TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC

Գլխավոր

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կգնա Ապրիլյան հանձնաժողովի նիստին

16:42 07.05.2020

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի՝ մայիսի 11-ի դռնփակ նիստին մասնակցելու հրավերը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

̰
Թուրքիայում կատարված սոցհարցման արդյունքներով՝ Էրդողանի վարկանիշը նվազում է

16:37 07.05.2020

Թուրքիայում վերջերս կատարված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը նվազել է: Թեմային առավել մանրամասն հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Օտարերկրացի զբոսաշրջիկների համար Վրաստանն իր սահմանները կբացի հուլիսի 1-ից

16:32 07.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում հայտնել է, թե առաջիկայում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված որ սահմանափակումներն են վերացվելու: Մայիսի 11-ից բացվելու է ելումուտը մայրաքաղաք Թբիլիսի, սկսելու են գործել արտադրամասերն ու խանութները, սակայն կոշիկի և հագուստի խանութներն առայժմ փակ կմնան: Մայիսի 14-ից կբացվեն Ռուսթավի քաղաքն ու Գարդաբանի շրջանը, իսկ մայիսի 18-ից՝ Մառնեուլը: Գեորգի Գախարիան հայտնել է, […]

̰
ԱՄՆ-ի քաղաքացին խոստովանել է, որ ծրագրում էր առևանգել Վենեսուելայի նախագահին. Վաշինգտոնը հերքում է առնչությունը տեղի ունեցածին

16:30 07.05.2020

Վենեսուելայի նախագահը պնդում է, որ դավադրությունը համաձայնեցված է եղել Վաշինգտոնի հետ, և նրանց նպատակն է եղել Վենեսուելայում իշխանափոխություն կատարել:

̰
Մարզերի 20 համայնքներում սխեմատիկ չարաշահումների դեպքերով 19 քրգործ է քննվում. ՊՎԾ

16:11 07.05.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզերի դատախազությունների կողմից իրականացվել և իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն, որի արդյունքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում 8 մարզերի թվով 20 համայնքներում կատարված […]

̰
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

16:07 07.05.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: «Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ, Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է Կոտայքի մարզպետը:

̰
ՊԵԿ-ը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք

15:55 07.05.2020

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։ Ձեռնարկատիրական […]

̰
Արցախում մայիսի 9-ին տոնական տրամադրություն են խոստանում

15:45 07.05.2020

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մայիսի 9-ին մարդաշատ միջոցառումներ տեղի չեն ունենալու, բայց պատկան մարմիններն ամեն դեպքում տոնական տրամադրություն փորձելու են ապահովել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՄՆ-ն ևս մեկ տարի չի կիրառի Ադրբեջանին օգնություն տրամադրելու արգելք նախատեսող 907 ուղղման պահանջը

15:40 07.05.2020

ԱՄՆ վարչակազմը կրկին ևս մեկ տարով երկարաձգել է ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղման գործողության ժամանակավոր դադարեցման մասին որոշումը: Այդ ուղղումն արգելում է վարչակազմին օգնություն տրամադրել Ադրբեջանին: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն մաթեմատիկայից

15:30 07.05.2020

Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն «Մաթեմատիկա» առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։ Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։ Եթե սովորողը «Մաթեմատիկա» […]

̰
«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել

14:46 07.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամբիոնի վարիչը, իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների […]

̰
Նախարարությունը ուշացրել է SMS-ները, որ բանկերում կուտակումներ չլինեն․ Բաթոյան

14:27 07.05.2020

Կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով հատկապես մեծ է շահառուների թիվը, և մինչև հիմա արդեն 154 հազար երեխայի համար իրականացվել է վճարում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա անդրադարձավ նաև օժանդակության փաթեթների տրամադրման ուշացումներին։ Բաթոյանը բացատրեց, որ երբ տրամադրել են այդ գումարները, բանկերում կուտակումներ են գոյացել, ինչը հակասում է […]

