Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է, ես ցանկանում եմ մնալ Հռոմում. Մխիթարյանը դիմել է «Արսենալին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է, ես ցանկանում եմ մնալ Հռոմում. Մխիթարյանը դիմել է «Արսենալին»

12:42 07.05.2020

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ Հռոմում: Այս ուղղությամբ արդեն աշխատում է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան: Հռոմեական ակումբն այս պահին 2 նպատակ ունի՝ պահպանել Քրիս Սմոլինգին և Հենրիխ Մխիթարյանին: Առաջինի պարագայում ամեն ինչ ավելի բարդ է, քան Հենրիխի պարագայում: Հայ ֆուտբոլիստն անձամբ է տեղեկացրել անգլիական ակումբին, որ ցանկանում է մնալ Հռոմում: Ֆոնսեկայի համար Մխիթարյանը կարևոր խաղացող է համարվում, և մարզիչն ամեն ինչ անում է նրան պահելու համար: Ֆոնսեկան ասել է, որ Մխիթարյանը կարևոր խաղացող է ոչ միայն խաղադաշտում, այլև հանդերձարանում:

«Նա մեծագույն մարդ է, նա աներևակայելի է: Ցանկանում եմ, որ նա մնա մեզ հետ»,- ասել է մարզիչը:

Հենց այս խոսքերն են Մխիթարյանին մոտիվացրել ու ազդեցություն ունեցել նրա վերջնական որոշման վրա.

«Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է: Կարծում եմ՝ կկարողանաք պայմանավորվել «Ռոմայի» հետ իմ տրանսֆերի շուրջ, քանի որ ես ցանկանում եմ մնալ»,- այս խոսքերով է Մխիթարյանը դիմել  «Արսենալին»։

Հաղորդվում է, որ «Արսենալն» այս ֆինանսական ճգնաժամի պարագայում նախընտրում է վաճառել Մխիթարյանին հասանելի արժեքով, այլ ոչ թե նստեցնել պահեստայինների նստարանին ու բարձր աշխատավարձ վճարել:

Քանի որ Մխիթարյանի ապագան դեռ անորոշ է, ռուսական «Սոչին» նույնպես հարցում է ուղարկել, սակայն Մխիթարյանն արդեն շնորհակալություն է հայտնել առաջարկի համար և մերժել այն: Այդ մասին օրերս գրել էր ՀՀ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 14.05.2025

SHANTNEWS

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

17:45 14.05.2025

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:39 14.05.2025

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:33 14.05.2025

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

Գեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

17:24 14.05.2025

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

Ազգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...

BACK_TO_TOP