09:09 09.05.2020
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում […]
08:44 09.05.2020
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հիշեցրել է, որ հենց երկրների միասնությունը հանգեցրեց Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման։ Ուղերձը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Նա կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած այլ ծանր հանցագործությունների մասին։ Նա կազմակերպության գլխավոր հանձնարարությունն է համարում ապագա սերունդներին պատերազմի սարսափներից […]
08:29 09.05.2020
Այսօր տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայաստանում և Արցախում այսօր ծրագրված միջոցառումները կկրեն ոչ զանգվածային բնույթ։ Ժամեր անց միջոցառումներ տեղի կունենան Երևանի Հաղթանակի զբոսայգում, Ստեփանակերտում ու Շուշիում: Վարչապետ Փաշինյանը կայցելի Արցախ։ Հայրենական պատերազմին մասնակցել են 600 հազար հայորդիներ: Ունեցել ենք 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով, […]
08:17 09.05.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «#Հաղթանակ75 հաղթական սերունդների շարունակականության շատ յուրահատուկ «ֆլեշմոբ»: ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերում Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: Վետերաներն ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական […]
23:47 08.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստալիքին տված հարցազրույցում խոսել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների և Կառավարության կողմից վետերաններին տրամադրված աջակցության մասին։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Հայաստանը նշելու Հաղթանակի տոնը, Փաշինյան ասել է, որ կորոնավիրուսը, ցավոք, թույլ չի տվել իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված էին, սակայն մայիսի […]
22:38 08.05.2020
Դիվանագիտական սկանդալ պաշտոնական Թբիլիսիի ու Կիևի հարաբերություններում: Պատճառը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայում բարձր պետական պաշտոնի նշանակելն է: Որպես բողոքի նշան՝ Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին: Գործընթացին հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:34 08.05.2020
Շատ են քննադատությունները, և պետք է պատրաստ լինել: Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ այդ մասին ասաց Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Մեկ վատ հանդիպում, ու բոլորը քեզ քննադատում են, ուզում են մեծ սպիտակ թղթի վրա տեսնել այն փոքրիկ սև կետը, որը գրեթե չի երևում»: Ֆուտբոլիստը նկատեց, որ մարդու ոչ թե «բախտն է բերում», այլ […]
22:13 08.05.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը 24 ժամով արգելել է 26 տնտնեսվարողների գործունեությունը։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1303-Ա, N 1317-Ա, […]
21:54 08.05.2020
Այսօր, երկամսյա ընդմիջումից հետո, շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Քննվել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Հիշեցնենք՝ որպես անձնական երաշխավոր են ներկայացել Հայաստանի երեք նախկին վարչապետներ՝ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Մանրամասները՝ […]
20:38 08.05.2020
Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց մահացել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 35-ամյա Ավետիք […]
20:19 08.05.2020
Մայիսի 9-ի տոնակատարությունները՝ արտակարգ իրավիճակի պայմաններում: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրված է․ «✅10:35 Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր կայցելեն պետական պաշտոնյաներ ✅11:00 Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի եռատոնին նվիրված միջոցառումներին ✅11.30 Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում վետերանների պատվո երթ է լինելու, որի ավարտին անակնկալ է նախատեսված ✅22.00 Տոնական օրը կեզրափակվի հրավառությամբ, որին կհաջորդի տոնական համերգը: Միջոցառումը […]
20:16 08.05.2020
Մայիսի 7-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության պարեկապահակետային ծառայության աշխատակիցները Մոլդովական փողոցում կրակոցի ձայն էին լսել։ Մոտենալով՝ նշված վայրում հայտնաբերել և, ապօրինի զենք կրելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման էին ենթարկել նույն փողոցի 42-ամյա մի բնակչի։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ, 3 փամփուշտ և երկու կրակված պարկուճ։ Ոստիկանությունում տղամարդը խոստովանել է, որ […]
20:07 08.05.2020
Առողջացած ամեն մի պացիենտ տուն գնալուց առաջ նշում է, թե կարոտելու է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմին, իսկ վարակի դեմ պայքարից քաղած դասերն օգնելու են վերաարժևորելու առողջությունն ու կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/526987604847946/
19:54 08.05.2020
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։ Մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 24 տրանսպորտային միջոց։ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 8 մեքենայի վարորդի նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 6 մեքենայի դիմապակիները թույլատրելիից […]