̰
Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Մարուքյանը վերջինիս աշխատասենյակում. Մարուքյանը մանրամասնում է

13:50 07.05.2020

Խորհրդարանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերջինիս աշխատասենյակում: Մոտ քառասուն րոպե տևած հանդիպումից հետո Փաշինյանը հեռացել է լրագրողների հարցերին չպատասխանելով՝ ընդամենը ասել է, որ սուրճ են խմել: Հանդիպումից մանրամասներ է հայտնել Մարուքյանը: Նա ասել է, որ զրույցի թեման Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություններն ու շահարկումներն են եղել: […]

̰
Արցախում աղքատության մակարդակը բարձր է, եկամուտների մակարդակը` ցածր. Արցախի օմբուդսմենի առաջարկը

13:34 07.05.2020

Անհրաժեշտ է փոխել սոցիալական աջակցության ընդհանուր տրամաբանությունը: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով 2019-ի տարեկան զեկույցը, ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Խնդիրների մի մասը պայմանավորված է առկա ռեսուրսներով, պետության միջոցները սուղ են, և հնարավոր չէ բոլոր ծրագրերը ամբողջությամբ կարճ ժամանակում իրականացնել ու բավարարել բոլոր սոցիալական կարիքները: Բնականաբար, հիմնախնդիր է […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տնակ

13:30 07.05.2020

Մայիսի 7-ին՝ ժամը 07:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:15-ին: Մասամբ այրվել են փայտե տնակի միջնապատի փայտե կառուցատարրերը (մոտ 0.5 […]

̰
Ենոքավանի տարածքում WWF Հայաստանի տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել

13:24 07.05.2020

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների […]

̰
ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11231-ով. ТАСС

13:20 07.05.2020

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 177 հազարը: Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում աճել է 11231-ով և այժմ կազմում է 177160 մարդ: Ներկայումս բուժվել է 23803 մարդ, մահացել է 1625-ը, հինգշաբթի լրագրողներին հայտնել են  կորոնավիրուսների տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը: Տվյալների համաձայն՝ օրական աճը կազմել է 6,8%, […]

̰
Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է, ես ցանկանում եմ մնալ Հռոմում. Մխիթարյանը դիմել է «Արսենալին»

12:42 07.05.2020

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ Հռոմում: Այս ուղղությամբ արդեն աշխատում է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան: Հռոմեական ակումբն այս պահին 2 նպատակ ունի՝ պահպանել Քրիս Սմոլինգին և Հենրիխ Մխիթարյանին: Առաջինի պարագայում ամեն ինչ ավելի բարդ է, քան Հենրիխի պարագայում: Հայ ֆուտբոլիստն անձամբ է տեղեկացրել անգլիական ակումբին, որ ցանկանում է մնալ Հռոմում: Ֆոնսեկայի համար Մխիթարյանը կարևոր խաղացող […]

̰
Հակոբ Արշակյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը

12:40 07.05.2020

Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների վրա: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք. Ռոմանոս Պետրոսյան

12:35 07.05.2020

Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:

̰
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը» կսկսի աշխատել 3-4 ամսից․ նախարար

12:30 07.05.2020

Եթե պաշտոնյան ունի գույք, որի գինը ավելի մեծ է, քան նա կարող էր այն գնել իր օրինական եկամուտներով, ապա դա բռնագանձվելու է։ Այսպիսի պարզեցված օրինակով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում բացատրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նա նաև նշեց, որ իրենք թեև շտապողականություն ցուցաբերում են, բայց աշխատանքների որակին էլ […]

̰
Իլհամ Ալիևի արտաամուսնական երեխան

11:59 07.05.2020

Ադրբեջանագետ Կամո Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Համացանցում BAKU TIMES կայքը նյութ է հրապարակել, որում խոսվում է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի արտաամուսնական կապի և դրանից ծնված երեխաների մասին: Պարզվել է, որ Իլհամը տարիներ շարունակ կապված է եղել «Ադրբեջանի ավիաուղիներ»-ի (AZAL) ղեկավար Ջահանգիր Ասքերովի դստեր՝ Ջամիլյա Ասքերովայի հետ: Իլհամի կինը՝ Մեհրիբանը, կասկածներ ունենալով այդ […]

