմտություններին: Հարցաշարի հաստատման համար […]
15:28 29.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) ներկայացուցիչների, միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները: Համատեղ գործիքակազմի ներդրման մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա […]
13:37 29.03.2022
«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման մրցութային հանձնաժողովն ամփոփել է մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները: Ներկայացված գիտահետազոտական 35 նախագծերից մասնագիտական ժյուրին, ըստ անվանակարգերի (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն), հաղթող է ճանաչել 11 նախագիծ: Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերը՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «ԷկոՊրոտեին, երեք խնդիր, մեկ լուծում» (աշակերտներ` […]
17:24 28.03.2022
Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև մի շարք ուսումնական հաստատություններ։ Նա եղել է Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, շրջել լսարաններով և ծանոթացել ուսումնարանի ենթակառուցվածքներին։ Ժաննա Անդրեասյանը որպես առաջնային խնդիր կարևորել է ուսանողների թվի ավելացումը՝ նկատելով, որ հաստատությունն ունի մարզի համար պահանջարկ ունեցող մասնագիտություններ։ Նա […]
14:51 28.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում մարտի 26-ին մեկնարկել է «Համադպրոցական գիտության փառատոնը»։ Փառատոնին, որն անցկացվում է երկրորդ անգամ, ներկայացվել են Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցներից առաջադրված անհատական ու թիմային 35 հետազոտական նախագծեր։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտները՝ իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ։ Համադպրոցական գիտության փառատոնին ներկա […]
10:19 28.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 30-ն է: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, […]
16:13 27.03.2022
Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը վերսկսվելու է մարտի 28-ից։ Հայտնում է Արցախի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
12:50 25.03.2022
Շուշիի Դ. Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մհեր Համբարձումյանը Երևանում կայացած առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում պատմություն առարկայից գրավել է առաջին տեղը՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Մհերը ԱՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից է: Պատերազմից հետո գյուղն անցել է թշնամու վերահսկողության տակ։ […]
10:59 25.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մարտի 24-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանի, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ՏՀՏ գործատուների միության կողմից թվայնացված «Արհեստական բանականություն» դասընթացը հիբրիդային ձևաչափով ավագ […]
23:46 24.03.2022
ԿԶՆԱԿ-ը նոր ծրագիր է իրականացնում՝ սովորողների փոխանակման ծրագիր, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Դրա շրջանակներում 14-16 տարեկան սովորողները կարող են հյուրընկալվել այլ համայնքի դպրոցում, երկու շաբաթով։ Ծրագրի նպատակն է՝ խրախուսել երեխաների միջև սոցիալականացումը, հայրենիքի ճանաչողությունը, տարբեր մարզերում մշակութային և հանրային կյանքի մասին իրազեկվածությունը, սովորույթների և ավանդույթների ճանաչողությունը, որ կընդլայնի նրանց աշխարհայացքն ու արժեհամակարգը։ Ծրագրին […]