15:54 08.05.2020
«Իրենց իրավունքն է որպես պատգամավորներ, որպես խմբակցություն, մասնակցել կամ չմասնակցել նիստերին»,- խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների՝ ԱԺ նիստերի դահլիճը լքելու փաստին, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ սադրանքների շղթան շարունակվում է. «Որևէ կերպ չարդարացնելով այն, ինչ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության կողմից, վերահաստատում եմ, որ ցավում եմ կատարվածի […]
15:39 08.05.2020
«Ժողովրդավարական երկրին հարիր գնահատականի և հետևանքի կսպասենք ու կխոսենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծեց, որ իր համար մանդատը ոչինչ է: Իսկ՝ ինչ ժամկետով են լքում դահլիճը, ասաց, որ կորոշեն. «Հետևություններ կանենք՝ ինչպես են աշխատելու»: Մարուքյանը նկատեց նաև, որ «Լուսավոր Հայաստանի» մանդատները ՀՀ քաղաքացիների մանդատներն են. «Օդից […]
15:24 08.05.2020
«Ես ղեկավարում եմ մի կառույց, որ իր մեծ դերակատարությունն ունեցավ, որի հիման վրա կազմավորվեց հայոց բանակը»,- խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ առաջնորդ Սասուն Միքայելյանը: «Ես ուզում եմ փառապանծեմ մեր մարտիկներին, շնորհավորում եմ ազատամարտիկներին, ԵԿՄ-ին. այսօր պետականորեն իրենց օրն է նշվում: Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, երկրապահներին»,- ասաց նա: Միքայելյանը մեջբերեց հայտնի խոսքը. […]
15:10 08.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր պետք է ամփոփիչ ելույթով հանդես գար՝ 2019-ին կատարված աշխատանքների մասին: Նա նախ՝ բոլորին շնորհավորեց Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի և ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ: «Ես չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում և տեղի է ունեցել այս դահլիճում, և նրան, ինչ […]
15:06 08.05.2020
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային հավելումների գովազդով ու վաճառքով: Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, ծածկագրված գնորդի […]
15:03 08.05.2020
Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին: «Շուշիի ազատագրումը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Շուշիի ազատագրումից հետո ամեն մարդ գիտեր, որ՝ վերջ, պատերազմը հաղթելու ենք,– շնորհավորելով լեգենդար հրամանատարին՝ ասել է նախագահ Սարգսյանը։ –Քսանութ տարի առաջ տեղի ունեցածին տրվել են տարբեր գնահատականներ, […]
14:53 08.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության և, մասնավորապես, Հայաստանին տրամադրվող օգնությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքն ու առաջնային […]
14:42 08.05.2020
Խորհրդարանն ընդմիջումից հետո շարունակեց աշխատանքը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց. «Մենք ընդմիջեցինք աշխատանքը ձեզ հայտնի հանգամանքների բերումով՝ այն պահին, երբ ելույթ էր ունենում պարոն Մարուքյանը, ելույթը, ըստ էության, ուժի մեջ է»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ ամբիոնին մոտենալով, նշեց, որ նույն ելույթն այլևս չի կարող շարունակել, բայց մի քանի բան ունի ասելու: «Այն […]
14:20 08.05.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպն անընդունելի որակեց: Ըստ նրա՝ պատահածը նախապատրաստված սադրանք էր: Նա նկատեց նաև, որ բոլոր պառլամենտական երկրներում նման դեպքեր լինում են: «Ես ցավում եմ տեղի ունեցածի համար: Սադրանքին պետք չէր տրվել»,- ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ ամեն ինչ պետք է անել այս շրջափուլից դուրս գալու համար: Նա […]
14:15 08.05.2020
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի սյունակագիր Բահար Չուհադարն անդրադարձել է պոլսահայ նշանավոր ֆեմինիստ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի կենսագրության մոտիվներով Ստամբուլում բեմադրվող «Զապել» ներկայացմանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Բողազիչիի կատարողական արվեստների ընկերակցության կողմից 1-ին անգամ 2017-ին բեմադրված «Զապելը» մեզ հրավիրում է ճամփորդության հայ մտավորական, գրող, կանանց իրավունքների պաշտպան Զապել Եսայանի կյանքի ուղիով»,- գրում է […]
13:59 08.05.2020
Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես հիմք՝ Ալումյանը ներկայացրեց Հայաստանի երեք նախկին վարչապետների՝ Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի գրավոր երաշխավորությունները և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի գրավոր երաշխավորությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը չի խոչընդոտի դատաքննության ընթացքին, չի […]
13:55 08.05.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։ Նա մասնավորապես նշել է․ «Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար: Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու […]
13:55 08.05.2020
Թուրքական լրատվամիջոցները դժգոհ և դժկամ շեշտադրումներով անդրադարձել են պատմության անցքերը լուսաբանող եվրոպական «Viasat History» հեռուստաալիքի եթերին՝ համարելով այն «սկանադալային»։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալի իրադարձությունները» անվամբ հաղորդման ժամանակ ցուցադրված քարտեզում ներկայիս Թուրքիայի արևելքը ներկայացվել է որպես Հայաստան։ Ընդ որում՝ այդ հաղորդումը մի քանի անգամ եթեր է հեռարձակվել շաբաթվա տարբեր օրերին և […]
13:52 08.05.2020