̰
Կապիտալ շինարարության ոլորտում նախատեսվում են լայնածավալ ծրագրեր

11:58 07.05.2020

Կառավարության նիստն այսօր վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մինչ օրակարգին անցնելը նա հայտնել է՝ կապիտալ շինարարության ոլորտում նախատեսվում են լայնածավալ ծրագրեր: Իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը պատմել է, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կառավարության աջակցության հերթական ծրագրի շահառուն բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներն են

11:51 07.05.2020

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը։ Միջոցառման շահառու են հանդիսանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թրամփը Պատրիկ Հովակիմյանին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր քարտուղար

11:22 07.05.2020

Թրամփը Պատրիկ Հովակիմյանին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր քարտուղար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Նշվում է, որ մինչ այդ Հովակիմյանը բարձր պաշտոն էր զբաղեցնում արդարադատության դեպարտամենտում: https://www.facebook.com/sargsyansuren/posts/10158372559075421?__xts__[0]=68.ARCEwyxH0HvD6Pds79wN-DgNxLxHz7x12785gePhOCup_95VWe1HsDegVcZp–3PYipYrEhVIHFDD_DHsmCBiBuciTF7gLCx98Ppw4DW80zuVT0co0t0Bg8wY_6XrY5xyO14HbHeitMRLlvr8SVQlv82egPsWhJlswEZqoXTIzAVfCpH6LN5ut7IhWX3vE8YY6A3O4kC66GZyasdaCNY7-EGaHbEa6QqpRiqJkgN8JR9s3uju88tp0P8iHENXUemheWHoRoFA0_jyudsGE-30pc5xTzmQn37gxUNsAGeQ3DOK0_jpakGM49uvh_sNPsRyyMcG62E2gvCk3CC1A&__tn__=-R

̰
Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

11:18 07.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով

10:57 07.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2884-ի։ Առողջացել է ևս 50 պացիենտ, ընդհանուր՝ 1185։ Փաստացի բուժում է ստանում 1648 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 42-ի։ Մահվան ևս 2 […]

̰
Երկրները կրկին կարող են կարանտինի վերադառնալ, եթե մեղմացումները ճիշտ չիրականացնեն. ԱՀԿ

10:01 07.05.2020

ԱՀԿ-ի ղեկավարը երկրներին ուղեցույցներ է տրամադրել՝ կապված տնտեսության վերաբացման հետ:

̰
Կորոնավիրուսը Նյու Յորքում ավելի քան 40 ոստիկանի կյանք է խլել․ ABC

09:23 07.05.2020

Նյու Յորքի ոստիկանության 41 աշխատակից մահացել է կորոնավիրուսի հարուցած բարդություններից։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանապետ Դերմոնտ Շիին։ Հեռուստաալիքը նշում է, որ ընդհանուր առմամբ մեգապոլսում կորոնավիրուսով է վարակված ոստիկանության 5300 աշխատող։ Ապաքինվել է 4779-ը։ Ըստ Worldometer-ի տվյալների՝ ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 1,263,183 մարդ, մահացել՝ 74,807-ը։

̰
Թրամփը պանդեմիան համեմատել է Փերլ-Հարբորի վրա հարձակման և 9/11 ահաբեկչության հետ

09:11 07.05.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակից առաջացած ճգնաժամը շատ ավելի վատ է, քան Փերլ-Հարբորի վրա հարձակումը և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։ Թրամփը նման համեմատություն է հնչեցրել Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է TASS-ը։ «Մենք վերապրեցինք մեր երկրի ողջ պատմության ամենասոսկալի հարձակումը։ Դա (կորոնավիրուսային պանդեմիան) իսկապես ամենասոսկալի հրաձակումն էր, որ երբևէ […]

̰
BACK_TO_TOP