TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC

Գլխավոր

Լարված իրավիճակ և ծեծկռտուք ԱԺ-ում

10:57 08.05.2020

ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ «Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,- ասաց Մարուքյանը` դիմելով Բաբկեն Թունյանին։ Սասուն Միքայելյանի խոսքը չլսվեց, սակայն նրան ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»։ Մարուքյանն իջավ ամբիոնից, ծեծկռտուք սկսվեց։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դեբեդ գետի վարարման հետևանքով ճանապարհի կողմնային հատվածը վնասվել է

10:29 08.05.2020

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 7-ին Դեբետ գետի վարարման պատճառով՝ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին, 10 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ ճանaպարհի կողմնային հատվածը վնասվել է: «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության կողմից իրականացվել են կողնակի վերականգնման աշխատանքներ, քարալցման եղանակով՝ մոտ 70 խորանարդ մետր ծավալով:

̰
Ադրբեջանի նախագահը փորձ արեց Հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայ ժողովրդի հանդեպ իր թշնամական քարոզչությանը․ ԱԳՆ խոսնակ

09:35 08.05.2020

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ արված մեկնաբանություններին․ «Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը լավ առիթ է՝ վերհիշելու և հարգանքի տուրք մատուցելու համաշխարհային չարիքի դեմ պայքարի ելած և հաղթանակած բոլոր ժողովուրդների զոհողությանը և միասնությանը: Համոզված ենք, որ պատմական հիշողությունը մարդկային արժանապատվության կարևորագույն արժեքն է, իսկ այդ պատմական […]

̰
Ոգու արիությունը փոխհատուցեց ուժերի ու միջոցների մեծ պակասը․ Շուշիի ազատագրումից 28 տարի է անցել

09:11 08.05.2020

28 տարի առաջ` մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին, տրվեց հարձակման հրամանը, և չորս ուղղություններով սկսվեց բերդաքաղաք Շուշիի գրոհը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Պատմում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը. «Եթե այս մարտիկները սովորական զորքերի կազմում լինեին, ես և մյուս հրամանատարները նրանց պիտի ստիպելով տանեինք գրոհի: Բայց ես այնպիսի ուժերի հրամանատար […]

̰
Դոնալդ Թրամփն ու Մայք Փենսն ամեն օր կենթարկվեն թեստավորման

09:04 08.05.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ արդեն ամեն օր կորոնավիրուսային թեստ կհանձնի։ «Մայքի (փոխնախագահ Մայք Փենս) հետ թեստ հանձնեցինք։ Մենք թեստավորվում էինք շաբաթական մեկ անգամ, այժմ արդեն՝ ամեն օր»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Նա հաստատել է, որ Սպիտակ տան աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։ «Շատ սահմանափակ շփում եմ ունեցել այդ […]

̰
Կրակող քաղաքից մինչև մեր օրեր. ՇՈՒՇԻ

08:50 08.05.2020

Արդեն մեկ տարի է՝ Շուշի-Ստեփանակերտ երթուղու հասարակական տրանսպորտն աշխատում է հավելյալ ժամերով ու քանակով։ Այդպես են արել, որովհետև Արցախի այդ երկու քաղաքների երիտասարդների մի մասը երեկոներն անցկացնում է Շուշիում, մի մասն էլ՝ Ստեփանակերտում։ Այդ ժամերին տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիր կար։ Բացի այդ, շուշեցիներից շատերը հիմա աշխատում են Ստեփանակերտում, ստեփանակերտցիները` Շուշիում։ Այս երկու քաղաքների միջև […]

̰
ԱՄՆ ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7700-ը

08:21 08.05.2020

ԱՄՆ ՊՆ-ը մայիսի 7-ին հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 7702-ի։ Մասնավորապես, կորոնավիրուսով վարակման դեպքեր են ի հայտ բերվել 5086 զինծառայողի, նրանց ընտանիքների 912 անդամների, 1254 քաղծառայողի և ՊՆ կապալառու-ընկերությունների 450 աշխատակցի մոտ։ Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 27-ի։ Ապաքինվել է ավելի քան 3000-ը, փոխանցում է «Интерфакс»-ը։ Վարակակիրների ամենամեծ […]

̰
Երկրաշարժ Իրանում. կա զոհ, տուժածներ

08:10 08.05.2020

Իրանական Թեհրան նահանգում` մայրաքաղաքից 30 կմ արևելք տեղի ունեցած 5․1 մագնիտուդով  երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 1, վիրավորվել՝ 11 մարդ։ Այս մասին հայտնում է IRIB-ը։ Նշվում է, որ Դեմավենդ շրջանի 60-ամյա բնակչի մահվան պատճառը գլխի վնասվածքն է։ Զոհերի թիվը հստակեցվում է։ Էպիկենտրոնը գտնվել է Թեհրան և Մազենդերան նահանգների սահմանին։ Ցնցումները, որոնց օջախը գտնվել է 7 […]

̰
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը

00:10 08.05.2020

65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը: Մարզչական հարուստ կարիերայի ընթացքում Սամվել Բաղդասարյանը մարզել է աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրների, աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Եղել է գյումրեցի առաջին բռնցքամարտիկը, որը դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Սամվել Բաղդասարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի 2-րդ մարզչի՝ Գարիկ Բաղդասարյանի հայրն է: Այս […]

̰
Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար

23:54 07.05.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Սաակաշվիլիին։ Ուկրաինայի Բարեփոխումների Ազգային խորհուրդը ստեղծվել է 2014 թվականին ՝ երկրի այդ ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Դա Ուկրաինայի նախագահի ներքո գործող հատուկ խորհրդատվական մարմին […]

̰
Զորավարժադաշտում է ձևավորվում ռազմական ներուժը․ ՊՆ մամուլի խոսնակը լուսանկարներ է հրապարակել

23:01 07.05.2020

Զորավարժադաշտում է ձևավորվում ռազմական ներուժը: Այս մասին գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և կից լուսանկարներ հրապարակել։

̰
Որքանո՞վ են պահպանվում անվտանգության ցուցումներն ու զգոնությունը․ շրջայց մայրաքաղաքում

22:19 07.05.2020

Շրջայց մայրաքաղաքում: SHANTNEWS-ը պարբերաբար անդրադառնում է երևանյան անցուդարձին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի տեղաշարժի սահմանափակումների մեղմացման պայմաններում չմոռանան կատարել պարետատան ցուցումները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

22:06 07.05.2020

Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ինչպես արդեն հայտնել էի, ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզպետարանները COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում: Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն […]

̰
Կորոնավիրուսից ապահովագրված չեն նաև շտապօգնության աշխատակիցները

21:45 07.05.2020

Շտապօգնության աշխատակիցները ևս անմասն չեն կորոնավիրուսի վտանգից: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն է անդրադարձել ստեղծված իրավիճակում իրենց աշխատանքին՝ չշրջանցելով աշխատակիցների առողջական վիճակին վերաբերող հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

21:35 07.05.2020

Այսօր՝ մայիսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ կրակոցների ձայներ են լսել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, շրջափակել են Մոլդովական փողոցի 29/5 շենքի հարակից տարածքը և տաք հետքերով ապօրինի զենք կրելու, օգտագործելու […]

̰
Սրճարանում պաղպաղակ ենք ուտում․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

21:31 07.05.2020

Սրճարանում պաղպաղակ ենք ուտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և կից տեղադրել կրտսեր դստեր՝ Արփիի լուսանկարը։  

̰
Արդյո՞ք Ալիևի դուստրն իսկապես որդեգրել է հարազատ քրոջը հոր արտաամուսնական կապը թաքցնելու նպատակով

21:15 07.05.2020

Արդյո՞ք Իլհամ Ալիևի դուստրն իսկապես որդեգրել է հարազատ քրոջը հոր արտաամուսնական կապը թաքցնելու նպատակով: Համացանցում սկանդալային տեսանյութ է տարածվում: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը՝ կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին

20:22 07.05.2020

Դեղագործական ընկերությունները զարմանալի արագությամբ պատվաստանյութեր են մշակում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Սովորական պայմաններում նոր պատվաստանյութերի և դեղորայքի մշակումը տարիներ է տևում, սակայն դեղագործական ընկերությունները հասարակական կազմակերպությունների և պետական տարբեր գերատեսչությունների աջակցությամբ շտապում են սեղմել այդ ժամանակը: Ըստ մասնագետների՝ առնվազն մեկ տարի է հարկավոր, մինչև որևէ պատվաստանյութ մտնի կիրառության մեջ: Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում` դիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև մայիսի 10-ն է

20:12 07.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են […]

̰
Ոստիկանները բացահայտել են Նորք-Մարաշում կատարված բնակարանային գողությունները

19:57 07.05.2020

Ապրիլի 27-ին` ժամը 4-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ քիչ առաջ Նորք-Մարաշի իր տնից գողություն են արել։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները դեպքի վայրում արձանագրեցին, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից` մտել են և հյուրասենյակից գողացել բիժուտերիա: Մինչ դեպքի վայրում ոստիկանները հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքներ էին կատարում, հնչեց երկրորդ ահազանգը։ Զանգողը նույնպես Նորք-Մարաշի բնակիչ էր։ […]

̰
Ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն․ ՃՈ

19:44 07.05.2020

Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես, քրեական պատասխանատվություն է առաջացնում՝ 1․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ավելի խիստ, 2․ տրանսպորտային միջոցներ […]

̰
Ում և ինչպես դիմել, երբ աշխատանքային իրավունքները խախտված են

19:15 07.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասվում է, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրությունը հանգեցրել է աշխատանքային բազմաթիվ վեճերի ու խնդիրների։ Տեսչական մարմինը ներկայացվում է հաճախ հանդիպող մի քանի խնդիր, և թե ինչպես կարող են  պաշտպանել աշխատանքային իրավունքները։

̰
Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի մշակութային արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարը

19:04 07.05.2020

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի մշակութային արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարը: 2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 121.380.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մի շարք մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն, […]

̰
Արդեն տեղեկացրել ենք մեր գերմանացի գործընկերներին ընձառյուծի մասին. առցանց քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:54 07.05.2020

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի վարչական տարածքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել, ու թեև տուժածը ամեն կերպ հավաստիացնում էր, որ իր տեսածն ու իր վրա հարձակվածը հովազ էր, մասնագետները հերքում էին՝ պնդելով, որ այդ […]

̰
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կա 21 մեղադրյալ, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել ձերբակալելու մասին

17:40 07.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու […]

̰
Պաշտպանության ոլորտում 4 ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ կան․ Տիգրան Կարապետյան

17:32 07.05.2020

Կառավարության ծրագրի կատարման ընթացիկ զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, իմքայլական Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ կառավարությունը պաշտպանության ոլորտում լուրջ ձեռքբերումներ է ունեցել 4 ուղղություններում։ Սպառազինության ոլորտում խոսքը մասնավորապես «Սու-30ՍՄ» կործանիչների մասին է, որոնք թույլ են տալիս հակառակորդի ցանկացած թիրախ առնել նշանի տակ, և «Տոռ-Մ2ԿՄ» ու «Օսա-ԱԿ» հակաօդային զինատեսակները, որոնք թույլ տվեցին ամբողջացնել հայկական հակաօդային պաշտպանությունը։ Ինժեներական […]

̰
Մանրամասներ երեխաների աջակցության կենտրոնում տեղի ունեցած դանակահարության դեպքից

17:10 07.05.2020

Մայիսի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ սպասարկվող վարչական շրջանի տարածքի երեխաների աջակցության կենտրոնում պատանիների միջև ծեծկռտուք է եղել, կան տուժածներ։ Քիչ անց հիվանդանոցից հայտնեցին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Քանաքեռ-Զեյթունի […]

̰
Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում

17:05 07.05.2020

Պատրիկ Հովակիմյանը Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի անդամ է:

̰
Շտապօգնության քանի՞ աշխատակից է վարակված կորոնավիրուսով

16:57 07.05.2020

Մայիսի 4-ից՝ սահմանափակումների մեղմացումից հետո, շտապօգնության կանչերը չեն ավելացել: Այդ մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքերով՝ կանչերի թիվը նույնն է՝ օրական  600-650: Ստեփանյանին ուղղված հարցերի մեծ մասը վերաբերում էին ծառայության՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցներին: Ի պատասխան լրագրողների հարցերի՝ Ստեփանյանը տեղեկացրեց, որ անձնակազմի շրջանում վարակման 12 դեպք […]

̰
Զարուհի Բաթոյանը սոցիալական ծրագրերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

16:55 07.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Ազգային ժողովում ներկայացրել է 2019 թվականի սոցիալական աջակցության ոլորտի համառոտ կատարողականը: «2019 թվականը սոցիալական պաշտպանության ոլորտում առանձնացել է ինչպես տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծման պատմություններով, այնպես էլ համակարգային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքով։ 2019 թվականին ավելացել են շուրջ 89300 քաղաքացիների նպաստների, զինվորական […]

̰
BACK_TO_TOP