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդներին, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին, հայտնում է Կրեմլի կայքը: Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին և քաղաքացիներին: Պուտինը ներկա սերունդների սուրբ […]
13:30 08.05.2020
Բաքվում օգտվել են կորոնավիրուսային համավարակից վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վիճելի համարվող տարածքներում ամրապնդվելու նպատակով: Վրացական լրատվամիջոցները կրկին խոսում են այդ խնդրի հետևանքով նոր լարվածության մասին: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:22 08.05.2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդ բուժում է ստանում Երևանում, 24 պացիենտ առողջացել է: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: «Հիվանդության անախտանիշ ընթացքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։ Մարտի […]
13:16 08.05.2020
«Ունենք և՛ վարակվածներ, և՛ մեկուսացվածներ, նաև ռիսկային խմբի անձնակազմ ունենք, որը տանն է»,- «Եռաբլուրում» News.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով բանակում կորոնավիրուսով վարակման դեպքերին: Նախարարը տեղեկացրել է, որ մեկուսացումների, ինքնամեկուսացումների նվազում կա, եղանակով պայմանավորված՝ այդ թիվն ավելի կպակասի: «Ժամկետային զինծառայողների մեջ գրեթե չունենք վարակակիրներ, թոքաբորբի բարդացումով դեպքերն էլ այնքան քիչ […]
13:12 08.05.2020
Առաջնորդվելով ՀՀ կառավարության որոշմամբ և պարետատան ցուցումով՝ ոստիկանության ուժերը մայիսի 9-ի տոնական միջոցառումների ժամանակ կապահովեն հասարակական կարգը և անվտանգությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: «Ծառայությունը սկսել ենք այսօր առավոտյան ժամը 07։00-ին: Ոստիկանական ուժերն իրականացնում են աշխատանք` հասարակական կարգի անվտանգության և կուտակումների բացառելու նպատակով և ծառայությունը կշարունակեն մինչև մայիսի […]
13:00 08.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ Այսուհետև տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով: Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի ֆեյսբուքյան էջում: Կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկ վճարողները ողջ գործընթացը՝ հաշվետվություն ներկայացնելուց մինչև հարկերի վճարում, կարող են իրականացնել առանց ՊԵԿ կամ բանկ այցելելու։ […]
12:54 08.05.2020
ևս 10 լուսանկար Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, արցախյան հերոսամարտի նվիրյալներ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Ջիվան Աբրահամյանի, ինչպես նաեւ զորավար Անդրանիկի շիրիմներին, Հայրենիքի ազատության և […]
12:48 08.05.2020
ԱԺ-ում այսօր առավոտյան շարունակվել է կառավարության ծրագրի քննարկումը: Այն երեկ ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում, այսօր եզրափակիչ ելույթ ունենալու նպատակով ԱԺ-ում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ այդ ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են կառավարության ծրագրի բացթողումներին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:39 08.05.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և […]
12:22 08.05.2020
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհուրդ տվեց նայել տեսագրությունները և տեսնել՝ ինչից է սկսել, ով է անցել վիրավորանքների ու սադրել: «Ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում միջադեպի համար»,- ասաց նա՝ չմեկնաբանելով՝ արդյո՞ք Սասուն Միքայելյանի միջամտությունը տեղին էր: Մանրամասները՝ տեսանյութում:
12:13 08.05.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս պահին նիստ է անցկացնում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև:
12:06 08.05.2020
ԱԺ-ում այսօր ընդմիջում հայտարարելուց հետո տևական ժամանակ էլ չի դադարել պատգամավորների վիճաբանությունը: Արարատ Միրզոյանի՝ ընդմիջում հայտարարելուց հետո էլ վիճաբանող պատգամավորները չեն հանդարտվել: Այդ մասին է վկայում այն, որ ընդմիջում հայտարարելուց հետո էլ լսվում էր Արարատ Միրզոյանի ձայնը, թեև կադրում ընդմիջում էր հայտարարված: Միրզոյանը բղավում էր. «Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն, ուրեմն անվտանգության աշխատակիցները անմիջապես […]
12:01 08.05.2020
Матч ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է «Խիմկիի» 24-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանի, ինչպես նաև «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մտադրության մասին: «Դուք կարող եք հիշել, թե ինչպես էր Արշակ Կորյանը համարվում «Լոկոմոտիվի» հույսը և Լեոնիդ Սլուցկիից շատ առաջ տեղափոխվեց «Վիտես»: Հիմա նա «Խիմկիի» հետ բարձրացել է ՌՊԼ (սա դեռ […]
11:30 08.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ «Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,- ասաց Մարուքյանը` դիմելով Բաբկեն Թունյանին։ Սասուն Միքայելյանի խոսքը չլսվեց, սակայն նրան ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»։ Մարուքյանն իջավ ամբիոնից, ծեծկռտուք սկսվեց։ […]
11:18 08.05.2020
ԱԺ-ում այսօր կառավարության ծրագրի քննարկման ավարտից հետո ելույթները շարունակվում էին: Էդմոն Մարուքյանն իր ելույթում արձագանքեց մինչ այդ ելույթ ունեցած Բաբկեն Թունյանին․ «Ասում ենք, որ մեզ զանգում են էս հարցերով։ Գալիս եք, ամբարտավանությամբ ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, բան։ Իր համարն ամբիոնից ասում է, հետո 120 զանգ է ստանում։ Ասում եք՝ «Լուսավոր […]
11:07 08.05.2020
Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել […]