«Այն, ինչ արել է Սպենդիարյան մտավորականն ու ամենաբարձր չափանիշներով արվեստագետը, արժանի է հիացումի». Արա Խզմալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+28.09 oC

«Այն, ինչ արել է Սպենդիարյան մտավորականն ու ամենաբարձր չափանիշներով արվեստագետը, արժանի է հիացումի». Արա Խզմալյան

14:24 15.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն իրականացրել է «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք ձայնասկավառակով» երկլեզու գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Նունե Զաստուխովան, պետական այրեր, մշակույթի ոլորտի երախտավորներ։

Ներկաներին ողջունել և կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու համար թանգարանի ողջ անձնակազմին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի հրատարակումը որակելով որպես հոբելյանական միջոցառումների ամենաճիշտ ընտրված գագաթնակետ:

«Այն, ինչ արել է Սպենդիարյան մտավորականն ու ամենաբարձր չափանիշներով արվեստագետը մեր հանրության կյանքը մշակութային դարձնելու, համաեվրոպական արժեքային համակարգին մոտեցնելու ուղղությամբ, արժանի է հիացումի և խոնարհման: Նա, բացի իր բուն մասնագիտությունից, մեծ արժեքներ ձևավորելու ճանապարհին իրականացրել է նաև լուսավորչական առաքելություն՝ ինչպես Խաչատուր Աբովյանը, Հայրիկ Մուրադյանը և այլք»,- ասել է նախարարի տեղակալը:

Սպենդիարյանի կյանքին և գործունեությանը նվիրված «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի երկլեզու ժողովածուի հրատարակումն ու ձայնասկավառակի թողարկումը ողջունել է նաև Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Նունե Զաստուխովան. «Մեծ կոմպոզիտորի համամարդկային նշանակության երաժշտական գործունեությունը չէր կարող անտեսվել համապատասխան միջազգային կառույցների կողմից, ուստի ամենևին պատահական չէ, որ 150-ամյակն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում: Վստահ եմ՝ Սպենդիարյանի ժառանգությունն առաջ մղելու մեր համատեղ ջանքերն ավելի կմեծացնեն հայ երաժշտության և արվեստի համամարդկային նշանակության ընկալումն աշխարհում»:

Ներկաներին պատկերագիրքը ներկայացրել է երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը:
Գրքում տեղ են գտել Հայաստանի և արտերկրի շուրջ 22 թանգարաններից ու արխիվներից հավաքագրված շուրջ 972 նյութեր, որոնց նշանակալի մասը հանրայնացվել է առաջին անգամ: Ներկայացվող արժեքավոր նյութերը՝ լուսանկարներ, փաստաթղթեր, նամակներ, հուշեր, գրախոսականներ, համերգների ազդագրեր ու ծրագրեր, գեղանկարներ, հոդվածներ, անձնական իրերի լուսանկարներ, ինչպես նաև պատառիկներ կոմպոզիտորի ինքնակենսագրությունից, առավել տեսանելի ու պատկերավոր են դարձնում նրա կերպարը, միջավայրը և փոխհարաբերությունները ժամանակի երևելի գործիչների հետ: Ներկայացված են նաև մեծ երաժշտի հիշատակի հավերժացմանը վերաբերող փաստեր ու վկայություններ: Այն երկլեզու՝ հայերեն և անգլերեն, հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:

Պատկերագրքում զետեղված ձայնասկավառակի ձայնագրությունն իրականացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ տնօրեն Սարգիս Բալբաբյանի ղեկավարությամբ: Ձայնագրությունները հնարավոր է ունկնդրել նաև գիրք-ալբոմում զետեղված QR կոդերի միջոցով:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի որակմամբ՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագիրքը կոմպոզիտորի 150-ամյակի նախագծերի ամենաարժեքավոր ձեռքբերումն է՝ կուլմինացիան, բայց ոչ ավարտը. «Կարծում եմ՝ այս պատկերագիրքը նոր էջեր է բացելու սպենդիարյանագիտության մեջ, և արդյունքները կճաշակենք ապագայում»:

Գիրքը տպագրվել է 300 օրինակ տպաքանակով: Այն հասանելի կլինի բոլոր գրադարաններում, մշակութային, երաժշտական հաստատություններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը

23:18 16.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին և 15-ին, Կենտրոնում՝ հուլիսի 10-ին և 15-ին, Արաբկիրում՝ հուլիսի 12-ին և 13-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ հուլիսի […] ...

Շուրջ 176 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 135 մանկապարտեզ. Ավինյան

23:13 16.07.2025

Շուրջ 176 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 135 մանկապարտեզ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շուրջ 176 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 135 մանկապարտեզ: «Ստեղծել ենք անվտանգ, բարեկարգ և հարմարավետ պայմաններ մեր փոքիկների համար»,- գրել է քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշտարակի խճուղում բախվել են 4 մեքենաներ․ կան վիրավորներ

23:05 16.07.2025

Աշտարակի խճուղում բախվել են 4 մեքենաներ․ կան վիրավորներ

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են մետաղալարի փաթույթներով բեռնված «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, «Mercedes Vito» մակնիշի, «Chevrolet» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով […] ...

Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմ

22:57 16.07.2025

Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմ

ԱՄՆ նախագահը մեղադրանքներ է ուղղել հայամետ սենատոր, Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի նախկին համանախագահ Ադամ Շիֆին: Դոնալդ Թրամփը պահանջել է նրա դեմ քրեական գործ հարուցել ու զրկել նրան սենատորի մանդատից: Ինչո՞ւմ է նախագահը մեղադրում սենատորին և որքանո՞վ է այդ մեղադրանքը անհանգստացնում ամերիկահայերին։ Արդյո՞ք Շիֆն այդքան ազդեցիկ հակառակորդ է Թրամփի համար։ Իսկ հնարավոր է արդյոք, որ Շիֆը […] ...

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

22:48 16.07.2025

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) ու Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) կմասնակցեն «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար US Open-ին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: ԱՄՆ բաց առաջնության 145-րդ խաղարկության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը նշանակված է սեպտեմբերի 6-ին, իսկ տղամարդկանց մենախաղինը՝ […] ...

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

22:37 16.07.2025

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […] ...

BACK_TO_TOP