19:15 08.05.2020
Կառավարությունը 988 մլն 140 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզում անօթևանության խնդրի լուծման համար։ Այս գումարի մեծ մասը՝ 968 մլն 705 հազար դրամը, կտրամադրվի Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 55 ընտանիքների համար բնակարանաշինությանը։ Շիրակի մարզի 13 գյուղերում 172 անօթևան ընտանիք էր հաշվառված։ Վերջին տարիների ընթացքում նրանցից շատերը բնակարանի գնման վկայագրեր են ստացել, […]
19:04 08.05.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարմիր վարդերով շնորհավորեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տարեդարձը՝ ասելով. «Ես միշտ պատրաստ եմ լսել Ձեր քննադատությունը: Մենք հաճախ վիճում ենք, քաղաքական տարբեր հայացքներ ունենք, տարբեր հարցերի հետ կապված տարբեր մեկնաբանություններ ունենք, բայց, այնուամենայնիվ, Ձեր փորձառությունը, Ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի»: Մանրամասները՝ տեսանյութում:
18:56 08.05.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, […]
18:46 08.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պաշտոնատարի անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու նոր դեպքեր: 2020 […]
18:42 08.05.2020
2020թ. մայիսի 7-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը բռնություն գործադրելու սպառնալիքով 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր անչափահաս որդու նկատմամբ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի […]
18:40 08.05.2020
SHANTNEWS-ը պարբերաբար անդրադառնում է երևանյան անցուդարձին։ Առանց մեկնաբանության ներկայացվող կադրերն այս անգամ պատմում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ Այս ամենի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի տեղաշարժի սահմանափակումների մեղմացման պայմաններում չմոռանան կատարել պարետատան ցուցումները։
18:26 08.05.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Նախագահն ասել է, որ Շուշիի ազատագրումով նոր ոգի ստացավ արցախցիների ձգտումը՝ ապրել ազատ և ինքնիշխան երկրում, որի վկայությունն է […]
18:17 08.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու հարցում Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Երկուստեք ընդգծվել է այսօր աշխարհում խաղաղության պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների […]
17:52 08.05.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիգրան Մեծի պողոտայի վրա՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել և փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները և […]
17:41 08.05.2020
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 8-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է 43: «Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից […]
17:30 08.05.2020
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության աստիճանաշնորհման համակարգի 27-ամյա պատմության մեջ մեկ անձ եղել է 126 ատենախոսությունների ղեկավար/խորհրդատու, իսկ մեկ այլ անձ 254 ատենախոսությունների ընդդիմախոս: Սրանք ռեկորդային թվեր են։ Ու բացառված չէ, որ ամբողջ աշխարհում ռեկորդային»:
16:44 08.05.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընթացքում ներկայացրեց նախկին նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի փաստաբանական խմբից: Ալումյանը նշեց, որ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 24-ին, երբ երկրում արդեն կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ դրություն էր հայտարարված։ Պաշտպանը մեջբերեց մարդու […]
16:29 08.05.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի վերաբերյալ հրապարակում է արվել, որտեղ նշված է. «Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակն է։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։ 118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հովհաննես Բաղրամյանն […]
16:20 08.05.2020
Ամերիկացի կասկածյալ նախկին զինվորականները Մայիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունները հայտնեցին, որ Կոլումբիայի կողմից մոտորանավակներով երկիր ներխուժելու փորձ անողներից երկուսը ամերիկացիներ են՝ նախկին զինվորականներ՝ 34-ամյա Լյուկ Դենմանը և 41-ամյա Էրին Բերրին, ապա հաղորդվեց, որ Վենեսուելա ներխուժման փորձի համար ձերբակալված ամերիկյան ռազմածովային ուժերի նախկին զինվորական Լյուկ Դենմանը խոստովանել է, որ իր համախոհների հետ մտադիր էր գրավել Կարակասի օդանավակայանը: […]
16:13 08.05.2020
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ. «Գաղտնիք չէ, որ երբ հայ ժողովուրդը վճռականորեն ոտքի ելավ հայրենիքի իր մի կտորը՝ Արցախը, պաշտպանելու և ազատագրելու օտարի ոտնձգությունից, մենք չունեինք կանոնավոր բանակ, հզոր և կայացած զինված ուժեր. ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով, նվիրյալ հայորդիներով: Երկիրը պահելու համար ոտքի […]